Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Ֆրանց Քսավեր Վինտերհալտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանց Քսավեր Վինտերհալտեր
գերմ.՝ Franz Xaver Winterhalter
Ծնվել էապրիլի 20, 1805(1805-04-20)[1][2][3][…]
ԾննդավայրMenzenschwand, St. Blasien
Վախճանվել էհուլիսի 8, 1873(1873-07-08)[3][4][5][…] (68 տարեկան)
Մահվան վայրՖրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[6][5]
Ազգությունգերմանացի
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն և Բադենի Մեծ Դքսություն
Մասնագիտություննկարիչ, վիմագրող, գծանկարիչ, դիմանկարիչ և վիզուալ արտիստ
Ոճակադեմիզմ[7] և Rococo Revival?[8]
Ժանրդիմապատկեր[6][5] և բնանկար[5]
Թեմաներգեղանկարչություն[9]
Ուշագրավ աշխատանքներPortrait of Barbara Dmitrievna Mergassov Rimsky-Korsakova?, Girl from sabine mountains?, Empress Eugenie Surrounded by her Ladies in Waiting? և Florinda?
ՈւսուցիչՋոզեֆ Կառլ Շտիլեր և Պետեր Յոզեֆ ֆոն Կոռնելիուս
ԱշակերտներCarl Wahlbom?, Ֆեդերիկո դե Մադրասո և Gottlieb Bodmer?
Պաշտոնմոտ պալատական նկարիչ և մոտ պալատական նկարիչ
 Franz Xaver Winterhalter Վիքիպահեստում

Ֆրանց Քսավեր Վիտերհալտեր[10] (գերմ.՝ Franz Xaver Winterhalter, ապրիլի 20, 1805(1805-04-20)[1][2][3][…], Menzenschwand, St. Blasien - հուլիսի 8, 1873(1873-07-08)[3][4][5][…], Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[6][5]), գերմանացի նկարիչ և վիմագիր, XIX դարի կեսերի ամենանորաձև դիմանկարիչներից։ Աշխարհիկ և արքունիքյան դիմանկարների վարպետն էր, միակն էր, ով ստեղծել էր նկարների ցուցադրություն, որտեղ պատկերված էին Եվրոպայի գրեթե բոլոր արքայադստրերը և ազնվական կանայք։

Ֆրանց Քսավեր Վինտերհալտերը ծնվել է 1805 թվականի ապրիլի 20-ին, փոքրիկ Մեցենշվանդա գյուղում (ներկայումս Սանկտ Բլազին քաղաքի մասն է կազմում), որը գտնվում է Շվարցվալդում։ Նա Ֆիդել Վինտերհալտերի և նրա կնոջ՝ Եվա Մեյերի ընտանիքի թվով վեցերորդ երեխան էր, նրա հայրը ֆերմեր էր ու զբաղվում էր նաև խեժի արտադրությամբ։ Հոր գյուղացու ծագման հանգամանքը մեծ դեր խաղաց նկարչի կյանքում։ Նրա քույրերից ու եղբայրներից չորսը մահացել են մանկության տարիներին։ Վինտերհալտերը իր ամբողջ կյանքի ընթացքում շատ մոտ էր ընտանիքի հետ, առավելապես իր եղբոր՝ Հերմանի հետ (1808—1891), ով նույնպես նկարիչ էր։

Ինքնադիմանկար եղբոր հետ

1818 թվականին բենեդիկտյան վանքի մոտ գտնվող դպրոցը ավարտելուց հետո, 13-ամյա Վինտերհալտերը լքում է Մենցենշվանդը, որպեսզի ուսումնասիրի նկարչություն և փորագրություն։ Վիմագրություն և նկարչություն սովորել է Ֆրայբուրգում՝ Լյուդվիգ Շուլերի ստուդիայում (1785—1852)։ 1823 թվականին, երբ 18 տարեկան էր, von Eichtal բարոնյան միության շնորհիվ նա մեկնում է Մյունխեն։ 1825 թվականին արժանացել է դոկտորի աստիճանի՝ Բադենսյան մեծ հերցոգի կողմից և սկսում է ուսումը Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում՝ Փիթեր Յոզեֆ ֆոն Կորնելիուսի ղեկավարության տակ, ում դասավանդման մեթոդները նրա համար արդյունավետ չէին և Վինտերհալտերին հաջողվում է գտնել ավելի հարմար ղեկավար՝ Յոզեֆ Կառլ Շտիլեր՝ աշխարհիկ գեղանկարչության համար։ Այդ տարիներին Վինտերհալտերը գումար էր վաստակում վիմագրությամբ։

