Բերանային հեղուկ
Բերանային հեղուկը կպչուն հեղուկ է, որը ապահովում է ատամների և բերանի խոռոչի լորձաթաղանթի ֆունկցիոնալ նորմալ վիճակը։ Բերանային հեղուկը այն միջավայրն է, որտեղ գտնվում են բերանի խոռոչի օրգանները։ Բերանային հեղուկի միջին խտությունը կազմում է 1, 001-1, 017։ Ապացուցված է, որ բերանային հեղուկի մեջ գտնվող թուքը 0, 1մմ հաստությամբ շերտով պատում է ատամների և բերանի խոռոչի ամբողջ լորձաթաղանթը [փա՞ստ]։ Թուքը պարունակում է 99,4% ջուր, թույլ հիմնային է։ Նրա կազմի մեջ մտնում են նաև ֆերմենտներ և մանրէասպան նյութ` լիզոցիմ։ Թքի մեջ պարունակվում է պտիալին ֆերմենտը, որն օսլայի մի մասը քայքայում է և դարձնում մալթոզ շաքար, սա էլ մալթազ ֆերմենտի ներգործությամբ ճեղքավորվում է գլյուկոզի։
Բերանային հեղուկի կազմության, հատկությունների և արտադրման քանակի վրա ազդում են հետևյալ գործոնները՝
- օրգանիզմի ընդհանուր վիճակը
- թքագեղձերի ֆունկցիոնալ վիճակը
- թքի արտադրման արագությունը
- սննդի մնացորդնորի առկայությունը
- բերանի խոռոչի հիգիենան
Այն կազմված է՝
- թքագեղձերի արտազատուկից՝ թքից
- էպիթելի բջիջներից, լեյկոցիտներից
- միկրոօրգանիզմներից
- սննդի մնացորդներից
- լնդային հեղուկից։
Թքագեղձեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերում ենք մեծ և փոքր թքագեղձեր։
Մեծ թքգեղձերն են՝
- հարականջային (glandula parotidea)
- ենթալեզվային (glandula sublingualis)
- ենթածնոտային (glandula submandibularis)
Փոքր թքագեղձերն են՝ թշային, շրթունքային, լեզվային, քմային։
Մեծ թքագեղձերը բլթավոր են և շոշափվում են բերանի խոթոչի լորձաթաղանթի կողմից։ Փոքր թքագեղձերը 1—5մմ են և տեղակայված են խմբերով։
Հարականջային թքագեղձ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենամեծ թքագեղձն է, այն կշռում է 20 — 30 գրամ։ Այն համարվում է ներքին սեկրեցիայի թքագեղձ։ Արտադրում են պարոտին հորմոն, որը ազդում է հանքային և սպիտակուցային փոխանակության վրա։ Գտնվում է հարականջածամողական շրջանում, ուղղակիորեն մաշկի տակ, առաջային և ստորին պատը ականջախեցին է, հետին պատը՝ ծամողական մնակը, իսկ վերին պատը՝ այտոսկրի աղեղը՝ համապատասխանաբար աջ և ձախ կողմերում։
Հարականջային թքագեղձի ծորանը բացվում է թշի լորձաթաղանթի մոտ՝ մեծ աղորիքների շրջանում, որոնք ունեն կլապաններ և սիֆոններ և որոնք կարգավորում են թքի արտազատումը։ Հարականջային թքագեղձը արտադրում է պարոտիլ հորմոնը, որը մասնակցում է հանքային և սպիտակուցային փոխանակությանը։
Ենթալեզվային թքագեղձ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվով կենտ է, այն շճա-լորձային թուք է արտադրում, նրա ծորանը բացվում է բերանի խոռոչի հատակում՝ ենթալեզվային պտկիկում։
Ենթածնոտային թքագեղձ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկուսն են, համապատասխանաբար աջ և ձախ կողմերում, արտազատում է շճա-լորձային թուք։ Ծորանը բացվում է ենթալեզվային պտկիկում։
