Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

բավիղ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ բաւիղ

վանկեր՝ բա•վիղ 

Ստուգաբանություն

[խմբագրել]
  • Թերևս բնիկ հնդեվրոպական՝ * bheuelā- կամ * bheuilā՝ * bheu- «աճել, լինել, ապրել, բնակվել» արմատից. հմմտ. հունարեն φωλεός (< * bhō(u)lo) «որջ, բուն», φωλέω՝ «որջում թաքնվել, մնալ, պահվել»։
  • հուն. labyrintos

Գոյական


  1. (պատմ․) ոլորապտույտ անելանելի, խճճված անցումներով տեղ, պարտեզ և այլն, լաբիրինթոս ◆ Տանում էր դեպի իր գետնափոր մութ բավիղը։ Դերենիկ Դեմիրճյան
  2. մարդու և ողնաշարավոր կենդանիների ներքին ականջը, որ ծառայում է իբրև լսողության և հավասարակշռության գործարան, լաբիրինթոս (կզմխս․)
  3. (փխբ․) խճողված, խառնաշփոթ հանգամանքների, մտքերի և այլն ցանց, խճճվածություն, խառնակություն ◆ Իկարի պես բավիղն է լքում և պայքար է նետվում խռովահույզ։ Հովհաննես Հովհաննիսյան
  4. խիստ խճճված ելումուտքով, անցումներով և բազմաթիվ սենյակներով հսկայական շենք (Եգիպտոսում, Հունաստանում)
  5. (ճրտրպ․) (շին․) գունավոր քարերից ձևավոր շարված հատակ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. լաբիրինթոս (մարդու և ողնաշարավոր կենդանիների ներքին ականջը, որ ծառայում է իբրև լսողության և հավասարակշռության գործարան)
  2. տե՛ս լաբիրինթոս

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]