Ամֆորէա (αμφορέας)
Արտաքին տեսք
Ամֆորէաս (յուն․՝ Αμφορέας - հին յուն․՝ ἀμφορεύς)․ հնադարեան անօթ գրեթէ սրածայր յատակով եւ իւրայատուկ ձեւաչափով, որպէսզի դիւրին ամբարուի (իրարու կապուած՝ կոթերուն ընդմէջէն, չուանով մը), ինչպէս նաեւ ճամբորդէ փոխադրական միոցներով՝ կառք, նաւ, եւայլն։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստուգաբանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամֆորէաս ἀμφορεύς բառը կազմուած է «ամֆի» (αμφί=երկու կողմեր) մակբայէն եւ «ֆերին» (φέρειν-φέρω=բերել) բայէն. «ամֆիֆորեւս» (ἀμφιφορεύς)՝ երկու կոթով։
Գործածութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ընդհանրապէս կը գործածուէր գինիի, ձէթի եւ գարեջուրի ամբարման համար։ Կարգ մը պարագաներու նաեւ, իբրեւ դագաղ մեռած նորածին մանուկներու համար։
Ձեւաչափեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Նոլա տիպի․ վիզով, կոթերով եւ հաստատ յատակով, երեւցած է Ք․Ա․ 5-րդ դարու երկրորդ կէսին,
- Նրբամիտ (սուր) յատակով․ բոլորաձեւ մարմինով, լորակ կոթերով եւ փոխան յատակի՝ փոքր փորակ մը, երեւցած է Ք․Ա․ 5-րդ դարու առաջին կէսին,
- Փանաթինայիէոս․ Աթէնքի գործ, լայն մարմինով, կլորակ կոփերով, եւ մանր յատակով․ Փանաթինէա մրցումներուն կը տրուէր իբրեւ մրցանակ եւ ձէթ կը պարունակէր, երեւցած է Ք․Ա․ 5-րդ դարու առաջին կէսին,
- Նիքոսթենիոս․ հաւկթաձեւ մարմինով, բարձր վիզով եւ լայն յատակով․ Նիքոսթենին զայն յայտնաբերեց, Ք․Ա․ 530-ին,
- Լայն մարմնով․ հաւկթաձեւ եւ երկայն մարմնով,
- Փոխադրութեան գործածուող․ ընդհանրապէս գինիի փոխադրութեան կը գործածուէր․ սրածայր եւ բաւական երկայն, դիւրին ամբարուող ամֆորէաս։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Քիքլատեան ամֆորէաս, Ք․Ա․ 640․ Աթէնքի հնագիտական ազգային թանգարան
-
Ք․Ա․ 6-րդ դար, Աթէնքի Հնագիտական Թանգարան
-
Ք․Ա․ 480 - կը պատկերացնէ «Թիսէաս կը սպաննէ Մինոթաւրոսը»
-
Յունական ամֆորէաս, Ք․Ա․ 5-րդ դար․ Անթալիոյ Հնագիտական Թանգարան, Թուրքիա
-
Քոս կղզիի ամֆորէաս, գտնուած Պոտրումի (Ալիքարնասոս) բերդը, Թուրքիա
-
Քոս կղզիի ամֆորէաս, գտնուած Պոտրումի (Ալիքարնասոս) բերդը, Թուրքիա
-
Յունական ամֆորէասներ, գտնուած Մահտիա, Թիւնուզ յունական նաւու նաւաբեկումէն
-
Ք․Ա․ 950-900, Երկրաչաբական դարաշրջան․ գտնուած Աթէնք․ կը ցուցադրուի Լոնտոնի Բրիտանական թանգարանը
-
Աթէնքի ամֆորէա, Ք․Ա․520-500, կը պատկերացնէ յունական դիցաբանութենէն դէպք մը՝ Աստուածներուն եւ Տիտաններուն կռիւ - կը ցուցադրուի Լոնտոնի Բրիտանական թանգարանը
-
Աթէնքի Ամֆորէաս, Ք․Ա․570-550, կը պատկերացնէ Փոլիքսենիին զոհաբեերութիւնը երբ յոյները Տրոյան պատերազմէն յաղթական դուրս կ՛ ելլեն։ Գտնուած է Իտալիա - կը ցուցադրուի Լոնտոնի Բրիտանական թանգարանը
-
Ք․Ա․ 515, Աթէնքի ամֆորէաս, կը գտնուի Նիու Եորքի Միթրոփոլիթան թանգարանը
-
Յունական ամֆորէաս, Ք․Ա․560-550, կը գտնուի Մայամիի Լոու Արթ (Lowe Art) թանգարանը
-
Ք․Ա․ 6-րդ դար, կը պատկերացնէ Տիոնիսոս աստուածը․ կը գտնուի Քաթալունիայի թանգարանը, Սպանիա
-
Ք․Ա․ 530, Աթէնքի ամֆորէաս, կը գտնուի Փուշքին թանգարան, Ռուսիա
-
Հռոմէական ամֆորէասներ, Հռոմ
-
Ամֆորէասներ, Փոմփէյ
-
Էթրուսքեան ամֆորէաս, Ք․Ա․ 480․ կը պատկերացնէ Աֆրոտիթին որ կը հասնի զաւկին՝ Էնէաս, օգնութեան կը գտնուի Գերմանիա Մարթին Վոն Վակնըր թանգարանը
-
Աթէնքի ամֆորէաս Ք․Ա․ 510, կը պատկերացնէ Տրոյեան պատերազմի ընթացքին սպաննուած Ահիլէասի մարմինը տանող Մենելաոս եւ Փարիս, Նէոփթոլեմոս եւ Էնէաս․ կը գտնուի Antikensammlungen 1415, Գերմանիա
-
Ք․Ա․ 520, Աթէնքի ամֆոէաս, կը պատկերացնէ ծէս մը
-
Ք․Ա․ 520, Աթէնքի ամֆորէաս, կը գտնուի Չեխիա
-
Միջերկրականեան ամֆորէաս, կը պատկերացնէ յոյն աղջիկ մը, կը գտնուի Ռիօ տէ Ժանէյրոյի Ազգային թանգարանը, Պրազիլ
-
Հիոսի ամֆորէաս, Էգէական ծով, Յունաստան, Ք․Ա․ առաջին դար
-
Յունական ամֆորէաս, Պատմութեան եւ Հնագիտութեան Թանգարան, Խրիմի
[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ամֆորէասներու ձեւաչափեր, ըստ Տրեսլերի(անգլերէն)
- ↑ Ամֆորէաս,Charlton T. Lewis, Charles Short (անգլերէն)
- ↑ cnn - հռոմէական ամենամեծ նաւաբեկութիւնը գտնուած արեւելեան Միջերկրական, 17-9-2019 (անգլերէն)
- ↑ Ամֆորէասներու տեսակներ, 14-2-2020(ֆր.)
- ↑ Երբ յունահռոմէական ամֆորէասները աշխարհի չորս ծագերուն կը ճամբորդէին(ֆր.)
- ↑ persee- Ամֆորէասներու տեսակներ(ֆր.)
- ↑ Յունական ամֆոռէասներ եւ սիւներ(յունարէն)
- ↑ Ամֆորէասներու տեսակներ(յունարէն)
- ↑ Յունական ամֆորէասներ կը յայտնաբերուին Ալխամիոյ ափերուն, 12-7-2019(յունարէն)
- ↑ ἀμφορεύς ամֆորեւս․ ստուգաբանութիւն(յունարէն)