Թուք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուքը (saliva) անգույն թափանցիկ հեղուկ է, կենսամիջավայրի դեր ունի և արտադրվում է երեք մեծ և բազում փոքր թքագեղձերի կողմից։ Մարդու մոտ օրական միջինում արտադրվում է 1500-2000մլ թուք։ Թքի թթվահիմնությունը 5,6-ից 7,6 pH է[1]՝ կախված է թքի արտադրման արագությունից։ Թքի ինտենսիվ արտադրման դեպքում այն ավելի հիմնային է՝ հասնելով 7,8 pH։ Թքի մեկ երրորդը արտադրվում է հարակաջային թքագեղձի կողմից։ Թքի արտադրման արագությունը տարբեր է հաց ուտելիս և հարաբերական հանգստի ժամանակ։ Հաց ուտելիս, երբ թքագեղձերը ստիմուլացված վիճակում են, թքի արտադրման արագությունը հասնում է 2, 0—2, 5 մլ/րոպե, իսկ հանգստի ժամական, օրինակ քնի դեպքում՝ 0,25-0, 5 մլ/րոպե։ Թուքը սննդի օգտագործման ժամանակ ավելի մածուցիկ է՝ հարուստ մուցինով, ֆերմենտներով[2]։ Հանգստի վիճակում արտադրվող թուքը կատարում է խոնավացնող ֆունկցիա։
Թքի արտադրման արագությունը նաև կախված է տարիքից։ Տարիքի հետ այն նվազում է։ Թքի արտադրության արագության վրա ազդում է նաև մարդու նյարդային համակարգի վիճակը, ստամոքս֊աղիքային համակարգի վիճակը։
Թքի դերը օրգանիզմում
[խմբագրել | խմբագրել կոդը]- լուծում է սնունդը
- մասնակցում է խոսքի ֆունկցիային
- նպաստում է սննդախյուսի առաջացմանը
- հեշտացնում է ծամելու և կուլ տալու գործընթացը
- համի ավելի հեշտ ընկալմանը
- խոնավացնում է բերանի խոռոչի լորձաթաղանթը՝ հեշտացնելով արտիկուլացիոն՝ խոսքի հոդաբաշխ ֆուկցիային
- կատարում է բակտերիոցիդ ֆունկցիա՝ իր մեջ պարունակվող հակաբակտերալ նյութերի հաշվին՝ լիզոցիմ, պերօքսիդազներ, սեկրետոր իմունոգլոբոիլին А.
- պաշտպանում է ատամները կարիոզ ախտահարումներից
- հիդրոլիտիկ ֆերմենտների առկայությունը բերում է ատամների մակերևույթներից սննդի մնացորդների լուծմանը
- թքի արտադրման նվազեցումը բերում է ծարավի զգացողությանը՝ խթանելով հեղուկների օգտագործմանը
- մասնակցում է ջերմակարգավորմանը՝ գոլորշիացմանը
- արտազատում է հումորալ աճի ֆակտորներ
- կրծքահասակ երեխաների մոտ կատարում է հերմետիզացնող ֆունկցիա՝ հեշտացնելով ծծման ակտը
- կանխարգելում է բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների առաջացմանը՝ խոնավացնելով այն և պահպանելով ամբողջականությունը[3]
Թքի քանակի արտադրման քանակի փոփոխությունները՝ հիպերսալիվացիան (նորմայից շատ) և հիպոսալիվացիան (նորմայից քիչ արտադրվելը) բերում են բերանի խոռոչի օրգանների՝ այդ թվում նաև ատամների ախտահարումների, ինչպես նաև մարսողական հիվանդությունների առաջացման նախապայման են հանդիսանում։
Թքը քիմիական կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջուր – 99, 5 %
- ֆերմենտներ
- α‑ամիլազա (պտիլին), α‑գլուկոզիդազա. մալտազա
- պրոտեազներ մուրամիդազա (лизоцим), սալիվաին, գլանդուլային և այլն
- լիպազաներ
- թթու և հիմնային ֆոսֆատազաներ
- Ռնկ-ազաներ
- էլեկտրոլիտներ
- կատիոններ (Na+, K+, Ca++)
- անիոններ (Cl-, HCO3-, H2PO4-, I-,
- օրգանական միացություններ (մուկոպոլիսախարոիդներ, գլիկոպրետեիներ, սպիտակուցներ)[4]
Թքի որակական կազմն է՝
- Ջուր 994 գ/լ
- Սպիատակուցներ 1, 4—6, 4 գ/լ
- Մուցին, 8—6, 0 գ/լ
- Խոլեստերին 0, 02—0, 50 գ/լ
- Գլյուկոզա 0, 1—0, 3 գ/լ
- Ամոնիակ 0, 01—0, 12 գ/լ
