Ալեքսանդր Բոգդանով
Ալեքսանդր Բոգդանով Александр Богданов | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10 (22), 1873[1][2] կամ օգոստոսի 22, 1873[3] Սոկուլկա, Sokolsky Uyezd, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4] |
Մահացել է | ապրիլի 7, 1928[5][1][6][…] (54 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[5] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | փիլիսոփա, տնտեսագետ, բժիշկ, գրող, բանաստեղծ, սոցիոլոգ, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող, քաղաքական գործիչ և հեղափոխական |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | բժշկություն[7][7], տնտեսագիտություն[7][7], փիլիսոփայություն[7][7], political activity?[7][7] և Ստեղծագործական և մասնագիտական գրություն[7][7] |
Անդամակցություն | Պրոլետկուլտ, խմբակ «Վպերյոդ» և Բոլշևիկներ |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան և Imperial Univervisty of Kharkov medical faculty? |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[8][7][7] |
Կուսակցություն | Բոլշևիկներ |
Alexander Bogdanov Վիքիպահեստում |
Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Բոգդանով (ռուս.՝ Александр Александрович Богданов, ծննդյան անունը բելառուս․՝ Аляксандр Аляксандравіч Маліноўскі, օգոստոսի 10 (22), 1873[1][2] կամ օգոստոսի 22, 1873[3], Սոկուլկա, Sokolsky Uyezd, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4] - ապրիլի 7, 1928[5][1][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ[5]), ռուս ֆիզիկոս, փիլիսոփա, գիտական գրականության գրող և հեղափոխական։ Եղել է Բոլշևիկյան շարժման վաղ պատմության առանցքային գործիչներից մեկը, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ Նա համահիմնադիրներից էր և մրցակցելով Լենինի հետ 1909 թվականին արտաքսվել է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է փախստականի՝ արմատներով վոլոգդացի ժողովրդական ուսուցիչ Ա․ Ա. Մալինովսկայի ընտանիքում, տան վեց երեխաներից երկրորդն է։ Տուլսկայի կլասիցիստական գիմնազիան ոսկե մեդալով ավարտելուց հետո՝ 1892 թվականին ինքնուրույն ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկո-մաթեմատիկայի բաժինը։ 1894 թվականի դեկտեմբերին մասնակցելով Հյուսիսային հողերի ժողովրդաազատագրական խորհրդի գործերին՝ ազատվել է համալսարանից։ Այնուհետև ձերբակալվել և տեղափոխվել Տուլա, որտեղ ծանոթացել է Իվան Սավելևի հետ, ում հետ և ներգրավվել էր աշխատավոր դասակարգում։ Այդ տարիներին գրել է իր հայտնի «Տնտեսագիտության կարճ դասընթաց» աշխատությունը 1897 թվական, որի մասին Լենինն ասել է. «Հիանալի նորարարություն է տնտեսագիտության գրականության մեջ»[9]։
1895-1899 թթ․ սովորել է Խարկովի բժշկական համալսարանում։ 1899 թվականին ստացել է բժշկի որակավորում և գրել իր առաջին փիլիսոփայական գիրքը՝ «Բնությանը պատմական հայացքի հիմնական տարրերը»։ Այդ թվականին ձերբակալվել է և 6 ամիս անցկացրել Կալուգայի բանտում, այնուհետև տեղափոխվե նոր բանտ։ 3 տարի բանտում մնալուց հետո ազատվել է, և մեկնել է Վոլոգդա, որտեղ աշխատել է որպես հոգեբուժարանի բժիշկ։ Մի քանի տարի հետո ավարտելով աշխատանքը՝ Վոլոգդայից տեղափոխվել է Շվեյցարիա։
1913 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է որպես ռազմական բժիշկ[10]։
1913 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հանդես է եկել որպես ռազմական բժիշկ։
Հասարակական քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1896 թվականից՝ սոցիալ-դեմոկրատական շարժում։
1905-1907 թթ.՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատավոր զանգված կամ բոլշևիկների անդամ։