Վինտերհալտերը առաջին անգամ բարձրաշխարհիկ շրջապատում է հայտնվել 1828 թվականին՝ Սոֆիայում նկարչության ուսուցիչ դառնալուց հետո։ 1832 թվականին Հարավային Գերմանիայում արդեն հայտնի էր նրա անունը։ 1833-1834 թվականներին մեծ հերցոգ Բադենսկ Լեոպալդի աջակցությամբ սկսում է ճամփորդել Իտալիայում։ Հռոմում նա նկարում է ռոմանտիկ ժանրում՝ Լուի Լեոպալդ Ռոբերի ոճով և մտերմանում է Ֆրանսիայի ակադեմիայի տնօրեն Վերնե Օրասի հետ։ Կարլսրուե վերադառնալու ժամանակ Վինտերհալտերը նկարում է մեծ հերցոգ Բադենսկի ու նրա կնոջ դիմանկարները և նշանակվում հերցոգի պալատական նկարիչը։

Նա լքում է Բադենը ու գնում Ֆրանսիա, որտեղ 1836 թվականի ցուցադրության ժամանակ ժողովրդի ուշադրությունն է գրավում նրա Il dolce Farniente նկարը, իսկ մի տարի հետո նաև Il Decameron-ը։ Երկու աշխատանքներն էլ իրենցից ներկայացնում են ակադեմիական գեղանկարներ, որոնք արվել են Ռաֆայելի ոճով։ 1838 թվականին ներկայացրեց Վագրամյան արքայազնի ու նրա դստեր դիմանկարը։ Ապա նա նկարում է Բելգիայի թագուհի Լուիզա Մարիա Օրլեանցու ու նրա որդու դիմանկարը։ Հնարավոր է, որ հենց այդ նկարի շնորհիվ Վինտերհալտերին ճանաչեց Ֆրանսիայի թագուհի, բելգիական թագուհու մայր Մարիա Ամալյա Նեապոլիտանացին։

Պալատական նկարիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա վաղ արվեստի նմուշ՝ իշխանուհի Լեոնիլա Վիտգենշտեյնի դիմանկարը, 1843

Փարիզում Վինտերհալտերին սկսեցին համարել նորաձև նկարիչ։ Նա նշանակվեց Ֆրանսիայի արքա Լուի Ֆիլիպի պալատական նկարիչ, ում նա վստահեց իր բազմանդամ ընտանիքի դիմանկարները նկարելու պատասխանատու գործը։ Այդ շրջանում նա կատարեց 30-ից ավել դիմանկարների պատվերներ։

Դա նրան մեծ փառք բերեց։ Նա չնչին տարբերություններով կարողանում էր նկարել մարդկանց դիմանկարները։

Սակայն նկարչական շրջանում նրա համբավը անկում էր ապրում։ 1836 թվականին նրա դիմանկարների ցուցադրության ժամանակ, այն քննադատները, ովքեր հիանում էին նրա աշխատանքներով, նրանից երես թեքեցին, ինչպես այն նկարչից, ում լուրջ ընդունել չէր կարելի։ Այդ վերաբերմունքը շարունակվում է Վինտերհալտերի ամբողջ կարիերայի ընթացքում։ Վինտերհալտերը իր պալատական նկարչի աշխատանքը սկզբում համարում էր ժամանակավոր, մինչ կվերադառնա գեղանկարչությանը ու կպահի իր ակադեմիական նկարչի համբավը։ Նա ինքն իր հաջողության զոհն էր և իր հանգստության համար նա ստիպված էր աշխատել դիմանկարների բնագավառում։ Այդ բնագավառում նա հասավ ոչ պակաս հաջողության և դա նրան օգնեց հարստանալ։ Միևնույն ժամանակ ստացավ համաշխարհային ճանաչում և արքունիքների կողմից հովանավորումներ։

Նրա ավելի ուշ դիմանկարներից։ Նկարում Վարվարա Ռիմսկայա-Կորսակովան է, 1864

Նրա արքայական բնորդուհիների շարքում էր նաև Վիկտորյա թագուհին։ Վինտերհալտերը առաջին անգամ Անգլիա մեկնել է 1842 թվականին, ապա հետագայում ևս մի քանի անգամ վերադարձել է այնտեղ, որպեսզի նկարի Վիկտորյայի, արքայազն Ալբերտի և նրանց ընտանիքի մյուս անդամների դիմանկարները, նրանց համար կատարել է 120-ից ոչ պակաս աշխատանք։ Ներկայումս նրա աշխատանքները գտնում են արքայական հավաքածույում, և ազատ ցուցադրվում են հանրության առաջ Բուքինգհեմյան պալատում և այլ արքայական նստավայրերում։ Վինտերհալտերը նաև նկարել է անգլիական ազնվականների դիմանկարները, ովքեր մտնում էին արքունական կազմի մեջ։ 1848 թվականին Լուի Ֆիլիպի անկումը նրա համբավի վրա չանդրադարձավ։ Նա մեկնեց Շվեյցարիա և աշխատում էր Բելգիայի ու Անգլիայի պատվերներով։

