Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Աուն Սան Սու Չժի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աուն Սան Սու Չժի
բիրմաներեն՝ အောင်ဆန်းစုကြည် և անգլ.՝ Aung San Suu Kyi
Դիմանկար
Ծնվել էհունիսի 19, 1945(1945-06-19)[1][2][3][…] (79 տարեկան)
ԾննդավայրՅանգոն, Բրիտանական Բիրմա[4]
Քաղաքացիություն Մյանմա
Ազգությունբամար
Մայրենի լեզուբիրմաներեն
ԿրոնԹհերավադա[5]
ԿրթությունԼեդի Շրի Ռամ կանաց քոլեջ (1964)[6], Դագոնի հիմնական կրթության ավագ դպրոց թիվ 1, Սանկտ Հյուի քոլեջ (1967)[6], Լոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց (անհայտ)[6], Դելիի համալսարան և Հիսուսի և Մարիամի միաբանություն
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
ԵրկերԱզատություն վախից[6]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող և իրավապաշտպան
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
ԱմուսինՄիքայել Էյրիս[6]
Ծնողներհայր՝ Աուն Սան[7], մայր՝ Կխին Չժի[7]
Զբաղեցրած պաշտոններնախագահ, նախագահի աշխատակազմի ղեկավար (Մյանմա), Արտաքին գործերի նախարար (Մյանմա), Կրթության նախարար (Մյանմա), Էներգետիկայի նախարար (Մյանմա), Մյանմայի պետական խորհրդական և Բիրմայի Ներկայացուցիչների պալատի անդամ
ԿուսակցությունԺողովրդավարության ազգային լիգա
Պարգևներ և
մրցանակներ
Ավստրիալիայի շքանշան Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Ազատության նախագահական շքանշան
Խաղաղության Նոբելյան մրցանակ[4][8]

Սախարովի մրցանակ

[9]

Թորլոֆ Ռաֆտոյի հիշատակի մրցանակ

Սիմոն Բոլիվարի միջազգային մրցանակ

[10]

Վալենբերգի մեդալ

ԱՄՆ Կոնգրեսի ոսկե մեդալ

Վացլավ Հավելի մրցանակ

Ուլոֆ Պալմեյի պարգև

ՅՈՒՆԵՍԿՕ-Մադանջեթ Սինգհ մրցանակ

Չորս ազատությունների մրցանակ՝ Ազատություն վախից

Չաթամ Հաուսի մրցանակ

Ջուզեպե Մոտայի մեդալ

Գվանգժուի մրցանակ հանուն մարդու իրավունքների

Խղճի դեսպան մրցանակ

Կատալոնիայի միջազգային մրցանակ

[11]

պատվավոր կանադական քաղաքացիություն

[12]

Սենատի հիշատակի արծաթե մեդալ

Տարվա հումանիտար

[13]

Հոնկոնգի համալսարանի պատվավոր դոկտոր

Ջավահարլալ Ներույի պարգև

[14]

Ազատություն մրցանակ

Ավստրալիայի շքանշանի պատվո ընկերակից[15]

Բրյուսելի ազատ համալսարանի պատվավոր դոկտոր

[16]
և

Global Citizen Awards?

[17]
ԱնդամությունIDEA միջազգային ինստիտուտ[18], ARTICLE 19, Երեցները, Մադրիդյան ակումբ և Էդինբուրգի վիրաբույժների թագավորական քոլեջի անդամություն
ԵրեխաներԱլեքսանդր Արիս և Կիմ Էյրիս
Ստորագրություն
Изображение автографа
 Aung San Suu Kyi Վիքիպահեստում
Աուն Սան Սու Չժի, (անգլ.՝ Aung San Suu Kyi)

Դո Աուն Սան Սու Չժի (àʊɴ sʰáɴ sṵ tɕì անգլ.՝ Aung San Suu Kyi, հունիսի 19, 1945(1945-06-19)[1][2][3][…], Յանգոն, Բրիտանական Բիրմա[4], Բիրմա (ներկայիս Մյանմա)), քաղաքական գործիչ, ոչ բռնի մեթոդներով քաղաքացիական անհնազանդության Բիրմայի խորհրդանիշ, ռազմական խունտայի ընդդիմադիր Հանուն ժողովրդավարության ազգային լիգա (NLD) կուսակցության առաջնորդ, համաշխարհային ճանաչում ստացած քաղաքական բանտարկյալ, Սախարովի անվան մրցանակակիր (1990), Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1991), Պատվավոր Լեգեոնի շքանշանակիր (2012)[19]: 2016 թվականից Մյանմայի արտաքին գործերի նախարար[20]։

