Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Heinz

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Heinz
H.J. Heinz Company
Изображение логотипа
Տեսակմասնավոր ընկերություն
Հիմնադրված է1869
ՀիմնադիրՀենրի Ջոն Հայնց
ՎայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Փիթսբուրգ, Փենսիլվանիա
Երկիր ԱՄՆ
Գլխավոր անձինքՎիլյամ Ռ. Ջոնսոն (նախագահ)
Արդյունաբերությունսննդի արդյունաբերություն
ԱրտադրանքԿետչուպներ, սառեցված սնունդ, մանկական սնունդ
Հասույթ8,643 մլրդ ամերիկյան դոլար (2006 թվական)
Աշխատողների թիվ41 հազար (2005 թվական)
Մայր ընկերությունThe Kraft Heinz Company
Դուստր ընկերություններHeinz Foodservice
ՍեփականատերԲերքշիր Հեթուեյ և 3G Capital?
Կայքwww.heinz.com,]
 H. J. Heinz Company Վիքիպահեստում

«H. J. Heinz» (hայերեն՝ Հայնց), ամերիկյան պարենային ընկերություն, կետչուպի հայտնի արտադրող։ Կենտրոնական գրասենյակը գտնվում է Փիթսբուրգում։

2015 թվականի մարտին հայտարարվել է, որ Kraft Foods Inc.-ը (հիմնադրվել է 1903-ին) և H. J. Heinz Company-ն կմիավորվեն The Kraft Heinz Company մեկ միասնական ընկերությունում։ Heinz -ի բաժնետերերը կստանձնեն համակցված ընկերության 51% -ը, իսկ Kraft Foods- ի բաժնետերերը վերահսկելու են միասնական կառուցվածքի 49% -ը։ Այս որոշումը միաձայն հաստատվել է երկու միավորված ընկերությունների տնօրենների խորհրդի կողմից[1]։

Հիմնադրվել է 1869 թվականին համատեղ՝ Հենրի Ջոն Հայնցի և Կլարենս Նոբելի (Clarence Noble) կողմից՝ Heinz & Nobl անվամբ։

1875 թվականին Heinz & Noble ընկերությունը սնանկացավ և Հենրի Հայնցը գրանցեց F.&J. Heinz ընկերությունը իր հոր և եղբոր համար։ 1888 թվականին Հենրին գնեց F.&J. Heinz ընկերությունը իր հարազատներից և վերանվանեց այն H. J. Heinz։

2013 թվականի փետրվարին հայտարարվեց, որ նախկինում ընկերությունը համաձայնվել է ձեռք բերել Berkshire Hathaway (պատկանում է միլիարդատեր Ուորեն Բաֆեթին) և 3G կապիտալ մասնավոր ընկերությունները։ Ենթադրվում էր, որ վերջիններս բաժնետերերից 23 մլրդ դոլարով կգնեն Heinz-ի բաժնետոմսերը, ինչպես նաև ընկերության պարտքերը կփակեն 5 մլրդ դոլարով, որից հետո ընկերությունը հանրային ընկերությունից պետք է վերածվի մասնավոր ընկերության[2][3]։ Գործարքն ավարտվել է նույն տարվա հունիսին։

Սեփականատերեր և ղեկավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Heinz-ը մասնավոր ընկերություն է, 50% հավասարության հիմունքներով, որը պատկանում է Berkshire Hathaway-ին և 3G Capital Capital մասնավոր բաժնետիրական հիմնադրամին։

Ընկերության նախագահները.

  • 1905 թ-ից Հենրի Ջոն Հայնց
  • 1919 թ-ից Հովարդ Հայնց
  • 1941 թ-ից Հովարդ Հայնց II
  • 1966 թ-ից Բարտ Գուկին
  • 1979 թ-ից Էնթոնի Օ'Ռեյլի
  • 1996 թ-ից Վիլյամ Ռ. Ջոնսոն

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը արտադրում է է կետչուպներ, սոուսներ, թթու, ապուրներ, սառեցված սնունդ և այլն։ ԱՄՆ-ում Heinz-ը վերահսկում է կետչուպի շուկայի 60%-ը, մինչդեռ 50 այլ երկրներում, սեփական տվյալներով, զբաղեցնում է երկրորդ տեղը։ Աշխատակիցների թիվը 37.500 մարդ է (2005 թ.):

2005 ֆինանսական տարում՝ սկսած ապրիլից, ընկերության վաճառքը կազմել է 8,9 մլրդ դոլար։

Heinz-ը Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

մինի|H. J. Heinz Ընկերության կենտրոնական գրասենյակ, 1915: Heinz-ը Ռուսաստանում աշխատում է 1993 թվականից, ունի մանկական սննդի գործարան Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքում, ինչպես նաև «Պետրսոյուզ» սննդի խումբը[4][5]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 57 varieties, ոչ թե Heinz-ի արտադրատեսակների իրական թվաքանակը, այլ պարզապես ընկերության հիմնադիր Հենրի Հայնցի «հաջողակ թիվը»[6]։
  1. Heinz и Kraft Foods после слияния займут пятое место в мире. // «РБК», 25 марта 2015.
  2. «Heinz bought by Warren Buffett's Berkshire Hathaway for $28bn». // bbc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
  3. «Уоррен Баффет покупает Heinz за $28 млрд». // vedomosti.ru. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
  4. Олег Шехобалов. «На гречневой каше быстро не заработаешь». // kommersant.ru. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.
  5. Маргарита Арановская. «Крупнейшая сделка в пищевой индустрии: Баффет покупает Heinz за $28 млрд». // slon.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.
  6. Роберт Чалдини, Стив Мартин, Ноа Гольдштейн Психология убеждения. 50 доказанных способов быть убедительным. — Манн, Иванов и Фербер, 2016. — 224 с. — ISBN 978-5-00057-972-5, 978-5-91657-701-3, 978-5-00057-401-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]