Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Draugiem.lv

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Draugiem.lv
Տեսակկայք և սոցիալական ցանց
Հիմնադրված էմարտի 24, 2004
ՀիմնադիրLauris Liberts?
Երկիր Լատվիա
Կայքdraugiem.lv(լատիշերեն)

«Draugiem.lv» (draugiemլատիշերենից թարգմանած՝ նշանակում է բարեկամների համար) , սոցիալական ցանց, որը 2004 թվականին հիմնել են տեղեկատվական տեխնոլոգիաների լատվիացի մասնագետներ Լաուրիս Լիբերտսը, Ագրիս Տամինսը և Մարտինս Պիկսենսը[1]։ Ցանցը միավորել է 2,6 միլիոնից ավելի գրանցված օգտատերերի և համարվում է ոչ միայն Լատվիայի, այլև ամբողջ Մերձբալթիկայի խոշորագույն սոցցանցը[2]։

«Draugiem.lv»-ը պատկանում է «Draugiem Group» խմբին, որը համախմբում է տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային մարքեթինգի բնագավառներում գործունեություն ծավալած մի շարք ընկերությունների[3]։

Կայքը կոտրելը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայի խորհրդարանի՝ Սեյմի ընտրությունների օրը՝ 2018 թվականի հոկտեմբերի 6-ին սոցիալական ցանցը ենթարկվել է հաքերական հարձակման։ Կայք մուտք գործելու յուրաքանչյուր փորձի ժամանակ հնչել է Ռուսաստանի Դաշնության պետական օրհներգը, մոնիտորին հայտնվել են ռուսական դրոշի պատկերը, նախահահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը՝ ռուսական բանակի խորապատկերի վրա[4][5]։ Պատկերի վերևում գրվել է լատիշների համար ոչ հաճո մի մեջբերում ՌԴ նախագահ Պուտինից։

Այս գրոհից հետո «Draugiem Group»-ի ղեկավարությունը վճռել է արգելափակել սոցցանցը[4]։ Անհրաժեշտ շտկումներ, կարգավորումներ են գործի դրվել, և մի քանի ժամ անց ցանցը վերագործարկվել է, աշխատել շտկված ռեժիմով[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Facebook Of Latvia Is Bigger Than Facebook (In Latvia)». Fast Company (անգլերեն). 2012 թ․ հունիսի 28. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  2. «Draugiem» (անգլերեն). Crunchbase. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  3. «IDEAS FIRST – BRANDS LATER». draugiemgroup.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  4. 4,0 4,1 «Draugiem.lv взломан: вместо соцсети — российская пропаганда». press.lv. 2018*10-06. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.(չաշխատող հղում)
  5. «Noticis kiberuzbrukums "Draugiem.lv" – ienākot lapā, atskanēja Krievijas himna». Skaties.lv (լատվիերեն). 2018 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  6. «Подвергшийся кибератаке сайт draugiem.lv снова работает». Baltic News Network. 2018 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]