Նինա Կարսոյեան
Նինա Կարսոյեան | |
---|---|
| |
Ծնած է | 11 Ապրիլ 1923[1][2][3][…] |
Ծննդեան վայր | Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսա[4] |
Մահացած է | 14 Օգոստոս 2022[3] (99 տարեկանին) |
Մահուան վայր | Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[3] |
Բնակութեան վայր | Նիւ Եորք |
Քաղաքացիութիւն |
Ֆրանսա Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Գործունէութեան ոլորտ | պատմութիւն |
Գործատու |
Փրինսթըն Համալսարան Սմիթ Գոլէճ «Ռըվիւ տէ զ՛Էթիւտ զ՛Արմենիէն» |
Կրթութիւն |
Բրին Մոր քոլեջ? Քոլումպիա Համալսարան |
Ազգութիւն | Հայ[5][6] |
Տիրապետած լեզուներ | անգլերէն |
Անդամակցութիւն | Ամերիկայի Միջնադարեան Պատմութեան Ակադեմիա[7] եւ Բրիտանական Ակադեմիա |
Պարգեւներ եւ մրցանակներ | Կուկընհէյմի Յիշատակի Կրթաթոշակ Բրիտանական ակադեմիայի անդամ? Fellow of the Medieval Academy of America? |
Նինա Գէորքի Կարսոյեան (11 Ապրիլ 1923[1][2][3][…], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսա[4] - 14 Օգոստոս 2022[3], Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[3]), պատմաբան, արեւելագէտ։ Պատմական գիտութիւններու դոկտոր (1958)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նինա Կարսոյեան ծնած է Փարիզի մէջ՝ Ռուսաստանէն արտագաղթած հայ ընտանիքի մէջ[8]: 1933 թուականին ընտանիքին հետ բնակութիւն հաստատած է Նիւ Եորք։ 1939 թուականին ընդունուած է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգին մէջ գործող կանանց Պրին Մօր քոլէճը եւ աւարտած 1943 թուականին՝ անտիկ հնէաբանի բակալաւրի աստիճանով[8]։ 1946 թուականին Գոլոմպիա համալսարանին մէջ ստացած է մագիստրոսի, իսկ 1958 թուականին՝ դոկտորի աստիճան՝ Բիւզանդիոնի, Մերձաւոր Արեւելքի եւ Հայաստանի պատմութեան գծով[8]։ Երկար տարիներ վարած է Գոլոմպիա համալսարանի հայագիտութեան եւ Բիւզանդիոնի պատմութեան ամբիոնը։ Նինա Կարսոյեանը պաշտօնավարած է նաեւ իբրեւ Փրինսթըն համալսարանի Բարձրագոյն դպրոցի տեսուչ՝ այդ պաշտօնը ստանձնող առաջին կինը դառնալով[9]։ Երկու անգամ ընտրուած է Ֆորտ հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդի անդամ[8]։ Ն. Կարսոյեան Սմիթ քոլէճի փրոֆեսոր[9], ինչպէս նաեւ Գոլոմպիա համալսարանի պատուաւոր փրոֆեսոր[9]։ Ամերիկեան միջնադարագէտներու ակադեմիայի իսկական եւ Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ է[8]։ Փարիզ լոյս տեսնող հայագիտական «Ռըվիւ տէ զ'Էթիւտ զ'Արմենիէն» հանդէսի գլխաւոր խմբագիրն է։
Գիտական հետաքրքրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նինա Կարսոյեանի աշխատութիւնները կը վերաբերին միջնադարեան Հայաստանի, Հայոց Եկեղեցի պատմութեան, աղբիւրագիտութեան եւ մշակոյթին, հայ-բիւզանդական, հայ-պարսկական, պարսկա-բիւզանդական յարաբերութիւններուն, հայ ազգային ինքնագիտակցութեան ձեւաւորման հարցերուն, Պաւլիկեան շարժման: Անգլերէն թարգմանուած է Փաւստոս Բիւզանդի «Պատմութիւն հայոց», Նիկողայոս Ադոնցի «Հայաստանը Յուստինիանոսի դարաշրջանին մէջ», Յակոբ Մանանդեանի «Հայաստանի առեւտուրի եւ քաղաքներու մասին.» եւ այլ հեղինակներու աշխատութիւնները[10][11]։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Nina Garsoïan, The Paulician heresy: A study of the origin and development of Paulicianism in Armenia and the eastern provinces of the Byzantine empire, The Hague: Mouton, 1967.
- Nina Garsoïan, East of Byzantium: Syria and Armenia in the formative period, Washington: Dumbarton Oaks, 1982.
- Nina Garsoïan, Armenia between Byzantium and the Sasanians, London: Variorum Reprint, 1985.
- Nina Garsoïan, Mémorial Sirarpie Der Nersessian, Paris, 1992.
- Nina Garsoïan, Jean-PierreMahé, Des Parthes au Califat: quatre lecons sur la formation de l'identitè arménienne, Paris: De Boccard, 1997.
- Nina Garsoïan, L' église Arménienne et le grand schisme d'orient, Lovanii: Peeters, 1999.
- Nina Garsoïan, Church and culture in early medieval Armenia, Aldershot [u.a.]: Ashgate Variorum, 1999.
- Nina Garsoïan, Studies on the formation of Christian Armenia, Farnham: Ashgate Variorum, 2010.
- Nina Garsoïan, Interregnum: introduction to a study on the formation of Armenian identity (ca 600 - 750), Lovanii: Peeters, 2012.
Թարգմանութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- The epic histories attributed to P'awstos Buzand transl. and commentary by Nina G. Garsoian, Cambridge, Mass.: Harvard Univ. Press, 1989.
- Hakob Manandyan, The trade and cities of Armenia in relation to ancient world trade, Transl. from the 2. rev. ed. by Nina G. Garsoian, 1965
- Aram Ter-Ghewondyan, The Arab emirates in Bagratid Armenia, Transl. by Nina G. Garsoïan, Lisbon: Livraria Bertrand, 1976.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 https://snbc13.com/nina-garsoian-renowned-french-born-american-historian-died-at-99-death/
- ↑ 4,0 4,1 4,2 https://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjItMDktMjQiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NztzOjQ6InJlZjIiO2k6OTM5NjtzOjE2OiJ2aXNpb25uZXVzZV9odG1sIjtiOjE7czoyMToidmlzaW9ubmV1c2VfaHRtbF9tb2RlIjtzOjQ6InByb2QiO30=#uielem_move=71%2C-980&uielem_rotate=F&uielem_islocked=0&uielem_zoom=153 — է. 17.
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 206. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ https://www.medievalacademy.org/page/CompleteFellows
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Պաշտօնական կայքէջ «Mazda Publishers»»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-07-22-ին։ արտագրուած է՝ 2016-06-06
- ↑ 9,0 9,1 9,2 Association Culturelle Arménienne de Marne-la-Vallée (France) (ֆր.)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ Nina G. GArsoian (n.1923)
Արտաքին Յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
|