աղավնյակ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [ɑʁɑvnˈjɑk]
Դասական ուղղագրութեամբ՝ աղաւնեակ
վանկեր՝ ա•ղավ•նյակ
Ստուգաբանություն
[խմբագրել]Գոյական
- փոքրիկ աղավնի, աղավնու ձագ ◆ Խիտ երկար թարթիչներն իր կը նմանին աղավնյակի մը թևերուն սպիտակ։ (Դանիել Վարուժան) ◆ Մտնում է Վարուժան խոսելով ձեռքին բռնած աղավնու հետ… «Իմ աղավնյակ, իմ սիրուն թևասլաց, ես քեզ Տոսպա ոսկեցորեն կուտով եմ կերակրել»։ (Նաիրի Զարյան)
- (փխբ․) քնքուշ, սիրունիկ
- փաղաքշական բառ` սիրելի կնոջը կամ երեխայի դիմելու համար սիրելի(ս), սիրունիկ(ս) նշանակությամբ ◆ Եվ ինչ զարմանք, իմ աղավնյակ, Որ կենդանի մի պատանի Սերը սրտում դաս է սերտում։ Հովհաննես Թումանյան
Հոմանիշներ
[խմբագրել]- աղավնաձագ, աղավնաճուտ, դոխ (ժղ․)
- հոգյակ, սիրելի(ս), անուշիկ(ս)
- տե՛ս քնքուշ
Արտահայտություններ
[խմբագրել]Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | աղավնյակ(ը) | աղավնյակներ(ը) |
Սեռ. | աղավնյակի | աղավնյակների |
Տր. | աղավնյակի(ն) | աղավնյակների(ն) |
Հայց. | աղավնյակ(ը) | աղավնյակներ(ը) |
Բաց. | աղավնյակից | աղավնյակներից |
Գործ. | աղավնյակով | աղավնյակներով |
Ներգ. | աղավնյակում | աղավնյակներում |
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։