Համայնքի քաղաքականությունը
Airbnb-ի Բովանդակության քաղաքականություն
Airbnb-ի Բովանդակության քաղաքականություն
Airbnb-ում բովանդակություն հրապարակելով՝ դուք ընդունում եք այս քաղաքականությունը։ Բովանդակությունը ներառում է ցանկացած գրավոր, լուսանկարչական, աուդիո, վիդեո կամ այլ բովանդակություն, ներառյալ՝
- տեքստ. հայտարարությունների վերնագրեր և նկարագրություններ, պրոֆիլի էջեր, հանրային և մասնավոր կարծիքներ, հետադարձ կապ, Airbnb համայնքի կենտրոնի հրապարակումներ և հաղորդագրություններ Airbnb-ին, հյուրընկալողներին կամ հյուրերին
- պատկերներ. լուսանկարներ և տեսանյութեր, ինչպես նաև լուսանկարների և տեսանյութերի միջի պատկերներ (օրինակ՝ պաստառներ կամ պատից կախված արվեստ)
Մենք մեզ իրավունք ենք վերապահում սեփական հայեցողությամբ հեռացնելու ցանկացած բովանդակություն (ամբողջությամբ կամ մասամբ), որը խախտում է այս քաղաքականությունը, մեր Ծառայությունների մատուցման պայմանները, Համայնքի ստանդարտները, Կարծիքների քաղաքականությունը, կամ՝ ցանկացած այլ պատճառով։ Կրկնվող կամ կոպիտ խախտումների դեպքում կարող ենք նաև սահմանափակել, կասեցնել կամ հեռացնել համապատասխան Airbnb հաշիվը։
Airbnb-ում չի թույլատրվում հետևյալ բովանդակությունը՝
- բովանդակություն, որը ստեղծվել է բացառապես գովազդի նպատակով, կամ այլ առևտրային բովանդակություն, այդ թվում՝ ընկերությունների պատկերանշաններ, հղումներ կամ ընկերությունների անվանումներ
- սպամ, անցանկալի շփում կամ բովանդակություն, որը բազմիցս ուղարկվում է անհանգստացնող եղանակով
- բովանդակություն, որը պաշտպանում կամ գովազդում է անօրինական կամ վնասակար գործունեություն կամ կրում է ակնհայտ սեռական, բռնի, անպարկեշտ, սպառնալից կամ անհանգստացնող բնույթ
- խտրական բովանդակություն (լրացուցիչ տեղեկությունների համար ուսումնասիրեք մեր Խտրականության դեմ քաղաքականությունը)
- բովանդակություն, որը փորձում է հանդես գալ որպես այլ անձ, հաշիվ կամ սուբյեկտ, այդ թվում՝ Airbnb-ի ներկայացուցիչ
- բովանդակություն, որն անօրինական է կամ խախտում է այլ անձի կամ սուբյեկտի իրավունքները՝ ներառյալ մտավոր սեփականության և անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքները
- բովանդակություն, որը պարունակում է այլ մարդու մասին անձնական կամ գաղտնի տեղեկություններ՝ ներառյալ բովանդակություն, որը բավարար է տարածքի գտնվելու վայրի որոշման համար
Քաղաքականության լրացուցիչ խախտումներ բովանդակության առանձին տեսակների համար.
Հայտարարությունների վերնագրեր
- Հայտարարությունների վերնագրեր, որոնք պարունակում են առաջարկի տեսակին, ոճին կամ փորձառությանը չվերաբերող տեղեկություններ
- Հայտարարությունների վերնագրեր, որոնք պարունակում են նշաններ կամ զմայլիկներ
Հայտարարության կամ պրոֆիլի էջեր
- Հայտարարություններ և պրոֆիլներ, որոնք տրամադրում են խարդախ, կեղծ, ապակողմնորոշող կամ խաբուսիկ տեղեկություններ
Airbnb համայնքի կենտրոն
- Բովանդակություն, որը շեղված է թեմայից, հարց չի ձևակերպում կամ չի տրամադրում գիտելիքներ՝ ի պատասխան ավելի մեծ քննարկման շրջանակներում տրված հարցի
- Հալածանք, թրոլինգ կամ համայնքի անդամների հաճախակի թիրախավորում
Կարծիքներ
- Կարծիքներ, որոնք խախտում են Կարծիքների վերաբերյալ քաղաքականությունը
Անհատականացված URL-ներ
- Անհատականացված վեբ հասցեներ, որոնք չեն համապատասխանում մերԱնհատականացված URL-ների քաղաքականության պահանջներին
COVID-19-ին առնչվող բովանդակություն
- COVID-19-ի համավարակի հետ կապված ապատեղեկատվության տարածման դեմ պայքարելու համար ուղեցույց ենք տրամադրել Airbnb-ի՝ Բովանդակության նկատմամբ կիրառվող քաղաքականության և կորոնավիրուսի մասին։
Ինչպես հաղորդել մեր քաղաքականությունը խախտող բովանդակության մասին
Եթե կարծում եք, որ բովանդակությունը խախտում է այս քաղաքականությունը, կարող եք բովանդակության մասին հաղորդել անմիջապես հավելվածի միջոցով կամ կապվելով մեզ հետ։
Այս հոդվածն օգնե՞ց
Առնչվող հոդվածներ
- Հյուր
Airbnb-ի՝ Կարծիքների վերաբերյալ քաղաքականություն
Մեր քաղաքականությունն օգնում է ապահովել օգտակար, բովանդակալից և ճշգրիտ կարծիքներ հյուրերի և հյուրընկալողների համար։ Ինչո՞ւ է իմ մասին կարծիքում գրված, որ չեղարկել եմ ամրագրումը
Եթե ամրագրում է չեղարկվել, ավտոմատ կերպով կարծիք կհայտնվի ձեր պրոֆիլում։- Հյուր
Airbnb.org-ի մասին
Airbnb.org-ն անկախ, կառավարության կամ հանրության աջակցությամբ գործող շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը համագործակցում է շահույթ չհե…