Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

B2B

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Բիզնեսը բիզնեսի համար» («B2B») (անգլ.՝ «business to business», հայերեն՝ «Բիզնեսը բիզնեսի համար», կրճատ արտասանվում է «բի թու բի»), միջազգային տերմին, որը սահմանում է ըստ փոխազդող սուբյեկտների տեսակների դասակարգված տեղեկատվական և տնտեսական փոխազդեցության ձևերը։ Տվյալ դեպքում դրանք իրավաբանական անձինք են, որոնք աշխատում են ոչ թե վերջնական սպառողի, այլ՝ իրավաբանական անձանց (ընկերությունների) հետ, այսինքն այլ բիզնեսների համար։

Նկարագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան երկրներում «В2В» տերմինի տակ հաճախ հասկանում են ընկերությունների ցանկացած գործունեություն, որն ուղղված է այլ ընկերություններին հարակից ծառայությունների մատուցմանը, լրացուցիչ սարքավորումների, այլ ապրանքների արտադրության համար նախատեսված ապրանքների (արտադրության միջոցներ), պրոֆեսիոնալ օգտագործման ապրանքների մատակարարմանը։ Գործունեության այդպիսի ոլորտը ուղղված է շահույթի ստացմանը ծառայությունների մատուցումից կամ ապրանքների վաճառքից, որտեղ «օբյեկտ» են հանդիսանում ծառայությունները կամ ապրանքները, իսկ «սուբյեկտ»՝ կազմակերպությունները, որոնք փախազդում են շուկայական դաշտում։ Որպես ծառայությունների և ապրանքների «վաճառող» և «գնորդ» հանդես են գալիս իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը[1];

«B2B» տերմինին հակադրվում է «FMCG» տերմինը (անգլ.՝ «Fast moving consumer goods»), այսինքն այնպիսի բիզնեսը, որն ուղղված է վերջնական սպառողին։ Օրինակ, եթե բանակցություններ են ընթանում այնպիսի ընկերության հետ, որն արտադրում է ամենօրյա սպառման ապրանքներ, ապա դա «FMCG» ոլորտն է, չնայած նրան, որ ընկերությունը հանդիսանում է իրավաբանական անձ։

«B2B» գործարքների ծավալն ավելի մեծ է, քան «B2C» գործարքներինը[2][3][4]։

Տարանջատում են ուղղահայաց B2B և հորիզոնական B2B մոդելներ. առաջինի դեպքում շուկան ներկայացնում են տվյալ ճյուղի արժեշղթայում հաջորդող դիրքեր զբաղեցնող կամ տվյալ ճյուղի երկայնական կտրվածքով ներկայացված բիզնես հաճախորդները (օրինակ՝ մի կատեգորիայի ապրանքների մեծածախ առևտուր, դիստրիբուցիա ու մանրածախ առևտուր), իսկ երկրորդի դեպքում շուկան ներկայացնում են առանց ճյուղային սահմանափակման, այսինքն տնտեսության լայնական կտրվածքով ներկայացված բիզնես հաճախորդները (օրինակ՝ գրասենյակային պիտույթներ ու սարքավորումներ կամ մասնագիտական ծառայություններ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Бизнес для бизнеса (В2В). «Записки маркетолога» // marketch.ru
  2. Sandhusen Richard.
  3. Shelly Gary.
  4. Garbade Michael.