1988-2010 թվականներին Մյանմայի իշխանության կողմից 15 տարի հալածվել է քաղաքական հայացքների համար՝ դատապարտվելով տնային կալանքի, սակայն դա չի ազդել նրա ընդդիմադիր հայացքների վրա։

2014 թվականին Fortune պարբերականի «Աշխարհի 50 ամենաազդեցիկ առաջնորդներ» ցուցակում Աուն Սան Սու Չժին ճանաչվել է 6֊րդը[21]։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուն Սան Սու Չժի անունը, բիրմայերեն մյուս անունների նման, իր մեջ չի ներառում ազգանուն. այն կազմված է երեք հարազատների անձնանուններից, հոր՝ Աուն Սան, հայրական տատի՝ Սու և մոր՝ Ճի կամ Չժի անուններից։

Բիրմացիները նրան դիմում են Դո Աուն Սան Սու Չժի. Դո (Daw) բառացիորեն նշանակում է «մորաքույր կամ հորաքույր»։ Բիրմացիները այդպես են դիմում ցանկացած ավագ և հարգված կնոջը, որը հավասարազոր է տիկին, մադամ և այլ նման բառերին։ Երբեմն կիրառում են նաև Ամայ Սու («Մայր Սու»)[22]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուն Սան Սու Չժին ծնվել է 1945 թվականի հունիսի 19-ին Յանգոնում, հայտնի քաղաքական գործիչների ընտանիքում։

Աուն Սան Սու Չժիի ծնողները քաղաքական գործիչներ են եղել։ Հայրը՝ Աուն Սանը (1915 - 1947), Բիրմայի անկախության շարժման առաջնորդն էր, ժամանակակից զինված ուժերի հիմնադիր, 1947 թվականին Բրիտանական կայսրության հետ Բիրմայի անկախության համար բանակցությունների մասնակից, որը նույն թվականին կառավարության այլ անդամների հետ սպանվեց։ Նա Բիրմայի ազգային հերոս է։

Մայրը հայտնի քաղաքական գործիչ Կխին Ճին (անգլ.՝ Khin Kyi (1912 - 1988)) էր։ Ամուսնու սպանությունից հետո նա միայնակ դաստիարակել է Աուն Սան Սու Չժիին և երկու ավագ որդիներին։ Նոր իշխանությունները «բարեգութ» գտնվելով 1960 թվականին Կխի Ճիին նշանակեցին Հնդկաստանի դեսպան և ընտանիքը Բիրմայից տեղափոխվեց Հնդկաստան[23][24]։

Աուն Սան Սու Չժին իր նախնական կրթությունը շարունակեց Նյու Դելիում, որից հետո, 1964 թվականին ընդունվել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սանկտ Խյու քոլեջ (անգլ.՝ St Hugh's College, Oxford): 1969 թվականին փիլիսոփայության, քաղաքագիտության և տնտեսագիտության բակալավրի աստիճան ստանալուց հետո ապրել է Նյու Յորքում և երեք տարի (1969-1972) աշխատել է ՄԱԿգլխամասային գրասենյակում՝ որպես ֆինանսների մասնագետ[25]։

1985 թվականին փիլիսոփայության դոկտորի կոչում է ստացել Լոնդոնի համալսարանի Արևելյան և աֆրիկյան հետազոտությունների դպրոցում։ 1990 թվականին ընտրվել է համալսարանի պատվավոր անդամ։

1972 թվականին ամուսնացել է Օքսֆորդի համալսարանի դասախոս, բրիտանացի տիբեթագետ Մայքլ Արիսի (անգլ.՝ Michael Aris (1946-1999)) հետ[26], հետագա 16 տարիներին ապրել է Անգլիայում՝ մեծացնելով երկու որդիներին (Ալեքսանդր և Կիմ)։

1988 թվականին իր հիվանդ մորն օգնելու նպատակով Աուն Սան Սու Չժին վերադառնում է Բիրմա։ Երբ վերադառնում էր, չէր կարող երևակայել, որ 20 տարուց ավելի կմնա հայրենիքում, որոնցից 15-ը կանցնի տնային կալանքի մեջ։ Սակայն Բիրմայում սկսված քաղաքական գործընթացները չէին կարող Բիրմայի պետականության հիմնադիրի դստերը անմասն թողնել[27]։

