Ֆուջեյրայի Էմիրություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| |||||
Երկիր | ԱՄԷ | ||||
Կարգավիճակ | ՄԱԷ-ի էմիրություն | ||||
Մտնում է | ԱՄԷ | ||||
Վարչկենտրոն | Ֆուջեյրա | ||||
ԲԾՄ | 134 մետր | ||||
Էմիր | Համիդ II բին Մուհամադ աշ-Շարքի | ||||
Բնակչություն (2008) | 137 940 (6-րդ տեղ) | ||||
Խտություն | 118,30 ( 4-րդ տեղ) | ||||
Տարածք | 1165 կմ² (5-րդ տեղ) | ||||
Հիմնադրված է | 1953 թ. | ||||
Սահմանակցում է | Dibba Al-Hisn?, Al Batinah Region?, Շարժայի Էմիրություն և Ռաս-ալ-Խայմայի էմիրություն | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
ISO 3166-2 կոդ | AE-FU | ||||
fujairah.ae | |||||
Ֆուջեյրա, Էմիրություն ՄԱԷ-ի կազմում։
Ադմինիստրատիվ կենտրոնը Ֆուջեյրա քաղաքն է։ Բնակչությունը՝ 118 000 մարդ (2003)։ Տարածքը՝ 1150 կմ²։ Ֆուջեյրայի Էմիրության ափերը ողողում են Օմանի ծոցի և Հնդկական օվկիանոսի ջրերը։ Էմիրության տարածքը ծոցի ափով ձգվում է ավելի քան 90 կմ։ Էմիրության տարածքի մեծ մասը գրավում են լեռները։ Զբոսաշրջության տեսանկյունից էմիրությունը լավագույններից մեկն է երկրի տարածքում, այն հայտնի է ավազային ծովափներով, հրվանդաններով, բավականին շատ են հանքային ջրերի աղբյուրները, օազիսները։
Ֆուջեյրան ամենաերիտասարդ էմիրությունն է։ Մինչև 1953 թվականը գտնվել է Շարժայի Էմիրության կազմում։
Էմիրությունում բացակայում է ՄԱԷ-ի հարստության և բարգավաճման գլխավոր աղբյուրը՝ նավթը, սակայն դրա փոխարեն էմիրությունում տեղակայված է բավականին արագ ծարգացող նավահանգիստ։ Ձկնորսությունը և գյուղատնտեսությունը համարվում են էմիրության գործունեության հիմնական ճյուղերը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուջեյրայի Էմիրություն» հոդվածին։ |
|