Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

NYSE Euronext

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NYSE Euronext
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, ֆոնդային բորսա, հանրային ընկերություն և Արժեթղթերի շուկա
Հիմնադրված էապրիլի 4, 2007
ՎայրNew York Stock Exchange Building, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]
Երկիր Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ[2]
Արդյունաբերությունֆոնդային բորսա
Մայր ընկերությունIntercontinentalExchange Group
Դուստր ընկերություններՆյու Յորքի ֆոնդային բորսա
ՍեփականատերIntercontinentalExchange Group
Կայքnyx.com(անգլ.)
ԲորսաNYSENYX

NYSE Euronext, ընկերությունների խումբ, ձևավորված աշխարհում ամենամեծ Նյու Յորքի ֆոնդային բորսայի (NYSE) և Euronext Եվրոպական բորսայի միաձուլման հետևանքում։ Ղեկավարել է Նյու Յորքի, Փարիզի, Ամստերդամի, Բրյուսելի և Լիսաբոնի ֆոնդային բորսաներին, նաև Լոնդոնի ֆինանսական ֆյուչերսների և օպցիոնների միջազգային բորսա (LIFFE)։

Ընկերությունը ձեռք է բերվել Intercontinental Exchange բորսայի կողմից 2013 թ. նոյեմբերին 8,2 միլիարդ դոլարով և դադարել է գոյություն ունենալ որպես իրավաբանական անձ, նրա դուստր ձեռնարկությունները գործում են նոր սեփականատերերի որոշումների համաձայն[3]։

NYSE Euronext-ը հանդիսանում էր, ոչ միայն ԱՄՆ գլխավոր բորսան, այլ նաև աշխարհում ամենաազդեցիկ և ամենահին բորսաներից մեկը։ Այն ներկայացնում էր ֆինանսական իշխանության խորհրդանիշը և, իրավամբ, կապիտալիզացիայի ծավալով զբաղեցնում էր առաջին տեղն աշխարհում քսան խոշորագույն ֆոնդային բորսաների միջև։ Բորսայում վաճառված ընկերությունների կապիտալիզացիայի ծավալը հասնում էր 28,5 տրիլիոն դոլարի։

NYSE բորսան հիմնադրվել է 1792 թ. Նյու Յորքի 24 բրոքերների կողմից։ 20-րդ դարի երկրորդ կեսին բորսան դարձել է ոչ առևտրային կորպորացիա։ Ներկայումս նրա անդամների թիվը կազմում է 1366 և չի փոխվում 1950-ականներից։ Անդամակցությունը կարող է վաճառվել, և նրա արժեքը հասնում է 3 միլիոն դոլարի։

Ինչ վերաբերում է Euronext Եվրոպական ֆոնդային բորսային, ապա այն ստեղծվել է 2000 թ. Փարիզի, Ամստերդամի եւ Բրյուսելի ֆոնդային բորսաների միաձուլման արդյունքում։ Այս միության նպատակը եվրոպական ֆինանսական շուկայում առավելություն ձեռք բերելու մտադրությունն էր։ Ձևավորվելուց հետո հաջորդեց մի շարք միաձուլումներ Euronext-ի և Եվրոպայի այլ խոշոր բորսաների՝ Լոնդոնի և Պորտուգալիայի ֆոնդային բորսաների հետ։

Չնայած իր փոքր պատմությանը, Euronext ֆոնդային բորսան, մինչև NYSE հետ միաձուլումը, աշխարհի ամենախոշոր ֆոնդային բորսներից մեկն էր, և նրա կապիտալիզացիան կազմում էր 2,9 տրիլիոն դոլար։ Պետք է նշել, որ սակարկումների արդյունքում այս բորսայում ձևավորվում է Euronext 100 ամենակարևոր միջազգային տնտեսական ցուցանիշներից մեկը։

Բորսաները ներկայանում էին NYSE Euronext անվան տակ և ունենում էին իրենց գերակայության տակ Նյու Յորքի, Ամստերդամի, Լիսաբոնի, Փարիզի, Բրյուսելի ֆոնդային բորսաները, ինչպես նաև Լոնդոնի ֆինանսական ֆյուչերսների և օպցիոնների միջազգային բորսան։ NYSE Euronext բորսայի դուստր ընկերությունների շարքում են NYSE Arca և Euronext life:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]