Մահվանից երկու տարի առաջ նա տեղափոխվեց Փարիզ։ Այդ շրջանում նա այլևս դիմանկարներ չի անում և վերադառնում է գեղանկարչությանը։ Ոգեշնչվելով իսպանական լեգենդներից, նա նկարում է «Ֆլորինդա» կտավը (1852, «Մետրոպոլիտեն» թանգարան, Նյու Յորք), որը համարվում է կանացի գեղեցկության ուրախ տոն։ Այդ տարի էլ նա որոշում է ընտանիք կազմել, սակայն նրա առաջարկը մերժվում է։ Վինտերհալտերը մնում է միայնակ՝ հավատարիմ իր աշխատանքներին։

Նապոլեոն III-ի գահակալումից հետո նրա հայտնիությունը մեծանում։ Ենթարկվելով Երկրորդ կայսրությանը՝ Վինտերհալտերը դառնում է ֆրանսիական արքունիքի պալատական նկարիչ։ Գեղեցկուհի Եվգենյան դարձավ նրա սիրելի մոդելը, և կայսրուհին նույնպես նրան մեծասրտորեն էր վերաբերվում։ 1855 թվականին նա նկարում է իր «Կայսրուհի Եվգենյան ֆրեյլինաների հետ» գլուխգործոցը, որտեղ նրան պատկերել էր գյուղական միջավայրում, ով ծաղիկների էր հավաքում իր ֆրեյլինաների հետ։ Նկարը մեծ հեղինակություն ձեռք բերեց և ամբողջ հանրությանը ի ցույց էր դրվում, այն մինչ օրս էլ համարվում է վարպետի ամենահայտնի աշխատանքը։

1852 թվականին մեկնում է Իսպանիա, որպեսզի անի Իզաբելա II-ի դիմանկարը, այդ շրջանում սկսում է աշխատել պորտուգալական արքայական ընտանիքի հետ։ Վերադառնալով Փարիզ նրան սպասում էին ռուս ազնվականները, ովքեր նույնպես ցանկանում էին վարպետից իրենց դիմանկարը ստանալ։ Որպես «պալատական նկարիչ»՝ Վինտերհալտերը մեծ պահանջարկ ուներ Բրիտանիայում (1841 թվականից), Իսպանիայում, Բելգիայում, Ռուսաստանում, Մեքսիկայում, Գերմանիայում և Ֆրանսիայում։

Կայսրուհի Եվգենյան ֆրեյլինաների հետ, 1855, Կոմպյեսյան պալատ

Վերջին տարիներում նրա պահանջարկը ավելի է մեծանում։ 1856 թվականին նա մեկնում է Լեհաստան՝ այնտեղի ազնվականներին նկարելու համար, 1857 թվականին՝ Վերին Բավարիա, որտեղ նկարում է կայսրուհի Մարիա Ալեքսանդրովնայի դիմանկարը։ 1860-ականներին նա հիմնականում անում էր ռուսական ազնվականության դիմանկարները։ Աշխատանքն արագացնելու համար նա սկսում է նրանց նկարել ռոմանտիզմ ժանրում։

Երկրորդ մեքսիկական կայսրության ժամանակ, որը գլխավորում էր Մաքսիմիլիան I-ը, նա սկսում է այնտեղի կայսերական ընտանիքի դիմանկարների պատվերներ ստանալ։ Մեքսիկայի կայսրուհին՝ Շարլոտա Բելգիացին Բելգիայի թագուհի Լուիզա Մարիա Օրլեանցու դուստրն էր, ում Վինտերհալտերը նկարել էր Ֆրանսիայում՝ իր կարիերայի սկզբում։ Վինտերհալտերի վրձնին պատկանող որոշ մեքսիկացի ազնվականների դիմանկարներ դեռևս ցուցադրվում են Չապուլտեպեկ ամրոցում։

Վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1864 թվականին Վինտեհալտերը վերջին անգամ մեկնեց Անգլիա։ Այդ նույն տարվա աշնանը նա գնում է Վիեննա, որպեսզի նկարի կայսր Ֆրանց Յոզեֆի և կայսրուհի Էլիզաբեթի դիմանկարները։ Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ, որը ավարտվեց 1870 թվականի սեպտեմբերի երկրորդ ֆրանսիական կայսրության կործանումով, նա բուժական կուրս էր անցնում Շվեյցարիայում։ Պատերազմից հետո նկարիչը չվերադարձավ Ֆրանսիա, դրա փոխարեն մեկնեց Բադեն։ Պաշտոնապես նա դեռ Բադենի արքունիքի անդամ էր և մշտական բնակություն հաստատեց Կարլսրուեում։ Կյանքի վերջին երկու տարիներին Վինտերհալտերը շատ քիչ նկարներ էր անում։ 1873 թվականի ամռանը Ֆրանկֆուրտից Մայեն ճանապարհորդության ժամանակ վարակվեց տիֆով և մահացավ նույն թվականի հուլիսի 8-ին։ Նա 67 տարեկան էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Քսավեր Վինտերհալտեր» հոդվածին։