1997 թվականին Մայքլ Այրիսի մոտ հայտնաբերվեց շագանակագեղձի անբուժելի քաղցկեղ։ Այդ ժամանակ նա գտնվում էր Բութանում[28]։ Բիրմայի իշխանությունները նրան երկիր մուտքի թույլտվություն չտվեցին՝ պատճառաբանելով, որ չեն կարող բժշկական օգնություն ցույց տալ, իսկ Աուն Սան Սու Չժիին առաջարկեցին ամուսնուն հանդիպելու համար անձամբ լքել երկիրը։ Սակայն վերջինս հրաժարվեց՝ զգուշանալով, որ ռազմական խունտան կարգելի հետ վերադառնալ։ Արիսը մահացավ 1999 թվականին[29]։

Տնային տնտեսուհուց դեմոկրատիայի խորհրդանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բախվելով Նե Վինի ռեժիմի հետ, որը իշխանության գլուխ բարձրացել էր 1962 թվականի ռազմական հեղաշրջման միջոցով, Սան Սու Ճին հանդես է գալիս Բիրմայում մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեմ վճռական ելույթներով։ 1988 թվականի պետական հեղաշրջումից և նոր խունտայի հաստատումից հետո դառնում է Հանուն դեմոկրատիայի ազգային լիգա կուսակցության առաջնորդներից մեկը։ Քաղաքական գործունեության սկզբում պաշտոնական փաստաթղթերում նա ներկայանում էր իր ամուսնու ազգանվամբ՝ միսիս Էրիս։ Ռազմական իշխանության ներկայացուցիչները ամեն կերպ ընդգծում էին, որ Աուն Սան Սու Չժին իր գիտակցական կյանքի մեծ մասը արտասահմանում է անցկացրել և երկար տարիներ եղել է քաղաքականությունից հեռու «բրիտանացի տնային տնտեսուհի»։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական իրադրություն. առաջին քայլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին նախկին ռազմական ղեկավար գեներալ Նե Վինի պաշտոնաթող լինելուց հետո, օգոստոսի 8-ին (8-8-88 օրը համարվում էր բարենպաստ) երկրով մեկ դեմոկրատիայի պահանջներով զանգվածային ցույցեր սկսվեցին։ Սակայն դաժանորեն ճնշվեց. զորքը գնդակոծեց ցուցարարներին, և նոր խունտան գրավեց երկրի գերագույն իշխանությունը։ Պատմության մեջ այն հայտնի է որպես 8888 ապստամբություն կամ օգոստոսյան ապստամբություն; Դրան հաջորդեցին զանգվածային հուզումներ։

1988 թվականի օգոստոսի 26-ին Շվեդագոն պագոդայի առջև կես միլիոնանոց միտինգի ժամանակ Աուն Սան Սու Չժին ելույթ ունեցավ դեմոկրատական իշխանություն ստեղծելու կոչերով։ Սա Աուն Սան Սու Չժիի քաղաքական գործունեության առաջին քայլն էր[30]։

Քաղաքացիական անհնազանդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուն Սան Սու Չժին կիրառելով Մահաթմա Գանդիի և Մարտին Լյութեր Քինգի ոչբռնության ուսմունքի և բուդայական սկզբունքները, քաղաքական գործունեություն ծավալեց և ստեղծեց «Հանուն դեմոկրատիայի ազգային լիգա» կուսակցությունը (1988 թվականի սեպտեմբերի 27), սակայն 1989 թվականի հուլիսի 20-ին տնային կալանքի ենթարկվեց. արգելելվեց շփվել ընտանիքի անդամների և ընկերների հետ։ Նրան մի քանի անգամ առաջարկել են ազատ արձակել երկիրը լքելու պայմանով, սակայն Աուն Սան Սու Չժուն հրաժարվել է[31]։

Մյանմայի իշխանությունները տարիներ շարունակ տնային կալանքի տակ էին պահում Աուն Սան Սու Չժիին, քանի որ նրան համարում էին «աշխարհը և հասարակության կայունությունը խաթարելու ընդունակ անձնավորություն»։ Նրա դեմ կիրառվել է Պետական անվտանգության մասին հոդվածներից մեկը, ըստ որի իշխանությունները իրավունք ունեն քաղաքացուն ազատազրկել 5 տարով առանց դատական սանկցիա ներկայացնելու[32]։

