Ցեղասպանութիւն
Արտաքին տեսք
Ցեղասպանութիւն (յունարէն՝ γένος - ցեղ եւ լատիներէն՝ caedo - կը սպասեմ), միջազգային յանցագործութիւն, ըստ՝ Միաւորուած Ազգերու Կազմակերպութեան, 1948 թուականի Դեկտեմբեր 12-ին ընդունուած «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ անոր համար պատիժի մասին համաձայնագիր»՝ որեւէ ազգային, կրօնական կամ ցեղային խումբի, մասնակիօրէն կամ ամբողջութեամբ մտադրուած համակարգուած ոչնչացում հետեւեալ կերպով՝
- Խումբի անդամներու սպանութիւն,
- Խումբի անդամներուն մարմնական կամ մտաւոր ծանր վնասի պատճառել,
- Միտումնաւոր այնպիսի կենսապայմաններ ստեղծել այդ խումբի համար, որ հաշուուած են՝ հանգեցնելու անոնց լիարժէք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման,
- Այնպիսի միջոցառումներ պարտադրել, որ կը կանխարգիլեն այդ խումբի աճման,
- Այդ խմբի երեխաները՝ հարկադրաբար, այլ խումբ տեղափոխման։
1948 թուականի Դեկտեմբեր 12-ին ընդունուած ՄԱԿ-ի համաձայնագիրով, ցեղասպանութիւնը կը նկատուի միջազգային յանցագործութիւն։
Ցեղասպանութեան օրինակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայերու սպանութիւնն ու տեղահանումը Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանին՝ 1895–1923 թուականներուն (տես՝ Մեծ Եղեռն)։
- Հայերու ոչնչացումն Ատրպէյճանի մէջ՝ 1988–1993 թուականներուն (տես՝ Մարաղայի կոտորած, Սումկայիթի ջարդեր, Պաքուի ջարդեր, Գանձակի ջարդեր)։
- Նացիստական Գերմանիոյ կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաներու (տես Հոլոքոսթ), գնչուներու եւ խորհրդային ռազմագերիներու ոչնչացումը։
- Փոլ Փոթիի եւ Իենգ Սարիի ռեժիմի օրով 1975 - 79 թուակններուն երեք միլիոն կամբոջացիներու ոչնչացումը։
- 1994 թուականին Ռուանտայի մէջ մասսայական ջարդը, որուն ժամանակ խութի ցեղը ոչնչացուց թութսի ցեղէն՝ 600,000 հոգի։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Andreopoulos George J., ed. (1994)։ Genocide: Conceptual and Historical Dimensions։ University of Pennsylvania Press։ ISBN 0-8122-3249-6
- Ball, P., P. Kobrak, and H. Spirer (1999). State Violence in Guatemala, 1960–1996։ A Quantitative Reflection. Washington, D.C.։ American Association for the Advancement of Science.
- Chalk Frank; Kurt Jonassohn (1990)։ The History and Sociology of Genocide: Analyses and Case Studies։ Yale University Press։ ISBN 0-300-04446-1
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուիքիդարանը ունի այս յօդուածին նիւթով տեղեկութիւն: |