Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Բերնարդու Սիլվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերնարդու Սիլվա
Bernardo Silva
Սիլվան Պորտուգալիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Bernardo Mota Veiga de Carvalho e Silva
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 10, 1994(1994-08-10)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն
Հասակ 173 սմ
Քաշ 64 կգ
Դիրք աջ վինգեր, հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Սիթի
Համար 20
Պատանեկան կարիերա
2002-2013 Պորտուգալիա Բենֆիկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2015 Պորտուգալիա Բենֆիկա B 38 (7)
2013-2015 Պորտուգալիա Բենֆիկա 1 (0)
2014-2015   Ֆրանսիա Մոնակո 15 (2)
2015-2017 Ֆրանսիա Մոնակո 86 (22)
2017-ներկա Անգլիա Մանչեսթեր Սիթի 82 (18)
Ազգային հավաքական
2013 Պորտուգալիա Պորտուգալիա Մ19 13 (2)
2013-2015 Պորտուգալիա Պորտուգալիա Մ21 14 (6)
2015-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 42 (6)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 15-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 15-ի, 2019

Բերնարդու Սիլվա (պորտ.՝ Bernardo Silva, օգոստոսի 10, 1994(1994-08-10)[1][2], Լիսաբոն), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս անգլիական Մանչեսթեր Սիթիի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և աջ վինգերի դիրքում[3]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլվան Բենֆիկայի ակադեմիայի սան է[4][5][6]։ Առաջին հանդիպումը Բենֆիկա B-ի կազմում անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 10-ին՝ Տրոֆենսիի դեմ խաղում[7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Սիլվան նշեց հոկտեմբերի 19-ին՝ Պորտուգալիայի գավաթի Սինֆաեսի դեմ խաղում[8][9]։ Առաջին և միակ հանդիպումը Պորտուգալիայի առաջնությունում նա անցկացրեց 2014 թվականի մայիսի 10-ին՝ փոխարինման մտնելով Պորտուի դեմ խաղում[10]։ 2013-14 մրցաշրջանում Բենֆիկա B-ի կազմում անցկացրած հանդիպումների համար Սիլվան ճանաչվեց ԼիգաՊրո-ի տարվա հայտնություն[11]։ Այս մրցաշրջանում նա Բենֆիկայի հետ նվաճեց ազգային տրեբլ՝ հաղթելով Պորտուգալիայի առաջնությունը[12][13], Պորտուգալիայի գավաթը[14][15] և Պորտուգալիայի լիգայի գավաթը[16][17]։

2014 թվականի օգոստոսի 7-ին Սիլվան 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Մոնակո[18][19]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 17-ին՝ փոխարինելով Լուկաս Օկամպոսին Բորդոյի դեմ խաղում[20][21]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 16-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը Լիգա 1-ում խփեց դեկտեմբերի 14-ին՝ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[23]։ 2015 թվականի հունվարի 17-ին պորտուգալացին խփեց Նանտի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[24]։ Հունվարի 20-ին Մոնակոն գնեց Սիլվայի լրիվ տրանսֆերը 15.75 միլիոն եվրոյի դիմաց[25][26]՝ ֆուտբոլիստի հետ կնքելով 4.5 տարվա պայմանագիր[27][28]։ Փետրվարի 20-ին նա գոլ խփեց Նիսի դեմ հանդիպման 85-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով[29]։ Ապրիլի 10-ին Սիլվան դուբլ ձևակերպեց Կանի դեմ խաղում[30][31]։ Մայիսի 16-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մեցի դեմ խաղում՝ օգնելով Մոնակոյին հաղթել 2-0 հաշվով[32]։ Իր առաջին մրցաշրջանում Սիլվան անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[33]։

