Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

իմաստուն

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ իմաստուն

վանկեր՝ ի•մաս•տուն 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ածական

  1. մտավոր կարողություններով օժտված, շատ խելոք
  2. իմաստությամբ լի, կենսափորձի ու կյանքի խոր ճանաչողություն ունեցող
  3. ընդհանրապես, խելացի
  4. խորապես հասկանլու, ըմբռնելու վրա հիմնված ◆ իմաստուն օրենքներ
  5. իմաստություն պարունակող, խոր բովանդակություն, իմաստ ունեցող ◆ իմաստուն խոսք, առած
  6. իմաստալից բաներ խոսող, ասող, իմաստախոս ◆ Նրանց Իմաստուն լեզուն վերևից ազդված, խոսում է կամքը վերինի։ Հովհաննես Թումանյան
  7. իմաստություն, խելացիություն արտացոլող ◆ իմաստուն հայացք։
  8. բազմակողմանիորեն կշռադատված, մտածված իմաստուն վճիռ, որոշում, ծրագիր
  9. հմուտ, ճարտար ◆ և ոչ վարպետի ձեռքը իմաստուն դրեց հիմքերը նրա հաստատուն (Րաֆֆի) (փխբ․)
  10. իմաստություն ներշնչող, խորախորհուրդ, խորհըրդավոր ◆ Լեռների վրա իջել էր իմաստուն մի երեկո (Ակսել Բակունց)
  11. հարմար, նպատակահարմար ◆ Իմաստուն ժամին ժամանեցիր Դերենիկ Դեմիրճյան (հզվդ․)
  12. գիտուն, գիտնական, մասնավորապես, փիլիսոփա (հնց․) և (ժղ․)
  13. կյանքի իմաստը, էությունը պարունակող ◆ Այդպես ցողունն է հանդում ծանրանում, երբ լցվում է ձույլ, իմաստուն հասկով։ Եղիշե Չարենց
  14. իմաստասեր, գիտուն, փիլիսոփա
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. խելոք, խելացի, խոհեմ, մտացի, բանիմաց, բանգետ, ողջամիտ, ողջախոհ, կորովամիտ, խիկար (փխբ․)
  2. քաջախոհ (հզվդ․)
  3. քաջախորհ, քաջախորհակ, քաջախորհուրդ, վսեմախոհ, վսեմամիտ, հանճարեղ, գիտուն
  4. տե′ս իմաստասեր
Արտահայտություններ
[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]