Tiffany & Co.
Tiffany & Co. | |
---|---|
Տեսակ | հանրային ընկերություն, jewelry shop chain? և բիզնես ձեռնարկություն |
Երկիր | ԱՄՆ[1][2] |
Հիմնադրված | 1837[3][2] |
Գլխադասային գրասենյակ | Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Անվանված է | Չարլզ Լյուիս Թիֆանի[1] |
Վերադաս կազմակերպություն | LVMH |
Անձնակազմ | 10 600 մարդ (2014)[4] |
Հիմնադիր | Չարլզ Լյուիս Թիֆանի[5] և John B. Young?[5][1] |
Կայք | tiffany.com(անգլ.) |
Tiffany & Co., ոսկերչական վերազգային կազմակերպություն, հիմնադրվել է 1837 թվականին Չարլզ Լյուիս Թիֆանիի և Ջոն Ֆ. Յանգի կողմից։ Առաջին խանութը բացվել է Մանհեթենում, նախ կոչվել է Tiffany, Young and Ellis, սակայն 1853 թվականին, երբ Չարլզ Թիֆանին ստանձնել է խանութի ղեկավարությունը, անվանումը փոխվել է։ Դրանից հետո Tiffany & Co. ընկերության խանութներ բացվել են աշխարհի տարբեր երկրներում։ Ֆիրմային փիրուզագույնն առկա է ընկերության կորպորատիվ ոճում և գրանցված է որպես ընկերության ապրանքային նշան[6][7]։ Tiffany & Co. ընկերությունը վաճառում է ոսկերչական իրեր, արծաթ, ճենապակի, բյուրեղապակի, գրասենյակային իրեր, օծանելիք, զարդեր, աքսեսուարներ, ինչպես նաև` կաշվե որոշ իրեր։ Այս իրերից շատերը վաճառվում են ֆիրմային բուտիկներում, ինչպես նաև` փոստային փոխանցումների ու կորպորատիվ մերչանդայզինգի միջոցով։ Ընկերությունը հայտնի է պերճանքի առարկաներով, հատկապես հայտնի են դրա ոսկե ադամանդազարդ իրերը։ Tiffany & Co.-ն ներկայանում է որպես ճաշակի ու ոճի թելադրող[8]։ Ամենահին ու կենտրոնական խանութը գտնվում է Մանհեթենում, Հինգերորդ պողոտայի ու 57-րդ փողոցի անկյունում։ Այստեղ են կատարվել Նախաճաշ Թիֆանիի մոտ (1961) և Sweet Home Alabama (2001) ֆիլմերի նկարահանումները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1837 թվականի սեպտեմբերի 14-ին[9] Լյուիս Թիֆանին և Ջոն Յանգը բացել են իրենց առաջին խանութը Նյու Յորքի կենտրոնում, Բրոդվեյում` անվանելով այն «Tiffany & Young»: Նախ դա գրասենյակային ապրանքների և արդուզարդերի խանութ էր։ Առաջին օրը վաճառքի հասույթը կազմել է 4.98 դոլար[9]։ 1841 թվականին գործընկերներին միանում է ևս մեկ մարդ` Ջեյ Էլ Էլիսը (անգլ.՝ J. L. Ellis), ինչից հետո բրենդն ստանում է նորացված` «Tiffany, Young & Ellis» անվանումը։ Արտադրվող տեսականու մեջ կային արծաթե իրեր` ներառյալ արժաթե սպասք ու ժամացույցներ։ Ի տարբերություն 1830-ականների խանութների մեծ մասին, Թիֆանին հստակորեն նշում էր ապրանքի գները` կանխելով որևէ սակարկում։ Դրանից բացի, չնայած ժամանակի սոցիալական սովորույթներին` կազմակերպությունն ընդունում էր միայն կանխիկ վճարումներ` հրաժարվելով ապառիկով աշխատելուց[8]։ 1842 թվականին «Tiffany, Young & Ellis» սկսում է ոսկե իրերի վաճառք Եվրոպայից[10]։ Երեք տարի անց ոսկերչական տունը թողարկում է առաջին ֆիրմային կատալոգը, որը հայտնի է «Կապույտ գիրք» (անգլ.՝ Blue Book) անունով[11]։ Դրանից հետո նման կատալոգների թողարկումն ավանդական է դարձել, և դրանք տպագրվում են մինչև այսօր։ 1851 թվականին Tiffany & Co-ն դառնում է առաջին ամերիկյան ընկերությունը, որը սահմանում է արծաթի 925/1000 ստանդարտներ, որոնք արդյունքում ընդունում է նաև ԱՄՆ-ն։ Այդ արծաթը մինչև այսօր օգտագործվում է Թիֆանիի արտադրանքում[12]։ 1853 թվականին Չարլզ Թիֆանին գնում է իր գործընկերների մասնաբաժինն ու շեշտը դնում է ոսկերչական արտադրանքի վրա։ Այդ ժամանակ կազմակերպության անվանումը կրճատվում է` դառնալով Tiffany & Co.: Բրոդվեյ 550 հասցեում գտնվող շենքի դիմաց տեղադրվում է 9 ոտնաչափ երկարությամբ ժամացույց, որին պահում է Ատլասը[10]։ 1861 թվականին ընկերությունն արժանացել է Աբրահամ Լինքոլնի երդմնակալության արարողությանը մասնակցելու պատվին։ Այդ առթիվ Թիֆանի ընկերությունը պատրաստում է արարողության ժամանակ օգտագործվող սափոր, ինչպես նաև` անձամբ նախագահի պատվերով նրա կնոջ` Մերի Թոդ Լինքոլնի համար պատրաստում է զարդերի հավաքածու` մանր մարգարիտից[10]։ Մեկ տարի անց ԱՄՆ-ում սկսվում է քաղաքացիական պատերազմ։ Ռազմական գործողությունների ժամանակ ընկերությունը Հյուսիսի բանակին մատակարարում էր զենք, դեղորայք ու վիրաբուժական պարագաներ։ Ավելի ուշ Tiffany & Co. ընկերության դիզայներները ԱՄՆ բանակի բարձր պաշտոնյաների համար ստեղծում են հանդիսավոր դաշույններ[12]։ 1867 թվականին Tiffany & Co.-ն դառնում է առաջին ամերիկյան կազմակերպությունը, որը Փարիզի համաշխարհային ցուցադրությունում պարգև է ստանում արծաթե արտադրանքի բարձր որակի համար։ 1870 թվականին Tiffany & Co.-ն նոր շինություն է կառուցում Մանհեթենի Յունիոն Սքուեր 15 հասցեում։ 500000 դոլար արժողությամբ շինարարությունը պատկանում էր Ջոն Քելումին։ New York Times ամսագրում խանութը կոչվել է «Գանձերի պալատ»։ Tiffany & Co կազմակերպությունն այս շենքում է գտնվել մինչև 1906 թվականը[13]։ 1876 թվականին Ֆիլադելֆիայի Կենտրոնական ցուցահանդեսում Tiffany & Co.-ն ոսկե մեդալ է ստանում արծաթե սպասքի և հատուկ մրցանակ` ոսկերչական արտադրանքի համար։ Այս ցուցահանդեսի պղնձե և արծաթե սափորները կարելի է գտնել Բոստոնի Գեղարվեստի թանգարանում[10]։ 1877 թվականին որպես Նյու Յորք Յանկիսի տարբերանշան հայտնի նշանը փորագրվել է Tiffany & Co.-ի Պատվավոր մեդալի վրա, իսկ Յանկիսը տարբերանշանը վերցրել է միայն 1909 թվականին։ 1878 թվականին Թիֆանին Փարիզի ցուցահանդեսում ոսկե մեդալ ու գրան-պրի է ստանում ոսկերչական արտադրանքի համար, ինչը դրական ազդեցություն է ունենում բրենդի ճանաչելիության վրա։
