Acura
Acura | |
---|---|
Տեսակ | ավտոարտադրող, ձեռնարկության բաժին և ապրանքային նշան |
Հիմնադրված է | մարտի 27, 1986 |
Հիմնադիր | Sōichirō Honda? |
Վայր | Տոկիո, Ճապոնիա, Մինատո, Տոկիո, Ճապոնիա և Տորրանս, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | Ճապոնիա |
Արդյունաբերություն | ավտոմոբիլային արդյունաբերություն |
Մայր ընկերություն | American Honda Motor Company |
Սեփականատեր | Հոնդա[1] |
Կայք | acura.com(անգլ.) |
Acura vehicles Վիքիպահեստում |
Ակուրա, ճապոնական լյուքս դասի Հոնդա ընկերության ավտոմեքենայի մակնիշ է։ Կազմավորվել է 1986 թվականին։ Հանդիսանում է Հոնդա ընկերության բաժանմունքը։ Այն ներկայացվել է Հոնկ Կոնգում 1991 թվականին, Մեքսիկայում 2004 թվականին, Չինաստանում 2006 թվականին, Ռուսաստանում 2014 թվականին և Քուվեյթում 2015։ Հոնդան պլանավորում էր մուտք գործել նաև Ճապոնական հայրենական շուկա (JDM) 2008 թվականին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով հետաձգեց[2] և հետո հրաժարվեց 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի պատճառով[3]։
Ակուրան առաջին լյուքս դասի ճապոնական ավտոմեքենան է[4]>։ Իր թողարկման առաջին տարիներին Ակուրան ԱՄՆ-ում ամենաշատ վաճառվող լյուքս դասի մեքենաների շարքում էր։ Քանի որ վաճառքների ծավալը ընկավ 1990-ականների վերջին, 200-ականներին որոշվեց արդիականացնել մեքենան, ներդրվեցին նոր տեխնիկական լուծումներ[4]։
1980-ականների հաջողությունը կապված էր Legend մոդելի թողարկման հետ, ինչն ավելի հաջող էր քան ճապոնական մյուս ավտոարտադրողների` Toyota-ի և Nissan-ի նույն լյուքս դասի մեքենաները։ 1990 թվականին թողարկվեց NSX մոդելը, որը պետք է մրցակցեր եվրոպական սպորտ դասի մեքենաների հետ։ 1993 թվականին թողարկվեց Legend կուպեն, որը Հոնդայի առաջին վեց փոխանցումատուփ ունեցող մեքենան էր։ 1990-ականների վերջին Ակուրան թողարկեց Type R-ը որը Integra կուպեի փոքր տեսակն էր։
2000-ականների սկզբին Ակուրան թողարկեց նոր մոդելներ, ներառյալ MDX-ը, որը պետք է փոխարիներ Integra կուպեին և սեդանին, RSX-ը և TSX-ը համապատասխանաբար։ RSX-ի S դասը CL-ն և TL-ն էին։ Ակուրան 2005 թվականինRL բազայի հիման վրա թողարկեց SH-AWD մոդելը, որը բոլոր քարշակ անիվների համակարգով մեքենա էր։ 2007 թվականին թողարկվեց RDX-ի SUV քրոսովերը, նախատեսված հյուսիսային ամերիկայի շուկայի համար։ 2010-ականներին Ակուրան թողարկեց նոր մոդելներ, ներառյալ ILX-ը, TLX-ը և RLX-ը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://trademarks.justia.com/859/02/acura-85902668.html
- ↑ 2007 Mid-Year CEO Speech (Japanese)
Establishing A Sales Channel from the Customer Viewpoint, 2. Accelerating our effort in Japan to strengthen the core characteristics that make Honda unique, Summary of 2007 Mid-Year CEO Speech (English)
ホンダ、高級車アキュラの国内発売延期 Արխիվացված 2007-08-24 Wayback Machine (Japanese) - ↑ «December 17, 2008 Summary of 2008 Year-End CEO Speech». Honda Worldwide. 2008 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
- ↑ 4,0 4,1 «A Short History of Japanese Luxury Cars». Businessweek.com. 2006 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից հունիսի 28, 2011-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Acura(անգլ.)