Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

նյութ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ նիւթ

վանկեր՝ նյութ 

Ստուգաբանություն

[խմբագրել]
  • Կազմված է նի- նախածանցով՝ հիւթ (հյութ) արմատից։
  • լատ. materialis

Գոյական

  1. մարդու գիտակցությունից դուրս և նրանից անկախ գոյություն ունեցող նյութական իրականություն, մատերիա (փիլ.)
  2. բնության ֆիզիկական մարմինները բաղադրող տարրը ◆ նյութի կառուցվածքի ուսումնասիրություն
  3. առարկա, իր և այլն, որից որևէ բան են սարքում, նյութեղեն մարմինը, մթերքը և այլն իբրև արտադրման վերամշակման առարկա, հումք, ատաղձ ◆ Ես մատներով տրորում եմ կավը, ամենահին նյութը: (Ակսել Բակունց)
  4. խոսքի, գրելու հետազոտելու առարկա, թեմա ◆ Նա անընդհատ շեղում էր իր զեկուցման նյութից:
  5. թերթի, հանդեսի և այլնի տպագրելու համար նախատեսված հոդված ◆ Նա ամբողջ գիշերն զբաղվեց պատի թերթի նյութերը կարդալով:
  6. շարվածքի բնագիր (տպգր.)
  7. որևէ բանի որպես հիմք, փաստական տվյալների աղբյուր և այլնի ծառայող տեղեկություն, փաստ ևայլն ◆ Զեկուցման նյութերը նա վերցրել էր տեղակալից:
  8. որևէ հարցի, իրողության և այլնին վերաբերող տվյալների, տեղեկությունների, փաստաթղթերի ժողովածու ◆ նյութեր հայ ազատագրական շարժումների պատմության
  9. որևէ հարցի, իրադարձության և այլնի նախնական, փաստերի ու տվյալների ոչ վերջնական մշակումը ներկայացնող շարադրություն ◆ Ձեր գրածը լոկ նյութեր կարելի է համարել և ոչ թե գիտական ուսումնասիրություն:
  10. բովանդակություն, իմաստ, նշանակություն ◆ Ասածիդ մեջ խելքը գլխին նյութ չկա:
  11. սնունդ ◆ Բերածիս մեջ նյութ չկա: (Ստ. Մալխասյանց) (խսկց․)
  12. այն ամենը, ինչ որ մարդկային աշխատանքի առարկան է հանդիսանում ◆ Այդ ժխորում գործի, այդ պայքարում ընդդեմ նյութի, անդուլ, գիշեր ու զօր, ընդվզում են նրանք ու մաքառում: Եղիշե Չարենց (փխբ․)
  13. իր, առարկա ◆ ցուցադրական նյութեր
  14. (գյուղտնտ․) (անտառ․) մարդու կղանքի և մեզի խառնուրդ, որն օգտագործվում է որպես պարարտանյութ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. հյուլե, մատերիա (մարդու գիտակցությունից դուրս և նրանից անկախ գոյություն ունեցող նյութական իրականություն)
  2. տարր, բաղադրատարր (բնության ֆիզիկական բաղադրությունը)
  3. առարկա, իր, ատաղձ, հումք (որից որևէ բան են պատրաստում)
  4. թեմա, առարկա, խնդիր, հարց (ուսումնասիրություն)
  5. առիթ, պատճառ, դրդապատճառ (խոսելու)
  6. հոդված (տպագրության ներկայացված)
  7. բնագիր (տպագրական շարվածքի)
  8. հիմք, փաստ (որևէ բանի)
  9. բովանդակություն, իմաստ, նշանակություն
  10. տե՛ս սնունդ

Արտահայտություններ

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։