- Միզաթթու 0, 005—0, 030 գ/լ
- Ֆոսֆատներ 0, 08—0, 3 գ/լ
- Նատրիումական աղեր 6—23 մմոլ/լ
- կալիումական աղեր 14—41 մմոլ/լ
- Կալցիումական աղեր 1, 2—2, 7 մմոլ/լ
- Մագնիումական աղեր 0, 1-0, 5 մմոլ/լ
- Քլորիդներ 5—31 մմոլ/լ
- Հիդրոկարբոնատներ 2—13 մմոլ/լ
Այսպիսով թուքը ունի հետևյալ ֆունկցաները՝
- մարսողական
- պաշտպանական
- հանքայնացնող
- բուֆերային ֆունկցիա
Մարսողական ֆունկցիան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարսողական ֆունկցիան առաջնահերթ սկսվում է սննդային խյուսի ձևավորումից և նրա առաջնային մշակումից։ Մուցինը սոսնձում է միմյանց ծամելու գործընթացից առաջացած սննդային մասնիկները, որը պատվում է լորձով[3]։ Առաջնային սննդային մշակումը սկսվում է ածխաջրերի ֆերմենտատիվ մշամումից։ L-ամիլազան ճեղքում է ածխաջրերը՝ առաջացնելով դեքստրաններ և մալտոզա։
Պաշտպանական ֆունկցիան
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտպանական ֆունկցիան իրականցվում է մի քանի գործոնների հաշվին՝
- թուքը, պատելով բերանի խորոչի լորձաթաղանթը, պաշտպանում է մեխանիկական գրգռիչներից, կանխում է չորացումից
- թուքը պատելով ատամները կանխում է կարիոզ ախտահարումից
- նպաստում է սննդի մնացորդների հեռացմանը
- բակտերիոցիդ հատկություն՝ ֆերմենտների և բիոակտիվ նյութերի հաշվին (լիզոցիմ, լիպազա, ՌՆԿ-ազա, ԴՆԿ-ազա, օպսոնիններ, լեյկիններ).
Հանքայնացնող ֆունկցիան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանքայնացնող ֆունկցիան կատարվում է թքից միներալների և էլեկտրոլիտների ներթափանցմամբ։Կալցիումը մեծ մասամբ գտնվում է կապված վիճակում սպիտակուցների հետ 15 %, 30 %-ը գտնվում է ֆոսֆատի միացությունների հետ կոմպլեքսի մեջ և միայն 5 %-ն է գտնվում իոնային վիճակում։ Եվ միայն իոնիզացված վիճակում գտնվող կալցիումն է ունակ ներթափանցելու էմալի մեջ՝վերահանքայնացնելով այն։ Ապացուցված նաև ֆոսֆորի և կալցիումի պարունակության փոփոխությունները՝ ելնելով թքի рН-ից։ Պարունակությունը ավելանում է հիմային միջավայրում և նվազում՝թթվայինում։
Բուֆերային տարողությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թքի բուֆերային տարողությունը թքի թթվային և հիմնային միացությունները չեզոթացնելու հատկությունն է, որը կատարվում է հիդրոկարբոնատային, ֆոսֆատային և սպիտակուցային բուֆերային համակարգների միջոցով։ Ապացուցված է, որ ածխաջրերի շատ օգտագործումը նվազեցնում է, իսկ սպիտակուցների օգտագործումը բարձրացնում է բուֆերային տարողությունը [փա՞ստ]։
Բուֆերային տարողությունը բարձրացնում է ատամների կարիեսի նկատմամբ ռեզիստենտականությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «pH полости рта».
- ↑
{{cite web}}
: Empty citation (օգնություն) - ↑ 3,0 3,1 http://studopedia.su/9_50599_sostav-i-svoystva-slyuni.html.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Физиология человека. Учебник. Под ред. В. М. Покровского, Г. Ф. Коротько. — М.:Медицина, 1997 ISBN 5-225-02693-1 т. 2 c. 39
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 269)։ |