Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

SK8 the Infinity

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

SK∞ エスケーエイト
ԺանրՍպորտային մանգա, արկած
ԵրկիրՃապոնիա
Թվական2021
ՊրեմիերաՀունվար 10 2021 - ապրիլի 4 2021
ԼեզուՃապոներեն
ՌեժիսորՀիրոկո Ուտսումի
ՊրոդյուսերՄասանորի Միյակե, Կյոկո Ուրյու, Սուբարու Տանակա, Ակիհիրո Սոտոկավա
Սցենարիստ(ներ)Իչիրո Իկուչի
ԵրաժշտությունՌյո Տակահասի
ԸնկերությունBones
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «» (բնօրինակ անվանում — SK∞ エスケーエイト)

SK8 the Infinity (ճապ.՝ SK∞ エスケーエイト, ռոմանիզացված տարբերակով՝ Esu Kē Eito, ձևավոր տարբերակով՝ SK∞ the Infinity), ճապոնական օրիգինալ անիմե, հեռուստատեսային սերիալ` ստեղծված և անիմացված ճապոնական անիմացիոն ստուդիա Bones-ի կողմից։ Այն սկսել է ցուցադրվել 2021 թվականի հունվարից մինչև ապրիլ ABC ևTV Asahi ' s Animazing!!! հեռուստաալիքներով։ Կատակերգական մանգայի սփին-օֆֆը սկսել է թողարկվել Young Ace Up manga կայքում 2021 թվականի հունվարին։ Հեռուստասերիալի հիման վրա մանգայի ադապտացված տարբերակը թողարկվել է 2021 թվականի մարտին և սկսեց վաճառվել էլեկտրոնային գրքի տեսքով BookLive! գրախանութում[1][2]։

Օկինավայում կեսգիշերից հետո անցնում է փակ մրցաշար առանց կանոնների, որը առավել հայտնի է «S» անվամբ։ Այստեղ երիտասարդները մրցում են միմյանց հետ սքեյթբորդերով` լքված հանք տանող ոլորուն ճանապարհի վրա։ Ավագ դպրոցի երկրորդ կուրսի ուսանող և հարդքոր սքեյթեր Ռեքին մի անգամ իր հետ Կանադայից վերջերս տեղափոխված Լանգային տանում է «S» և արդյունքում վերջինս ևս տարվում է սքեյթբորդինգով։

Ռեքի Կյան (ճապ.՝ 喜屋武 暦, Kyan Reki)

Ճապոներեն հնչյունավորման հեղինակը Տասակու Հատանական է, իսկ անգլերեն հնչյունավորմանը՝ Մեթ Շիփմանը։

Ավագ դպրոցի երկրորդ կուրսի կենսուրախ և եռանդուն աշակերտ, ով սիրում է սքեյթբորդինգ և կախվածություն ունի «S» մրցավազքերից։ Նա կես դրույքով աշխատում է տեղական սքեյթբորդինգի խանութում որպես մեխանիկ և ստեղծում է իր սեփական սքեյթբորդերը։ Նա շատ արագ ընկերանում է Լանգայի հետ և ծանոթացնում է վերջինիս սքեյթբորդինգի աշխարհի հետ։

Լանգա Հասեգավա (馳河 ランガ Hasegawa Ranga ), Սնոու (Snow)

Ճապոներեն հնչյունավորման հեղինակը Չիակի Կոբայասին է, իսկ անգլերեն հնչյունավորմանը՝ Հովարդ Վանը

Կիսով չափ ճապոնացի ուսանող, ով Կանադայից իր մոր հետ Օկինավա է տեղափոխվել և արդյունքում սկսել է սովորել Ռեքիի հետ միևնույն դասարանում։ Լանգան մեծացել էր ինչպես սնոուբորդիստ, այդ իսկ պատճառով շատ հեշտ կարողանում է սովորել նաև սքեյթբորդ վարել, երբ մասնակցում է իր առաջին մրցավազքին «S»-ում։ Նա միշտ բոլորին զարմացնում է իր հնարքներով, երբեմն էլ ցույց տալիս իր համառ կողմերը։

Միա Չինեն (知念 実也, Chinen Miya)

Ճապոներեն հնչյունավորման հեղինակը Տակումա Նագացուկան է, իսկ անգլերեն հնչյունավորմանը՝ Ռայ Մակքինդը

