Astroworld
Astroworld | ||||
---|---|---|---|---|
Թրևիս Սքոթի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | Օգոստոսի 3, 2018 | |||
Ձայնագրված | 2016-2018, հուլիս | |||
Ժանր | Հիփ հոփ | |||
Տևողություն | 58:33 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ |
| |||
Պրոդյուսեր |
| |||
Թրևիս Սքոթի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
«Astroworld», ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ և ձայնային պրոդյուսեր Թրևիս Սքոթի երրորդ ստուդիական ալբոմ։ Այն թողարկվել է 2018 թվականի օգոստոսի 3-ին Cactus Jack Records և Grand Hustle Records լեյբլերում, իսկ տարածվել՝ Epic Records-ի կողմից։ Ալբոմը հետևել է իր երկրորդ ստուդիական ալբոմին՝ «Birds in the Trap Sing McKnight»-ին (2016), և Quavo-ի հետ նրա համագործակցական ալբոմին՝ «Huncho Jack, Jack Huncho»-ին (2017)։
Ալբոմը ներառել է Քիդ Քադիի, Ֆրենկ Օուշենի, Դրեյքի, The Weeknd-ի, Ջեյմս Բլեյքի, Ֆիլիպ Բեյլիի, 21 Savage-ի, Swae Lee-ի, Gunna-ի, Nav-ի, Quavo-ի, Takeoff-ի, Juice Wrld-ի, Sheck Wes-ի և Դոն Թոլիվերի վոկալները։ Արտադրությամբ զբաղվել են մի շարք պրոդյուսերներ, ներառյալ Մայք Դինին, Ալեն Ռիթերին, Hit-Boy-ին, WondaGurl-ին, Tay Keith-ին, Tame Impala-ին, Ֆրենք Դյուքսին, Sonny Digital-ին և Thundercat-ին։
Ալբոմի անվանումն ընտրվել է Six Flags AstroWorld արդեն գոյություն չունեցող թեմատիկ այգու պատվին, որը մինչ իր փակումը գտնվում էր Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում։ Սքոթը նպատակ է ունեցել ստանալ «երեխաներին զվարճանքների այգուց զրկելու» հնչողությունը։ Նա նաև նկարագրել է ալբոմը, որպես նրա դեբյուտային՝ «Rodeo» (2015) ալբոմի շարունակություն։ «Astroworld»-ը հիփ հոփ ալբոմ է, որը ներառում է թրեպ և փսիխոդելիկ երաժշտության տարրեր։ Ալբոմը աջակցվել է 4 սինգլներով՝ «Butterfly Effect», «Sicko Mode», «Yosemite» և «Wake Up» երգերով։
«Astroworld»-ը ստացել է միջազգային ճանաչում և առևտրային հաջողության է հասել, դեբյուտելով ամերիկյան Billboard 200-ի առաջին հորիզոնականին 537000 վաճառված օրինակներով։ Այն եռակի պլատինե է հավաստագրվել Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (RIAA) կողմից։ 2019 թվականին այն առաջադրվել է Գրեմմի մրցանակին «Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում այն ժամանակ, երբ «Sicko Mode» երգը մրցանակներ է սատցել «Լավագույն ռեփ ելույթ» և «Լավագույն ռեփ երգ» անվանակարգերում։ Ալբոմն անվանվել է 2018 թվականի և տասնամյակի լավագույն ալբոմների մեկը մի շարք հրատարակությունների կողմից։
Նախարտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմի անվանման մասին հայտարարվել է 2016 թվականի մայիսին[1][2][3] և, ի սկզբանե, պլանավորվել է այն թողարկել 2017 թվականին[4]։ Ալբոմի անվանումն ընտրվել է Six Flags AstroWorld արդեն գոյություն չունեցող թեմատիկ այգու պատվին, որը մինչ իր փակումը 2005 թվականին, գտնվում էր Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում։ 2017 թվականի հարցազրույցի ժամանակ Q ամսագրին, Սքոթը խոսել է ալբոմի մասին․ «Նրանք քանդել են AstroWorld-ը՝ ավելի շատ բնակարաններ կառուցելու համար։ Սա այն է, ինչպես ես ուզում եմ, որ ալբոմս հնչի՝ երեխաներին զվարճանքների այգուց զրկելու հնչողություն։ Մենք այն հետ ենք ուզում։ Մենք այդ այգին հետ ենք ուզում։ Ահա ինչի եմ ես սա անում։ Այն հեռացրել է զվարճանքը քաղաքից»[5]։ Նա նաև նկարագրել է ալբոմը, որպես նրա դեբյուտային՝ «Rodeo» (2015) ալբոմի շարունակություն, ասելով․ «Իմ ամբողջ գաղափարս դրանում էր, որ, եթե դուք փակվել եք «Rodeo»-ում, ապա նաև փակվել եք «Astroworld»-ում։ Ես պարզապես ավարտում եմ այն գիծը, որը սկսել եմ իմ առաջին ալբոմում։ Սա պետք է լիներ իմ երկրորդ ալբոմը։ Ես պետք է արագ գնայի, քանի որ, ինչպես ես ասել եմ, ես ունեի բոլոր այս գաղափարները, բայց հիմա ես, ի վերջո, վերադարձել եմ տուն «Astroworld»ով»[6]։
Ձայնագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմի ձայնագրումը տեղի է ունեցել 2016 և 2018 թվականների ընթացքում։ Թրևիս Սքոթը տեղադրում էր բոլոր թարմացումները սոցիալական ցանցերում[7][8][9]։ 2018 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Սքոթը զբաղվում է ալբոմով Հավայիում՝ մի շարք արտիստների և պրոդյուսերների հետ, ներառյալ Մայք Դինին, Ալեն Ռիթերին, Hit-Boy-ին, WondaGurl-ին, Tay Keith-ին, Tame Impala-ին, Ֆրենք Դյուքսին, Sonny Digital-ին և Thundercat-ին[10][11][12]։
Կոմպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Astroworld»-ը հիփ հոփ ալբոմ է, որը ներառում է թրեպ և փսիխոդելիկ երաժշտության տարրեր։ «Stargazing»-ը նկարագրվել է որպես «փսիխոդելիկ թրեպ» երգ[13], իսկ «Coffee Bean»-ը՝ «հին դպրոցի հիփ հոփի տարածք՝ ֆանկ կիթառով»։ «Skeletons» երգը Pitchfork-ի կողմից անվանվել է «քալեյդոսքոփ փոփ», որը նմանակում է Քանյե Ուեսթի տեքստերին։
Շապիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շապիկը ստեղծվել է ամերիկացի լուսանկարիչ Դևիդ ԼաՉափելի կողմից։ Այն ներառում է Սքոթի հսկայական ոսկե գլուխը, որպես զվարճանքի այգու մուտք՝ երեխաների, ծնողների և այգու աշխատակիցների հետ դրա առջև։ Երկրորդ շապիկը ներառում է նույն այգին, սակայն, ավելի չափահաս բովանդակությամբ[14][15]։ 2018 թվականի օգոստոսի 1-ին տրանսգենդեր մոդել Ամանդա Լեփորը, ով ԼաՉափելի հայտնի համագործակիցն է, հարցրել է, թե ինչի է նրանց հեռացրել շապիկի վերջնական տարերակից[16][17]։ ԼաՉափելն ավելի ուշ պատասխանել է, ասելով, որ Լեփորը գերազանցել է շապիկի վրա պատկերած այլ մոդելներին[18]։ Թրևիս Սքոթը պատասխանել է իր թվիթթերյան կայքէջում․ «ԼԳԲՏ համայնքի նկատմամբ միայն հարգանք է զգում»[19][20]։
Թողարկում և գովազդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի մայիսին Սքոթը 3 երգ է տեղադրել SoundCloud-ում՝ «A Man», «Green and Purple»` Playboi Carti-ի մասնակցությամբ, և «Butterfly Effect»[21]։ «Butterfly Effect»-ը թողարկվել է 2017 թվականի մայիսի 15-ին՝ սթրիմինգի և թվային ներբեռման ձևաչափերով, որպես ալբոմի առաջնային սինգլ[22]։ Այն դեբյուտել է Billboard Hot 100-ի 50-րդ հորիզոնականին[23]։ «Watch» սինգլը՝ Քանյե Ուեսթի և Lil Uzi Vert-ի մասնակցությամբ, թողարկվել է 2018 թվականի մայիսի 4-ին[24]։ Այն 16-րդ հորիզոնական է զբաղեցրել Billboard Hot 100 հիթ-շքերթում[23]։
2018 թվականի հուլիսի 27-ին՝ Սքոթի գլխի հսկայական արձանը հայտնվել է Լոս Անջելեսի Amoeba Music խանութում[25][26]։ Արձանի տարբեր կրկնօրինակները հայտնվել են այլ տարածաշրջաններում, ներառյալ Սքոթի հայրենի քաղաքը՝ Հյուստոնը[27][28]։ «Astroworld»-ի թողարկման ամսաթիվը հայտարարվել է 2018 թվականի հուլիսի 30-ի վրա՝ ալբոմի թրեյլերի հետ միասին, որը ներառել է «Stargazing» թրեքը[29][30][31]։ «Stop Trying to Be God» երգի տեսահոլովակը թողարկվել է 2018 թվականի օգոստոսի 6-ին, դրա ռեժիսորը Դեյվ Մեյերսն էր[32]։ Թրևիս Սքոթը ելույթ է ունեցել 3 երգերի պոպուրիով 2018 MTV Video Music Awards-ում[33]։
«Sicko Mode»-ը ուղարկել է rhythmic և urban contemporary ռադիո 2018 թվականի օգոստոսի 21-ին՝ որպես ալբոմի երկրորդ սինգլ[34][35]։ Այն գլխավորել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթը[23]։ «Yosemite»-ը ուղարկել է urban contemporary ռադիո 2018 թվականի նոյեմբերի 20-ին՝ որպես ալբոմի երրորդ սինգլ[36]։ «Wake Up»-ը՝ ալբոմի չորրորդ սինգլը, -ուղարկել է rhythmic contemporary ռադիո 2019 թվականի մարտի 26-ին[37]։
Քննադատների ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Astroworld»-ը լայն քննադատական ճանաչման է արժանացել։ Metacritic-ում ալբոմը ստացել միջին 85 գնահատականը, հիմնված 19 ակնարկների վրա։ AnyDecentMusic?-ը 8․1 է գնահատել 10-ից, հիմնվելով նրանց սեփական քննադատական կոնսենսուսի վրա[38]։
Ջորդան Բասեթը NME-ից անթերի է գնահատել «Astroworld»-ը։ Նույն ընդունելությամբ հանդես է եկել նաև Exclaim!-ից Կասանդրա Գուալիարդին։ Ռոյսին Օ'Քոնորը The Independent-ից նկարագրել է «Astroworld» ալբոմը, որպես «ֆուտուրիստական ձայնագրություն՝ գրեթե անթերի պրոդյուսերությամբ, որը հիշողության մեջ երկար է մնում եզրափակիչ թրեքից հետո»։ The Line of Best Fit-ից Գրանտ Ռինդներն ասել է․ «Սքոթը կարող էր հեշտությամբ կատարել մեկ այլ խեղաթյուրված, անբարոյական նախագիծ, ինչպես իր նախորդ երկու ալբոմները, սակայն ընդգծելով իր վոկալային ներկայացումները և գտնելով լավագույն ոսկե միջինը, որը նա երբևէ ունեցել է իր աստղերի հետ համագործակցելով։ «Astroworld»-ը արժե վերանայել, անկախ նրանից, թե դուք եկել եք որպես երկրպագու կամ թերահավատ»[39][40]։
«Sicko Mode»-ը ստացել է քննադատների կողմից բարձր գնահատականներ։ Շատերը համարում են այն «Astroworld»-ի լավագույն երգը։ Rolling Stone-ի համար գրելով՝ Քրիսթոֆեր Ուայնգարթենն անվանել է «ծանր թակոց» երգն «ալբոմի գլխավոր մաս»[41] այն ժամանակ, երբ Բրենդան Քլինքենբերգը նույն ամսագրից նկարագրել է երգը որպես «Սքոթի սինթետիկ բնազդների գագաթը»[42]։ Բրայան Ջոզեֆսը Entertainment Weekly-ից անվանել է այն «բանգերների մինի լյուքս»[43]։ Ռոյսին Օ'Քոնորը The Independent-ից համարել է, որ Դրեյքի վոկալը «ավելի կարևոր է հնչում այս ձայնագրության վրա, քան իր նախորդ սեփական թողարկմանը՝ «Scoprion»-ում, հստակ և վստահ հոսքով»[44]։
Գովասանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրատարակություն | Ցանկ | Դիրք | Ծան․ |
---|---|---|---|
AllMusic | AllMusic 2018-ի լավագույնը | Չկա տվյալ | |
Billboard | 2018 թվականի լավագույն ալբոմներ | 7
|
|
2010-ականների 100 լավագույն ալբոմներ | 83
|
||
Clash | Clash 2018-ի տարվա ալբոմներ | 2
|
|
Complex | 2018 թվականի լավագույն ալբոմներ | 2
|
|
Entertainment Weekly | 2018 թվականի 20 լավագույն ալբոմներ | 20
|
|
Exclaim! | 2018 թվականի թոփ-10 հիփ հոփ ալբոմներ | 6
|
|
GQ (Russia) | 2018 թվականի լավագույն ալբոմներ | 5
|
|
The Guardian | 2018 թվականի լավագույն ալբոմներ | 28
|
|
Highsnobiety | 2018 թվականի 25 լավագույն ալբոմներ | 6
|
|
The Independent | 2018 թվականի 40 լավագույն ալբոմներ | 13
|
|
NME | 2018-ի տարվա լավագույն ալբոմներ | 19
|
|
Տասնամյակի լավագույն ալբոմներ․ 2010-ականներ | 64
|
||
Noisey | Noisey 2018 թվականի 100 լավագույն ալբոմներ | 7
|
|
NPR Music | 2018 թվականի լավագույն ալբոմներ | 35
|
|
Okayplayer | 2018 թվականի լավագույն ալբոմներ | 4
|
|
Pitchfork | The 2018 թվականի լավագույն ալբոմներ | 23
|
|
Rolling Stone | 2018 թվականի լավագույն ալբոմներ | 6
|
|
Uproxx | The 2018 թվականի լավագույն ալբոմներ | 1
|
|
2010-ականների լավագույն ալբոմներ | 20
|
||
Vibe | 2018 թվականի 30 լավագույն ալբոմներ | 28
|
Տարեթիվ | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Արդյունք | Ծան․ |
---|---|---|---|---|
2019 | American Music Awards | Սիրելի ալբոմ՝ ռեփ/հիփ հոփ | Առաջադրված | [66] |
BET Hip Hop Awards | Տարվա ալբոմ | Առաջադրված | [67] | |
Billboard Music Awards | Թոփ Billboard 200 ալբոմ | Առաջադրված | [68] | |
Grammy Awards | Լավագույն ռեփ ալբոմ | Առաջադրված | [69] |
Առևտրային հաջողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թրևիս Սքոթի հայրենիքում՝ ԱՄՆ-ում, «Astroworld»-ը դեբյուտել է Billboard 200-ի առաջին հորիզոնականին 537․000 վաճառված օրինակներով[70]։ Ալբոմը ցուցադրել է տարվա երկրորդ ամենախոշոր արդյունքը՝ Դրեյքի «Scorpion»-ից հետո, և տարվա երկրորդ ամենաշատ վաճառքները՝ Դեյվ Մեթյուսի խմբի (անգլ.՝ Dave Matthews's Band) «Come Tomorrow»-ից հետո[70]։ Ալբոմը 349․43 միլիոն սթրիմներ է հավաքել առաջին շաբաթին՝ դառնալով 5-րդ ամենախոշոր սթրիմը երբևիցե[70][71]։ Այն Սքոթի առաջին համար մեկ ալբոմն է ԱՄՆ-ում[70]։ Թողարկումից հետո, բոլոր 17 երգերն ընդգկրվել են Billboard Hot 100-ում[72]։ Ալբոմը հավաքել է 205․000 վաճառված օրինակներ երկրորդ շաբաթվա ընթացքում, մնալով առաջին հորիզոնականին[73]։ 2018 թվականի դեկտեմբերի 3-ին «Astroworld»-ը վերադարձել է Billboard 200-ի առաջին հորիզոնական՝ 71․000 օրինակներով վաճառվելուց հետո[74]։ 2018 թվականի վերջին ալբոմը դարձել է երկրորդ ամենաշատ վաճառվող հիփ հոփ ալբոմը՝ Էմինեմի «Kamikaze»-ից հետո[75]։ Այն վաճառվել է 1․985․000 օրինակներով[76]։ 2019 թվականի նոյեմբերի 25-ին այն եռակի պլատինե է հավաստագրվել Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (RIAA) կողմից։
Ավստրալիայում, «Astroworld»-ը դեբյուտել է ARIA Albums Chart-ի վերևում՝ դառնալով Փրևիս Սքոթի առաջին համար մեկը այդ հիթ-շքերթում[77][78][78]։
Երկրորդ շաբաթվա ընթացքում, ալբոմը վաճառվել է 13․000 օրինակներով՝ շարունակելով գլխավորել Billboard Canadian Albums-ը[79]։ Մեծ Բրիտանիայում, ալբոմը դեբյուտել է UK Albums Chart-ի երրորդ հորիզոնականին, դառնալով ռեփերի այդ շքերթում առաջին թոփ-10 ալբոմը[80]։ «Sicko Mode» (9-րդ), «Stargazing» (15-րդ) և «Carousel» (29-րդ) երգերն ընգրկվել են UK Singles Chart-ի թոփ-40-ում, իսկ «Butterfly Effect»-ը 57-րդ հորիզոնականն է զբաղեցրել[81]։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավունքներն ադապտացվել են Tidal-ից և BMI-ից[82][83][84]։
# | Անվանում | Պրոդուսեր(ներ) | Տևողություն | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Stargazing» |
|
4:31 | ||||||
2. | «Carousel» | 3:00 | |||||||
3. | «Sicko Mode» |
|
5:12 | ||||||
4. | «R.I.P. Screw» |
|
3:05 | ||||||
5. | «Stop Trying to Be God» |
|
5:38 | ||||||
6. | «No Bystanders» | 3:38 | |||||||
7. | «Skeletons» |
|
2:25 | ||||||
8. | «Wake Up» |
|
3:52 | ||||||
9. | «5% Tint» |
|
3:16 | ||||||
10. | «NC-17» | 2:37 | |||||||
11. | «Astrothunder» | 2:23 | |||||||
12. | «Yosemite» | 2:30 | |||||||
