Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Յարութիւն Աճէմեան

Յարութիւն Աճէմեան
Ծնած է 18 Դեկտեմբեր 1904(1904-12-18)[1][2]
Ծննդավայր Պուրսա, Հիւտավենտիկեր նահանգ, Օսմանեան Կայսրութիւն[1][2]
Մահացած է 28 Նոյեմբեր 1963(1963-11-28)[1][2] (58 տարեկանին)
Մահուան վայր Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1][2]
Ազգութիւն Հայ[1][2]
Քաղաքացիութիւն  Իտալիա
 Իտալիոյ Թագաւորութիւն
Կրթութիւն Մուրատ-Ռափայէլեան Վարժարան[1]
Վենետիկի Գեղարուեստի Ակադեմիա[1]
Մասնագիտութնիւն գեղանկարիչ, մանրանկարիչ, նկարչության ուսուցիչ
Ժանր դիմապատկեր
Աշակերտներ Erik Schmidt?
Հայր Ստեփան Գալֆայան?
Յարութիւն Աճէմեան Ուիքիդարանում

Յարութիւն (Արիէլ) Ստեփան Աճէմեան (18 Դեկտեմբեր 1904(1904-12-18)[1][2], Պուրսա, Հիւտավենտիկեր նահանգ, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 28 Նոյեմբեր 1963(1963-11-28)[1][2], Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1][2]), նկարիչ:

Ծնած է Պրուսա (Թուրքիա)։ Ութը տարեկանին կ'ուղարկուի Վենետիկ, ուր Մխիթարեան միաբանութեան մէջ կը ստանայ նախնական կրթութիւնը։ Զինադադարի (1919) յաջորդ երեք տարիներուն, Վենետիկի Մ. Ռափայէլեան վարժարանին կ'աշակերտէ եւ այդ շրջանին է որ, ցոյց տուած ըլլալով անսովոր կարողութիւն եւ ձիրքեր գծագրութեան-նկարչութեան. Արժանացած է վարժարանին վարչութեան գնահատանքին, որուն առաջարկութեան վրայ Մխիթարեան Ուխտի վարչութիւնն ալ քաջալերած է տաղանդաւոր պատանին եւ յատուկ թռչակով զինք դրած է Վենետիկի Արուեստի Բարձրագոյն հաստատութեան մէջ։ Քսանմէկ տարեկանին 1926-ին աւարտած է Ակադեմիի ընթացքը «Maestro d’Arte»ի վկայականով եւ ոսկի մետալով շրջանաւարտ, եւ երկու տարի ետք՝ 1928-ին, պետական փայլուն քննութենէ մը ետք, հռչակուած է ուսուցչապետ նկարչութեան՝ Իտալիոյ պետական դասախօսի իրաւունքով:

Ստեղծագործական կեանք

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աճեմեան ստեղծած է ազգային թեմաներով պատկերներ, բնանկարներ, դիմանկարներ, հոգեւոր ու աշխարհիկ թեմաներով որմնանկարներ՝ Ֆրանսայի, Ամերիկայի Միացեալ Նահանգներու հայկական եւ օտար եկեղեցիներու ու վարժարաններու համար։ Պատկերազարդած է գիրքեր․

  • «Շարական»
  • «Ջարդը»
  • «Հայկական Պանթէոն»
  • «Ազգային դաստիարակություն»
  • «Հայաստանի փառքը»

Դիմանկարներ ունի՝ «Կանացի դիմանկարը» եւ «Հայ մամիկը» (երկուքն ալ՝ 1938 թուականէն), որոնք կը պահուին Հայաստանի ազգային պատկերասրահին մէջ։ Պատկերազարդած է գիրքեր։ Մահացած է Նոյեմբեր 28, 1963-ին, Նիւ Եորքի մէջ։

  • Հայ Հանրագիտակ, Գիրք Բ., Թիւ 2, Հ. Մկրտիչ Վրդ. Պոտուրեան, 1938, էջ 115։
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.