Ֆրենկի դե Յոնգ
Դե Յոնգը Այաքսի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Նիդերլանդներ | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 12, 1997[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Arkel, Խիսենլանդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[2] | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 74 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բարսելոնա | ||
Համար | 21 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2014 | Վիլեմ II | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2015 | Վիլեմ II | 1 | (0) |
2015-2017 | Յոնգ Այաքս | 46 | (8) |
2015 | → Վիլեմ II | 1 | (0) |
2016-2019 | Այաքս | 57 | (5) |
2019-ներկա | Բարսելոնա | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2012 | Նիդերլանդներ Մ15 | 1 | (0) |
2014-2015 | Նիդերլանդներ Մ18 | 5 | (1) |
2015-2016 | Նիդերլանդներ Մ19 | 8 | (0) |
2016 | Նիդերլանդներ Մ20 | 2 | (0) |
2017 | Նիդերլանդներ Մ21 | 6 | (1) |
2018-ներկա | Նիդերլանդներ | 9 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆրենկի դե Յոնգ (հոլ.՝ Frenkie de Jong, մայիսի 12, 1997[1], Arkel, Խիսենլանդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[2]), հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բարսելոնայի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Այաքս
[խմբագրել | խմբագրել կոդը]Դե Յոնգը Վիլեմ II-ի ակադեմիայի սան է։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի մայիսի 10-ին՝ ԱԴՕ Դեն Հաագի դեմ խաղում[4]։ 2015 թվականի ամռանը նա միացավ Այաքսին[5], սակայն մինչև 2016 թվականի հունվարը վարձավճարով տեղափոխվեց Վիլեմ II[6]: Իր դեբյուտը Յոնգ Այաքսի կազմում նշեց 2016 թվականի հունվարի 15-ին՝ Ախիլես '29-ի դեմ խաղում[7]։
Իր դեբյուտը Այաքսի առաջին թիմի կազմում Դե Յոնգը նշեց 2016 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Նիդերլանդների գավաթի Վիլեմ II-ի դեմ խաղում[8]։ Եվրոպական առաջնություններում առաջին հանդիպումը անցկացրեց 2016 թվականի նոյեմբերի 24-ին՝ Եվրոպայի Լիգայի Պանատինաիկոսի դեմ խաղում[9]։ Էրեդիվիզիում իր դեբյուտը նշեց 2017 թվականի փետրվարի 12-ին՝ Սպարտա Ռոտերդամի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի մայիսի 7-ին՝ Գո Ըհեդ Իգլսի դեմ խաղում[11]։ 2016-17 մրցաշրջանում Այաքսը Դե Յոնգի հետ հասավ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ, սակայն այստեղ պարտվեց Մանչեսթեր Յունայթեդին 2-0 հաշվով[12]։ Այս մրցաշրջանում նա ճանաչվեց Յուպիլեր Լիգայի տարվա տաղանդ[13][14]։
2017 թվականի նոյեմբերի 26-ին Դե Յոնգը փոխարինման մտավ Ռոդայի դեմ խաղում և դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[15]։ Դեկտեմբերի 22-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Այաքսի հետ մինչև 2022 թվականը[16][17]։ 2018-19 մրցաշրջանում Դե Յոնգը դարձավ թիմի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկը՝ օգնելով Այաքսին հաղթել Նիդերլանդների առաջնությունը[18] և Նիդերլանդների գավաթը[19], ինչպես նաև՝ հասնել ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ սակայն հոլանդական ակումբը տնային խաղում բաց թողած գնդակների պատճառով պարտվեց Տոտենհեմին[20][21]։ Այս մրցաշրջանում Դե Յոնգը ճանաչվեց Նիդերլանդների տարվա տաղանդ[22], Էրեդիվիզիի տարվա լավագույն ֆուտբոլիստ[23], ինչպես նաև՝ ընդգրկվեց Էրեդիվիզիի[23] ու Չեմպիոնների Լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականներում[24]։ Այաքսի կազմում Դե Յոնգը անցկացրեց 89 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Բարսելոնա
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հունվարի 23-ին Բարսելոնան 5 տարվա պայմանագիր կնքեց Դե Յոնգի հետ, որը ուժի մեջ մտավ հուլիսի 1-ից[25][26][27]։ Ակումբը նրա համար վճարեց 75 միլիոն եվրո[28][29][30]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դե Յոնգը ներկայացրել է Նիդերլանդները տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում նա մասնակցեց 2015 թվականի Եվրոպայի առաջնությանը[31]՝ խաղադաշտ դուրս գալով իր թիմին բոլոր 3 խաղերում[32]։ Նիդերլանդների մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում իր դեբյուտը Դե Յոնգը նշեց 2017 թվականի մարտի 24-ին՝ Ֆինլանդիայի դեմ խաղում[33]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ Անդորրայի դեմ խաղում[34]։