1990 թվականի ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի Մյանմայի խորհրդարանական ընտրություններում Հանուն դեմոկրատիայի ազգային լիգա կուսակցությունը ստացավ ձայների 59 % և խորհրդարանական մանդատների 80 %-ը։ Ռազմական խունտան կուսակցության ղեկավար Աուն Սան Սու Չժիին արգելել էր իր թեկնածությունն առաջադրել, այդ իսկ պատճառով նա չընտրվեց պատգամավոր։ Այնուամենայնիվ ընտրության արդյունքներից ենթադրվում էր, որ Աուն Սան Սու Չժին կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։ Սակայն ընտրության արդյունքները իզուր էին, քանի որ ռազմական խունտան հրաժարվեց զիջել իշխանությունը։ Աուն Սան Սու Չժին չազատվեց Յանգոնում գտնվող իր բնակարանում տնային կալանքի տակ մնալուց։ Այդ ժամանակ էր, որ Եվրոպական խորհրդարանը նրան պարգևատրեց Սախարովի անվան մրցանակով (1990) և մեկ տարի անց արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի «Մարդու իրավունքների պաշտպանության համար»։ Սակայն իշխանությունները թույլ չտվեցին նրան երկրի սահմաններից դուրս գալ մրցանակն անձամբ ստանալու համար։ Նոբելյան մրցանակը նրա փոխարեն ստացել է նրա 18-ամյա որդին՝ Ալեք Արիսը։ Մրցանակն ընդունելով Արիսը ելույթ ունեցավ՝ այդ մրցանակը նվիրելով Բիրմայի ժողովրդին[20].

«Նրանցն է մրցանակը և հանուն խաղաղության, ազատության և ժողովրդավարության Բիրմայի երկարատև պայքարում նրանց հաղթանակը վերջնական է լինելու։
- Նոբելյան մրցանակ ստանալիս Աուն Սան Սու Չժիի որդու ելույթից, 1991 թվական, դեկտեմբեր

1995-2010 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի հուլիսին Աուն Սանը միջազգային հասարակության ճնշման ազդեցությամբ ազատվեց տնային կալանքից և շարունակեց իր քաղաքական գործունեությունը ընդդիմության շարքերում։

Հանուն դեմոկրատիայի ազգային լիգան 1998 թվականին հայտարարեց, որ 10 հոգուց բաղկացած ներկայացուցչական կոմիտե է ձևավորել, որպես Մյանմայի օրինական խորհրդարան։ Ի պատասխան, 2000 թվականի սեպտեմբերին իշխանությունը կուսակցության հազարավոր անդամների ձերբակալեց և Սու Ճին կրկին տնային կալանքի ենթարկվեց[33]։ Նա ազատ արձակվեց 2002 թվականի մայիսին[34]։

2003 թվականին NLD կուսակցության անդամների և իշխանամետ ցուցարարների փողոցային բախումների արդյունքում Սու Ճին կրկին ձերբակալվեց և դատապարտվեց տնային կալանքի։ Նրա դատավճիռն ամեն տարի թարմացվում էր, իսկ նա և միջազգային հանրությունը շարունակ արձագանքում էին այդ անարդարությանը, սակայն ջանքերն ապարդյուն էին անցնում։

2009 թվականի մայիսին ազատ արձակվելուց հետո, օգոստոսին կրկին կալանվել է փաստացի հանցագործության համար, որ իր տանը երկու գիշեր ապաստան է տվել Ջոն Յեթավ անունով ոմն ամերիկացու։ Այդ մարդը եկել էր իբրև զգուշացնելու, որ տեսիլք է ունեցել, թե Սու Ճիի դեմ մահափորձ է լինել։ ՄԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որ այդ ձերբակալությունը անօրինական է եղել ըստ Մյանմայի օրենքի, սակայն օգոստոսին դատարանը երեք տարի ազատազրկման դատավճիռ կայացրեց Սու Ճիի նկատմամբ, որը կրճատվեց մինչև 18 ամիս։ Իրականում այս բանտարկությունը հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններին նրա մասնակցությունը կասեցնելու նպատակ էր հետապնդում։ Այս մտավախությունները իրականացան, երբ 2010 թվականի մարտին ընտրությունների օրենքներում մի շարք փոփոխություններ կատարվեցին, որոնցից մեկով դատապարտյալներին արգելվում էր ընտրություններին մասնակցել, իսկ մյուսով, արգելում էր օտարերկրյա քաղաքացու հետ ամուսնացած անձի թեկնածությունը (Սու Ճիի ամուսինը անգլիացի էր)[35]։

