Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Ahmad Tea

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ahmad Tea
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
ԾագումԼոնդոն
 Ahmad Tea Վիքիպահեստում

Ahmad Tea, թեյի ապրանքանիշ, որը պատկանում է Ahmad Tea Ltd ընկերությանը[1][2]։

Ahmad Tea Ltd-ն հիմնադրվել է 1986 թվականին Անգլիայում։ Ընկերության մշտական տերերից մեկը նրա պատմության ողջ ընթացքում եղել է Աֆշար (անգլ.՝ Afshar) ընտանիքը։ 2014 թվականին, վերակազմավորումից հետո, վերահսկողություն է սահմանվել Ahmad Tea Ltd ընկերության վրա․ այն անցել է Ahmad Tea (UK) Ltd-ին, որի սեփականատերերը մնացել են Աֆշար ընտանիքի ներկայացուցիչները[3]։

Ընկերության գլխավոր գրասենյակը և թեյի արտադրություններից մեկը գտնվում են Չենդլերս-Ֆորդում՝ Հեմփշիր կոմսությունում՝ Սաութհեմփթոն քաղաքում[4][5]։ 2014 թվականի վերջին Ahmad Tea Ltd ընկերության վերահսկողության տակ էին Մեծ Բրիտանիայից դուրս մի շարք ձեռնարկություններ․ թեյի գործարաններ Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ), Խարկովում (Ուկրաինա), Միտիշիում (Ռուսաստան), Նանչանում (Չինաստան)[6], Շրի Լանկայում և Իրանում[7]։ Հումքի հիմնական աղբյուրներն են Չինաստանը, Հնդկաստանը և Շրի Լանկան։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին, Euromonitor International-ի տվյալներով, «Ահմադ Թեյը» թեյի վաճառքով ամբողջ աշխարհում զբաղեցրել է 5-րդ տեղը (Unilever-ից, Tata Global Beverages-ից, Associated British Foods-ից և Orimi Trade-ից հետո)՝ մասնաբաժին ունենալով ավելի քան 20 երկրների շուկաներում։ Ընկերության վաճառքի մեծ մասը գտնվում է Արևելյան Եվրոպայի, Միջին Արևելքի և ԱֆրիկաԱֆրիկայի շուկաներում, հիմնականում Ռուսաստանում և Իրանում, որոնց բաժինը 2013 թվականին գերազանցել է ընկերության ընդհանուր վաճառքի 60%-ը[8]։

2009 թվականի դրությամբ Ռուսաստանում սև թեյի վաճառքում այն զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ կանաչ թեյի վաճառքով՝ առաջին[9], 2008 թվականի տվյալներով՝ Ռուսաստանում արտադրանքի վաճառքի տարեկան ծավալը տվյալ ապրանքանիշի ներքո գնահատվել է 5 մլրդ ռուբլի[5]։ 2013 թվականի դրությամբ ընկերությունը Ռուսաստանում թեյի վաճառքի ծավալով զբաղեցրել է երրորդ տեղը (շուկայի 10%)[10]։

2013 թվականին Իրանում ընկերությունը թեյի վաճառքով երկրորդ տեղում էր (տեղական գործընկերն է Maham Qeshm Trading Co. ընկերությունը)[10]։

Ապրանքանիշը գրեթե չի գործում Հյուսիսային և Լատինական Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի, Ավստրալիայի և Օվկիանիայի շուկաներում[10]։ 2008-ին Forbes-ը գրել էր, որ Մեծ Բրիտանիայում ապրանքանիշի վաճառքը տեղի է ունենում խոշոր սուպերմարկետներից դուրս և հիմնականում կենտրոնացված է Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների վրա[5], բայց Euromonitor International-ից Հուոփ Լիի կարծիքով՝ ընկերությունը հնարավորություն է փնտրում ընդլայնել պրեմիում թեյի վաճառքը բրիտանական ներքին մանրածախ առևտրում` հենվելով արտաքին շուկաներում նվաճված դիրքերի վրա, սակայն 2014 թվականի դրությամբ ապրանքանիշը ներկայացված չի եղել մանրածախ առևտրի խոշոր ցանցերում[8]։

Ahmad Tea of London-ը Մեծ Բրիտանիայի Թեյի պալատի անդամ է (անգլ.՝ United Kingdom Tea Council)[11], որին կարող են անդամակցել Մեծ Բրիտանիայում գրանցված և նրա տարածքում թեյի արտադրություն ունեցող կամ թեյի առևտուր իրականացնող ընկերությունները[12]։

Ահմադ Թեյը Ռուսաստանում հանդիսանում է 2011 թվականից Մոսկվայում անցկացվող «Ahmad Tea Music Festival»-ի[10] նախաձեռնողը, կազմակերպիչն ու հովանավորը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «RU 349068». ФИПС. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  2. «Trade mark search results: Ahmad Tea». Intellectual Property Office.
  3. «AHMAD TEA LIMITED - Overview (free company information from Companies House)». beta.companieshouse.gov.uk. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  4. «AHMAD TEA (UK) LIMITED - Overview (free company information from Companies House)». beta.companieshouse.gov.uk. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Рейтинг брендов». Forbes, российское издание (ռուսերեն). 2008-03-01. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.«48. Ahmad. […] В России Ahmad продается на каждом шагу, а в Лондоне — только в той части аэропортов, откуда летают рейсы в Россию. При всем этом Ahmad вполне успешно позиционируется как „настоящий английский чай“ для изысканных чаепитий»
  6. Ahmad Tea (UK) Limited. Consolidated annual report. — P. 17.
  7. Справка о компании Ahmad Tea Ltd. Արխիվացված 2016-11-06 Wayback Machine// Российская ассоциация производителей чая и кофе "РОСЧАЙКОФЕ"
  8. 8,0 8,1 Hope Lee (2014 թ․ նոյեմբերի 8). «Ahmad Tea: Exploration of Home Market and Challenges Abroad» (անգլերեն). en:Euromonitor International. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  9. «Обзор российского рынка чая. Система ММЦ: Система межрегиональных маркетинговых центров». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Hope Lee (2014 թ․ նոյեմբերի 9). «Ahmad Tea: Opportunities and Challenges Abroad» (անգլերեն). en:Euromonitor International. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  11. «UKTIA Member Companies». UK Tea & Infusions Assosiation.
  12. Membership of UKTIA // UK Tea & Infusions Assosiation
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ahmad Tea» հոդվածին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]