Աստերիա (հուն.՝ Ἀστερία), տիտանուհի, տիտան Կիոսի (Կոյոսի) և Փոյբեի դուստրը։ Զևսի սիրահետումներից փրկվելու համար Աստերիան վերածվում է լորի։ Մեկ ուրիշ առասպելի համաձայն, նետվել է Էգեյան ծովն ու փոխարկվել Դելոս կղզու։