Միջնակարգ դպրոցի ուսանող, ով կարողանում է գործել բավականին դժվար հնարքներ և պատրաստվում է ներկայացնել Ճապոնիան օլիմպիական խաղերում։ Սիրում է կատուներ և վիդեոխաղեր։

Հիրոմի Հիգա (比嘉 広海, Higa Hiromi) / Շադոու (シャドウ, Shadō)

Ճապոներեն հնչյունավորման հեղինակը Քենտա Միյակեն է, իսկ անգլերեն հնչյունավորմանը՝ Քրիս Գերերոն

«S» մրցավազքի սքեյթբորդեր, ով իր հագին ունի թիկնոց և կրում է հևի մետալ ոճի դիմահարդարում։ Նա միշտ իր մոտ պահում է պայթուցիկներ և չի ամաչում կեղտոտ հնարքներ օգտագործելուց՝ մարտավարությունը հաղթելու համար։ «S»-ից դուրս նա երկչոտ և բարեսիրտ ծաղկավաճառ է աշխատում քաղաքում։

Քաորու Սակուրայաշիկի (桜屋敷 薫, Sakurayashiki Kaoru), Չերրի Բլոսոմ (Cherry Blossom)

Ճապոներեն հնչյունավորման հեղինակը Հիկարու Միդորիկավան է, իսկ անգլերեն հնչյունավորմանը՝ Դաման Միլսը

Հայտնի սքեյթբորդիստ՝ վարդագույն մազերով, ունի արհեստական բանկանություն, նաև զբաղվում է գեղագրությամբ։ Նա հաշվարկներով է վարում սքեյթը, իր արհեստական բանականության՝ Կառլայի օգնությամբ։ Չերրին Նանջոյի մանկության ընկերն է, ում հետ շատ հաճախ վիճում է։

Կոջիրո Նանջո (南城 虎次郎, Nanjō Kojirō), Ջո (ジョー, Jo)

Ճապոներեն հնչյունավորման հեղինակը Յասունորի Մացումոտոն է, իսկ անգլերեն հնչյունավորմանը՝ Ջոնա Սքոթը

Նա համարվում է Սակուրայաշիկիի մրցակիցը «S»-ում, ունի իտալական ռեստորան և այնտեղ իսկ խոհարար է։ Նա կենսուրախ է ու ցանկասեր, և նրա սահելու ոճը նույնքան դինամիկ է, որքան նրա մարմինը։ Նա և Սակուրայաշիկին մանկության ընկերներ են։

Այնոսկի Շինդո (神道 愛之介, Shindō Ainosuke), Ադամ (愛抱夢, Adamu)

Ճապոներեն հնչյունավորման հեղինակը Տակեհիտո Կոյասուն է , իսկ անգլերեն հնչյունավորմանը՝ Դեյվիդ Ուոլդ

«S»-ի հիմնադիրն ու լեգենդար սքեյթբորդեր։ Նրա իրական ինքնությունը դեռ առեղծված է։ Իր փայլուն դիմակի տակ թաքցված է բոլորի կողմից սիրված, երիտասարդ քաղաքական գործչի դեմքը։

Տադաշի Կիկուչի (菊池 忠, Kikuchi Tadashi), Սնեյք (ス ネ ー ク, Sunēku)

Ճապոներեն հնչյունավորման հեղինակը Քենշո Օնոն է, իսկ անգլերեն հնչյունավորմանը՝ Բրենդոն Ջոնսոնը

Այնոսկիի քարտուղարը։ Նա է Աինոսկիին սքեյթբորդ վարելու հմտությունները սովորեցրել։

Շոկիչի Օկա (岡 正吉, Oka Shōkichi)

Ճապոներեն հնչյունավորման հեղինակը Կենտա Օկուման է,իսկ անգլերեն հնչյունավորմանը՝ Զենոն Ռոբինսոն

Dope Sketch սքեյթբորդի խանութի մենեջեր։ Նա նաև նորոգում է սքեյթեր։

Կառլա (カーラ, Kāra)

Ճապոներեն հնչյունավորման հեղինակը Յուկիկո Մոտոյոշին է, իսկ անգլերեն հնչյունավորմանը՝ Քիմմի Բրիտը

