LMI 2933-ի կործանում
LMI 2933-ի կործանում | |
---|---|
Դեպքի վայրը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար |
Թվական | 2016 թվականի նոյեմբերի 28 |
Պատճառ | հետաքննություն է ընթանում |
Վայր | Յա Յունիոն և Կոլումբիա, , Կոլումբիա |
Չվերթ | LMI 2933 |
Թռիչքի վայր | Վիրու Վիրու միջազգային օդանավակայան ( Բոլիվիա) |
Վերջնական կետ | Խոսե Մարիա Կորդովայի անվան միջազգային օդանավակայան ( Կոլումբիա) |
Զոհվածներ | 71 |
Վիրավորներ | 6 |
Aviation Safety Network ID | 20161128-0 |
Օդանավ | |
Մոդել | Avro RJ/BAe 146 |
Ավիաընկերություն | LAMIA |
Կողային համար | CP-2933 |
Ուղևորներ | 72 |
Անձնակազմ | 9 |
Կենդանի մնացած | 5 |
LaMia Airlines Flight 2933 Վիքիպահեստում |
LaMia Airlines Flight 2933-ի կործանում Կոլումբիայում, ավիավթար, որը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերի 29-ին։ British Aerospace 146 օդանավը, որը պատկանել է LAMIA ընկերությանը (Línea Aérea Mérida Internacional de aviación) թռչում էր Բոլիվիայից և ուղղություն էր վերցրել դեպի Կոլումբիայի Մեդելյին քաղաք։ Օդանավում եղել է 81 մարդ (72 ուղևոր և 9 անձնակազմի անդամ)։ Ուղևորների թվում եղել են բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները, ովքեր նոյեմբերի 30-ին պետք է մասնակցեին Հարավամերիկյան գավաթ 2016-ի առաջին խաղին[1]։ Ակումբի ավագ Կլեբեր Սանտանան 4 տարի խաղացել է «Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակումբում[2]։
Ավիավթարը տեղի է ունեցել Լա Ունյոն մունիցիպալիտետում։ Ավիացիոն մարմինները հայտարարեցին, որ երեկոյան ժամը 22:00-ի մոտ (Երևան ժամանակով առավոտյան 7-ին) օդանավից կանչ է ստացվել՝ տեխնիկայի անկառավարելիության վերաբերյալ։
Հայտնվում է 6 փրկվածների մասին, որոնցից 4-ը ուղևոր են, այդ թվում նաև դարպասապահ՝ Դանիլոն, Ժաքսոն Ֆոլմանը և պաշտպան Ալան Ռուշելը[3][4]) և անձնակազմի մեկ անդամ[5]։ Զոհվածների թվում են ակումբի մարզիչ Կայո Ժունիորը և ակումբի ավագ Կլեբեր Սանտանան։ Այնուհետև կոլումբիական ԶԼՄ-ները հայտնեցին, որ ավելի ուշ դարպասապահը մահացել է հիվանդանոցում։ Ավելի ուշ հայտնվեց, որ փրկվել է նաև պաշտպան Նետո Էլիո Ջամպերը։
Ավիավթարի հավանական պատճառը կարող է լինել վառելիքի պակասը[6]։
Որոնողափրկարարական աշխատանքները դժվարանում են վատ տեսանելիության և նախկինում տեղի ունեցած վարար անձրևների պատճառով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Десять пассажиров смогли выжить при крушении самолета в Колумбии - Новости - Советский спорт
- ↑ Финальный полет
- ↑ Dos futbolistas y una azafata, los primeros superviviente del accidente del Chapecoense
- ↑ Футболисты Бразилии находились в самолёте, разбившемся в Колумбии
- ↑ «Назван выживший после крушения самолета в Колумбии футболист». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Не дотянули: почему самолет с бразильскими футболистами разбился в Колумбии». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.