Lotte World Tower
' | |
Lotte World Tower 롯데월드타워 | |
Տեղագրություն | Սեուլ, Հարավային Կորեա |
Կառուցման ժամանակ | 2009-2016 |
Բարձրություն | |
---|---|
Ծայրաձող | 555 մ[1] |
Տեխնիկական պարամետրներ | |
Հարկերի թիվ | 123 վերգետնյա, 6 ստորգետնյա |
Կառուցող | Kohn Pedersen Fox |
Տեղեկություններ Emporis կայքում | |
Տեղեկություններ SkyscraperPage կայքում |
Lotte World Tower, 123 հարկանի երկնաքեր, որը ներկայումս գտնվում է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի Lotte World ժամանցային համալիրում։ Հիմնաքարի տեղադրության արարողությունը տեղի է ունեցել 2005 թվականին, սակայն շինարարությունը կանգնեցվել է բարձրության սահմանափակման պատճառով, դա պայմանավորված է եղել մոտակայքում գտնվող օդանավակայանի պատճառով։ Սահմանափակումը հանվել է 2009 թվականին և 2010 թվականի փետրվարից շինարարությունը վերսկսել են[2]։ Նախագծի համաձայն շենքի բարձրությունը կազմում է 555 մետր, որը նրան դարձնում է աշխարհի ամենաբարձր շինություններից մեկը։ Կառույցի շինարարության սեփականատեր և գլխավոր կապալառու համարվում է Lotte[3] խումբը։
Շենքը իրենից ներկայացնում է ուղիղ կոն, որը միջին մասերից դուրս է ցցված։ Արտաքին հարդարումը- լուսավոր ապակիներ, որոնք հիշեցնում են Կորեայի ավանդական կերամիկան[4]։ Շենքը տեղակայված է Հանգան գետի ափին, առաջինից վեցերորդ հարկերը զբաղեցնում են խանութները, յոթերորդից մինչև վաթսուներորդը-գրասենյակներ, վաթսունմեկից մինչև ութսունհինգը-բնակարաններ, ութսունվեցից մինչև հարյուր տասնինը-հյուրանոցներ։ 120-ից մինչև 123 հարկերը ազատ կլինեն, այնտեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր դիտման վայրերից մեկը[3]։
Շենքի ճարտարապետության նախագիծը կատարվել է Kohn Pedersen Fox ընկերության կողմից Ջեյմս ֆոն Կլեմպերի գլխավորությամբ։ Նախագիծը համաձայնվել և հաստատվել է 2009 թվականի մարտին[5], յոթ ամիս անց սկսել են գրունտային աշխատանքները[3]։ Սակայն նախագծի սկզբնական փուլում ենթադրվում էր, որ շենքը կառուցվում է ամերիկյան Skidmore, Owings and Merrill[6] ընկերության համար։
2016 թվականի մարտի 27-ին տեղի է ունեցել առաջին դեպքը՝ թալանը։ Երբ աշտարակը դեռ կառուցվում էր երկու ռուս լուսանկարիչներ բարձրացել էին կռունկի վերին մասը և վիդեոն նկարահանել[7]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հոկտեմբեր 2007
-
Հոկտեմբեր 2011
-
Ապրիլ 2013
-
Հոկտեմբեր 2013
-
Դեկտեմբեր 2013
-
Դեկտեմբեր 2013 (խոշորացած)
-
Հունիս2014
-
Հուլիս 2014 (խոշորացրած)
-
Օգոստոս 2015
-
Սեպտեմբեր 2015
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Busan Lotte World Tower
- 100 և ավելի հարկեր ունեցող շենքերի ցանկ
- Աշխարհի ամենաբարձր շենքերի ցանկ
- Ասիայի ամենաբարձր շենքերի ցանկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Lotte Super Tower». Emporis. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 21 октября 2011-ին.
- ↑ «잡다한 이야기 창고: 세계는 지금 초고층 빌딩 홀릭중». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «ArchitectureWeek — News — People and Places — 2009.1028». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «KPF Pen 555m Tall Korean Tower — Article #2338». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Lotte Gets Go-Ahead for Construction of Skyscraper». koreatimes.co.kr. 25 марта 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 25 марта 2009-ին.
- ↑ «Lotte World Tower To Become Seouls Tallest». Skyscrapernews.com. 2007 թ․ հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 22 декабря 2008-ին.
- ↑ on the roofs (2016 թ․ ապրիլի 10). «Lotte World Tower (555 meters)». Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Lotte World Tower» հոդվածին։ |
|