2010 թվականի ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պաշտպանություն Սու Ճիի, NLD կուսակցությունը բոյկոտեց ընտրությունները. հրաժարվեց վերագրանցել կուսակցությունը այդ նոր օրենքների ներքո և լուծարվեց։ Կառավարական կուսակցությունները գրեթե առանց խոչընդոտի անցկացրեցին 2010 թվականի համընդհանուր ընտրություններ, որոնք առաջինն էին վերջին 20 տարում և խորհրդարանում հեշտությամբ ճնշող մեծամասնություն կազմեցին[36][37]։ Սու Ճին տնային կալանքից ազատ արձակվեց ընտրություններից վեց օր հետո (2010 թվականի նոյեմբերի 13).[38]: ՄԱԿ-ի կողմից կասկածի տակ դրվեց անցկացված ընտրությունների արդար լինելը։

2011 թվականի փետրվարի 12-ին Մյանմայի ղեկավար Գեներալիսումուս Թան Շվին, ինչպես նաև երիկրի գրեթե բոլոր տղամարդ պաշտոնյաները Բիրմայի Միության օրվա տոնակատարության ժամանակ Նայպիդոյում ներկայացել էին նույն տեսակի, բայց տարբեր գունավորմամբ կանացի տոնական հագուստներով` աչհեյով։ Պատճառներից մեկն էլ տարբեր աղբյուրների համաձայն նախապաշարմունքն էր։ Աուն Սան Սու Չժիի ուժը թուլացնելու նպատակով կանայք խորհուրդ էին տվել կանացի հագուստով ներկայանալ[39][40]։

2012 թվականի ընտրություններին ընդառաջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիլարի Քլինթոն և Աուն Սան Սու Չժի, 2011 թվական, նոյեմբերի 11, Յանգոն, Մյանմա

2011 թվականի նոյեմբերի 18-ին, NLD կուսակցությունը հայտարարեց, որ վերագրանցվել է որպես քաղաքական կուսակցություն[41]։ Այդ հայտարարությունից հետո Սու Ճին հեռախոսային կապ հաստատեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Մյանմա այցելության մասին։ 2011 թվականի դեկտեմբերի 1-ին այդ հանդիպումը կայացավ Յանգոնի ամերիկացի դիվանագետների նստավայրում[42]։ 2011 թվականի դեկտեմբերի 21-ին Թայլանդի վարչապետ Իինյգլադ Չինավատը այցելեց Սու Ճիին[43]։

2012 թվականի հունվարին, Սու Ճին պաշտոնապես առաջադրվեց որպես խորհրդարանական պատգամավորի թեկնածու։

Քաղաքական ճկունություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի ապրիլի 1-ին, երկարատև քարոզարշավից հետո NLD հայտարարեց, որ Սու Ճին հաղթել է խորհրդարանի նախնական ընտրություններում[44][45]։ Կենտրոնական հանձնաժողովը հաստատեց ընտրության արդյունքները (45-ից 43-ում հաղթել էր ընդդիմությունը)։ Նորություններ հեռարձակվող պետական MRTV հեռուստատեսությունը հաստատեց նրա հաղթանակը (2012 թվականի մայիսի 2)[46]։ Սակայն ընդդիմությունը հրաժարվեց երդում տալ, քանի որ ըստ երդման տեքստի պարտավորվում էին պաշտպանել գործող սահմանադրությունը։ Նրանք պահանջեցին երդման տեքստը փոխել. հարգել սահմանադրությունը[47]։

2012 թվականի մայիսի 2-ին NLD կուսակցության պատգամավորները այնուամենայնիվ երդվեցին, չնայած տեքստում փոփոխություններ չեղան. քաղաքական ընդդիմությունը վճռեց, որ օրենսդիր մարմնին միանալով կկարողանան ավելին անել, քան բոյկոտը շարունակելով[48]։ Այդ որոշումը, որպես քաղաքական ճկունություն, բարձր գնահատականի արժանացավ ՄԱԿ- գլխավոր քարտուղար Բան Կի Մունի կողմից[49]։

