Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Պրոզերպինա իլիկաթիթեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
05:06, 21 Հունիսի 2024 տարբերակ, ՍահակԲոտ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Պրոզերպինա իլիկաթիթեռ
Պրոզերպինա իլիկաթիթեռ (արու)
Պրոզերպինա իլիկաթիթեռ (արու)
Պրոզերպինա իլիկաթիթեռ (էգ)
Պրոզերպինա իլիկաթիթեռ (էգ)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Իլիկաթիթեռներ (Sphingidae)
Ցեղ 'Proserpinus'
Տեսակ Պրոզերպինա իլիկաթիթեռ (P. proserpina)
Միջազգային անվանում
Proserpinus proserpina
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տվյալների անբավարարություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Պրոզերպինա իլիկաթիթեռ (լատին․՝ Proserpinus proserpina), իլիկաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

20-25 մմ առջևի թևի երկարությամբ միջին չափի թիթեռ է։ Առջևի թևերի ընդհանուր գուներանգը կանաչ կամ մոխրագույն կանաչ է, հետին թևերինը՝ դեղին՝ սև գույնի արտաքին եզրով[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպա, դեպի արևելք և հարավ-արևելք՝ մինչև Կենտրոնական Սիբիր և Տյան Շան, Փոքր Ասիա, Կովկաս, Անդրկովկաս։ Լայն տարածված է կենտրոնական և հարավային Հայաստանում, հայտնաբերվել է Արագած լեռան հարավային լանջերում, Կոտայքի (Արզական և Հացավան գյուղերի մոտակայք), Արարատի (Վեդի քաղաքի շրջակայք), Վայոց ձորի (Գնիշիկ գյուղի մոտ) և Սյունիքի (Կապան Քաջարան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Կուրիս, Լեհվազ) մարզերում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։

Ապրում են գրեթե բոլոր բարձունքային գոտիներում, բացի ալպերից՝ գործնականապես բոլոր բիոտոպերում, որտեղ կան համապատասխան մեզոֆիլ հատվածներ (առվակների, գետերի, ճահճացած ցածրավայրերի, ոռոգման և ջրաքաշ ջրանցքների երկայնքով)։

Էգը 1-3 ձու է դնում երիտասարդ Epilobium hirsutum բույսի միջին հատվածներում՝ տերևների ստորին մասի վրա։ Տարվա ընթացքում տալիս է մեկ սերունդ։ Թրթուրները հանդիպում են հունիսից մինչև օգոստոսի վերջը, սեպտեմբերի կեսին։ Թիթեռների թռիչքը պայմանավորված է տեղանքի բարձրությամբ և տևում է ապրիլի վերջից մինչև հուլիսի վերջը։ Թիթեռներն ակտիվ են սկսած մթնշաղից և գրեթե ողջ գիշերը։ Լուսաթակարդներով դժվար են բռնվում[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։ Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում տվյալներն անբավարար են կարգավիճակով և Բեռնի Կոնվերցիաի հավելված 2-ում։

Թվաքանակը բավական բարձր է՝ մեծ տատանումներով տարբեր տարիներին։

Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոզերպինա իլիկաթիթեռ» հոդվածին։