Իր դեբյուտը Նիդերլանդների ազգային հավաքականում Դե Յոնգը նշեց 2018 թվականի սեպտեմբերի 6-ին՝ փոխարինելով Ջորջինո Վեյնալդումին Պերուի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[35]։ Շուտով նա դարձավ հավաքականի հիմնական կազմի խաղացող՝ Նիդերլանդների կազմում մասնակցելով ՈՒԵՖԱ Ազգերի Լիգային։ Հոլանդիան հասավ մրցաշարի եզրափակիչ[36], որտեղ 1-0 հաշվով պարտվեց Պորտուգալիային[37][38]։ Դե Յոնգը ճանաչվեց եզրափակիչ փուլի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[39] և ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում[40]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 14-ի դրությամբ[41]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Վիլեմ II | 2014–15 | Էրեդիվիզի | 1 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | |||
2015–16 | 1 | 0 | 1 | 0 | 2 | 0 | ||||||
Ընդհանուր | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
Յոնգ Այաքս | 2015–16 | Յուպիլեր Լիգա | 15 | 2 | — | 15 | 2 | |||||
2016–17 | 31 | 6 | 31 | 6 | ||||||||
Ընդհանուր | 46 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 46 | 8 | ||
Այաքս | 2016–17 | Էրեդիվիզի | 4 | 1 | 3 | 0 | 4 | 0 | — | 11 | 1 | |
2017–18 | 22 | 0 | 2 | 1 | 2 | 0 | 26 | 1 | ||||
2018–19 | 31 | 4 | 4 | 0 | 17 | 0 | 52 | 4 | ||||
Ընդհանուր | 57 | 5 | 9 | 1 | 23 | 0 | 0 | 0 | 89 | 6 | ||
Բարսելոնա | 2019–20 | Լա Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 105 | 13 | 10 | 1 | 23 | 0 | 0 | 0 | 138 | 14 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 14-ի դրությամբ[41]
Նիդերլանդներ | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 5 | 0 |
2019 | 4 | 0 |
Ընդհանուր | 9 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Այաքս
- Նիդերլանդների առաջնություն. 2018–19[18]
- Նիդերլանդների գավաթ. 2018–19[19]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա. երկրորդ տեղ. 2016–17[12]
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա. երկրորդ տեղ. 2018–19[37]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուպիլեր Լիգայի մրցաշրջանի տաղանդ. 2016-17[14]
- Էրեդիվիզիի ամսվա լավագույն ֆուտբոլիստ. դեկտեմբեր 2018, փետրվար 2019
- Էրեդիվիզիի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2018–19[23]
- Էրեդիվիզիի խորհրդանշական հավաքական. 2018–19[23]
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի խորհրդանշական հավաքական. 2018–19[24]
- Նիդերլանդների տարվա տաղանդ. 2018–19[22]
- ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2019[39]
- ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլի խորհրդանշական հավաքական. 2019[40]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.fcbarcelona.com/en/football/first-team/players/16291/frenkie-de-jong
- ↑ «Netherlands - F. de Jong - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Willem II Tilburg - ADO Den Haag, May 10, 2015 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Europe's Rising Stars: Frenkie De Jong | Football Whispers». Football Whispers (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Frenkie De Jong - The Bright Spark at AFC Ajax». World Football Index (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Ajax Amsterdam U21 - Achilles '29, Jan 15, 2016 - Jupiler League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Ajax Amsterdam - Willem II Tilburg, Sep 21, 2016 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Ajax Amsterdam - Panathinaikos Athens, Nov 24, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Ajax Amsterdam - Sparta Rotterdam, Feb 12, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Ajax Amsterdam - Go Ahead Eagles Deventer, May 7, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ 12,0 12,1 Steinberg, Jacob (2017 թ․ մայիսի 24). «Manchester United beat Ajax 2-0 to win Europa League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «De Jong could be 'better than Beckenbauer'». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ 14,0 14,1 «Proud of you lads!». