Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Յամբլիքոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յամբլիքոս
Ἰάμβλιχος
Ծնվել էմոտ 245[1][2] Խալկիս, Սիրիա
Մահացել էմոտ 325[3][1][4]
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունփիլիսոփա և գրող
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն[5]
ՈւսուցիչAnatolius of Laodicea?[6] և Պորփյուր[6]
ԱշակերտներSopater of Apamea?, Dexippus (philosopher)?, Aedesius?, Eustathius of Cappadocia? և Hierius?
 Iamblichus Վիքիպահեստում

Յամբլիխոս կամ Յամբլիքոս (հին հունարեն՝ Ἰάμβλιχος, 245/280 - 325/330), անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփա, նորպլատոնականության սիրիական դպրոցի հիմնադիր։ Ծագումով ասորի է, աշակերտել է Պորփյուրին։ Յամբլիխոսի փիլիսոփայության մեջ մեծ տեղ են զբաղեցնում աստվածաբանությունը և միստիկան։ Ձգտել է փիլիսոփայորեն հիմնավորել բազմաստվածությունը, հին դիցաբանությունը։

Կենսագրություն

Կենսագրական տվյալները բավականին քիչ են։ Միակ տեղեկությունները Յամբլիքոսի մասին մեզ են հասել շնորհիվ կեսագիր Եւնապիոսի «Սոփեստների և փիլիսոփաների կյանքը» աշխատության։ Համաձայն այդ գրքի, Յամբլքոսը եղել է հարուստ ունևոր ընտանիքից։ Ծնվել է Ասորիքում՝ Հալքիդա քաղաքում, որի տեղորոշումն առ այսօր հստակ հայտնի չէ[7]։ Նրա հայացքները զգալի ազդեցություն են ունեցել Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի աշխարհայացքի ձևավորման վրա։
Յամբլիքոսի մասին կենսագրական որոշ անհայտ տվյալներ պահպանվել են Դավիթ Անհաղթ-ի աշակերտ՝ ալեքսանդիրական դպրոցի վերջին նեոպլատոնական ներկայացուցիչ Օլիմպիոդորոս Կրտսերի աշխատություններում։ Գրել է մի շարք փիլիսոփայական, այդ թվում տրամաբանական աշխատություններ։ Հայերեն լեզվով պահպանված «Ստորոգութեանց» և «Յաղագս մեկնութեան» անանուն աշխատությունները Հակոբ Մանանդյանի կարծիքով պատկանում են Յամբլիխոսին[8]։ «Սոփեստների և փիլիսոփաների կայքնը» աշխատությունից պարզվում է նաև, որ Յամբլիքոսի կյանքի և գործունեության մասին ոչինչ չեն գրել նրա բազմաթիվ աշակերտները։ ևնապիոսն այս կապակցությամբ վկայակոչում է նաև Յամբլիքոսի ամենահայտնի աշակերտներից մեկին՝ Էդիսիոսին, ով նույնպես խոստովանում է, որ ոչ մի աշխատությունում չի անդրադառնում իր ուսուցչի կենսագործունեությանը։

Ուսուցչական գործունեություն

Համաձայն նույն Եվնապիոսի վկայության՝ վերջինիս ուսուցիչն եղել է Յամբլիքոսի ամենահայտնի աշակերտներից մեկի՝ Եդիսիոսի աշակերտը։ Միաժամանակ նա վկայում է, որ Յամբլիքոսն ունեցել է աշակերտների այն ժամանակ հայտնի գրեթե բոլոր երկրներից։ Յամբլիքոսի աշակերտների թվում են եղել նաև Սոպատր ավագը, Էլլադայից Ֆեոդորը, Եվստափիոսը Կապադովկիայից[9]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Oxford Classical Dictionary / S. Hornblower, A. Spawforth, E. EidinowOxford: OUP, 2012. — ISBN 978-0-19-173525-7
  2. Répertoire des sources philosophiques antiques (ֆր.)CNRS.
  3. Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  4. Stanford Encyclopedia of PhilosophyStanford University, Center for the Study of Language & Information, 1995. — ISSN 1095-5054
  5. CONOR.Sl
  6. 6,0 6,1 Dictionnaire des philosophes antiques III (ֆր.) // Dictionnaire des philosophes antiques / R. GouletParis: CNRS, 2000. — P. 827.
  7. Եւնապիոս - «Սոփեստների և փիլիսոփաների կյանքը»
  8. Դավիթ Անհաղթ, Երկեր, Երևան, 1980, էջ 314
  9. Եւնապիոս - Սոփեստների և փիլիսոփաների կյանքը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յամբլիքոս» հոդվածին։