Blow Up Your Video
Blow Up Your Video | ||||
---|---|---|---|---|
AC/DC-ի Ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 1988 թվականի հունվարի 18 | |||
Ձայնագրված | 1987 թվականի օգոստոս-սեպտեմբեր | |||
Ժանր | Հարդ ռոք | |||
Տևողություն | 42:48 | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | Albert | |||
Պրոդյուսեր | Գարի Վանդա, Ջորջ Յանգ | |||
AC/DC-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Blow Up Your Video (անգլ.՝ Blow Up Your Video), ավստրալիական AC/DC հարդ ռոք խմբի ալբոմը, որը թողարկվել է 1988 թվականի հունվարի 18-ին (ԱՄՆ-ում 1988 թվականի փետրվարի 1-ին)։ Ալբոմը ձայնագրվել է Ֆրանսիայում՝ Miraval ստուդիայում, 1988 թվականի օգոստոս-սեմպտեմբեր ամիսներին։ 2003 թվականին ալբոմը վերաթողարկվել է՝ որպես AC/DC remasters-ի մաս։
Ալբոմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմի պրոդյուսերները եղել են Հարի Վանդան և Ջորջ Յանգը, ովքեր աշխատել են խմբի նախորդ ալբոմների վրա (մինչև 1978 թվական)։ Ալբոմը համարվում է վերջինը, որի ձայնագրմանը մասնակցել է թմբկահար Սայմոն Ռայթը (1989 թվականին նա դուրս է գալիս խմբից և նրան փոխարինում է Քրիս Սլեյդովը), և վերջինը, որում Բրայան Ջոնսոնը համարվել է երգի հեղինակ (հաջորդող բոլոր ալբոմների հեղինակները եղել են Անգուս և Մալքոլմ Յանգերը)։ Ալբոմի անվանումը վերցված է եղել «That’s the Way I Wanna Rock 'n' Roll» երգից։
Blow Up Your Video-ն համարվում է կոմերցիոն առավել հաջողված ստուդիական ալբոմը խմբի For Those About to Rock (We Salute You) ալբոմից։ Ալբոմն ստացել է դրական կարծիքներ քննադատներից (համեմատած նախորդ Flick of the Switch և Fly on the Wall ստուդիական ալբոմների հետ) և արագ հասել ԱՄՆ-ի պլատինային կարգավիճակին (1988 թվականի ապրիլի 29-ին)[1]։
1989 թվականին ալբոմը ճանաչվել է Գրեմմիի «Գրեմմի» լավագույն հարդ ռոք վոկալային կամ գործիքային կատարման համար մրցանակ՝ զիջելով միայն Ջեթրո Թալի Crest of a Knave ալբոմին[2]։
Ալբոմը թողարկելու համար խումբը 1989 թվականի հունվարի 28-ից նոյեմբերի 13-ն անցկացրել է «Blow Up Your Video World Tour» համերգային տուր, որին չի մասնակցել ռիթմի կիթառահար Մալքոլմ Յանգն՝ ալկոհոլի խնդրի պատճառով, սակայն պաշտոնապես հայտարարվել է, որ նա բաց է թողել տուրը որդու հիվանդության պատճառով։ Տուրի ժամանակ Մալքոլմին փոխարինել է իր եղբորորդի Սթիվի Յանգը։ Հայտնի է, որ որոշ երկրպագուներ չեն նկատել Մալքոլմի փոխարինումը, քանի որ Սթիվին շատ նման է նրան։
Ստեղծագործությունների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր երգերը գրել են Անգուս Յանգը, Մալքոլմ Յանգը և Բրայան Ջոնսոնը։
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Heatseeker» | 3:50 |
2. | «That's the Way I Wanna Rock 'n' Roll» | 3:45 |
3. | «Meanstreak» | 4:08 |
4. | «Go Zone» | 4:26 |
5. | «Kissin' Dynamite» | 3:58 |
6. | «Nick of Time» | 4:16 |
7. | «Some Sin for Nuthin'» | 4:11 |
8. | «Ruff Stuff» | 4:28 |
9. | «Two's Up» | 5:19 |
10. | «This Means War» | 4:21 |
«Snake Eye» և «Borrowed Time» երգերը ձայնագրվել են ալբոմի աշխատանքների ժամանակ, բայց թողարկվել է կողմ «Բ»-ում՝ «Heatseeker» և «That’s the Way I Wanna Rock 'n' Roll» սինգլների մի քանի տարբերակներում։ «Down On The Borderline» երգը նույնպես ձայնագրված է եղել, բայց հրապարակվել է միայն 1990 թվականին «Moneytalks» երգի ավստրալիական տարբերակում՝ կողմ «Բ»-ում։ Բոլոր 3 երգերը 2009 թվականին ներառվել են Backtracks-ի կազմում։ «Let it Loose» և «Alright Tonight» երգերի ձայնագրման ժամանակ գողացվել են դրանց ցուցադրական տարբերակները, այդ պատճառով էլ վերջին տարբերակը չի ներառվել։
Ձայնագրման մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրայան Ջոնսոն — վոկալ
- Անգուս Յանգ — սոլո կիթառ
- Մալքոլմ Յանգ — ռիթմի կիթառահար
- Քլիֆ Վիլլիամս — բաս կիթառ
- Սայմոն Ռայթ — հարվածային
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հիթ-շքերթ | Հորիզոնական |
---|---|---|
1988 | Australian Kent Music Report Albums Chart | 2
|
Billboard 200[3] | 12
| |
UK Albums Chart[4] | 2
| |
Sverigetopplistan[5] | 4
| |
MegaCharts[5] | 26
| |
New Zealand Albums Chart[5] | 3
| |
Swiss Albums Chart[5] | 4
| |
Austrian Albums Chart[5] | 15
| |
VG-lista[5] | 3
|
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Սինգլ | Հիթ-շքերթ | Հորիզոնական |
---|---|---|---|
1988 | «Heatseeker» | UK Singles Chart[6] | 12
|
U.S. Mainstream Rock[7] | 20
| ||
«That’s the Way I Wanna Rock 'n' Roll» | UK Singles Chart[8] | 22
| |
U.S. Mainstream Rock[7] | 28
|
Վաճառք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Վաճառք | Կարգավիճակ |
---|---|---|
ԱՄՆ | 1,000,000 | Պլատինե[1] |
100,000 | Ոսկե[9] | |
100,000 | Ոսկե[10] | |
10,000 | Ոսկե[11] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RIAA’s Gold & Platinum Program searchable database
- ↑ 31-я церемония Грэмми на rockonthenet.com
- ↑ Blow Up Your Video на Allmusic.com
- ↑ Blow Up Your Video UK Charts www.chartstats.com
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Australian Albums Chart
- ↑ Сингл «Heatseeker» на chartstats.com
- ↑ 7,0 7,1 Синглы с Blow Up Your Video на Allmusic.com
- ↑ Сингл «That’s the Way I Wanna Rock 'n' Roll» на chartstats.com
- ↑ «Certified Awards Search». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Bundesverband Musikindustrie
- ↑ «Musiikkituottajat — IFPI Finland». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
|