Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

քացախ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ քացախ

վանկեր՝ քա•ցախ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։

Գոյական

  1. քացախաթթվի լուծույթ, որը գործածվում է բժշկության և տեխնիկայի մեջ
  2. քացախած գինի, որ գործածվում է որպես կերակուրների ամոքանք
  3. թթված, մռայլ տեսք, արտահայտություն ունեցող մարդ (փխբ․)
  4. եղանակավոր բառ, արտահայտում է դժգոհություն, ձանձրույթ մեկի լացից, անընդհատ տրտունջից և այլն ◆ Քացա՜խ, ձայնդ ե՞րբ ես կտրելու։
  5. վատ թթվահամ, անախորժ գինի (փխբ․)
  6. (խոհր․) օգտագործում են աղծուներ, աղցաններ, նախուտեստներ երկրորդ կերակրատեսակներ և այլն համեմելու, ունի յուրահատուկ համ, հոտ
Հոմանիշներ
[խմբագրել]
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. քացախ ծախող
  2. ախորժակիդ քացախ
  3. քացախ խմել - սպասելիքներ, հույսեր ունենալ, ակնկալել

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։