Unity
Տեսակ | Խաղային շարժիչ |
---|---|
Հեղինակ | Unity Technologies |
Նախագծումը՝ | Unity Technologies |
Գրված է՝ | C++ |
ՕՀ | Մայքրոսոֆթ Վինդոուզ,Մաք ՕԷս Տաս,Լինուքս |
Առկա է | անգլերեն |
Լույս տեսավ՝ | 2005 թվականի հուլիսի 8-ին |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Կայք | unity.com(անգլ.) |
Unity (game engine) Վիքիպահեստում |
Unity, համակարգչային խաղերի մշակման միջհարթակային միջավայր[1]։ Unity-ին թույլ է տալիս ստեղծել հավելվածներ, որոնք աշխատում են ավելի քան 25 տարբեր հարթակներում, ներառյալ անհատական համակարգիչներ, խաղային բարձակներ, շարժական սարքեր, վեբ-հավելվածներ և այլն[2]։ Unity-ի թողարկումը կայացել է 2005 թվականին և այդ ժամանակից ի վեր ապրում է մշտական զարգացում։
Unity-ի հիմնական առավելություններն են մշակման տեսողական միջավայրի, միջհարթակային աջակցության և բաղադրիչների մոդուլային համակարգի առկայությունը։ Թերությունները ներառում են դժվարությունների առաջացումը բազմաբաղադրիչ սխեմաների հետ աշխատելիս և դժվարություններ արտաքին գրադարաններ միացնելիս։
Unity-ի վրա գրվել են հազարավոր խաղեր, հավելվածներ, մաթեմատիկական մոդելների տեսողականացումներ, որոնք ընդգրկում են բազմաթիվ հարթակներ և ժանրեր։ Ընդ որում, Unity-ն օգտագործվում է ինչպես խոշոր մշակողների, այնպես էլ անկախ ստուդիաների կողմից։
Հնարավորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Unity-ի խմբագրիչն ունի պարզ Drag&Drop միջերես, որը բաղկացած է տարբեր լուսամուտներից, ինչի շնորհիվ կարելի է վրիպազերծել խաղը հենց խմբագրիչում։ Շարժիչն օգտագործվում է C# սկրիպտներ գրելու համար[3]։ Նախկինում աջակցվում էին նաև Boo-ն (Python-ի բարբառը, որը դադարեցվել է 5-րդ տարբերակում) և JavaScript-ի մոդիֆիկացիան, որը հայտնի է որպես UnityScript (աջակցումը դադարեցվել է 2017.1 տարբերակում)։
Ֆիզիկական հաշվարկները կատարվում են NVIDIA-ի PhysX ֆիզիկական շարժիչով՝ եռաչափ ֆիզիկայի համար և Box2D շարժիչով՝ երկչափ ֆիզիկայի համար[4]։ Գրաֆիկական API-ն DirectX-ն է (ներկայումս DX 11, աջակցվում է DX 12)։
Unity-ի միջոցով ստեղծված խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Unity-ի միջոցով ստեղծվել են հարյուրավոր խաղեր, հավելվածներ, նմանակիչներ։ Unity-ին օգտագործում են նաև խոշոր ընկերությունները (օրինակ՝ Blizzard Entertainment-ը)։ Unity-ի միջոցով ստեղծվել են տարբեր ժանրերի խաղեր, որոնց օրինակներն են՝
- Կրակիչ խաղ առաջին դեմքից - Guns of Icarus Online, Dead Trigger
- Քվեսթ առաջին դեմքից - Gone Home
- Սպորտային սիմուլյատոր - The Golf Club
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Хокинг, 2016, էջ 16
- ↑ Хокинг, 2016, էջ 22
- ↑ Technologies, Unity. «Unity - Manual: Unity architecture». docs.unity3d.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Technologies, Unity. «Unity - Manual: Physics». docs.unity3d.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Unity» հոդվածին։ |