13. | «Can't Say» | 3:18 | |||||||
14. | «Who? What!» |
|
2:56 | ||||||
15. | «Butterfly Effect» |
|
3:11 | ||||||
16. | «Houstonfornication» |
|
3:38 | ||||||
17. | «Coffee Bean» | 3:29 | |||||||
58:33 |
Նշումներ
- ^[a] նշանակում է որպես համապրոդյուսեր
- ^[b] նշանակում է որպես լրացուցիչ պրոդյուսեր
- «Carousel», ներառում է վոկալ Ֆրենկ Օուշենի կողմից, և առանց իրավունքների վոկալ՝ Big Tuck-ի կողմից[85]
- «Sicko Mode», ներառում է վոկալ Դրեյքի կողմից, և լրացուցիչ վոկալ՝ Swae Lee-ի և Big Hawk-ի կողմից
- «R.I.P. Screw», ներառում է վոկալ Swae Lee-ի կողմից
- «Stop Trying to Be God», ներառում է վոկալ Earth, Wind & Fire-ից Ֆիլիպ Բեյլիի և Ջեյմս Բլեյքի կողմից, և լրացուցիչ վոկալ՝ Kid Cudi-ի և BJ the Chicago Kid-ի կողմից
- «No Bystanders», ներառում է վոկալ Sheck Wes-ի կողմից, և լրացուցիչ վոկալ՝ Juice Wrld-ի կողմից
- «Skeletons», ներառում է վոկալ Tame Impala-ի կողմից, և լրացուցիչ վոկալ՝ The Weeknd-ի և Ֆարել Վիլյամսի կողմից
- «Wake Up», ներառում է վոկալ The Weeknd-ի կողմից
- «NC-17», ներառում է վոկալ 21 Savage-ի կողմից
- «Yosemite», ներառում է վոկալ Gunna-ի կողմից, և լրացուցիչ վոկալ՝ Nav-ի կողմից
- «Can't Say», ներառում է վոկալ Դոն Թոլիվերի կողմից
- «Who? What!», ներառում է վոկալ Quavo-ի և Takeoff-ի կողմից
Սեմփլի իրավունքներ
- «Carousel»-ը ներառում է «The New Style»-ի սեմփլը՝ Beastie Boys-ի երգից։
- «Sicko Mode»-ը ներառում է «I Wanna Rock»-ի սեմփլը՝ Լյուքի երգից։
- «No Bystanders»-ը ներառում է «Jóga»-ի սեմփլը՝ Բյորկի երգից։
- «5% Tint»-ը ներառում է «Cell Therapy»-ի սեմփլը՝ Գուդի Մոբի երգից։
Անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավունքներդ ադապատցվել են Tidal-ից[82][83]։
Երաժիշտներ
- Մայք Դին՝ ստեղնաշարայիններ (թրեք 4), կիթառ (թրեք 17), սինթեզատոր (թրեք 17)
- Սթիվի Ուանդեր՝ հարմոնիկա (թրեք 5)
- Ջոն Մայեր՝ կիթառ (թրեքներ 8, 11, 13)
- Շելդոն Ֆերգյուսոն՝ կիթառ (թրեք 12)
- Nineteen85՝ բաս (թրեք 17)
- Այսյահ Գեյջ՝ թավջութակ (թրեք 17)
- Թիմ Սաբի՝ կիթառ (թրեք 17)
- Սթեֆեն «Յոհան» Ֆեյգենբաում՝ լարայիններ (թրեք 17)
Տեխնիկական
- Մայք Դին՝ մասթերինգ (բոլոր թրեքներ), միքսինգ (թրեքներ 1–13, 16, 17), ձայնագրում (թրեք 8)
- Ջիմի Քեշ՝ ինժեների օգնական (թրեքներ 1–13, 16, 17), ձայնագրում (թրեքներ 1, 4, 9–14, 17), միքսինգ (թրեքներ 6, 14)
- Ջոն Շեր՝ ինժեների օգնական (թրեքներ 1, 3, 16, 17)
- Բեն Սեդանո՝ ինժեների օգնական (թրեքներ 1, 3, 14, 16, 17)
- Սին Սոլիմոր՝ ինժեների օգնական (թրեքներ 1–13, 16, 17)
- Զաք Սթիլի՝ ձայնագրում (թրեքներ 2, 5, 12, 13, 17), միքսինգ (թրեք 6)
- Թրևիս Սքոթ՝ ձայնագրում (թրեքներ 2–4, 7–11, 16), միքսինգ (թրեքներ 3–5, 7, 8, 11, 17)
- Սքայլեր ՄաքԼին՝ ինժեների օգնական (թրեքներ 6, 12, 13)
- Շին Կամիյամա՝ ձայնագրում (թրեք 8)
- Թոմաս Քալիսոն՝ ինժեների օգնական (թրեք 15)
- Բլեյք Հարդեն՝ միքսինգ (թրեք 15), ձայնագրում (թրեք 15)
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Տարեվերջյա հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տասնամյակի հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Հավաստագրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[134] | Gold | 35 000^ |
Բրազիլիա (ABPD)[135] | Platinum | 40 000* |
Կանադա (Music Canada)[136] | 3× Platinum | 240 000^ |
Դանիա (IFPI Denmark)[137] | 2× Platinum | 40 000^ |
Ֆրանսիա (SNEP)[138] | Gold | 50 000* |
Իտալիա (FIMI)[139] | Gold | 25 000* |
Նոր Զելանդիա (RIANZ)[140] | Platinum | 15 000^ |
Լեհաստան (ZPAV)[141] | Gold | 0* |
Մեծ Բրիտանիա (BPI)[142] | Gold | 100 000^ |
ԱՄՆ (RIAA)[143] | 3× Platinum | 3 000 000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Թողարկման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածք | Ամսաթիվ | Ձևաչափ(եր) | Լեյբլ | Ծան․ |
---|---|---|---|---|
Տարբեր | Օգոստոսի 3, 2018 |
|
|
[83] |
Հոկտեմբերի 12, 2018 | CD | [144] | ||
