մանր
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [mɑnɾ]
Դասական ուղղագրութեամբ՝ մանր
վանկեր՝ մա•ն(ը)ր
Ստուգաբանություն
[խմբագրել]Բնիկ հնդեվրոպական՝ *mənu-r- (*men-) «փոքր, փոքրացնել» արմատից, որից նաև մանուկ, մանչ։
Գոյական
- փոքր ծավալ ունեցող, ծավալով փոքր (առավել. հոգնակի թվով գոյականի հետ) ◆ մանր հատիկներ
- սովորական, նախատեսված, սահմանված չափից փոքր, սովորականից փոքր ◆ Այս տարվա պտուղները մանր են։
- որևէ խոշոր միավորի, միավորման փոքրիկ ստորաբաժանում հանդիսացող ◆ Զորախումբը մանր ջոկատների բաժանելով, զանազան ուղղություններով հետախուզելու ուղարկեցին։
- փոքրաթիվ, փոքրաքանակ
- միատեսակ փոքրիկ, հատիկներից բաղկացած, կազմված, մանրահատիկ, մանրակաթել ◆ մանր, ձյուն, ավազ, անձրև
- արագորեն իրար հաջորդող և տարածականորեն փոքր, արագ ու ոչ մեծ ◆ մանր քայլ
- նյութական փոքր կարողություններով, տնտեսապես ոչ հզոր◆ մանր դիտողություններ, իրադարձություններ
- ոչ բովանդակալից, ոչ խորիմաստ, ներքին խորությունից զուրկ ◆ մանր աստիճանավորներ, ◆ Կարելի է լսել զանազան տեմբրի ծիծաղ, գլխավոր հաշվապահի կուշտ վրնջոցից մինչև մանր հաշվետարի անպատեհ քրքիջը։ (Ակսել Բակունց)
- անարժեք, աննշան, նշանակությունից, կարևորությունից զուրկ ◆ Ամբողջ օրը նա զբաղվեց մանր բաներով և ոչինչ չարեց։ (Երուխան)
- առձեռն կատարելու, ոչ ծանր, թեթև, ոչ դժվարին ◆ Ճաշից հետո նա զբաղվեց տնային մանր գործերով։
- համառոտ, հակիրճ, ոչ ընդարձակ, ոչ ծավալուն ◆ մանր բանաստեղծություններ, պատմվածքներ, հետազոտություններ
- մանրամասն, հանգամալից, բոլոր մանրամասնությունները պարունակող, բոլոր մանրամասնությունների պարունակող ◆ Ինչո՞ւ են այդպես մանր հարցաքննում իրեն։ Ստեփան Զորյան
- նուրբ, բարակ ◆ մանր թելեր, մազիկներ (փխբ․)
- փոքրոգի, գծուծ, ստոր ◆ Նրանք էապես անզգա են սրտով և մանր են, խայտառակ կերպով մանր: Եղիշե Չարենց
Հոմանիշներ
[խմբագրել]- փոքր, փոքրածավալ, փոքրիկ, մանրիկ, մանրամանր, մանր-մանր, մանր-մունր, մանրումժուր (գվռ.), մժուժ, մանրմժուր, մանրմժուժ, մանրումժեղ, պզտիկ, պզտլիկ, պստկ, պստլիկ, պուճուր, պուճուրիկ, մանրկեկ, մանտրտիկ, մորմոր, ծեթ, ճնկռ, պիծի, ծիպ-ծիպ
Արտահայտություններ
[խմբագրել]- մանր բրդել - ուրիշի նկատմամբ հոգատար չլինել, ուրիշի պահանջները նկատի չառնել
- մանր բուրժուազիա - արտադրության միջոցներ ունեցող մանր սեփականատերերի դասակարգը, որը փոքր չափով է օգտագործվում վարձու աշխատանքը կամ բոլորովին չի օգտագործվում
- մանր դրամ - փոքր արժեք ունեցող դրամանշան (մեծ մասամբ մետաղադրամի, ինչպես և մեկ կամ մի քանի ռուբլու արժողությամբ թղթադրամների մասին)
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։