Սիլվան Մոնակոյի կազմում 2016 թվականին

2015 թվականի օգոստոսի 10-ին Սիլվան երկարաձգեց իր պայմանագիրը Մոնակոյի հետ մինչև 2020 թվականը[34][35][36]։ Սեպտեմբերի 27-ին պորտուգալացին գոլի հեղինակ դարձավ Գենգանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[37]։ Հոկտեմբերի 25-ին նա խփեց Ռեյմսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[38]։ 2016 թվականի հունվարի 3-ին Սիլվան 2 գոլային փոխանցում տվեց Ֆրանսիայի գավաթի Սեն-Ժան Բյուլիի դեմ խաղում[39]։ Հունվարի 24-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Թուլուզի դեմ խաղում[40]։ Ապրիլի 30-ին պորտուգալացին գոլ խփեց Գենգանի դեմ խաղում՝ օգնելով Մոնակոյին հաղթել 3-2 հաշվով[41]։ 2015-16 մրցաշրջանում Սիլվան անցկացրեց 44 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[42]։

2016 թվականի օգոստոսի 12-ին Սիլվան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գենգանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[43]։ Հոկտեմբերի 18-ին պորտուգալացին գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ԲԿՄԱ Մոսկվայի դեմ հանդիպման 87-րդ րոպեին՝ փրկելով Մոնակոյին պարտությունից[44][45]։ Դեկտեմբերի 10-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Բորդոյի դեմ խաղում[46]։ 2017 թվականի հունվարի 15-ին Սիլվան դուբլ ձևակերպեց Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[47][48]։ Հունվարի 29-ին պորտուգալացին հավասարեցրեց Պարի Սեն-Ժերմենի դեմ հանդիպման հաշիվը խաղի վերջին րոպեին[49][50]։ Ապրիլի 1-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[51], սակայն Մոնակոն պարտվեց 4-1 հաշվով[52][53]։ 2016-17 մրցաշրջանում Մոնակոն հաղթեց Լիգա 1[54][55], ինչպես նաև՝ հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[56][57], որտեղ պարտվեց Յուվենտուսին[58][59]։ Պորտուգալացին ընդգրկվեց Լիգա 1-ի խորհրդանշական հավաքականում[60]։ Մոնակոյի կազմում Սիլվան անցկացրեց 147 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ[61][62]։

Մանչեսթեր Սիթի

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 26-ին Սիլվան 5 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Սիթիի հետ[63][64][65]։ Ակումբը նրա համար վճարեց 50 միլիոն եվրո և ևս 20 միլիոն եվրո բոնուսների դեպքում[66][67][68]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում Սիլվա նշեց օգոստոսի 12-ին՝ փոխարինելով Սերխիո Ագուերոյին Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում[69]։ Իր առաջին գոլը Մանչեսթեր Սիթիի կազմում խփեց հոկտեմբերի 14-ին՝ Ստոկ Սիթիի դեմ խաղում[70]։ Դեկտեմբերի 19-ին Սիլվան գոլ խփեց Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակչի Լեսթեր Սիթիի դեմ խաղում[71]։ 2018 թվականի մարտի 4-ին պորտուգալացին խփեց Չելսիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[72][73]։ Իր առաջին մրցաշրջանում Սիլվան անցկացրեց 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ[74], իսկ Մանչեսթեր Սիթին հաղթեց Պրեմիեր Լիգան[75][76] ու Անգլիայի լիգայի գավաթը[77][78]։

2018 թվականի օգոստոսի 5-ին Սիլվան թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Անգլիայի սուպերգավաթի Չելսիի դեմ խաղում[79]՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Մանչեսթեր Սիթիին նվաճել գավաթը[80][81]։ Օգոստոսի 12-ին նա գոլ խփեց Արսենալի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[82][83]։ Սեպտեմբերի 22-ին պորտուգալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[84][85]։ Նոյեմբերի 11-ին Սիլվան 2 գոլային փոխանցում տվեց Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[86][87]։ 2019 թվականի փետրվարի 24-ին նա իրացրեց իր 11-մետրանոցը Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի Չելսիի դեմ խաղում[88]՝ օգնելով իր թիմին հաղթել գավաթը հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[89][90] և ճանաչվելով եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ[91]։ Մարտի 12-ին պորտուգալացին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Շալկե 04-ի դեմ խաղում[92][93]։ Մարտի 13-ին Սիլվան երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2025 թվականը[94][95][96][97]։ Մարտի 16-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Անգլիայի գավաթի Սուոնսիի դեմ խաղում[98]։ Մարտի 30-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում Սիլվան դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[99][100]։ Մայիսի 18-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Անգլիայի գավաթի եզրափակչի Ուոթֆորդի դեմ խաղում[101]՝ օգնելով Սիթիին հաղթել 6-0 հաշվով և նվաճել գավաթը[102][103]։ 2018-19 մրցաշրջանում Սիլվան անցկացրեց 51 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ[104], ընդգրկվելով Պրեմիեր Լիգայի խորհրդանշական հավաքականում[105][106][107] և ճանաչվելով ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ[108][109]։ Մանչեսթեր Սիթին հաղթեց նաև Պրեմիեր Լիգան[110][111]՝ նվաճելով տեղական թրեբլ[112][113]։