Նոյեմբերի 9, 2018 | Ձայնապնակ | [145] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Թրևիս Սքոթ Announces 'Astroworld' Album». XXL. 2016 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Travi$ Scott Announces "ASTROWORLD" Album». HipHopDX. 2016 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Թրևիս Սքոթ Announces Third Album 'Astroworld'». Rap-Up. 2016 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Թրևիս Սքոթ Announces 'Astroworld' Project and Tour for 2017». Highsnobiety. 2016 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Թրևիս Սքոթ doesn't fall on stage, he flies». GQ. 2017 թ․ մարտի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Թրևիս Սքոթ's .wav Radio Show To Air After "Astroworld" Release». HotNewHipHop. 2018 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Թրևիս Սքոթ Says 'Astroworld' LP Will Drop in 2017». XXL. 2016 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Թրևիս Սքոթ Says He's "Locked In" Working On "AstroWorld"». HotNewHipHop. 2018 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Թրևիս Սքոթ's 'Astroworld' Is Slated to be Released in the First Quarter of 2018». The Source. 2018 թ․ հունվարի 6. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Թրևիս Սքոթ Heads to Hawaii to Finish 'Astroworld' Album». XXL. 2018 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Թրևիս Սքոթ Assembles Supergroup of Artists and Producers in Hawaii to Finish 'AstroWorld'». Complex. 2018 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Rumors are Circling that Թրևիս Սքոթ's Album "AstroWorld" is Complete». Power 106. 2018 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «"Stargazing" by Թրևիս Սքոթ Review». Pitchfork. 2018 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Թրևիս Սքոթ Reveals 2 Covers for New Album Astroworld». Pitchfork. 2018 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Թրևիս Սքոթ Shares A Second Album Cover For "Astroworld"». HotNewHipHop. 2018 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Tanzer, Myles. «Amanda Lepore removed from Թրևիս Սքոթ's Astroworld album cover». The Fader. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Kiefer, Halle (2018 թ․ սեպտեմբերի 14). «Frank Ocean Says His Astroworld Cease and Desist, Resolved 'Weeks Ago,' Was Never About The Music». Vulture. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Cowen, Trace William (2018 թ․ օգոստոսի 2). «David LaChapelle Explains Why Amanda Lepore Was Taken Off Թրևիս Սքոթ's 'ASTROWORLD' Cover». Complex. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Crowley, Patrick (2018 թ․ օգոստոսի 4). «Թրևիս Սքոթ Responds to Trans Model's Removal From Album Art: 'I Have Nothing but Respect for the LGBTQ Community'». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
- ↑ Saponara, Michael (2018 թ․ սեպտեմբերի 14). «Frank Ocean Files Cease & Desist to Have Vocals Taken Off Թրևիս Սքոթ's 'Astroworld': Report». Billboard. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Թրևիս Սքոթ Drops 3 New Songs: Listen». Pitchfork. 2017 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Butterfly Effect – Single by Թրևիս Սքոթ on Apple Music». iTunes Store. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ 23,0 23,1 23,2 «Թրևիս Սքոթ Chart History: Hot 100». Billboard. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Watch (feat. Lil Uzi Vert & Kanye West) – Single by Թրևիս Սքոթ on Apple Music». iTunes Store. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Giant Թրևիս Սքոթ Head on Amoeba Hollywood Stokes "Astroworld" Hype». HipHopDX. 2018 թ․ հուլիսի 27. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Giant Թրևիս Սքոթ head appears over Amoeba Records in L.A.». The Fader. 2018 թ․ հուլիսի 27. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Sodomsky, Sam (2018 թ․ հուլիսի 27). «Giant Golden Թրևիս Սքոթ Head Appears Over Los Angeles' Amoeba Records». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Renshaw, David (2018 թ․ հուլիսի 30). «Second giant Թրևիս Սքոթ head pops up in Houston». The Fader. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Թրևիս Սքոթ Confirms New Album Astroworld Out This Week». Pitchfork. 2018 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Թրևիս Սքոթ Reveals Release Date for 'Astroworld'». Complex. 2018 թ․ հուլիսի 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Թրևիս Սքոթ shares unreleased songs on special .wav radio episode». The Fader. 2018 թ․ օգոստոսի 3. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Watch Թրևիս Սքոթ Get Biblical in Wild 'Stop Trying to Be God' Video». Rolling Stone. 