1878 թվականին Չարլզ Լյուիս Թիֆանին 18000 ԱՄՆ դոլարով[10] գնել է 287 կարատանոց դեղին ադամանդ։ Մշակումից հետո հանքաքարի քաշը նվազել է` դառնալով 128.54 կարատ[14], իսկ քարն ուներ 90 անկյուն, ինչը 30 անգամ ավելի էր, քան այդ ժամանակվա ադամանդների ընդունված եզրերի թիվը։ Այս ադամանդը հայտնի է դարձել «Թիֆանիի ադամանդ» անունով, որն աշխարհի ամենահայտնի ու ամենամեծ ադամանդներից մեկն է։ Այն երբևէ վաճառքի չի հանվել և այժմ էլ պատկանում է է Թիֆանի ընկերությանը[15]։ Նույն տարում Փարիզի 1878 թվականի Համաշխարհային ցուցադրության ժամանակ ընկերությունը գրան-պրի է ստացել արծաթե սպասքի և ոսկե մեդալ` ոսկերչական արտադրանքի համար։ Չարլզ Թիֆանին դասընթացներ է կազմակերպել արհեստավորների ու դիզայներների համար[10]։ Մեկ տարի անց ընկերությանն է միացել թանկարժեք քարերի այդ ժամանակվա ամենահայտնի գնահատող Ջորջ Ֆրեդերիկ Կունցը։ 1885 թվականին կազմակերպությունը վերանայում է ԱՄՆ-ի զինանշանն այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղարը դրա մեջ մի քանի սխալներ է նշում. նախ, արծիվը պահում է սխալ քանակով նետեր, և երկրորդ, սխալ էր նետերը բռնելու ձևը։ Tiffany & Co.-ն ուղղում է երկու սխալները, ինչից հետո զինանշանը հաստատվում է. այն կարելի է տեսնել ամերիկյան 1 դոլարանոց թղթադրամի վրա[10]։ 1886 թվականին Թիֆանի ընկերությունը մշակում է ԱՄՆ-ում Ազատության արձանի բացման արարողության հրավիրատոմսերի դիզայնը[16]։ 1887 թվականին Թիֆանին ձեռք է բերում Ֆրանսիական արքայական պալատի մի քանի յուրահատուկ զարդեր, ինչը հետաքրքրում է հանրությանն ու ամրապնդում է բրենդի ու որակյալ ադամանդների կապը[17]։ 1902 թվականին, Չարլզ Լյուիս Թիֆանիի մահից հետո նրա որդին, Լուիս Քոմֆորթ Թիֆանին դառնում է կազմակերպության դիզայնի գծով առաջին տնօրենը[11]։ 1889 թվանականին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում կազմակերպությունն ստանում է գրան-պրի մրցանակ արծաթե սպասքի համար և երեք ոսկե մեդալ` ոսկյա զարդերի, կաշվե իրերի և գրասենյակային ապրանքի համար[10]։ 4 տարի անց, 1893 թվականին, Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսում Tiffany & Co.-ն ստանում է ռեկորդային թվով` 56 մեդալ[10]։ 1900 թվականին Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում Tiffany & Co.-ն գրան-պրի մրցանակ է ստանում ոսկերչական իրերի, արծաթե սպասքի, կաշվե իրերի և ներկայացված ամերիկյան թանկարժեք քարերի համար։ Դրանից բացի, ընկերությունը ստանում է երեք ոսկե մեդալ տպագրական թղթի և գրասենյակային ապրանքի, ինչպես նաև` երկու արծաթե մեդալ` դամասկինաժի և որսորդական պարագաների համար։ Ի հավելումն այս հաղթանակներին, կազմակերպության աշխատակիցներն ստացել են 7 ոսկե, 8 արծաթե և 2 պղնձե մեդալ[10]։ 1901 թվականին Tiffany & Co-ն Համաամերիկյան ցուցահանդեսում ստանում է 8 ոսկե մեդալ[10]։ Մեկ տարի անց Ջորջ Ֆրեդերիկ Կունցը նոր թանկարժեք քար է հայտնաբերում, որն արդյունքում կոչվում է իր անունով` կունցիտ[10]։ 1904 թվականին Սենթ-Լուիսում կայացած համաշխարհային ցուցահանդեսում կազմակերպությունը կրկին գրան-պրի մրցանակ է ստանում։ Ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացված էին Լուիս Քոմֆորթ Թիֆանիի կողմից պատրաստված ոսկերչական իրեր։ Մեկ տարի անց կազմակերպությունը տեղափոխվում է Նյու Յորք քաղաքի 37 փողոց։ Շինության ձևակերպմամբ զբաղվում է Մըքքիմ Միդ ըն Ուայթը։ 1907 թվականին Tiffany & Co կազմակերպությունը մասնակցում է թանկարժեք քարերի քաշի ստանդարտի ստեծմանը, այդպես ծնվում է բոլորին հայտնի կարատը, իսկ 1926 թվականին ԱՄՆ կառավարությունը կազմակերպության պլատինի 900 մաքրությունը ստանդարտ է սահմանում որպես թանկարժեք մետաղ օգտագործվող պլատինի համար[18]։ 1919 թվականին կազմակերպությունը վերանայում է ԱՄՆ Ռազմածովային նավատորմի պետական դեպարտամենտի Պատվո մեդալի դիզայնը[19]։ «Թիֆանիի խաչը» հազվադեպ էր հանդիպում, քանի որ տրվում էր միայն մարտական վաստակի համար, իսկ նախորդ դիզայնն օգտագործվում էր ոչ մարտական ծառայությունները գնահատելու համար[20]։ 1942 թվականին ԱՄՆ ռազմածովային նավատորմը Թիֆանիի տարբերակը հաստատում է որպես պարգևատրում ոչ մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած հերոսության համար, սակայն նույն տարվա օգոստոսին չեղարկում է այս ու ևս երկու մեդալներ[21]։
1940 թվականին 57-րդ փողոցի ու Հինգերորդ պողոտայի անկյունում բացվում է Tiffani-ի գլխավոր խանութը[18]։ 1955 թվականին կազմակերպության ղեկավարն է դառնում Ուոլթեր Հովինգը[22]։ Մեկ տարի անց ոսկերչական ընկերությանն է միանում լեգենդար դիզայներ Ժան Միշել Շլյումբերժեն։ Այդ ժամանակ կազմակերպությունը Էնդի Ուորհոլի հետ ստեղծում է «Թիֆանի շնորհավորական բացիկներ» (մոտավորապես` 1956—1962)[11]: 20-րդ դարի երկրորդ կեսին Tiffany & Co.