HMAS AE1
HMAS AE1 | ||
HMAS AE1-ը դուրս է գալիս Պորտսմուտից, 1914 թվական | ||
Նավի պատմությունը | ||
Դրոշի պետություն | Ավստրալիա | |
Ջրարկված | Մայիսի 22, 1913 թվական | |
ժամանակակից կարգավիճակ | 1914 թվականի սեպտեմբերի 14-ին անհետ կորել է | |
Հիմնական բնութագրեր | ||
Նավի տիպ | Դիզել-էլեկտրական ՍՆ | |
Վերջրյա արագություն | 15 հանգույց (28 կմ/ժ) | |
Ստորջրյա արագություն | 10 հանգույց (19 կմ/ժ) | |
Սուզման աշխատանքային խորություն | մոտ 60 մ | |
անձնակազմ | 35 | |
Արժեք | 105 700 ֆունտ | |
Չափսեր | ||
Առավելագույն երկարություն (ըստ ԿՋԳ-ի) | 55 մ | |
Կորպուսի առավելագույն լայնություն | 6,86 մ | |
Միջին թաղվածք (ըստ ԿՋԳ-ի) | 3,81 մ | |
Ուժամեքենա | ||
Դիզել-էլեկտրական, երկվալնային, 2 դիզել, 1750 ձ․ ու․, 2 էլեկտրական թիավար, 550 ձ․ ու․ | ||
Սպառազինություն | ||
Տորպեդա- ականային սպառազինություն |
4 × 457 | |
ՊատկերներՎիքիպահեստում |
HMAS AE1, դիզել-էլեկտրական E տիպի սուզանավ։ Թագավորական Ավստրալիայի ռազմածովային ուժերի կազմում առաջին սուզանավը։ Հասցնելով 3 ամիս ծառայել, նավն իր 35 հոգանոց անձնակազմով 1914 թվականի սեպտեմբերի 14-ին անհետացել է Արևելյան Նոր Բրիտանիայի (Նոր Գվինեա) տարածքում։
Կառուցման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմքը գցվել է 1911 թվականի նոյեմբերի 14-ին Բարրոու-ին-Ֆրնեսում գտնվող անգլիական Vickers Armstrong նավաշինական գործարանի կողմից։ Առաջին անգամ ջրարջկվել է 1913 թվականի մայիսի 22-ին, իսկ 1914 թվականի փետրվարի 28-ին միացվել է Թագավորական Ավստրալիայի ռազմածովային ուժերին[1]։ Շուտով միանման HMAS AE2 Անգլիայից դուրս է գալիս Սիդնեյ։ Երկու նավերն էլ ղեկավարում էին Մեծ Բրիտանյիայի ռազմածովային թագավորական ուժերի հրամանատարները, իսկ անձնակազմերն ընտրվել էին ինչպես բրիտանացի, այնպես էլ ավստրալիացի ծովագնացներից[2]։ Նավերը Սիդնեյ հասան 1914 թվականի մայիսի 24-ին։
Ծառայության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմի սկսելուց հետո AE1-ը, որը ղեկավարում էր բրիտանացի լեյտենանտ-կոմանդեր Թոմաս Բիզանտը, միացավ Ավստրալիական ռազմածովային արշավագնացության ուժերի կազմին, որոնք ուղարկված էին Գերմանական Նոր Գվինեան գրավելու։ Միանման AE2-ի հետ նավը մասնակցեց գերմանական տարածքների պաշարմանը, այդ թվում նաև 1914 թվականի սեպտեմբերի 13-ին Ռաբաուլի հանձնմանը։
1914 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը 7:00-ին նավը դուրս եկավ Բլանշ-Բեյից (Ռաբաուլ), որպեսզի HMAS Parramatta-ի հետ մեկտեղ հսկեր Գազելի հրվանդանի մոտ գտնվող տարածքը։ Ժամը 20:00-ից հետո AE1-ը չվերադարձավ հսկումից հետո։ Դրան գտնելու համար դուրս եկան մի քանի նավեր, սակայն ծովում կորած նավի ոչ մի հետք չկար։ Նավի և ևս երկու հրամանատարներն ու 32 ծովագնացներ անհայտ կորան։ AE1-ի անհետանալը Ավստրալիայի համար դարձավ Առաջին համաշխարհային պատերազմում կրած իր առաջին մեծ կորուստը[2].։
Սուզանավի որոնումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի նոյեմբերին «Արևմտյան Ավստրալիայի ծովային թանգարանը» Australian Broadcasting Corporation-ի հետ համատեղ իրագործեցին սուզանավի անօգուտ որոնումներ[3]։ Որոնումները կատարվեցին Դյուկ-օֆ-Յորկ կղզու տարածքում։
2007 թվականի փետրվարին Ավստրալիայի ռազմածովային ուժերը սուզանավը գտնելու ևս մեկ փորձ կատարեցին։ Գտնելու ուղարկեցին Benalla և Shepparton հիդրոգրաֆիկ նավերին։ Որոնման տարածքը ընտրվել էր, հիմնվելով վերջին 30 տարվա ընթացքում հավաքված վկայությունների։ Մարտի 1-ին Benalla-ն սոնարի միջոցով օվկիանոսի հատակին գտավ մի առարկա, որն իր տեսքով հիշեցնում էր սուզանավի[4]։ Ավելի ուշ եկավ Yarra տրալերը պարզեց, որ գտնված առարկան ժայռի կտոր է[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «AE1» (անգլերեն). Sea Power Centre Australia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 2,0 2,1 «Navy to hunt for lost sub» (անգլերեն). The Sydney Morning Herald. 26 февраля 2007. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Green, Jeremy (2003). «The search for the AE1» (PDF). Department of Maritime Archaeology. Western Australian Maritime Museum. Արխիվացված (PDF) օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 1-ին.
- ↑ AAP (2007 թ․ մարտի 1). «Missing WWI sub may have been found». The Sydney Morning Herald. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Resurface of mystery». Navy News. Australian Government, Department of Defence. 2007 թ․ հունիսի 14. Վերցված է 2 января 2012 года-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «AE1 (1914 — 1914)» (անգլերեն). Австралийский военный мемориал. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.