2018 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Gracie, Bianca (2018 թ․ օգոստոսի 20). «Թրևիս Սքոթ Takes the 2018 MTV VMAs to Space With Intergalactic 'Astroworld' Medley: Watch». Billboard. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Top 40 Rhythmic Future Releases». All Access. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Urban/UAC Future Releases». All Access. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Urban/UAC Future Releases». All Access. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Top 40-Rhythmic Future Releases». All Access. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
- ↑ Hobbs, Thomas (2018 թ․ օգոստոսի 6). «Թրևիս Սքոթ Fully Lives Up to His Potential on 'Astroworld'». Highsnobiety. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Rindner, Grant (2018 թ․ օգոստոսի 8). «Թրևիս Սքոթ – Astroworld». The Line of Best Fit. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Barker, Andrew (2018 թ․ օգոստոսի 6). «Album Review: Թրևիս Սքոթ's 'Astroworld'». Variety. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Weingarten, Christopher (2018 թ․ օգոստոսի 7). «Review: Թրևիս Սքոթ Starts Living Up to His Ambitions on 'Astroworld'». Rolling Stone. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Klinkenberg, Brendan (2018 թ․ օգոստոսի 9). «'Sicko Mode' is Թրևիս Սքոթ Doing What Թրևիս Սքոթ Does Best». Rolling Stone. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Josephs, Brian (2018 թ․ օգոստոսի 6). «Թրևիս Սքոթ 'Astroworld': EW Review». Entertainment Weekly. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ O'Connor, Roisin (2018 թ․ օգոստոսի 6). «Թրևիս Սքոթ, Astroworld album review: Lightyears ahead of his peers». The Independent. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «AllMusic Best of 2018». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «50 Best Albums of 2018: Staff Picks». Billboard. 2018 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «100 Best Albums of the 2010s: Staff Picks». Billboard. 2019 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Clash Albums of the Year 2018». Clash. 2018 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «50 Best Albums of 2018». Complex. 2018 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «20 Best Albums of 2018». Entertainment Weekly. 2018 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Exclaim!'s Top 10 Hip-Hop Albums». Exclaim!. 2018 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «The Best Music Albums of 2018». GQ (Russia) (Russian). 2018 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «The 50 best albums of 2018: the full list». The Guardian. 2018 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «The 25 Best Albums of 2018». Highsnobiety. 2018 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «The 40 best albums of 2018: From Arctic Monkeys to Christine and the Queens, The 1975 to Janelle Monae». The Independent. 2018 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Best albums of the year 2018». NME. 2018 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Best Albums of the Decade: The 2010s». NME. 2019 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Noisey's 100 Best Albums of 2018». Noisey. 2018 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «The 50 Best Albums of 2018». NPR Music. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «The Best Albums of 2018». Okayplayer. 2018 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «The 50 Best Albums of 2018». Pitchfork. 2018 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «50 Best Albums of 2018». Rolling Stone. 2018 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «The 50 Best Albums of 2018». Uproxx. 2018 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «The Best Albums of the 2010s, Ranked». Uproxx. 2019 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «30 Best Albums of 2018». Vibe. 2018 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Nordyke, Kimberly (2018 թ․ հոկտեմբերի 9). «American Music Awards: Taylor Swift Wins Artist of the Year, Sets New Record». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «BET Hip Hop Awards 2019: Complete Winners List». Billboard. 2019 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Lynch, Joe (2019 թ․ մայիսի 1). «2019 Billboard Music Awards Winners: The Complete List». Billboard. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Variety Staff (2019 թ․ փետրվարի 10). «2019 Grammys Winners List». Variety. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ 70,0 70,1 70,2 70,3 70,4 Caulfield, Keith (2018 թ․ օգոստոսի 12). «Թրևիս Սքոթ's 'Astroworld' Bows at No. 1 on Billboard 200 Chart With Second-Largest Debut of 2018». Billboard. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Eustice, Kyle (2018 թ․ օգոստոսի 13). «Hip Hop Album Sales: Թրևիս Սքոթ's "Astroworld" Dethrones Drake With Epic No. 1 Billboard 200 Debut». HipHopDX. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Trust, Gary (2018 թ․ օգոստոսի 13). «Drake Rules Billboard Hot 100 for Fifth Week With 'In My Feelings,' Թրևիս Սքոթ Debuts Two Songs in Top 10». Billboard. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Caulfield, Keith (2018 թ․ օգոստոսի 19). «Թրևիս Սքոթ's 'Astroworld' Spends Second Week at No. 1 on Billboard 200 Albums Chart». Billboard. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Caulfield, Keith (2018 թ․ դեկտեմբերի 2). «Թրևիս Սքոթ's 'Astroworld' Returns to No. 1 on Billboard 200 Chart, 6ix9ine's 'Dummy Boy' Debuts at No. 2». Billboard. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Caulfield, Keith (2019 թ․ հունվարի 8). «Nielsen Music's Top Album of 2018 in US Is Drake's 'Scorpion'». Billboard. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Rolli, Bryan (2018 թ․ հոկտեմբերի 23). «Eminem's 'Kamikaze' Is Eligible For Platinum, Becomes Bestselling 'Pure' Rap Album of 2018». Forbes. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Թրևիս Սքոթ scores debut No. 1 with Astroworld». Australian Recording Industry Association. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ 78,0 78,1 «Drake Unseated From No. 1 By Թրևիս Սքոթ's 'Astroworld'». FYIMusicNews. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Aretha's '30 Greatest Hits' Has A Chart Comeback». FYIMusicNews. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Թրևիս Սքոթ's Astroworld scores highest new entry on Official Albums Chart». Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Թրևիս Սքոթ, Tyga And Offset Collect New Top 10 Singles in the U.K.». Forbes. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ 82,0 82,1 Astroworld (CD liner notes). Թրևիս Սքոթ. Epic Records. 2018. 88362-5.
{{cite AV media notes}}
: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link) - ↑ 83,0 83,1 83,2 «ASTROWORLD / Թրևիս Սքոթ on TIDAL». Tidal. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «BMI | Repertoire Search». BMI. Select "TITLE", type "Song" in the search engine, and click "Search". Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Թրևիս Սքոթ's Latest Features Dallas Icons Big Tuck and Cardo». Central Track. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
- ↑ "Travis Scott – Astroworld". Australiancharts.com. Hung Medien. Retrieved August 11, 2018.
- ↑ "Travis Scott – Astroworld" (in German). Austriancharts.at. Hung Medien. Retrieved August 16, 2018.
- ↑ "Travis Scott – Astroworld" (in Dutch). Ultratop.be. Hung Medien. Retrieved August 10, 2018.
- ↑ "Travis Scott – Astroworld" (in French). Ultratop.be. Hung Medien. Retrieved August 10, 2018.
- ↑ "Illegal name entered Travis Scott/Travis+Scott/chart?f=309 Travis Scott – Chart history" Billboard Canadian Albums Chart for Travis Scott. Retrieved August 14, 2018.
- ↑ "Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select 201832 on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data. Retrieved April 1, 2019.
- ↑ "Travis Scott – Astroworld". Danishcharts.com. Hung Medien. Retrieved August 15, 2018.
- ↑ "Travis Scott – Astroworld" (in Dutch). Dutchcharts.nl. Hung Medien. Retrieved August 10, 2018.
- ↑ "Travis Scott: Astroworld" (in Finnish). Musiikkituottajat – IFPI Finland. Retrieved August 12, 2018.
