Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ 2014 ֊ 2014թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումն է , որն անցկացվել է 2014թ․ հուլիսի 13-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի Մարականա մարզադաշտում։ Միմյանց դեմ մրցում էին Գերմանիայի և Արգենտինայի ազգային հավաքականները։
Հանդիպումն ավարտվեց 1։0 հաշվով։ լրացուցիչ ժամանակում Գերմանիայի ազգային հավաքականը կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել։
Հանդիպմանը ներկա էին նաև ՌԴ նախագահ Վ․ Պուտինը, Գերմանիայի կանցլեր Ա․ Մերկելը[ 1] [ 2] ։
Հավաքականները միմյանց այս հանդիպումը անցկացրել էին ևս 20 խաղ, որից 6֊ը հաղթել էին գերմանացիները, 9֊ը՝ արգենտինացիները, իսկ մյուս 5 խաղերում գրանցվել էր ոչ ոքի արդյունք։ 6 անգամ թիմերը հանդիպել էին աշխարհի առաջնություններում , այդ թվում 2 անգամ՝ եզրափակիչ խաղերում․
Այս եզրափակչից առաջ վերջին հանդիպումը թիմերի միջև կայացել է 2012թ․ օգոստոսի 15֊ին Մայնի Ֆրանկֆուրտում , որն ավարտվել է արգենտինացիների 3։1 հաշվով տարած հաղթանակով[ 3] ։
Լավագույն խաղացող՝
Մարիո Գյոթցե
Գլխավոր մրցավարի օգնականներ
Ռենատո Ֆավերանի
Անդրեա Ստեֆանի
Չորրորդ մրցավար
Կառլոս Վերա
Պահեստային մրցավար
Քրիստիան Լեսկանո
Խաղի կանոնակարգ
հիմնական ժամանակի 90 րոպե
անհրաժեշտության դեպքում 30 ր լրացուցիչ ժամանակ
անհրաժեշտության դեպքում Հետխաղյա 11 մետրանոցներ
յուրաքանչյուր կողմից 12 պահեստայիններ
Փոխարինումների առավելագույն քանակը՝ յուրաքանչյուր կողմից 3-ական
Թիմերը ողջունում են միմյանց
Թոնի Կրոսը (սպիտակ մարզահագուստով) 3 մրցակիցների շրջափակման մեջ
Լիոնել Մեսսին (կապույտ մարզահագուստով) և
Մեզութ Օզիլը
Ռոդրիգո Պալասիոն (կապույտ մարզահագուստով) չի օգտագործում գոլ հեղինակելու իրական հնարավորությունը
Մարիո Գյոթցեն խփում է միակ և հաղթական գնդակը
Եզրափակիչ սուլիչ
Հաղթող թիմը
Արգենտինայի հավաքականի երկրպագուները
Գերմանիայի հավաքականի երկրպագուները
Խաղարկություններ Թիմերի կազմեր Որակավորում Եզրափակիչներ