-ն սկսում է ակտիվորեն ընդլայնվել։ 1963 թվականին մասնաճյուղ է բացվում Սան Ֆրանցիսկոյում, որը դառնում է Նյու Յորքից դուրս գտնվող առաջին ինքնուրույն մասնաճյուղը։ 1972 թվականին խանութ է բացվում Ճապոնիայում։ 1986 թվականին Լոնդոնում բացված մասնաճյուղի միջոցով կազմակերպությունը վերջնականապես հաստատվում է եվրոպական շուկայում[23]։ 1965 թվականին Թիֆանի կազմակերպությանն է միանում դիզայներ Դոնալդ Քլաֆլինը։ Մեկ տարի անց կազմակերպությունը մասնաճյուղ է բացում Չիկագոյում, Իլինոյս նահանգում[10]։ Երեք տարի անց ԱՄՆ այդ ժամանակվա առաջին տիկին Բերդ Ջոնսոնը հանձնարարում է կազմակերպությանը սպասք պատրաստել Սպիտակ տան համար, որի թեմատիկայի հիմքում պետք է լինեին մոտ 90 տեսակի ծաղիկներ[24][25]։ Նույն տարում Տանզանիայում հայտնաբերված թափանցիկ, կապույտ թանկարժեք քարը` տանզանիտը, առաջին անգամ լայն հանրությանն է ներկայացվել Tiffany & Co կազմակերպության նախագահի` Չարլզ Թիֆանիի ծոռ Հենրի Բ. Պլատի շնորհիվ։ Իր անվանումը քարն ստացել է Tiffany & Co. կազմակերպության շնորհիվ, այն վայրի պատվին, որտեղ հայտնաբերվել է[26]։ 1974 թվականին կազմակերպությունը հանրությանն է ներկայացրել զմրուխտի գույն ունեցող փայլուն թանկարժեք քար` ցավորիտը, որը նույնպես հայտնաբերվել էր Տանզանիայում[10]։ Այդ տարի Tiffany & Co.-ին է միանում դիզայներ Էլզա Պերետին[27]։ «Ռելիեֆային, օրգանիկ, զգայուն. այս խոսքերով կարելի է բնորոշել ոսկերչական իրերի երիտասարդ դիզայներ Էլզա Պերետիի աշխատանքները, ով մեծ հարգանք է ցուցաբերում բնական ձևերի հանդեպ», այսպես է բնութագրվում նոր դիզայներն ու իր աշխատանքը, որն առաջին անգամ ներկայացվել է Թիֆանիի երկնագույն գրքում 1974-1975 թվականներին[27]։ 1978 թվականի նոյեմբերին Tiffany & Co. կազմակերպությունը վաճառվում է Avon Productsին 104 միլիոն ամերիկյան դոլարով։ Սակայն 1984 թվականին ամերիկյան Newsweek ամսագրի ակնարկում 5-րդ պողոտայում գտնվող Թիֆանի խանութը նմանեցվել է Macy's-ի առևտրային կենտրոններին` կապված մեծ քանակությամբ ոչ թանկ ապրանքների առկայության հետ։ Դրանից բացի, հաճախորդները դժգոհում էին որակի անկումից ու սպասարկման վատթարացումից։ 1984 թվականին Avon Productsը վաճառում է Թիֆանին Ուիլյամ Ռ. Չեյնիի գլխավորած ներդրողների խմբին` կանխիկ 135.500.000 ամերիկյան դոլարով։ Թիֆանին կրկին հանրության ձեռքբերումն է դառնում 1987 թվականին և 103 միլիոն դոլար է աշխատում 4.5 միլիոն հասարակ ակցիաների վաճառքից[8]։
1979 թվականին Թիֆանի ընկերության դիզայնի գծով տնօրեն Ջոն Լորինգի հրավերով կազմակերպությանն է միանում նոր դիզայներ` փարիզուհի Պալոմա Պիկասոն, նկարիչ Պաբլո Պիկասոյի և գրող Ֆրանսուազա Ժիլոյի դուստրը[28], Թիֆանիի ցուցահանդեսներից մեկում սեղանի սպասքի ստեղծման համար։ Արդեն մեկ տարի անց, 1980 թվականին, ոսկերչական իրերի նրա առաջին հավաքածուն ներկայացվել է Թիֆանիում։ Պալոմա Պիկասոյի աշխատանքները մեծ ճանաչում են ձեռք բերում համարձակ որոշումների շնորհիվ[29]։ 1987 թվականին Tiffany & Co.-ն հայտնվում է Նյու Յորքի ֆոնդային բորսայում։ Նույն տարում կազմակերպությունը տոնում է հիմնադրման 150-ամյակը և այդ առթիվ անցկացնում է մի շարք ցուցադրություններ ամբողջ աշխարհում, այդ թվում և` Մետրոպոլիտեն թանգարանում, Ամերիկյան բնագիտական թանգարանում, Ֆիլդի բնագիտական թանգարանում և Բոստոնի Գեղարվեստի թանգարանում[10]։ 1990-1991 թվականների ամերիկյան ճգնաժամի պատճառով Tiffany & Co.-ն շեշտը դնում է իր արտադրանքի զանգվածային վաճառքի վրա։ Նոր արշավ է սկսվում, որն ընդգծում էր Թիֆանի արտադրանքի հասանելիությունը յուրաքանչյուրի համար։ «Ինչպես գնել ադամանդ» գրքույկները, որոնք ստեղծվել էին հասարակության լայն շերտերի համար, ուղարկվել է ավելի քան 40.000 մարդու։ Միևնույն ժամանակ, պերճանքի ու ճոխության առարկաներ արտադրող կազմակերպության հռչակը պահպանելու համար Tiffany & Co.-ն իր խանութների ցուցափեղկերում տեղադրում էր նրբագեղ, գրավիչ պատկերներ[8]։ 2000 թվականին ստեղծվում է Tiffany & Co. հիմնադրամը, որը նախատեսված էր ոչ կոմերցիոն կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրելու համար, որոնք գործունեություն են ծավալում կրթության ոլորտում, աշխատում են արվեստի, մշակույթի և շրջակա միջավայրի պահպանման համար[30]։ 2004 թվականի հունիսի Tiffany & Co-ն դատի է տալիս EBay կազմակերպությանը` պնդելով, որ վերջինս շահույթ է ստացել Թիֆանիի կեղծված արտադրանքի վաճառքից[31]։ Միևնույն ժամանակ, Tiffany & Co-ն չի կարողանում շահել դատը[32]։ 2004 թվականին Tiffany & Co-ին է միանում ժամանակի խոշորագույն ճարտարապետներից մեկը` Ֆրենկ Գերին[33], ով Պրահայում Պարող տան, Լոս Անջելեսում Ուոլթ Դիսնեյի համերգասրահի և Բիլբաոյի Գուգենհայմ թանգարանի հեղինակն է։ 2008 թվականի հունվարի 28-ին հայտարարվել է ճապոնական SoftBank բջջային օպերատորի և Tiffany & Co-ի համագործակցության մասին։ Ընկերությունները համատեղ մշակել են բջջային հեռախոս, որը թողարկվել է սահմանափակ` 10 օրինակով և պարունակել է 20 կարատ ընդհանուր քաշով 400 ադամանդ։ Հեռախոսի արժեքը կազմել է 100 միլիոն ճապոնական իեն[34]։ 2012 թվականին Tiffany & Co.-ն տոնել է հիմնադրման 175-ամյակը[35]։ Այս առթիվ թողարկվել է Tiffany 1837 հավաքածուն, որի հիմքում RUBEDO կոչվող վարդագույն մետաղն է[36]։ Ըստ ԶԼՄ հաղորդումների, 2013 թվականի հուլիսի սկզբին Tiffany & Co.-ի նախկին փոխնախագահ Ինգրիդ Լեդերհաաս-Օկունը մեղադրվել է ավելի քան 1.3 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ոսկերչական իրերի գողության համար և ձերբակալվել է։ ըստ Մանհեթենի դատախազության տվյալների, պաշտոնական մեղադրանքը ձևակերպվել է որպես «մեքենայություն և գողացված ապրանքի միջպետական տեղափոխում»[37]։ 2013 թվականի ապրիլին Tiffany & Co.-ն Քեթրին Մարտինի հետ համատեղ ոսկերչական իրերի հավաքածու է մշակել ռեժիսոր Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբին» ֆիլմի համար[38]։ 2014 թվականի հունիսի 10-ին հանրահայտ Թիֆանի դեղին ադամանդը կես ամսով տեղափոխվել է Փարիզ` Ելիսեյան դաշտերում կենտրոնական խանութի բացման առթիվ[14]։ 2015 թվականի մայիսի 20-ին կազմակերպությունը, շարունակելով ստեղծագործ ու հնարամիտ մարդկանց աջակցելու վաղեմի ծրագիրը, պայմանագիր է ստորագրում Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի հետ[39]։ Tiffany & Co.-ն նաև Ուիթնի Բիենալի երեք ցուցահանդեսների հիմնական հովանավորն է, որոնցից առաջինը կայացել է 2017 թվականին։
Խանութներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականից Թիֆանիի գլխավոր խանութը գտնվում է Հինգերորդ պողոտայի ու 57-րդ փողոցի անկյունում, Մանհեթենում, Նյու Յորքում։ Մշակված գրանիտից կառուցված այս շենքը հայտնի է իր տաղավարներով, որոնք դարձել են Նախաճաշ Թիֆանիի մոտ և «Ալաբամա, իմ հայրենի տուն» ֆիլմերի գործողությունների նկարահանման վայր։ Կազմակերպության նախկին շենքը, որը գտնվում է 37 Փողոց հասցեում, ներառված է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում[40]։ Վիրջինիայի Tysons Corner առևտրի տանը, Ֆերֆաքս Սքուերում տեղակայված խանութը բացվել է 1990 թվականին և դարձել է Նյու Յորքից դուրս գտնվող ամենամեծ խանութը։ Դրա առևտրային մակերեսը հավասար է 14.500 քառակուսի ֆուտի (1350 քմ)[41]։
Մեծ Բրիտանիայում Թիֆանի խանութները գտնվում են հետևյալ հասցեներում. Լոնդոնի Հիթրոու օդանավակայան, Տերմինալ 5 (բացվել է 2008 թվականի մարտի վերջին), Westfield London առևտրի կենտրոն, Shepherd’s Bush թաղամասում, Բեռլինգթոնի այգիների և Նոր Բոնդ սթրիթի հատման կետում։ Tiffany & Co.-ի ֆիրմային խանութն Իռլանդիայում բացվել է Brown Thomas առևտրի կենտրոնում, Դուբլինում, 2008 թվականի հոկտեմբերին և համարվում է կազմակերպության եվրոպական ամենամեծ խանութը։ 2008 թվականի հոկտեմբերին Tiffany & Co.-ն խանութ է բացել Մադրիդում[42]։
Ավստրալիայում Tiffany & Co. ֆիրմային խանութը գտնվում է Մելբուրնում, Քոլինզ սթրիթում։ Այլ բաժիններ կարելի է գտնել Chadstone-ում, Սիդնեյում, Վեսթֆիլդ արվարձանում[43]։ 2001 թվականի մարտի 8-ին Tiffany & Co.-ն բացել իր առաջին լատինոամերիկյան խանութը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, որը գտնվում է «Iguatemi» առևտրի կենտրոնում[44]։ Նույն քաղաքում երկրորդ խանութը բացվել է 2003 թվականի հոկտեմբերի 20-ին[45], Օսկար Ֆրեյրե հայտնի փողոցից ոչ շատ հեռու։ 2004 թվականին Tiffany & Co.-ն ստեղծում է «Iridesse» առևտրային ցանցը, որը նվիրված էր մարգարտից պատրաստված ոսկերչական իրերին։ Կազմակերպությունը բացում է 16 խանութ Ֆլորիդայում, Նյու Ջերսիում, Նյու Յորքում, Փենսիլվանիայում, Կալիֆորնիայում, Իլինոյսում, Մասաչուսեթսում և Վիրջինիայում։ Սակայն այս նախաձեռնությունը հաջություն չի ունենում, խանութների ցանցը վնասով էր աշխատում, և կազմակերպությունը հայտարարում է դրանց փակման մասին` ժամանակի տնտեսական դրության պատճառով[46]։
Tiffany & Co.-ն հայտարարել է երկրորդ` Pavilion Kuala Lumpur (Կուալա Լումպուր, Մալազիա) խանութի բացման մասին 2007 թվականի սեպտեմբերին, որը համընկել է առևտրի կենտրոնի բացման հետ։ Այս խանութի առևտրային մակերեսը կազմում է 1700 քառակուսի ֆուտ (160 քմ) և պարունակում է Նյու Յորքի ֆիրմային խանութի զարդարանքի նույն տարրերը։ Նույն թվականին նոր բաժիններ են բացվում ԱՄՆ-ում[47][48]։ 2005 թվականի նոյեմբերին կազմակերպությունը հայտարարում է Մակաոյում նոր խանութի բացման մասին։ Նոր առևտրային կենտրոնի տաարծքը կազմում էր 2100 քառակուսի ֆուտ[49]։ 2006 թվականին Tiffany & Co.-ն խանութ է բացում Վիեննայում, Կոլմարկտ փողոցում։ Խանութի մակերեսը 223 քմ է[50]։ Նույն թվականին 4700 քառակուսի ֆուտ մակերեսով խանութ է բացվում Վանկուվերում[51]։ Ըստ 2007 թվականի հունվարի 31-ի տվյալների Tiffany & Co.-ն ԱՄՆ-ի տարածքում ուներ 64 խանութ` 486.000 քառակուսի ֆուտ ընդհանուր մակերեսով, ինչպես նաև` 103 միջազգային խանութ` 306.000 քառակուսի ֆուտ ընդհանուր մակերեսով[47]։ 2007 թվականի փետրվարի 28-ի տվյալներով նոր խանութ է բացվել Սեուլում։ Դրա մակերեսը 1100 քառակուսի ֆուտ է[52]։ 2008 թվականի մարտին կազմակերպությունը բուտիկ է բացել Չենդուում, Maison Mode առևտրի կենտրոնում։ Դրա մակերեսը կազմում է 2200 քառակուսի ֆուտ[53]։ 2010 թվականի հունվարին Tiffany & Co.-ն իր առաջին խանութն է բացել Բոգոտայում (Կոլումբիա), Hayuelos առևտրի տանը։ 2011 թվականին ևս մեկ մասնաճյուղ է բացվել Կոստա Ռիկայում։ 2011 թվականին ընկերության վաճառքը հասնում է 3.6 միլիարդ ամերիկյան դոլարի։ 2012 թվականի նոյեմբերին Tiffany & Co.-ն աշխատում էր աշխարհի 22 երկրներում։ Վաճառքի 50 տոկոսից ավելի տեղի է ունենում ԱՄՆ-ում[54]։ 2012 թվականին Tiffany & Co.-ն նոր խանութ է բացում Պրահայում։ Նոր բուտիկի մակերեսը կազմում է 2600 քառակուսի ֆուտ[55]։
