թարախ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [tʰɑˈɾɑχ]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ թա•րախ
թարախ1
[խմբագրել]Ստուգաբանություն
[խմբագրել]Բնիկ հնդեվրոպական՝ *toro-՝ *(s)ter- «անմաքուր հեղուկ, աղբ, ապականել» արմատից՝ -ախ ածանցով. հմմտ. ավեստերեն star «կեղտոտվել», նորվեգերեն stor «փտում, նեխում», այլև՝ հայերեն թրիք։
Գոյական
- մարմնի հյուսվածքների մեջ բորբոքումների հետևանքով քայքայված արյունից և հյուսվածքներից գոյացող մանրէածին դեղնասպիակավուն թանձր գարշահոտ հեղուկ
- հիվանդագին, արատավոր երևույթ հասարակական կյանքում (փխբ․)
- թարախի նման հեղուկ (փխբ․)
- անաշխատ եկամուտ, ուրիշի աշխատանքի յուրացրած արդյունք, լեղի (փխբ․)
Հոմանիշներ
[խմբագրել]- վահր, ժահր, շարավ, վարամ (հնց․), ցում (նեխած), գռեխ (գվռ.), քեն, քեմ (վերքի),
Արտահայտություններ
[խմբագրել]- թարախ ու գռեխ ուտող - չարասիրտ, հարստահարիչ, կեղեքող
- թարախ բռնել՝ կապել - թարախակալել
Թարգմանություններ | |
թարախ2
[խմբագրել]Հայերեն բարբառային բառ
- Մուշ՝ թերխաշ (ձվի մասին)
Արտահայտություններ
[խմբագրել]Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Հովհաննես Մակարյան, Կիմ Աբելյան, Անասնաբուժական կլինիկական տերմինների բացատրական բառարան, Երևան, «Ստամպա», 2002 — 256 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլ չունեցող հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Հայերեն բարբառային բառեր
- Բառեր «Հայոց լեզվի բարբառային բառարան» գրքից
- Մուշի բարբառային բառեր
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Անասնաբուժական կլինիկական տերմինների բացատրական բառարան» գրքից