Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Gorgeous

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Gorgeous»
Թեյլոր Սվիֆթի սինգլը
«Reputation» ալբոմից
Թողարկված20 հոկտեմբերի, 2017
ՖորմատԵրաժշտության ներբեռնում
Ժանրփոփ
Տևողություն3:29
ԼեյբլBig Machine
ՊրոդյուսերՄաքս Մարտին, Shellback
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն
«…Ready for It?»
(2017)
«Gorgeous»
(2017)
«Call It What You Want»
 «Gorgeous»

«Gorgeous», ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգը նրա Reputation վեցերորդ ստուդիական ալբոմից։ Թողարկվել է 2017 թվականի հոկտեմբերի 20-ին Big Machine Records լեյբլում[1]։

Երգը թողարկվել է որպես Սվիֆթի Reputation վեցերորդ ստուդիական ալբոմի պրոմոսինգլ 2017 թվականի հոկտեմբերի 20-ին Big Machine Records լեյբլում։ Հոկտեմբերի 13-ին իր հարյուր երկրպագուների համար կազմակերպված հատուկ երեկույթի ժամանակ նոր ալբոմը ներակայացնելուց հետո[2][3] Թեյլոր Սվիֆթը «Gorgeous» երգի թողարկման մասին հայտարարել է Ինստագրամի իր էջում հոկտեմբերի 19-ին[4][5]։ Հաջորդ օրը այն թողարկվել է որպես պրոմոսինգլ[6]։ Նույն օրը տեղի է ունեցել լիրիկական տեսահոլովակի պրեմիերան[7]։

Թեյլոր Սվիֆթը «Gorgeous» երգը գրել է իր պրոդյուսերներ Կարլ «Մաքս Մարտին» Սանդբերգի, Յուհան «Շելբաք» Շուստերի հետ համահեղինակությամբ[8]։ Երգը նկարագրվում է որպես «ռադիո փոփ»[9]։ Երգի տեսքտը պատմում է «ձգտում դեպի սիրային հետաքրքրությունը, որին Սվիֆթը նկարագրում է որպես «Gorgeous»[1]։ Forbes ամսագրից Հյու Մաքինթայրը երգի մասին ասել է, թե այն ավելին է, քան էլեկտրոփոփը, և անցում է կատարվել ավելի հետաքրքիր տարածք, քան սովորաբար օգտագործվում է ռադիոեթերային Թոփ-40 երգերում[10]։ USA Today թերթից Մև Մաքդերմոտը երգի կրկներգը համեմատել է Քեթի Փերիի ստեղծագործությունների հետ[11]։ Ըստ Elle ամսագրի՝ երգում հիշատակված մարդը բրիտանացի դերասան Ջո Ալվինն է՝ Թեյլոր Սվիֆթի սիրելին[12]։ Երգը գրվել է Դո մաժոր տոնայնությամբ րոպեում 92 հարված տեմպով, իսկ Սվիֆթը վոկալի դիապազոնն է՝ G3-ից մինչև C5[13]։

«Gorgeous» երգն արժանացել է դրական արձագանքների երաժշտական քննադատների ու ինտերնետ-հրատարակությունների կողմից, ինչպիսիք են՝ USA Today[11], Glamour[14], Variety[15], Rolling Stone[9], The A.V. Club[16], Entertainment Weekly[17][18],, Vulture[19]։

Առևտրային հաջողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում երգն առաջին շաբաթում զբաղեցրել է Billboard Hot 100 հիթ-շքերթի 13-րդ և Streaming Songs հիթ-շքերթի 16-րդ (16,9 մլն U.S. streams) հորիզոնականները։ Այն դարձել է Թեյլոր Սվիֆթի 14-րդ երգը, որ հասել է առաջին հորիզոնականին Digital Songs թվային հիթ-շքերթում՝ կիսելով Ռիհաննայի ռեկորդը։ Այդ երգի շնորհիվ Թեյլոր Սվիֆթի՝ առաջին հորիզոնականում նորամուտների թիվը հասել է տասներեքի։ Billboard Hot 100 հիթ-շքերթում երգը դարձել է 39-րդը, որ հասել է top-20, և Սվիֆթն այդ ցուցանիշով կիսել է 7-րդ տեղը երգիչ Դրեյքի հետ միասին։ Նրանցից առաջ են Էլվիս Փրեսլին (48 հիթ top-20 Hot 100, 1958 թվականի օգոստոսի 4-ից), Lil Wayne (44), Մադոննան (44), The Beatles (44), Ռիհաննան (42) և Էլթոն Ջոնը (40)[20]։

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (2017) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա Ավստրալիա (ARIA)[21] 9
Ավստրիա Ö3 Austria Top 75[22] 32
Բելգիա Ultratip Flanders[23] 24
Բելգիա Ultratip Wallonia[24] 45
Կանադա Canadian Hot 100[25] 9
Կանադա Canada Hot AC (Billboard)[26] 50
Ֆրանսիա SNEP[27] 64
Գերմանիա Media Control AG[28] 45
Հունգարիա Single Top 10[29] 9
Հունգարիա Stream Top 40[30] 23
Ireland (IRMA)[31] 18
Italy (FIMI)[32] 66
Malaysia (RIM)[33] 8
Նիդերլանդներ Mega Single Top 100[34] 60
New Zealand (Recorded Music NZ)[35] 19
Norway (VG-lista)[36] 28
Պորտուգալիա (AFP)[37]
Շոտլանդիա Scottish Singles Top 40[38] 12
Sweden (Sverigetopplistan)[39] 41
Շվեյցարիա Schweizer Hitparade[40] 46
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[41] 15
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[42] 13