- ↑ "Travis Scott – Astroworld". Lescharts.com. Hung Medien. Retrieved September 16, 2019.
- ↑ «Offizielle Deutsche Charts: Top 20 Hiphop–Charts 10. August 2018» [Official German charts: Top 20 hip hop charts 10 August 2018] (գերմաներեն). GfK Entertainment Charts. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ "Top 40 album-, DVD- és válogatáslemez-lista – 2018. 32. hét" (in Hungarian). MAHASZ. LightMedia. Retrieved August 16, 2018.
- ↑ "Travis Scott – {{{album}}}". Irishcharts.com. Hung Medien. Retrieved August 11, 2018.
- ↑ "Travis Scott – Astroworld". Italiancharts.com. Hung Medien. Retrieved August 11, 2018.
- ↑ "Travis Scott – Astroworld". Charts.org.nz. Hung Medien. Retrieved August 10, 2018.
- ↑ "Travis Scott – Astroworld". Norwegiancharts.com. Hung Medien. Retrieved August 11, 2018.
- ↑ "Travis Scott – Astroworld". Portuguesecharts.com. Hung Medien. Retrieved November 16, 2018.
- ↑ "20180810 Top 40 Scottish Albums Archive". Official Charts Company. Retrieved August 11, 2018.
- ↑ "Travis Scott – Astroworld". Swedishcharts.com. Hung Medien. Retrieved August 11, 2018.
- ↑ "Travis Scott – Astroworld". Swisscharts.com. Hung Medien. Retrieved August 15, 2018.
- ↑ "20180810 Top 40 UK Albums Archive". Official Charts Company. Retrieved August 11, 2018.
- ↑ "20180810 Top 40 R&B Albums Archive . Official Charts Company. Retrieved August 11, 2018.
- ↑ «Top 200 Albums». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
- ↑ "Illegal name entered Travis Scott/Travis+Scott/chart?f=333 Travis Scott – Chart history" Billboard Top R&B/Hip-Hop Albums for Travis Scott. Retrieved August 14, 2018.
- ↑ «ARIA End of Year Albums 2018». Australian Recording Industry Association. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Jaaroverzichten 2018». Ultratop. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Rapports Annuels 2018». Ultratop. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Canadian Albums – Year-End 2018». Billboard. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Album Top-100 2018» (Danish). Hitlisten. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Jaaroverzichten – Album 2018» (Dutch). MegaCharts. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Top Selling Albums of 2018». Recorded Music NZ. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Årslista Album – År 2018» (Swedish). Sverigetopplistan. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «End of Year Album Chart Top 100 – 2018». Official Charts Company. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Billboard 200 Albums – Year-End 2018». Billboard. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «ARIA End of Year Albums Chart 2019». Australian Recording Industry Association. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Jaaroverzichten 2019». Ultratop. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Rapports Annuels 2019». Ultratop. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Top Canadian Albums – Year-End 2019». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Album Top-100 2019» (Danish). Hitlisten. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Jaaroverzichten – Album 2019». dutchcharts.nl. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Top de l'année Top Albums 2019» (ֆրանսերեն). SNEP. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Top of the Music FIMI/GfK 2019: Un anno con la musica Italiana» (Download the attachment and open the Album file) (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Top Selling Albums of 2019». Recorded Music NZ. Արխիվացված է օրիգինալից 2020-03-14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Årslista Album, 2019». Sverigetopplistan. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Schweizer Jahreshitparade 2019». hitparade.ch. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «End of Year Album Chart Top 100 – 2019». Official Charts Company. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Top Billboard 200 Albums – Year-End 2019». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Decade-End Charts: Billboard 200». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «ARIA Australian Top 50 Albums». Australian Recording Industry Association. 2019 թ․ ապրիլի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Brazilian album certifications – Travis Scott – Astroworld» (Portuguese). Pro-Música Brasil. Վերցված է September 23, 2019-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Canadian album certifications – Travis Scott – Astroworld». Music Canada. Վերցված է March 10, 2020-ին.
- ↑ «Danish album certifications – Travis Scott – Astroworld». IFPI Danmark. Վերցված է March 10, 2020-ին.
- ↑ «French album certifications – Travis Scott – Astroworld» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է March 17, 2020-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Italian album certifications – Travis Scott – Astroworld» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է September 9, 2019-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2019" in the "Anno" drop-down menu. Select "Astroworld" in the "Filtra" field. Select "Album e Compilation" under "Sezione". - ↑ «New Zealand album certifications – Travis Scott – Astroworld». Recorded Music NZ. Վերցված է January 25, 2019-ին.
- ↑ Արտահայտության սխալ․ <= անսպասելի օպերատոր։
- ↑ «British album certifications – Travis Scott – Astroworld». British Phonographic Industry. Վերցված է February 21, 2019-ին. Select albums in the Format field. Select Gold in the Certification field. Type Astroworld in the "Search BPI Awards" field and then press Enter.
- ↑ «American album certifications – Travis Scott – Astroworld». Recording Industry Association of America. Վերցված է November 27, 2019-ին.
- ↑ «Թրևիս Սքոթ – ASTROWORLD [CD]». Amazon.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Թրևիս Սքոթ – ASTROWORLD [Vinyl]». Amazon.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
|
|