Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

London Calling

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
London Calling
The Clash ստուդիական ալբոմ
Թողարկված1979, դեկտեմբերի 14
Ձայնագրված1979 թվականի օգոստոս-սեպտեմբեր, նոյեմբեր
Ժանր
Տևողություն64:59
Լեզուանգլերեն
ԼեյբլCBS, Epic Records, Legacy Recordings
ՊրոդյուսերԳայ Սթիվենս
The Clash-ի ալբոմների ժամանակագրություն
Give ’Em Enough Rope

(1978)

London Calling

(1979)

Sandinista!

(1980)

London Calling ([ˈlʌndən ˈkɔː.lɪŋ], հայերեն՝ Լոնդոնը կանչում է), բրիտանական The Clash փանկ ռոք խմբի երրորդ ստուդիական ալբոմը։ Մեծ Բրիտանիայում սկավառակը լույս է տեսել 1979 թվականի դեկտեմբերի 14-ին CBS Records ընկերության կողմից, ամերիկական թողարկումը տեղի է ունեցել 1980 թվականին Epic Records լեյբլում։ Այս ալբոմում խումբը ցույց է տվել իր հնարավորությունների լայնությունը. սկայի, ֆանկի, սոուլի, ջազի, ռոկաբիլիի, ռեգիի տարրերով երաժշտությունը շատ ավելի հարուստ ներկապնակ է ներկայացնում, քան խմբի նախորդ երկու ալբոմները[1]։ Տեքստերում շոշափվում են այնպիսի հասարակական թեմաներ, ինչպիսիք են գործազրկությունը, ազգային ծագման պատճառով տարաձայնությունները, թմրանյութերի օգտագործումը, ինչպես նաև անչափահասների խնդիրները[2]։

Սկավառակը հիացական արձագանքների է արժանացել և ներկայումս 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում բոլոր ժամանակների 500 մեծագույն ալբեմների ցանկում ըստ Rolling Stone ամսագրի[3]։ London Calling-ը ներառվել է Մեծ Բրիտանիայի երաժշտական վարկանշային աղյուսակի լավագույն ալբոմների տասնյակում, իսկ համանուն սինգլը ներառվել է թոփ 20-ի մեջ UK Singles Chart-ում[4]։ Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում վաճառվել է սկավառակի ավելի քան 5 միլիոն օրինակ[3]։ ԱՄՆ-ում այն ստացել է պլատինե սկավառակի կոչում[5], իսկ Մեծ Բրիտանիայում` ոսկե[6]։ Այդպիսով ալբոմը դարձավ ոչ միայն ամենահաջողվածը The Clash-ի սկավառակագրության մեջ, այլ նաև ռոք երաժշտության պատմության ամենահաջողված ալբոմներից մեկը[3][7]։

Ձայնագրություն և պրոդյուսերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ ստուդիական ալբոմի` Give ’Em Enough Rope (1978)-ի ձայնագրության ավարտից հետո խումբը բաժանվեց պրոդյուսեր Բերնարդ Ռոդսից, ով արդեն հոգնեցրել էր իր մշտական «դասախոսություններով»։ Դրանից հետո փորձերն ավելի հանգիստ էին ընթանում, երաժիշտները ազատորեն կարողանում էին տրվել արվեստին։ Այդ ժամանակ խումբը, ոգեշնչված ռոկաբիլի, սկա, ռոգգի և ջազ երաժշտություններով, սկսեց նոր նյութ ձայնագրել 1979 թվականի ամռանը[2]։ Տուր-մենեջեր Ջոնի Գրինը գտավ Vanilla Studios ստուդիան, որ գտնվում էր Լոնդոնի կենտրունի Պամպլիկո շրջանի ավտոտնակներից մեկում։ Այնտեղ The Clash-ը կարճ ժամանակահատվածում գրեց նոր երգեր և կատարեց դրանց դեմո տարբերակները։ Երաժշտության հեղինակ դարձավ Միկ Ջոնսը, իսկ տեքստերի մեծամասնության հեղինակը` Ջո Սթրամերը[2]։

