Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Տարտարոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարտարոս (հին հունարեն` Τάρταρος), ըստ Հեսիոդոսի երկրի ամենախոր ընդերքը։

Տարտարոսը գտնվում է երկրից այնքան հեռավորության վրա, ինչ երկիրը երկնքից, այն պատած է երեք շերտ խավարով և երկաթե (կամ պղնձե) երեք պարսպով։ Տարտարոսի երկաթե դարպասները դրել է Պոսեյդոնը։ Տարտարոսի շուրջը հավերժորեն մոլեգնում են փոթորիկներ։ Այնտեղ բանտարկված են Քրոնոսը և պարտված տիտանուհիները` հեկատոնքեյրների պահակության ներքո։ Տարտարոսը համարվում է ստորերկրյա թագավորության Աիդի ամենաստորին մասը, երբեմն այն նույնացվել է Աիդի հետ[1]։

  1. Դիցաբանական բառարան, Երևան, 1985, էջ 231։