Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

The 1975

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The 1975
Ժանրերալտերնատիվ ռոք, ինդի ռոք, ինդի փոփ, փաուեր փոփ և նոր ալիք
Գործունեություն2002
ԼեյբլDirty Hit?, Polydor Records, Vagrant Records? և Interscope Records
Կայքthe1975.com
 The 1975 Վիքիպահեստում

The 1975, անգլիական ինդի ռոք խումբ Մանչեսթերից[1]։ Խումբը կազմված է Մեթյու Հեյլիից, Ադամ Հանից, Ջորջ Դենիելից և Ռոս ՄաքԴոնալդից[2]։

Նույնանուն դեբյուտային ստուդիական ալբոմի թողարկումից (սեպտեմբերի 2, 2013) առաջ խումբը թողարկել է չորս մինի ալբոմ։ Ստուդիական ալբոմը առաջին հորիզոնականով դեբյուտ է կատարել UK Albums Chart չարթում։ 2013 թվականին խումբը համաշխարհային շրջագայության է մեկնել, իսկ 2014 թվականին ելույթ է ունեցել Կոաչելլա փառատոնի ժամանակ։ 2016 թվականի փետրվարին խումբը թողարկել է երկրորդ` «I Like It When You Sleep, for You Are So Beautiful Yet So Unaware of It» ստուդիական ալբոմը, որին NME ամսագիրը անվանել է 2016 թվականի լավագույն ալբոմ (2016 թվականի 50 լավագույն ալբոմների ցանկի 1-ին հորիզոնական)[3]։

Մեթյու Հեյլին մեծացել է Նյուքասլ ափոն Թայնում և Մանչեսթերում։ Նա Ռոսի, Ադամի և Ջորջի հետ հանդիպել է միջնակարգ դպրոցում։ Պատանիները սկսեցին երաժշտությամբ զբաղվել, իսկ 2004 թվականին կազմավորվեց խումբը։ Խումբը սկսեց քավերների շարք նվագել, սակայն նրանք վերջիվերջո երգ գրեցին. «այդ ժամանակվանից մենք սկսեցինք միասին երաժշտություն ստեղծել, քանի որ 15 տարեկան էինք»։ Սկզբում Հեյլին թմբկահար էր, սակայն, երբ նախկին վոկալիստը լքեց խումբը, նա դարձավ վոկալիստ։ Ջորջը դարձավ խմբի նոր թմբկահարը և այդ ժամանակվանց խումբը հիմնական կազմ ունեցավ։

Երաժշտական ոճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Pitchfork ամսագրի քննադատները խմբին համեմատել են The Big Pink-ի հետ։ Ընդհանուր առմամբ, խմբի հիմնական ժանրը ալտերնատիվ երաժշտությունն է, սակայն նրանք նաև ստեղծագործում են էլեկտրոփոփ, էլեկտրոնային երաժշտություն, փոփ ռոք և R&B ժանրերում։ Հեյլին ասել է, որ Talking Heads-ը, Փրինսը, My Bloody Valentine-ը, Մայքլ Ջեքսոնը, Փիթեր Գաբրիելը, Բրայան Ինոն, Դի Էնջելոն, Sigur ros-ը և կինոռեժիսոր Ջոն Հյուզի ստեղծագործությունը նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել։ The 1975-ի տեքստերում խոսվում է մենակության, սիրո, հասունության, անտարբերության, թմրանյութերի, հույսի, մահի և վախի մասին։

Խմբի անվանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջանում խումբը տարբեր անուններով է ելույթ ունեցել` Talkhouse, The Slowdown, B I G S L E E P և Drive Like I Do, սակայն, վերջիվերջո խումբը կանգ առավ The 1975 անվան վրա։ Հեյլին պատմում է, որ անվանումը ոգեշնչվել է Բիթ սերունդ բանաստեղծական գրքի հետևի մասում գրված «1 հունիսի 1975»-ով։

Սեսիոն և շրջագայության երաժիշտներ

  • Ջոն Ուո` սաքսոֆոն, դաշնամուր, ստեղնաշարեր, սինթեզատոր (2013-ներկա)
  • Ջեյմի Սքվայր` սինթեզատոր, ստեղնաշարեր, դաշնամուր, ռիթմ կիթառ, բեք վոկալ (2015–ներկա)
  • Թեյթլին Ջեյ` բեք վոկալ, պարեր (2018–ներկա)
  • Քեյլի Ջեյ` բեք վոկալ, պարեր (2018–ներկա)

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The 1975 (2013)
  • I Like It When You Sleep, for You Are So Beautiful yet So Unaware of It (2016)
  • A Brief Inquiry into Online Relationships (2018)
  • Notes on a Conditional Form (2020)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Интервью с The 1975» (անգլերեն). blahblahblahscience.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. Brinnand, Emily (2012 թ․ դեկտեմբերի 3). «New Band Up North». The Northerner Blog. The Guardian. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. «NME's Albums of the Year 2016». NME. 2016 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The 1975» հոդվածին։