Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

PayPak

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
PayPak
Изображение логотипа
Տեսակվճարային համակարգ և payment service provider?
Հիմնադրված էապրիլի 5, 2016
Հիմնադիր1LINK?
ՎայրԻսլամաբադ, Պակիստան
Երկիր Պակիստան
ՍեփականատերՊակիստանի պետական բանկ
Կայք1link.net.pk/paypak/

PayPak (ուրդու՝ پے پاک), Պակիստանի ներքին ֆինանսական և վճարային ծառայություն, որը գործարկվել է 1Link-ի կողմից՝ Պակիստանի Պետական Բանկի՝ Vision 2020-ի ներքո։ Ներկայումս երկրի բանկերից 35-ն ընդունել են այն։ Ներքին վճարումների այս սխեմայի գործարկման պատճառը Միջազգային վճարային սխեմաների բոլոր ծախսերի խնայումն է։ PayPak քարտերն ամբողջ Պակիստանում կարող են օգտագործվել միայն բանկոմատներում ու POS տերմինալներում և միացված են առցանց գործարքների համար[1]։

Վճարումների նոր սխեման նպատակ ունի ներքին շուկայում մրցակցել այլ միջազգային վճարային սխեմաների հետ, ինչպիսիք են Visa-ն, MasterCard-ը և UnionPay-ը[2]։

Տեխնոլոգիա և լիցենզիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

PayPak-ն օգտագործում է Gemalto-ի PURE արտադրանքը։ PURE-ը Gemalto-ից վաճառվող վճարման ծրագիր է, որը լիովին համապատասխանում է EMV™ ստանդարտին։ Այն նախատեսված է մասնավոր վճարային քարտերի ասոցիացիաների համար, որոնք փնտրում են չիպերի վրա հիմնված անվտանգություն և շուկա դուրս գալու արագ հնարավորություն։ PURE-ը նաև սխեմաների վրա հիմնված EMV հավելված է, որը մասնավոր քարտ թողարկողները և ազգային վճարային ասոցիացիաները կարող են օգտագործել առանց այլ վճարային սխեմայի հետ բիզնես համաձայնագիր կնքելու անհրաժեշտության[3]։

Շուկայի մասնաբաժին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վճարման սխեմայի կիրառումը դանդաղ է եղել։ 2021 թվականի փետրվարի դրությամբ թողարկվել է ավելի քան 4 միլիոն PayPak քարտ, որը ներկայացնում է երկրում թողարկված 41,9 միլիոն վճարային քարտերի 3,5%-ը[4][5]։

PayPak-ն ըստ քարտերի ծավալի ունի շուկայի 10% մասնաբաժին[6][7]։։

Visa-ն ունի շուկայի մասնաբաժնի 40, Mastercard-ը և UnionPay-ը՝ 25%-ը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «First domestic payment scheme launched». Dawn (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 6. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  2. Khan, Mutaher (2019 թ․ ապրիլի 21). «Tech talk: A local startup bets the bank on electronic payments». Dawn (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  3. «Pakistan's First Domestic Payment Scheme PayPak Launched». ProPakistani (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  4. «1LINK selects Gemalto PURE white-label EMV technology for PayPak». Daily Times (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 29. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  5. «SBP asks banks to accelerate adoption of PayPak cards». The Nation (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  6. «Payment Systems Review – Quarter 1 FY19» (PDF). State Bank of Pakistan.
  7. «SBP wants the cheap PayPak to be the default debit card; the banks don't». Profit by Pakistan Today (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հունվարի 24. Վերցված է 2021 թ․ փետրվարի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]