2015 թվականի ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքները ընտրական հանձնաժողովը հայտարարեց 2015 թվականի նոյեմբերի 13-ին։ NLD կուսակցությունը խորհրդարանի երկու պալատներում էլ գրավեց ձայների մեծամասնությունը, որը հնարավորություն էր ընձեռում նշանակել կառավարության անդամներին և երկրի նախագահին։ Անցումային սահմանադրության համաձայն խորհրդարանի տեղերի 1/4 -ը հատկացված է զինուժի ներկայացուցիչներին, հետևաբար նրանք շարունակելու էին ազդել քաղաքական որոշումների վրա։ Մյանմայի բանակը և գործող նախագահ Թեյն Սեյնը խոստացան ապահովել իշխանության խաղաղ անցումը, սակայն Անու Սան Սու Ճին ըստ գործող սահմանադրության չի կարող նախագահի պաշտոնը ստանձնել, քանի որ նրա ամուսինը բրիտանացի է, իսկ արդեն հասուն երեխաները այլ երկրների քաղաքացիություն ունեն[50]։

2016 թվական. պետական խորհրդական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուամենայնիվ, երբ 2016 թվականի մարտին նախագահի պաշտոնակատար դարձավ NLD կուսակցության կողմից առաջադրված վարչապետը՝ Տխին Չժոն, նա ապրիլին ներդրեց նոր պաշտոն՝ պետական խորհրդական, որով Սու Ճին հնարավորություն ստացավ ավելի մեծ մասնակցություն ունենալ երկրի գործերին։ Սա դե ֆակտո վարչապետի աշխատանք է։ Ինքը Սու Ճին հրապարակավ հայտարարեց, որ մտադիր է հսկել նախագահին մինչև Սահմանադրության մեջ փոփոխությունների հարցի լուծումը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լյուկ Բեսոնի 2011 թվականին նկարահանած «Լեդի» կենսագրական դրաման Սու Ճիի և նրա ամուսնու՝ Մայքլ Արիսի կյանքի, սիրո և պայքարի մասին է։ Ֆիլմը կոչվում է «The Lady», քանի որ Սու Ճիին այդպես են կոչում Բիրմայում։ Գլխավոր դերերում հանդես են եկել Միշել Եոն և Դևիդ Թյուլիսը[51]։

2011 թվականի նոյեմբերին, մինչև ֆիլմի էկրաններ բարձրանալը Յեոն այցելել է Սու Ճիին նրա Ռանգունի բնակարանում։ Մինչ այդ, հունիսի 22-ին, Թայլանդում նկարահանումների ընթացքում Յեոն Սու Ճիին այցելելու նպատակով Մյանմա է մեկնել, սակայն ժամանելուն պես նա ձերբակալվել է հենց Ռանգունի օդանավակայանում և հաջորդ չվերթով հետ է ուղարկվել։ Բիրմայի մի անանուն պաշտոնյա հայտնել է Ռոյթերսի թղթակցին, որ «Միշել Մոն արտաքսվել է նույն օրը, քանի որ նա գտնվում է սև ցուցակում»[52]։ Յեոն կարողացավ այցելել Սու Ճիին միայն նոյեմբերին, մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչը ազատ էր արձակվել յոթ տարվա տնային կալանքից։