1907-1909 թթ.՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ։
1909 թ. հունիս՝ ազատվել է պաշտոնից՝ առաջնորդության հատկանիշներ ցուցաբերելու համար։
1909-1911 թթ.՝ գլխավորել է «Առաջ» շարժումը, իսկ 1911 թվականից հեռացել շարժումից[11]։
1918-1921 թթ.՝ Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական գիտությունների թեկնածու։
1918-1822 թթ.՝ Կոմունիզմի համալսարանի պրեզիդիումի անդամ։
1926-1928 թթ.՝ Արյան փոխներարկման ինստիտուտի գլխավոր տնօրեն։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոգդանովը պրոպագանդում էր նոր տեսություն արյան փոխներարկման հարցում՝ առաջարկելով արյան երիտասարդացման տեսությունը։ Ըստ այդ տեսության երբ երիտասարդ դոնորի արյունը ներարկում են տարեց ռեցիպիենտին այդ դեպքում առաջանում է երիտասարդացում, և տարեց օրգանիզմը սկսում է արթնանալ, պատճառը այն է որ երիտասարդ օրգանիզմում կան այն ֆերմենտները որոնք բացակայում են տարեցների մոտ, որը և առաջացնում է ծերությունը[12]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին կինը՝ Նատալյա Բոգդանովնա (1865—1945), երեխաներ չեն ունեցել։
- Երկրորդ կինը՝ Ա. Սիմիրնովա, Ալեքսանդրի հետ ունեցել են երկու երեխա[13]։
- Նիկոլայ Ալեքսանդրովիչ՝ բժիշկ, սովորել է Սարատովի բժշկական համալսարանում։
- Սերգեյ Ալեքսանդրովիչ։
- Մարիա Ալեքսանդրովնա Զանդեր՝ բժշկուհի;
- Աննա Ալեքսանդրովնա Լունաչարսկայա (1884—1959)՝ գրող[14] և թարգմանիչ։
- Օլգա Ալեքսանդրովնա (1885—1943)՝ ապրել է Օրենբուրգում։
Բոգդանովի անվան համալսարան
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին Եկատերինբուրգում բացվեց Ալեքսանդր Բոգդանովի անվան միջազգային համալսարանը[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Internet Philosophy Ontology project
- ↑ 3,0 3,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 242—245. — ISBN 5-94848-245-6
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118637894 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Богданов Александр Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Վ. Ի. Լենին [1] // «Աստծո աշխարհ». — 1898. — № 4.
- ↑ Լև Կոլոդնի Կյանքը և ճակատագիրը // Մոսկովյան կոմսոմոլեց — 2012. — 18 оհոկտեմբերի
- ↑ Պ.Ա. Պլյուտո Միություն և արխիվ // Սոցիոլոգիական հետազոտություններ — 1993. — № 6. — էջ 143—154.
- ↑ М. Спивак. Մայակովսկին Ուղեղի համալսարանում
- ↑ http://www.terrahumana.ru/arhiv/10_03/10_03_07.pdf
- ↑ Ալեքսանդրովնա Լունաչարսկայա
- ↑ «Ա. Բոգդանովի միջազգային համալսարանի բացումը». Ա. Բոգդանովի միջազգային համալսարան. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բոգդանով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 499)։ |
- Օգոստոսի 22 ծնունդներ
- 1873 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Ապրիլի 7 մահեր
- 1928 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի գիտնականներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Խարկովի ազգային համալսարանի շրջանավարտներ
- Խորհրդային գյուտարարներ
- Խորհրդային փիլիսոփաներ
- Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորներ
- Ռուս արձակագիրներ
- Ռուս բժիշկներ
- Ռուս գիտաֆանտաստիկ գրողներ
- Ռուս լրագրողներ
- Ռուս կենսաբաններ
- Ռուս հեղափոխականներ
- Ռուս հոգեբույժներ
- Ռուս հրապարակախոսներ
- Ռուս սոցիոլոգներ
- Ռուս տնտեսագետներ
- Ռուս փիլիսոփաներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- Ռուս ֆիզիկոսներ
- Տուբերկուլոզից մահացածներ
- Քաղաքական կեղծանուններ