1979 թվականի օգոստոսին խումբը սկսեց London Calling երգի ձայնագրությունը Wessex Studios ստուդիայում։ Չնայած CBS Records-ի անհամաձայնությանը` երաժիշտները դիմեցին Գայ Սթիվենսին ալբոմի համար պրոդյուսերության համար` նրան տալով երկրորդ հնարավորություն 1976 թվականին դեմոձայնագրությունների անհաջողություններից հետո։ Սթիվենսը հանդիսանում էր Միկ Ջոնսի ամենասիրելի խմբերից մեկի` Mott the Hoople-ի մենեջերը և պրոդյուսերը։ Սակայն Գայը լուրջ խնդիրներ ուներ ալկոհոլիև թմրանյութերի հետ կապված, իսկ աշխատելու նրա անարխիկ մեթոդները երաժշտության ոլորտին հատուկ չեն։ Մի անգամ Mott the Hoople-ի ալբոմներից մեկի ձայնագրության ժամանակ հարբած Սթիվենսն այրել է ստուդիան[8]։ The Clash-ի հետ աշխատանքի ընթացքում Գայը նույնպես հաճախ է ռիսկային գործողություններ արել, օրինակ` անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելու համար նա ստուդիայով մեկ նետել է աթոռները և աստիճանները[9][10]։ Սակայն արդյունքում Սթիվենսի հետ The Clash-ն աշխատեց հոյակապ կերպով։ Փոլ Սիմոնոնը նշում է, որ պրոդյուսերի հետ աշխատանքը էական ազդեցություն թողեց խմբի վրա, իսկ նրա օգնությունն օգնեց նրանց կայանալ որպես խումբ։

Աշխատանքի և ստուդիայի միջև ընդմիջումների ժամանակ երաժիշտները ֆուտբոլ էին խաղում։ Սպորտով միասին զբաղվելը ազդում էր հարաբերությունների լավացմանը խմբի մեջ, ինչպես նաև այն թույլ էր տալիս ժամանակավորապես ստուդիական լարված սեսիաներից։ Արդյունգում ձայնագրումը ավելի թեթև էր և արդյունավետ[11]։

Սեպտեմբերին երաժիշտները որոշեցին հանգստանալ սկավառակի վրա կատարվող աշխատանքից և ուղևորվեցին ԱՄՆ` Take The Fifth Tour հյուրախաղերի։ Դա կրկին առաջացրեց CBS լեյբլի ներկայացուցիչների դժգոհությունը, ովքեր խմբից նոր նյութ էին պահանջում և ինչքան հնարավոր է արագ։ Բացի այդ, հետևելով փանկի ավանդույթներին` The Clash-ը հրաժարվեց երկրպագուներից 3 դոլարից ավելի վերցնել համերգների տոմսի համար, մինչդեռ խումբն ապրում էր հյուրանոսի ամենաբրձրակարգ համարներում։ Դրա հետևանքը եղավ այն, որ լեյբլը դադարեց ֆինանսավորել խմբի հյուրախաղերը, ինչը միջոցների խիստ անվավարարություն առաջացրեց։ Երաժիշտների և CBS-ի միջև հարաբերությունները ավելի ու ավելի լարվեցին[12][13]։

Հոկտեմբերի վերջին խումբը վերադարձավ Լոնդոն և շարունակեց ալբոմի ձայնագրությունը[13]։

Երաժշտություն և երգերի տեքստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի գլխավոր երգը` «London Calling»-ը, մասնակիորեն գրվել է Տրի-մայլ-այլենդում միջուկային ռեակտորի պայթյունի ազդեցության տակ 1979 թվականի մարտին։ Ջո Սթրամերի տեքստերում շոշափվում են նաև գործազրկության, ազգային ծագման պատճառով տարաձայնությունների, Մեծ Բրիտանիայում թմրանյութերի օգտագործման, ինչպես նաև անչափահասների խնդիրների թեմաները[14]։ Ալբոմի երկրորդ երգը Վինս Թեյլորի «Brand New Cadillac» երգն է, որը ժամանակագրությամբ եղել է ձայնագրված առաջին երգը։ Խումբն անվանել է այն Մեծ Բրիտանիայի ռոքնռոլ երգերից առաջիններից մեկը։ Խմբի անդամներն այն հաճախ էին լսում այլ երգերի ձայնագրություններից առաջ որպես «նախավարժանք»[15]։ «Rudie Can't Fail» երգը իր մեջ պարունակում է սոուլի, ռեգգիի և փոփ երաժշտության տարրեր։ Երգի տեքստը անհոգ մի երիտասարդի կյանքի մասին է պատմում, ում քննադատում են այն բանի համար, որ նա չի կարողանում սովորել իրեն պահել չափահաս մարդու նման[1]։