  • Ջոն Բուռմանի 1995 թվականին նկարահանած «Ռանգունից հեռու» ֆիլմում, Սու Ճիի դերը խաղացել է Ադել Լուտցը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 After Victory in Myanmar, Aung San Suu Kyi Quietly Shapes a Transition / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2015. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Aung San Suu Kyi - FactsNobel Foundation.
  5. Aung San Suu Kyi's fightDeutsche Welle, 2012.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Aung San Suu Kyi - BiographicalNobel Foundation.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Profile: Aung San Suu Kyi — 2015.
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  9. https://www.dw.com/en/myanmars-aung-san-suu-kyi-suspended-from-rights-prize-community/a-54886567
  10. LaureatesUNESCO, 2004.
  11. http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/
  12. https://www.nytimes.com/2018/10/03/world/asia/aung-san-suu-kyi-canada-citizenship.html
  13. http://news.harvard.edu/gazette/story/2016/09/nobel-laureate-aung-san-suu-kyi-honored-at-harvard/
  14. https://web.archive.org/web/20190402094610/http://iccr.gov.in/content/nehru-award-recipients
  15. Australian honours system
  16. https://cavavub.be/nl/eredoctoraten
  17. https://www.atlanticcouncil.org/events/flagship-event/global-citizen-awards/previous-gca-recipients/
  18. Ms Aung San Suu KyiInternational Institute for Democracy and Electoral Assistance.
  19. Орден Почетного легиона за заслуги перед Мьянмой Արխիվացված 2016-10-09 Wayback Machine, euronews (15 января 2012).
  20. 20,0 20,1 Daw Aung San Suu Kyi, Burma's Icon of Democracy, Hope and Grace Under Pressure. Amnesty International Women's Action Council Stop Violence Against Women Campaign.
  21. The World’s 50 Greatest Leaders (2014). 6. Aung San Suu Kyi. Fortune Editors. Mar 20, 2014. (անգլ.)
  22. Suu Kyi Protester Arrested
  23. [A biography of Aung San Suu Kyi http://www.biography.com/people/aung-san-suu-kyi-9192617]
  24. A BIOGRAPHY OF AUNG SAN SUU KYI
  25. Before the storm: Aung San Suu Kyi photograph peels back the years The Guardian
  26. A copy of The New York Times' obituary on Aris, From the Wayback Machine, 4 April 2006.
  27. Лидер оппозиции Мьянмы освобождена из-под домашнего ареста РИА Новости
  28. Hoge, Warren. Michael V. Aris, 53, Dies; Scholarly Husband of Laureate The New York Times (archive) (30 March 1999).
  29. Suu Kyi rejects UK visit offer. ԲիԲիՍի 1999 թ. մարտի 26
  30. Aung San Suu Kyi — Biography. Նոբելյան մրցանակի կայք
  31. Profile: Aung San Suu Kyi, Би-Би-Си (25 May 2006).
  32. Opposition Condemns Extension of Suu Kyi’s Detention, The Irrawaddy, 27 May 2006
  33. Аун Сан Су Чжи Энциклопедия Кругосвет. Универсальная научно-популярная онлайн-энциклопедия.
  34. Aung San Suu Kyi Biography
  35. US condemns Myanmar poll 'mockery' Al Jazeera (11.03.2010).
  36. [1] Եվրոնյուզ 2010
  37. Мьянма: парламентские выборы завершены Արխիվացված 2016-10-09 Wayback Machine, Euronews (07.11.2010).
  38. Лидер оппозиции Бирмы вышла на свободу Би-би-си (13 ноября 2010 года).
  39. Robert Horn (Feb. 24, 2011). «Why Did Burma's Leader Appear on TV in Women's Clothes?». Time Inc. Bangkok.
  40. WAI MOE (2011 թ․ փետրվարի 17). «Than Shwe Skirts the Issue». The Irrawaddy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին.
  41. Suu Kyi's NLD democracy party to rejoin Burma politics. ԲԻԲիՍի (18 ноября 2011)
  42. Clinton Says U.S. Will Relax Some Curbs on Aid to Myanmar, The New York Times (1 декабря 2011).
  43. PM Yingluck backs Suu Kyi in landmark Myanmar talks. Արխիվացված 2012-07-23 Wayback Machine (21 December 2011)
  44. Burma's Aung San Suu Kyi wins by-election: NLD party BBC News (1 April 2012).
  45. [In Myanmar, old soldier fights losing war against Suu Kyi], Reuters (24 March 2012).
  46. Kyaw Myo Win. Winning NLD candidate list announced in state tv MRTV (2 April 2012).
  47. Aung Hla Tun. Suu Kyi Myanmar parliament debut in doubt over oath stalemate, Reuters (20 April 2012)
  48. Aung San Suu Kyi makes history by taking Myanmar parliament seat. Լոս Անջելես Թայմս
  49. ООН приветствует “гибкость” Аун Сан Су Чжи. Արխիվացված 2012-06-25 Wayback Machine Euronews (1 мая 2012).
  50. Демократы под руководством Аун Сан Су Чжи победили на выборах в Мьянме. ԲիԲիՍի 13 ноября 2015
  51. The Lady (2011) IMDb.com.
  52. Michelle Yeoh deported from Burma before Aung San Suu Kyi film The Guardian

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուն Սան Սու Չժի» հոդվածին։