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Ajax Amsterdam - Roda JC Kerkrade, Nov 26, 2017 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «De Jong extends the contract at Ajax until mid 2022 | Sports of the Day». Sports of the Day (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Frenkie de Jong verlengt contract tot medio 2022». Ajax (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ 18,0 18,1 «Ajax win their 34th Eredivisie title in De Jong and De Ligt's farewell match». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մայիսի 15. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ 19,0 19,1 «Ajax beat Willem II to take the KNVB Cup for first time since 2010». DutchNews.nl - Live (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 5. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Ajax 2-3 Tottenham (3-3 on aggregate - Spurs win on away goals): Lucas Moura scores dramatic winner» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 8. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Murray, Scott (2019 թ․ մայիսի 8). «Ajax 2-3 Tottenham (agg: 3-3): Champions League semi-final, second leg – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ 22,0 22,1 «De Jong wint prijs Talent van het Jaar». RTL Nieuws (հոլանդերեն). 2019 թ․ մայիսի 15. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 «FRENKIE DE JONG EREDIVISIE PLAYER OF THE SEASON 2018/2019 | Eredivisie». eredivisie.nl (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ 24,0 24,1 UEFA.com. «UEFA Champions League Squad of the Season». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Barça sign De Jong». www.fcbarcelona.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Frenkie de Jong: Barcelona to sign £65m Ajax and Netherlands midfielder» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Barca sign De Jong from Ajax, joins in summer». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ sport, Guardian (2019 թ․ հունվարի 23). «Frenkie de Jong to join Barcelona in €75m summer transfer from Ajax». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Barcelona confirm De Jong signing from Ajax in £65m deal». The Independent (անգլերեն). 2019 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Official: Barcelona sign Frenkie de Jong». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «OnsOranje | Voorlopige selectie Onder 19 EK 2015». www.onsoranje.nl. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Netherlands – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Netherlands U21 - Finland U21, Mar 24, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Netherlands U21 - Andorra U21, Nov 10, 2017 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Netherlands - Peru, Sep 6, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Portugal - Netherlands, Jun 9, 2019 - UEFA Nations League Finals - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ 37,0 37,1 «Portugal win Nations League as Gonçalo Guedes does for the Netherlands». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Portugal win inaugural UEFA Nations League tournament». euronews (անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ 39,0 39,1 UEFA.com. «Bernardo Silva and Frenkie de Jong win Nations League awards». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ 40,0 40,1 UEFA.com. «UEFA Nations League Finals: Team of the Tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ 41,0 41,1 «Frenkie de Jong». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դե Յոնգի պաշտոնական Ինստագրամի էջը
- Դե Յոնգը transfermarkt-ում
- Դե Յոնգը soccerbase.com-ում
- Դե Յոնգը WhoScored.com կայքում
- Դե Յոնգը Բարսելոնայի պաշտոնական կայքում
- Դե Յոնգը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկի դե Յոնգ» հոդվածին։ |
|
|
- Մայիսի 12 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նիդերլանդներում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Այաքսի ֆուտբոլիստներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Հոլանդացի ֆուտբոլիստներ
- Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Վիլեմ II-ի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