Guns for Hands, Twenty One Pilots ամերիկյան դուետի գրած և ձայնագրած երգ՝ «Regional at Best» երկրորդ ստուդիական ալբոմի համար։ Թողարկվել է որպես սինգլ միայն Ճապոնիայում[6]։ Չնայած այն թողարկվել է «Regional at Best» ալբոմում, այդուհանդերձ երգը վերաձայնագրվեց և վերաթողարկվեց «Vessel» երրորդ ստուդիական ալբոմում[7]։ Երգի երաժշտական տեսահոլովակի ռեժիսոր դարձավ Մարկ Էշլեմանը[8]։ Երգը հասավ մինչև Japan Hot 100-ի 21-րդ հորիզոնական։
Rock Sound-ին տված հարցազրույցում Թայլեր Ջոզեֆը բացատրել է, որ «Guns for Hands»-ը ստեղծվել է խմբի և երիտասարդ երկրպագուների հանդիպումից հետո, որոնք քննարկեցին, թե ինչ էին զգում և թե ինչ էին մտածում ինքնասպանությունների մասին։ Թայլերը ասել է նաև, որ երգի շնորհիվ նա փորձել է երիտասարդներին հասցնել այն, որ նրանք բացասական էներգիան ուղղեն այլ բաների վրա, ոչ թե իրենց[9]։
«Guns for Hands» երգի երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է մեծ սպիտակ սենյակում, դատարկ, բացառությամբ կատարողների և նրանց գործիքների։ Տեսահոլովակի սկզբում ցույց է տրվում երգի անունը՝ ճապոներեն ենթագրերի օգնությամբ։ Ջոզեֆը կապույտ վերնաշապիկ էր կրում, իսկ Դանը՝ կարմիր՝ ներկայացնելով խմբի լոգոտիպը։ Տեսահոլովակն սկսվում է նրանով, որ Ջոզեֆը դահուկորդի դիմակ է հագնում և մի դիմակ էլ տալիս է թմբկահար Ջոշ Դանին։ Նրանք սկսում են բուռն ելույթ ունենալ, որից հետո հանում են դիմակները։ Ջոզեֆը ուշադրություն է դարձնում նրան, որ իր բարձրախոսը չէր ձայնագրում և սկսում է թափահարել այն։
Մինչ երգի ռեփ մասի սկսվելը՝ երկու կատարողներն էլ դեմքերը փաթաթում են գունավոր կպչուն ժապավենով, որը նույնպես խորհրդանշում է նրանց լոգոտիպը։ Չնայած դրան վերջում նրանք հանում են իրենց դիմակները։