Սակուրայաշիկիի սիրելի ու գերժամանակակից արհեստական բանականությունը։

Նանակո Հասեգավա (馳河 菜々子, Hasegawa Nanako)

Ճապոներեն հնչյունավորման հեղինակը Միե Սոնոզակին է

Լանգայի մայրը

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Wakanim ֆրանսիական ժամանցային ընկերությանը տված հարցազրույցում Studio No Border-ի հիմնադիր Թոմաս Ռոմենը նշել է, որ Bones անիմացիոն ստուդիայի հետ Carole and Tuesday անիմեին վերաբերող հանդիպումից հետո, նա և նրա հետ ստուդիայում աշխատողները հանդիպեցին անիմեի պրոդյուսերի՝ Սուզուկիի հետ[3][4]։ Սուզուկին հարցրեց ստուդիային, թե արդյոք նրանք պատրաստ են օրիգինալ անիմեի համար սքեյթբորդեր նախագծել, ինչին նրանք համաձայնեցին։ Սքեյթբորդերը նախագծված էին իրականին շատ մոտ։ Ջուլիեթ Մերսիերը, ով մինչ այդ ուներ սքեյթբորդերի նախագծման փորձ, նախագծեց դրանց մեծ մասը։ Որոշ փոփոխություններից հետո դրանք հավանության արժանացան։ Սքեյթբորդերի առանձնահատկությունն այն էր, որ դրանք նախագծված էին իրենց կերպարներին բնորոշ, որպեսզի արտահայտեն նրանց անհատականության գծերը։ Այումի Կակեյը նախագծել է Ռեքիի և Լանգայի սքեյթբորդերը «փոփ» ոճի մեջ։ Ֆրանսիական կոմիքսների նկարազարդող Լոիկ Լոկատելլին ստեղծել է կպչուն պիտակներ Շադոուի և Ջոյի համար, իսկ Թոմաս Ռոմենը՝ Ադամի։ Ընդհանուր առմամբ անիմեի վրա աշխատել են հինգ տարբեր նկարիչներ, որոնց համար սա առաջին փորձն էր։

Տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Հիրոկո Ուցումին և Bones-ը աշխատում են անիմե-հեռուստասերիալի նախագծի վրա։ Հետագա մանրամասները չեն բացահայտվել մինչև հաջորդ շաբաթ։ 2020 թվականի սեպտեմբերի 20-ին, պաշտոնապես հայտարարվել է անիմե-հեռուստասերիալի թողարկման մասին[5]։ Ուցումին կաշխատի սերիալի վրա, իսկ Իչիրո Օկուչին կաշխատի սերիալի սցենարների վրա, Միչինորի Տիբան կստեղծի կերպարները և կկատարի անիմացիայի գլխավոր ռեժիսորի գործառույթները, իսկ Ռե Տակահասին երաժշտություն կգրի սերիալի համար[5]. Премьера сериала состоялась 10 января 2021 года на телеканалах ABC и TV Asahi в блоке ANiMAZiNG!!![6]։ Սերիալը ցուցադրվել է 2021 թվականի հունվարի 10-ից ապրիլի 4-ը ABC և TV Asahi's ANiMAZiNG հեռուստաալիքներով։ Սերալը բացվում է «Paradise» երգով՝ Rude-α-ի կատարմամբ, իսկ փակվում է «Infinity» երգով՝ Յուրիի կատարմամբ (優里): Անիմեն բաղկացած է 12 սերիայից։

2021 թվականի հուլիսի 4-ին հայտարարվել է սերիալի նոր անիմե նախագծի մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «コミック「SK∞ エスケーエイト」(1)». ブックライブ (ճապոներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  2. «Sk8 the Infinity Anime Gets Manga Adaptation». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  3. «「SK∞ エスケーエイト チルアウト!」|ヤングエースUP - 無料で漫画が読めるWebコミックサイト». ヤングエースUP (ճապոներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  4. «Sk8 the Infinity Anime Gets Spinoff Manga». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  5. 5,0 5,1 «Banana Fish Director Hiroko Utsumi, Anime Studio BONES Announce New Original TV Anime Project». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  6. «BONES, Director Hiroko Utsumi Reveal SK8 the Infinity Original Anime». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.