2013 թվականի հունվարի 31-ին կազմակերպությունն ուներ 275 խանութ, որոնցից 115-ը` ԱՄՆ-ում, 66-ը` ասիական ու խաղաղօվկիանոսյան երկրներում, 55-ը` Ճապոնիայում, 34-ը` Եվրոպայում և 5-ը` այլ երկրներում[56]։ 2013 թվականի ապրիլի 30-ին կազմակերպությունը նոր կենտրոնական խանութ է բացել Ելիսեյան դաշտերում, Ֆրանսիայում։ Շինության մակերեսը կազմել է 10.000 քառակուսի ֆուտ։ Նոր բուտիկը դարձել է Թիֆանիի չորրորդ խանութը Փարիզում[57]։ 2013 թվականի հունիսին կազմակերպությունը հայտարարել է Ռուսաստանում 420 քմ մակերեսով երկհարկանի խանութ բացելու մտադրության մասին։ Ըստ կազմակերպության ներկայացուցիչ Մարկ Աարոնի, կազմակերպությունը հեռանկար է տեսնում Ռուսաստանում խանութների ցանցի զարգացման համար։ Դրանից առաջ կազմակերպության արտադրանքը Ռուսաստանում վաճառվում էր ներկայացուցիչների միջոցով[58]։ 2013 թվականի հուլիսի 3-ին Times Square-ի կենտրոնում բացվել է 3800 քառակուսի ֆուտ մակերեսով Թիֆանի նոր խանութ[59]։ 2015 թվականի մայիսի 20-ին ընկերությունը նոր բուտիկ է բացել Ժնևում[60]։ Շինության մակերեսը կազմում է 5900 քառակուսի ֆուտ։ Նույն տարվա հոկտեմբերի 31-ին միանգամից երկու խանութ է բացվել Լոնդոնում[61]։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալմաստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Tiffany & Co. ընկերության թանկարժեք քարերի գնահատող Ջորջ Ֆրեդերիկ Կունցը կարևոր դեր է խաղացել կարատի` որպես թանկարժեք քարերի չափման միջազգային միավոր սահմանելու գործում, ինչպես նաև` ԱՄՆ-ում ստերլինգ արծաթի ու պլատինի ստանդարտների ընդունման համար։ Թիֆանի տան ապրանքները ամերիկյան հարգարժան ընտանիքների մեծ մասի համար եղել են զարդարանքի առարկաներ։ Շատ մարզիկներ, Հոլիվուդի աստղեր, Եվրոպական արքայական ընտանիքների անդամներ եղել են Tiffany & Co.-ի հաճախորդներ։ Միևնույն ժամանակ, ինչպես ալմաստի շատ այլ տարածողներ, ընկերությունը խիստ քաղաքականություն ունի իր պահեստից թանկարժեք քարեր վաճառելու հարցում։ Այսպես, 1978 թվականին նյույորքցի մի կին մերժում է ստացել, երբ ցանկացել է հետ վերադարձնել 2 տարի առաջ 100.000 ԱՄՆ դոլարով գնված ադամանդե մատանին։ 2012 թվականի նոյեմբերին Tiffany & Co. ընկերությունն ալմաստ գնելու 3-ամյա պայմանագիր է կնքել АЛРОСА ընկերության հետ։ Պայմանագրի արժեքը կազմել է տարեկան 60 միլիոն ամերիկյան դոլար։ Գործարքի ժամանակ կազմակերպությունը պայմանագրեր է ունեցել Ավստրալիայում, Բոթսվանայում, Կանադայում, Նամիբիայում, Ռուսաստանում, Սիերա Լեոնեում և Հարավային Աֆրիկայում[54][62]։
Ժամացույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռ 1940-ականներին Թիֆանի տունը զբաղվում էր ժամացույցների վաճառքով։ 1951 թվականին կազմակերպությունն ընդլայնել է Patek Philippe ապրանքանիշի արտադրությունն ԱՄՆ-ում։ 1971 թվականին Tiffany & Co.-ն սկսում է սեփական ժամացույցների արտադրությունը Ժնևում։ 2002 թվականին թողարկվում է Tiffany Mark, իսկ 2005-ին` Tiffany Grand հավաքածուները։ 2007 թվականի դեկտեմբերին Tiffany & Co.-ն համագործակցում է ժամացույցային հսկա Swatch Group-ի հետ, ինչի արդյունքում ստեղծվում է նոր` Tiffany Watch Co. Ltd. բրենդը[63] Современные версии часов Тиффани представлены в коллекциях Atlas, Gallery, Coctail, Mark, Fifth Avenue, Tesoro, Grand, Gemea и выполнены из драгоценных металлов и камней[64]:
Կաշվե իրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Tiffany & Co.-ն առաջին անգամ ներկայացնում է կաշվից պատրաստված տարբեր պայուսակներ։ Դրանց արտադրության համար ընտրված էին ոչ շատ աչքի ընկնող գույներ` բաց կապույտ, հագեցած սալորագույն, սրճային և իհարկե, ֆիրմային փիրուզա-երկնագույն երանգ։ Հավաքածուի հեղինակները Ռիչարդ Լամբերսթոնն ու Ջոն Տրուսկն էին։ Հայտնի ոսկերչական տան պայուսակով նկատված առաջին հայտնի դեմքը դարձել է Ջենիֆեր Էնիսթոնը, ով այդ պայուսակով հայտնվել է Good Morning America հեռոսւտաշոուում[63][65]։
Օծանելիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ականների վերջին Tiffany & Co.-ն որոշում է հաջողությունը փորձել օծանելիքի բիզնեսում։ Ֆրանսուա Դեմաշիի օծանելիքի կանացի հավաքածուն թողարկվել է 1987 թվականին։ 1989 թվականին թողարկվել է հավաքածու տղամարդկանց համար, որի հեղինակը Ժակ Պոլժն էր։ Օծանելիքի շշերի դիզայնի հեղինակը Պիեռ Դինանն է։ 1995 թվականին Թիֆանին թողարկել է նոր` Trueste բույրը, որի արտադրությունը հետագայում կասեցվել է։ Այժմ կազմակերպությունը շարունակում է թողարկել կանացի և տղամարդկանց օծանելիք[66]։
Գովազդային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1845 թվականին սկզբնական «երկնագույն գրքի» թողարկումից հետո Tiffany & Co.-ն մինչև այսօր շարունակում է դա օգտագործել որպես գովազդային ռազմավարություն։ Դրանից բացի կազմակերպությունը նաև ունի բաժանորդների ցանկ, սակայն դրա գովազդային արշավը կենտրոնացած չէ ցանկի վրա։ Արտադրանքի առաջին կատալոգներից մեկը գունավոր էր և մինչև 1972 թվականը բաժանվում էր անվճար։ Արդեն 1994 թվականին Թիֆանիի փոստային ծառայություններից օգտնվում էր մոտավորապես 15 միլիոն մարդ։ Թիֆանին նաև թողարկում է կորպորատիվ նվերների ամենամյա կատալոգ։ Թիֆանիի կորպորատիվ հաճախորդներն արտադրանքն ստանում են որպես գործնական նվերներ, պարգևներ ձեռքբերումների, ինչպես նաև՝ հաճախորդներին շահագրգռելու համար։ Բրենդի գովազդը կարելի է հանդիպել այնպիսի պարբերականներում, ինչպիսիք են Vanity Fair-ը, Նյու Յորք Թայմսը, Architectural Digest, Money, Conde Nast Traveler, Black Enterprise և Texas Monthly[67]. Tiffany & Co-ն նաև անվճար հավելվածներ ունի այՖոն և Անդրոիդ համակարգերի համար[68][69][70]։
Ներկայիս դիզայներներ և հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանչեսկա Ամֆիտեատրոֆ, Tiffany T հավաքածու[71],
- Ֆրենկ Գերի, Axis, Equus, Fish, Flux, Orchid, Torque և Tube հավաքածուներ,
- Էլզա Պերետի, Bean, Diamonds by the Yard, Open Heart, Sevillana և Teardrop հավաքածուներ,
