iKON (բոյ բենդ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
iKON | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 아이콘 |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | K-pop, R&B |
Գործունեություն | 2015 |
Լեյբլ | YG Entertainment |
Պարգևներ | |
Անդամներ | |
Ջին Հվան (김진환) Յուն Հյոն (송윤형) Bobby ( 김지원) B.I (김한빈) Դոն Հյոկ (김동혁) Ջուն Հո (구준회) Չան Ու (정찬우) | |
IKon (musical group) Վիքիպահեստում |
iKON (հանգըլ՝ 아이콘), YG Entertainment-ին պատկանող հարավկորեական բոյ բենդ, որի կազմի մեջ մտնում են 7 անդամներ. B.I, Bobby, Քիմ Ջին Հվան, Սոն Յուն Հյոն, Քիմ Դոն Հյոկ, Քու Ջուն Հո, Չոն Չան Ու։ Կազմակերպության նախագահը 2014 թվականի սեպտեմբերի 2-ին հայտարարել է, որ խումբը կանվանվի iKON։ Նրա խոսքերով «ICON» (սրբապատկեր) բառամիջի «C» տառը փոխարինվել է «K»-ով, արպես Կորեայի խորհրդանիշ։ iKON-ը պետք է դառնա ոչ միայն Կորեայի, այլ նաև ամբողջ աշխարհի խորհրդանիշը։
Մինչև դեբյուտը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը առաջին անգամ ներկայացվել է 2013 թվականին «Who Is Next» մրցակցային հաղորդաշարի ժամանակ։ Խումբը կոչվում էր Team В, և անդամներն էին B.I-ն, Bobby-ն, Ջին Հվանը, Ջուն Հյին, Յուն Հյոնգը և Դոնգ Հյոկը։ Երկու խմբերն էլ՝ Team А-ն և Team В-ն, YG Entertainment-ին պատկանող խմբեր էին։ Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում հաղթեց Team А-ն դեբյուտ արեց որպես WINNER։
2014 թվականի հունիսին Team В-ն ստացավ երկրորդ շանս․ մասնակցել ևս մեկ «MIX&MATCH» մրցակցային հաղորդմանը։ Team B–ին, որն այդ ժամանակ կազմված էր 6 հոգուց (բոլորը, բացի Չոն Չանուից), միացել են ևս 3 մասնակիցներ՝ Յան Հոնգ Սոկը, Չոն Ջին Հյոնը և Չոն Չանուն։ Հաղորդման իմաստը կայանում էր նրանում, որ ապագա iKON-ը դեբյուտ կանի 7 հոգով։ Նույնանուն կոնֆերանսի ժամանակ հայտարարվել է, որ B.I-ն, Bobby-ն և Ջին Հվանը հաստատ խմբի կազմում են, իսկ մնացածը պետք է պայքարեն, որպեսզի միանան նրանց։ Team B-ն Սեուլում, Պեկինում, Տոկիոյում ունեցել է ֆանմիտինգներ, որտեղ հանդիսատեսը քվեարկել է այս կամ այն մասնակցի օգտին, և այդ քվեարկությունների արդյունքում հաղթել են Ջուն Հյին, Յուն Հյոնգը, Չան Ուն ու Դոնգ Հյոկը։
Խմբի առաջնելույթը կայացել է 2015 թվականի սեպտեմբերի 15-ին։
Անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմական անունը | Իսկական անունը | Հանգըլ | Ծննդյան ամսաթիվը | Դիրքը խմբում |
---|---|---|---|---|
Ջինան | Քիմ Ջին Հվան | 김진환 | 07.02.1994 | գլխավոր վոկալիստ |
ՅունՀյոն | Սոն Յուն Հյոն | 송윤형 | 08.02.1995 | վոկալիստ, վիժուալ |
Bobby | Քիմ Ջի Վոն | 김지원 | 21.12.1995 | ռեփեր, խմբի դեմք |
B.I | Քիմ Հան Բին | 김한빈 | 22.10.1996 | Ավագ, ռեփեր |
ԴոնՀյոկ | Քիմ Դոն Հյոկ | 김동혁 | 03.01.1997 | վոկալիստ |
Ջունե | Քու Ջուն Հոի | 구준회 | 31.03.1997 | Գլխավոր վոկալիստ |
ՉանՈւ | Չոն Չան Ու | 정찬우 | 26.01.1998 | Մակնե, վոկալիստ |
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Երգ | Դիրքը վիճակագրություններում | Վաճառք |
---|---|---|---|
2013 | "Just Another Boy" | 46 | 38,028+ |
2013 | "Climax" | 12 | 76,889+ |
2014 | "기다려 (Սպասիր ինձ)" | 48 | 58,881+ |
2014 | "시노시작 (SINOSIJAK)" | ||
2014 | "Long time no see" | ||
2015 | "My Type" | ||
2015 | "Airplane" | ||
2015 | "Rhythm TA" | ||
2015 | "Apology" | ||
2015 | "I Miss You So Bad" | ||
2015 | "What's Wrong?" | ||
2015 | "Dumb&Dumber" |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Gaon Digital Chart". Gaon Chart. Korea Music Content Industry Association. Retrieved 1 December 2014.
- Jump up^ Sales of "Just Another Boy (Team B)"
- "Gaon Download Chart October 27-November 2, 2014 (see #32)". Gaon Chart. Korea Music Content Industry Association. Retrieved November 2013.
- Jump up^ http://gaonchart.co.kr/chart/digital.php?f_chart_kind_cd=T&f_week=45&f_year=2013&f_type=week
- Jump up^ Sales of "Climax"։
- Jump up^ http://gaonchart.co.kr/chart/digital.php?f_chart_kind_cd=T&f_week=45&f_year=2013&f_type=week
- Jump up^ Cumulative sales of "기다려"։
- "Gaon Download Chart September 7-13 2014 (see #32)". Gaon Chart. Korea Music Content Industry Association. Retrieved 19 September 2014.—
- "Gaon Download Chart September 14-20 2014 (see #77)". Gaon Chart. Korea Music Content Industry Association. Retrieved 24 September 2014.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «IKON (բոյ բենդ)» հոդվածին։ |
|
|