Թողարկման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ Հղում
Տարբեր 20 հոկտեմբերի, 2017 Big Machine [6][8]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Brandle, Lars (2017 թ․ հոկտեմբերի 20). «Taylor Swift's 'Gorgeous' New Single Has Arrived: Listen». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  2. Mackleden, Amy (2017 թ․ հոկտեմբերի 14). «Taylor Swift Just Hosted Her First 'Reputation' Listening Party in London». Elle. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. Drysdale, Jennifer (2017 թ․ հոկտեմբերի 13). «Taylor Swift Holds First Secret 'Reputation' Listening Party for Fans in the UK and Swifties Are Freaking Out». Entertainment Weekly. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. Bailey, Alyssa (2017 թ․ հոկտեմբերի 19). «Taylor Swift Announces a New "Gorgeous" Taylor Swift Song Is Coming». Elle. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. Karsen, Shira (2017 թ․ հոկտեմբերի 19). «Taylor Swift Teases New Track 'Gorgeous' Before Release». Billboard. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. 6,0 6,1 «Gorgeous - Single». iTunes. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  7. «Gorgeous - Taylor Swift». VEVO. 2017 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  8. 8,0 8,1 «Gorgeous by Taylor Swift on TIDAL». TIDAL. 2017 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  9. 9,0 9,1 Blistein, Jon (2017 թ․ հոկտեմբերի 20). «Taylor Swift Plays Nice on Romantic New Song 'Gorgeous'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  10. McIntyre, Hugh (2017 թ․ հոկտեմբերի 20). «Taylor Swift Drops New Single 'Gorgeous' From Upcoming Album 'Reputation'». Forbes. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  11. 11,0 11,1 McDermott, Maeve (2017 թ․ հոկտեմբերի 20). «Taylor Swift's 'Gorgeous' is her best new 'Reputation' single so far». USA Today. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  12. Bailey, Alyssa (2017 թ․ հոկտեմբերի 20). «Taylor Swift's "Gorgeous" Song Lyrics Seem to Tell Her and Joe Alwyn's Love Story». Elle. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  13. «Taylor Swift "Gorgeous" Sheet Music in C Major (transposable) - Download & Print». Musicnotes.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
  14. Rosa, Christopher (2017 թ․ հոկտեմբերի 20). «Swift just released an Insanely Catchy Song Called 'Gorgeous'». Glamour. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  15. Willman, Chris (2017 թ․ հոկտեմբերի 20). «Song Review: Taylor Swift's 'Gorgeous'». Variety. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  16. Purdom, Clayton (2017 թ․ հոկտեմբերի 20). «Taylor Swift releases "Gorgeous," her first good single in forever». The A.V. Club. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  17. Brown, Erick Renner (2017 թ․ հոկտեմբերի 20). «Taylor Swift's 'Gorgeous' reveals she lied to you about the Old Taylor: EW review». Entertainment Weekly. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  18. He, Richard S. (2017 թ․ հոկտեմբերի 20). «Taylor Swift's 'Gorgeous' Turns Love Into Slapstick Romantic Comedy». Billboard. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
  19. Guan, Frank (2017 թ․ հոկտեմբերի 20). «The Odd Timing and Faulty Logic of Taylor Swift's 'Gorgeous'». Vulture.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
  20. Taylor Swift Ties Rihanna for Most Digital Song Sales No. 1s With Debut of 'Gorgeous'. billboard.com
  21. «ARIA Australian Top 50 Singles». Australian Recording Industry Association. 2017 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  22. Taylor Swift — Gorgeous Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է November 1, 2017.
  23. Ultratop.be — Taylor Swift — Gorgeous (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է November 4, 2017.
  24. Ultratop.be — Taylor Swift — Gorgeous (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է November 4, 2017.
  25. Taylor Swift Album & Song Chart History Canadian Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է October 31, 2017.
  26. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Taylor Swift. Ստուգվել է October 25, 2017.
  27. Lescharts.com — Taylor Swift — Gorgeous (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է October 30, 2017.
  28. Taylor Swift - Gorgeous (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է October 27, 2017.
  29. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է November 2, 2017.
  30. "Archívum – Slágerlisták – MAHASZ" (հունգարերեն). Stream Top 40 slágerlista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Проверено November 2, 2017.
  31. «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  32. «Classifica settimanale WK 43» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  33. «Top 20 Most Streamed International & Domestic Singles In Malaysia» (PDF). Recording Industry Association of Malaysia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  34. Dutchcharts.nl — Taylor Swift — Gorgeous (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է October 28, 2017.
  35. «NZ Top 40 Singles Chart». Recorded Music NZ. 2017 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  36. «VG-lista – Taylor Swift / Gorgeous». VG-lista. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  37. "Portuguesecharts.com – Taylor Swift – Gorgeous". AFP Top 100 Singles. Retrieved November 4, 2017.
  38. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է October 28, 2017.
  39. «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista». Sverigetopplistan. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  40. Taylor Swift — Gorgeous swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է October 30, 2017.
  41. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է October 28, 2017.
  42. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է October 31, 2017.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]