- Պալոմա Պիկասո, Loving Heart և Sugar Stacks հավաքածուներ,
- Ժան Շլյուբերժե, Tiffany & Co. Schlumberger հավաքածու,
- Ռիչարդ Լամբերտսոն և Ջոն Տրուսկ, պայուսակների հավաքածու[72],
- Ջոն Լորինգ, Atlas[73] հավաքածու,
- Ziegfeld Collection հավաքածու (Մեծն Գեթսբին ֆիլմի համար), մշակվել է Քեթրին Մարտինի հետ համատեղ[74]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ճապոնական ծաղկաման և թեյի տարա, Edward Chandler Moore, 1876-1878 թվականներ
-
Արծաթե թեյնիկ
-
Սպիտակ տան սպասքը` պատրաստված Լեդի Բրեդ Ջոնսոնի համար
-
1877 թվականի թեյի սպասք, գտնվում է Բիմինհեմի արվեստի թանգարանում
-
Փորագրված գորտեր Փարիզի 1900 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում ցուցադրելու համար
-
Tiffany & Co. ծաղկաման, որի հիմքում ճապոնական մոտիվներ են
-
Վզնոց- հարսանեկան նվեր Էլլեն դյու Պոն Ուիլրայթին
-
"Թիֆանի խաչ", ամերիկյան Պատվո մեդալի տարբերակ
-
Tiffany & Co.-ի դեղին ադամանդ` 128,51 կարատ քաշով
-
Կալիֆորնիայում, Բևեռլի Հիլզում խանութի պատուհանին ցուցադրվող ադամանդներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://hedendaagsesieraden.nl/2021/11/20/tiffany/
- ↑ 2,0 2,1 2,2 MedalBook
- ↑ https://www.tiffany.com/world-of-tiffany/
- ↑ https://web.archive.org/web/20140424164621/http://investor.tiffany.com/secfiling.cfm?filingID=98246-14-96
- ↑ 5,0 5,1 http://press.tiffany.com/ViewBackgrounder.aspx?backgrounderId=38
- ↑ Intellectual Property Owners Association: Trademark Law & Practice (International) Committee. «SINGLE COLOUR TRADEMARKS» (PDF) (անգլերեն). Intellectual Property Owners Association. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «High Court rejects BP's distinctive green (Pantone 348C) as a trademark» (անգլերեն). The Australian Financial Review / Green Markets. 2007 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «History of Tiffany & Company – FundingUniverse». Fundinguniverse.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ 9,0 9,1 «Timeline - The Tiffany Story, 1837». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 Clare Phillips Bejewelled by Tiffany, 1837-1987. — Yale University Press, 2006. — С. 296-299. — 310 с. — ISBN 978-0300116519
- ↑ 11,0 11,1 11,2 «Tiffany & Company | The Tiffany Story | United States». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ 12,0 12,1 «Timeline - The Tiffany Story, 1840-1860». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Christopher Gray (2006 թ․ հուլիսի 2). «Before Tiffany & Co. Moved Uptown». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ 14,0 14,1 «The Tiffany Diamond Arrives at the New Paris Flagship Store» (անգլերեն). Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Timeline - The Tiffany Story, 1870». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Tiffany & Co. created the invitations to the inauguration of the Statue of Liberty». TIffany & Co Tumblr Official. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Tiffany purchases the French Crown Jewels in 1887». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ 18,0 18,1 «Timeline - The Tiffany Story, 1910-1940». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Michael Birnie (2003 թ․ ապրիլի 27). «"Tiffany" Medal of Honor Comes to Navy Museum». U.S. Navy Museum. United States Navy. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Barrett Tillman (2003). Above and Beyond: The Aviation Medals of Honor. Washington, D.C.: Smithsonian Institution Press. էջ 3.
- ↑ «History of the Medal of Honor». Navy Medal of Honor (1913). Congressional Medal of Honor Society. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ New York Times News Service Walter Hoving, 91 Headed Tiffany`s From 1955 To 1980 // Chicago Tribune. — 1989. Архивировано из первоисточника 9 Հունիսի 2012.
- ↑ «История ювелирного дома Tiffany&Co». My Tiffany World. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Presidential China». The White House. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Party Politics" Entertaining at the White House» (PDF). National First Ladies Library. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «ТАНЗАНИТ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ 27,0 27,1 «Timeline - The Tiffany Story, 1970». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Paloma Picasso - The Tiffany Story». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Timeline - The Tiffany Story, 1980». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «The Tiffany & Co. Foundation - About the Foundation». The Tiffany & Co. Foundation. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Tiffany sues eBay, says fake items sold on Web site». USA Today. 2004 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Tiffany, Inc. v. eBay» (PDF). 1 апреля 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Timeline - The Tiffany Story, 2000». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «上戸彩:超高価ケータイ「ないしょにしてね」». Sports Nippon. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Tiffany Story, 2010». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Tiffany Story, Renowned Collection, Rubedo». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Chad Bray (4 июля 2013). «Tiffany executive gem theft charges». The Australian. Արխիվացված է օրիգինալից 2013-0-710-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «The Jewels of The Great Gatsby». Tiffany & Co. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Tiffany & Co. Partners with the Whitney» (անգլերեն). Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ George R. Adams (декабрь 1976). «National Register of Historic Places Inventory-Nomination: Tiffany and Company Building» (PDF) (անգլերեն). National Park Service. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Potts, M. (1989) «The Swanky Side of Fairfax Square» Washington Post
- ↑ «Tiffany Store in Madrid, Spain» (անգլերեն). Tifffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Tiffany Store at Bondi Juction, Westfield» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Tiffany abre em SP primeira filial na América Latina». Estadão. 9 мая 2001. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ James E. Quinn. «Quem entra na Tiffany acaba se apaixonando» (անգլերեն). Terra. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Sasha M. Pardy (2009 թ․ մարտի 13). «Tiffany & Company Shuttering Iridesse Pearl Jewelry Chain» (անգլերեն). Costar.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ 47,0 47,1 «2013 Tiffany & Co. Sale Deals For Black Friday & Cyber Monday And Thanksgiving Day». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Tiffany & Company Store at Providence Place» (անգլերեն). Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Tiffany & Co. To Open Store In Macau» (անգլերեն). Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Tiffany to Open Store in Vienna, Austria». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Tiffany To Open Store in Vancouver, British Columbia» (անգլերեն). Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Tiffany Opens Boutique in Seoul, Korea» (անգլերեն). Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Tiffany & Co. Opens A Store In Chengdu, China» (անգլերեն). Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ 54,0 54,1 Brendan McDermid (28 ноября 2012). «Russian diamonds to give new sparkle to Tiffany jewelry». RT.com (անգլերեն). Autonomous Nonprofit Organization “TV-Novosti”. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 15 июля 2013-ին.
- ↑ Heather O'Brien (26 декабря 2012). «Luxury: Iconic Tiffany & Co. opens in Prague». praguepost.cz (անգլերեն). The Prague Post. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Tiffany & Company Annual Report, Form 10-K (Mar 28, 2013)» (անգլերեն). Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «The New Tiffany Store on the Champs-Elysées» (անգլերեն). Tiffany & Co. 2014 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «US Jeweler Tiffany Stepping Up Its Commitment to Russia» (անգլերեն). Sputnik. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «A New Tiffany Store Opens in Hong Kong» (անգլերեն). Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «The New Tiffany Store in Geneva» (անգլերեն). Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Tiffany & Co. to Open Two Boutiques in Harrods London» (անգլերեն). Tiffany & Co. 2015 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Maria Snytkova (2012 թ․ նոյեմբերի 30). «Russian diamonds to shine for Tiffany». Правда (газета). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ 63,0 63,1 «История Tiffany & Co». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Tiffany & Co Watches». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Clifford Pugh. «Tiffany & Co. expands into leather goods and Jennifer Aniston takes note» (անգլերեն). Culture Map LLC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Tiffany & Co - Shop Fragrance» (անգլերեն). Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Hey, Big Spenders» MEDIAWEEK, September 2003
- ↑ Rachel Lamb (2011 թ․ օգոստոսի 1). «Tiffany & Company continues app push with banner ads - Luxury Daily - Mobile». Luxury Daily. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Tiffany & Co. Engagement Ring Finder for iPhone, iPod touch, and iPad on the iTunes App Store». Apple iTunes. 2011 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Tiffany & Co. Engagement Ring Finder for Android». Google Play / Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Коллекция ювелирных украшений Tiffany T от Francesca Amfitheatrof». Dolce Lady. 2014 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Первая коллекция сумок от Tiffany&Co». fashiony.ru. 28 агуста 2010. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 17 ноября 2013-ին.
