Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

JBIG

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
JBIG

Ընդլայնում.jbg, .jbig և .bie
MIMEimage/jbig
ՄշակողIBM և Joint Bi-level Image Experts Group?
Հրատարակված է1993
Ֆորմատի տեսակraster-graphics file format?, ISO ստանդարտ և ITU-T Recommendation?
ISO11544

JBIG առանց կորստի պատկերի խտացման ստանդարտ է, առաջարկված Բինարական պատկերների խտացման խմբի մասնագետների(Joint Bi-level Image Experts Group) կողմից և ստանդարտացված Ստանդարտացման միջազգային կազմակերպության ISO/IEC կողմից՝ որպես ստանդարտ No 11544 և ITU-T T.82 երաշխավորմամբ։ Ավելի ուշ ընդունվել է ավելի նոր ստանդարտով JBIG2 բինարական պատկերների խտացման համար (միայն երկու ցանկացած գույն՝ սև ու սպիտակ, մոխրագույն և կանաչ, կարմիր ու կապույտ և այլն)։ JBIG-ը հայտնի է նաև որպես JBIG1: Այն առաջին հերթին մշակվել է ֆակսիմալ պատկերների խտացման համար, բայց կարող է նաև բավականին արդյունավետ օգտագործվել այլ դասի պատկերների համար։ Հիմնականում JBIG-ը ցույց է տալիս մոտավորապես 20-50 % լավագույն աստիճանի խտացում համեմատած ավելի հասարակ և վաղ ստեղծված Fax Group 4 ստանդարտի հետ. որոշ դեպքերում առավելությունը հասնում է մի քանի անգամի։

JBIG-ը օգտագործում է հանրահաշվական խտացման տարբերակը՝ արտոնագրված IBM-ի կողմից և հայտնի որպես Q-coder: Այն հիմնված է յուրաքանչյուր բիթի՝ նախկին բիթերը և պատկերների տողերը հիմք ընդունած հավանականության գնահատականի վրա։ Ալգորիթմը մշակված է պատկերը տողերով, իրենց ներկայանալու հերթականությամբ խտացնելու համար։ Ինչպես նաև, JBIG-ը պահպանում է պրոգրեսիվ հաղորդում (աստիճանաբար պատկերի «հայտնվելը» ընդունիչի վրա ֆայլի ստացման չափով) խտացման աստիճանի ոչ մեծ նվազմամբ (5 %-ի կարգի)։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]