«Spanish Bombs». երգի թեման Իսպանիայի քաղաքացիական պատերազմն է[16]։ Երգը լրագրողնների կողմից հաճոյախոսությունների է արժանացել։ Լրագրողներից մեկը հայտարարել է, որ «հաշվի առնելով խորիմաստ տեքստը և էներգետիկ կատարումը` երգը դարձել է ալբոմի լավագույն հատվածը»[17]։ Ալբոմի ութերորդ երգը` «Lost in the Supermarket»-ը, գրել է Սթրամերը, ով պատկերացրել է, թե ինչպես է անցել Ջոնի մանկությունը իր մոր և տատիկի հետ, երբ նրանք ստիպված էին ապրել նկուղում[18]։ «Clampdown» երգը ի սկզբանե ձայնագրվել է որպես գործիքային կատարում և անվանվել է «Working and Waiting»: Այս երգն այն մարդկանց մասին է, ովքեր դեռահասների իրենց իդեալիզմը մի կողմ են դրել և դարձել անտարբեր «մեծական» աշխարհի մի մասը։ Երգը երիտասարդներին կոչ է անում պայքարել ստատուս-քվոյի դեմ[19]։ 10-րդ երգը` «The Guns of Brixton»-ը, The Clash-ի առաջին ստեղծագործությունն է , որի հեղինակը խմբի բաս-կիթառահար Փոլ Սիմոնոնն է, նա երգում հանդես է եկել նաև որպես հիմնական վոկալիստ։ Սիմոնոնը սկզբում վստահ չէր իր երգի տեքստի վրա, որ նկարագրում էր աշխարհի հանդեպ պարանոիդալ հայացքները, սակայն ի վերջո նա որոշեց ավարտել Սթրամերի հետ[16]։

«Death or Glory» երգի տեքստում Սթրամերը հետադարձ հայացքներ է գցել իր կյանքի վրա` խոստովանելով աճող դժվարությունները և նշելով պատասխանատվության ծանրությունը, որ ընկած է չափահաս մարդու ուսերին։ «The Card Cheat»-ի վրա աշխատանքների ժամանակ խումբը բոլոր երաժշտական գործիքների հատվածները երկու անգամ է ձայնագրել և մի ձայնագրությունը տեղադրել երկրորդի վրա` այդպիսով փորձելով շատ «ծավալային» և հզոր ձայն[20]։ Դենի Ռեյի «Revolution Rock» ռոգգի-հիթի քավր տարբերակը հակասական գնահատականների է արժանացել մամուլի կողմից:Սթրամերը և Ջոնսը քննադատվել են New Musical Express-ի կողմից «սիրո մասին համոզիչ երգ գրել չկարողանալու համար»։ Ալբոմի վերջին երգը` «Train in Vain»-ը, պետք է անվճար տարածվեր` New Musical Express-ի հետ համաձայնությամբ, սակայն գործարքը չեղյալ համարվեց, և ստեղծագործությունը ավելացվեց ալբոմի մեջ վերջին պահին` արդեն այն բանից հետո, երբ ալբոմի շապիկներն արդեն տպված էին, ինչի պատճառով էլ ալբոմի շապիկների առաջին հրատարակության մեջ երգի մասին նշված չէ[21]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Donald A. Guarisco. «Rudie Can't Fail Song Review». allmusic.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 Sinclair, Tom (24 сентября 2004 года). ««The Best Album of All Time»». Entertainment Weekly (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 «500 Greatest Albumss of All Time. The Clash, 'London Calling'». rollingstone.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.
  4. «Search the UK Top 40 Hit Database». everyhit.co.uk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. Recording Industry Association of America. «Gold and Platinium». riaa.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
  6. «Certified Awards Search». bpi.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
  7. Sweeting, Adam. Death or Glory // Uncut. — 2004. — С. 58.
  8. «The Mott the Hoople Story». hunter-mott.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  9. «Phil Spector and the myth of the 'mad' record producer». guardian.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  10. Adam Sweeting (10 сентября 2004 года). «The Clash, London Calling: The 25th Anniversary Edition». guardian.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  11. Making of 'London Calling': The Last Testament. Реж. Дон Леттс. Sony Music, 2004. DVD.
  12. «Bio / Timeline». theclashonline.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  13. 13,0 13,1 ««London Calling» - The Clash». keplar.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
  14. «The RS 500 Greatest Songs of All Time: The Clash London Calling». Rolling Stone (անգլերեն). 9 декабря 2004 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  15. Sweeting, Adam. Death or Glory // Uncut. — 2004. — С. 65.
  16. 16,0 16,1 Sweeting, Adam. Death or Glory // Uncut. — 2004. — С. 67.
  17. Donald A. Guarisco. «Spanish Bombs Review». allmusic.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
  18. London Calling: 25th Anniversary Legacy Edition. «The Last Testament — The Making of London Calling». Information about the recording of London Calling. 18 февраля 2008 года.
  19. Donald A. Guarisco. «Clampdown Review». allmusic.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
  20. Sweeting, Adam. Death or Glory // Uncut. — 2004. — С. 68.
  21. «Train in Vain – The Clash – 1979». seventiesmusic.wordpress.com (անգլերեն). 19 апреля 2012 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «London Calling» հոդվածին։