- ↑ «About Tiffany & Co. - Atlas». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Jazz Age Glamour - jewelry from The Great Gatsby Collection by Tiffany & Co». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Richard H. Bezdek. American Swords and Sword Makers. Болдер, Колорадо: Paladin Press, 1999.
- Bizot, Chantal, Marie-Noël de Gary и Évelyne Possémé. The Jewels of Jean Schlumberger. Нью-Йорк: Harry N. Abrams, Publisher, 2001.
- Carpenter, Charles и Janet Zapata. The Silver of Tiffany & Company, 1850—1987. Бостон: Музей изобразительных искусств, 1987.
- Dietz, Ulysses Grant, Jenna Weissman Joselit и Kevin J. Smead. The Glitter and the Gold: Fashioning America’s Jewelry. Ньюарк: The National Endowment for the Humanities, 1997.
- Duncan, Alastair, Martin Eidelberg и Neil Harris. Masterworks of Louis Comfort Tiffany. Нью-Йорк: Harry N. Abrams, Inc., Publishers, 1989. Catalogue for an exhibition at the Renwick Gallery, Washington, D.C., с 29 сентября 1989 по 4 марта 1990, National Academy of Design, Нью-Йорк, 27 марта — 8 июля 1990.
- Fashion Institute of Technology. Elsa Peretti: Fifteen of My Fifty with Tiffany. Нью-Йорк: Fashion Institute of Technology, 1990. Exhibition catalogue, 24 апреля — 10 мая 1990.
- Frelinghuysen, Alice Cooney. Louis Comfort Tiffany and Laurelton Hall. Нью-Хэвен, Connecticut: Yale University Press, 2006.
- Green, Annette and Linda Dyett. Secrets of Aromatic Jewelry. Париж: Flammarion, 1998.
- Hood, William P., with Roslyn Berlin and Edward Wawrynek. Tiffany Silver Flatware 1845—1905: When Dining was an Art. Саффолк, Великобритания: Antique Collectors Club, 1999.
- John Loring. Tiffany Colored Gems. Нью-Йорк: Abrams, 2007.
- John Loring. Greetings from Andy Warhol: Christmas at Tiffany’s. Нью-Йорк: Abrams, 2004.
- John Loring. Louis Comfort Tiffany at Tiffany & Co. Нью-Йорк: Abrams, 2002.
- John Loring. Magnificent Tiffany Silver. Нью-Йорк: Abrams, 2001.
- John Loring. The New Tiffany Tablesettings. Нью-Йорк: Doubleday, 1981.
- John Loring. Paulding Farnham: Tiffany’s Lost Genius. Нью-Йорк: Abrams, 2000.
- John Loring. A Tiffany Christmas. Нью-Йорк: Doubleday, 1996.
- John Loring. Tiffany Diamonds. Нью-Йорк: Abrams, 2005.
- John Loring. Tiffany in Fashion. Нью-Йорк: Abrams, 2003.
- John Loring. Tiffany Flora and Fauna. Нью-Йорк: Abrams, 2003.
- John Loring. The Tiffany Gourmet Cookbook. Нью-Йорк: Doubleday, 1992.
- John Loring. Tiffany Jewels. Нью-Йорк: Abrams, 1999.
- John Loring. Tiffany’s 150 Years. Нью-Йорк: Doubleday, 1987.
- John Loring. Tiffany’s Palm Beach. Нью-Йорк: Abrams, 2005.
- John Loring. Tiffany Parties. Нью-Йорк: Doubleday, 1989.
- John Loring. Tiffany Pearls. Нью-Йорк: Abrams, 2006.
- John Loring. Tiffany Taste. Нью-Йорк: Doubleday, 1986.
- John Loring. Tiffany Timepieces. Нью-Йорк: Abrams, 2004.
- John Loring. Tiffany’s 20th Century: A Portrait of American Style. Нью-Йорк: Abrams, 1997.
- John Loring. The Tiffany Wedding. Нью-Йорк: Doubleday, 1988.
- Harold Newman. An Illustrated Dictionary of Jewelry. Лондон: Thames and Hudson, 1981.
- Clare Phillips. Bejewelled by Tiffany: 1837—1987. Нью-Хэвен и Лондон: Yale University Press, 2006.
- Penny и Debra Healy Proddow. American Jewelry, Glamour & Tradition. Нью-Йорк: Rizzoli, 1987.
- Penny и Debra Healy Proddow. Diamonds: A Century of Spectacular Jewels. Нью-Йорк: Abrams, 1996.
- Purtell, Joseph. The Tiffany Touch. Нью-Йорк: Random House, 1971.
- Ricci, Franco Maria. Jean Schlumberger. Милан: Franco Maria Ricci, 1991.
- Schnierla, Peter and Penny Proddow. Tiffany: 150 Years of Gems and Jewelry. Нью-Йорк: Tiffany & Co., 1987.
- Kenneth A. Snowman. The Master Jewelers. Нью-Йорк: Abrams, 1990.
- Jewel Stern. Modernism in American Silver. Нью-Хейвен: Yale University Press, 2005.
- Tiffany Retrospective: Designs from Tiffany and Co., 1837—1999. Токио и Нью-Йорк: APT, 1999.
- Un Diamant Dans La Ville: Jean Schlumberger 1907—1987 Bijoux — Objets. Париж: Musee des Arts decoratifs: 1995.
- Charles L. Venable. Silver in America 1840—1940: A Century of Splendor. Даллас, Техас: Dallas Museum of Art, 1994.
- David B. Warren. Marks of Achievement: Four Centuries of American Presentation Silver. Хьюстон: Museum of Fine Arts, в сотрудничестве с Harry N. Abrams, Inc., 1987.
- Janet Zapata. The Jewelry and Enamels of Louis Comfort Tiffany. Нью-Йорк: Harry N. Abrams, Publishers, 1993.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Tiffany & Co.» հոդվածին։ |
|