Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Niantic

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Niantic
Տեսակծրագրային ապահովման ընկերություն
Անվանված է ի պատիվNiantic?[1]
Հիմնադրված է2010
ՀիմնադիրJohn Hanke?
ՎայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենJohn Hanke?
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Կայքnianticlabs.com(անգլ.)
Մասնակից էOverture Maps Foundation?[2]
 Niantic Վիքիպահեստում

Niantic, Inc., ծրագրային ապահովություն մշակող ամերիկյան ընկերություն, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում։ Կազմակերպությունը առավոլ հայտնի է հեռախոսների համար ստեղծված խաղերով, որոնք ունեն հավելյալ իրականության տարրեր։ Դրանք են Pokemon Go, Ingress խաղերը։

Ընկերությունը, որը Google-ի ստարտափներից է, հիմնադրվել է 2010 թվականին Niantic Labs անվանմամբ[3], իսկ 2015 թվականին առանձնացել է։

Ընկերությունն անվանվել է նավի անունով, որը ոսկու տենդի ժամանակ որոնողներին հաջողություն բերեց այն վայրում, որտեղ այժմ գտնվում է Սան Ֆրանցիսկոն։

Ընկերության առաջին ապրանքը Field Trip-ն էր` մի ծրագիր, որն օգտագործում է օգտատերի գտնվելու վայրը և աշխատում որպես ուղեկից դեպի շրջակայքի թաքցված հետաքրքիր իրերը։ Այնուհետև 2012 թվականի նոյեմբերին ընկերությունը թողարկեց Ingress-ը` Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված հավելված։ Խաղը ազատ հասանելի դարձավ 2013 թվականի հոկտեմբերին, իսկ iOS-ի համար տարբերակը հայտնվեց 2014 թվականին։

Niantic-ը անկախ կազմակերպություն դարձավ 2015 թվականի սեպտեմբերին այն բանից հետո, որ Google-ը հրապարակեց Alphabet Inc-ի վերակազմավորման մասին[4]։

2015 թվականի սեպտոմբերին հայտարարվեց, որ Niantic-ը Nintedo-ի և The Pokemon Company-ի հետ համատեղ մշակում են Pokemon Go ծրագիրը[5]։ Հաջորդ ամիս Niantic-ը հաղորդեց, որ Google-ը, Nintendo-ն և The Pkemon Company-ն ներդնում են 30 միլիոն դոլար[6] ընկերության իր ապրանքների զարգացման համար[7]։ 2016 թվականի փետրվարին ընկերությունը հաղորդեց, որ ստացել է ևս 5 միլիոն դոլար ներդրում[8]։

2016 թվականի հուլիսի 6-ին Pokemon Go-ն թողարկվեց ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում Android և iOS օպերացիոն համակարգերի համար։ Հուլիսի 13-ին խաղը հասանելի դարձավ Գերմանիայում, իսկ նույն օրվա երեկոյան` Մեծ Բրիտանիայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://nianticlabs.com/about/
  2. https://pokemongohub.net/post/news/niantic-joins-overture-maps-foundation-gets-access-to-59m-pois/
  3. Markowitz, Eric (2012 թ․ դեկտեմբերի 20). «Exclusive: Inside the Mind of Google's Greatest Idea Man, John Hanke». Inc.com.
  4. Kessler, Sarah. «Can A Startup Live Inside Google? Niantic Labs, Creators Of Field Trip And "Ingress" Try». Fast Company. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  5. Pokémon GO Press Conference. YouTube. 2015 թ․ սեպտեմբերի 10.
  6. «Niantic Inc. Raises $20 Million in Financing from The Pokémon Company, Google and Nintendo». nianticlabs.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
  7. McWhertor, Michael (2015 թ․ հոկտեմբերի 15). «Nintendo, Google and Pokémon Company invest $20M in Pokémon Go developer». Polygon. Vox Media. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  8. Nutt, Christian. «Pokémon Go dev Niantic Labs scores another $5 million in funding». www.gamasutra.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]