2019 թվականի օգոստոսի 4-ին Սիլվան իրացրեց 11-մետրանոցը Անգլիայի սուպերգավաթի Լիվերպուլի դեմ խաղում[114]՝ օգնելով Մանչեսթեր Սիթիին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը[115][116]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլվան ներկայացրել է Պորտուգալիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում[117][118][119]։ 2013 թվականի հուլիսին նա Մ19 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[120]՝ անցկացնելով 4 հանդիպում և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[121]։ Նա գոլի հեղինակ դարձավ կիսաեզրափակչի Սերբիայի դեմ խաղում[122], սակայն Պորտուգալիան պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում՝ դուրս մնալով առաջնությունից։ Մրցաշարից հետո Սիլվան ներառվեց Եվրոպայի 10 լավագույն մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների ցանկում[123]։ 2015 թվականին նա մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 5 հանդիպումներում[124]։ Սիլվան ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում[125], իսկ Պորտուգալիան հասավ առաջնության եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Շվեդիային[126][127]։

Պորտուգալիայի ազգային հավաքականում իր դեբյուտը Սիլվան նշեց 2015 թվականի մարտի 31-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կաբո Վերդեի դեմ ընկերական խաղում[128][129]։ 2016 թվականի մայիսի 18-ին նա վնասվածքի պատճառով դուրս մնաց Պորտուգալիայի՝ Եվրո 2016-ի համար կազմից[130][131][132]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց սեպտեմբերի 1-ին՝ Ջիբրալթարի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև 2 գոլային փոխանցման հեղինակ[133][134]։ Պորտուգալիայի հավաքականի կազմում Սիլվան մասնակցեց 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին[135][136][137]։ Այստեղ նա անցկացրեց 3 հանդիպում[138]՝ գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Նոր Զելանդիայի դեմ խաղում[139][140]։ Պորտուգալիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը առաջնությունում[141]՝ 3-րդ տեղի համար խաղի լրացուցիչ ժամանակում հաղթելով Մեքսիկային[142][143]։

2018 թվականի մայիսին Սիլվան ընդգրկվեց Պորտուգալիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[144][145]։ Առաջնությունում նա անցկացրեց 4 հանդիպում[146], իսկ Պորտուգալիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[147][148]՝ 2-1 հաշվով պարտվելով Ուրուգվային[149][150]։ 2019 թվականի մայիսի 23-ին Սիլվան ընդգրկվեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլի համար վերջնական կազմում[151][152][153]։ Նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ կիսաեզրափակչի Շվեյցարիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[154][155]։ Սիլվան գոլային փոխանցում տվեց Գոնսալու Գեդեշին եզրափակչի Նիդերլանդների դեմ խաղում, ով խփեց հանդիպման միակ գնդակը[156][157]՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին և օգնելով Պորտուգալիային նվաճել գավաթը[158][159]։ Սիլվան ճանաչվեց Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլի լավագույն ֆուտբոլիստ[160][161] և ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում[162][163]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ[164]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բենֆիկա B 2013–14 Սեգունդա Լիգա 38 7 38 7
Բենֆիկա 2013–14 Պրիմեյրա Լիգա 1 0 1 0 0 0 1 0 3 0
Մոնակո 2014–15 Լիգա 1 32 9 3 1 7 0 3 0 45 10
2015–16 32 7 3 0 8 0 1 0 44 7
2016–17 37 8 3 0 15 3 3 0 58 11
Ընդհանուր 101 24 9 1 30 3 7 0 147 28
Մանչեսթեր Սիթի 2017–18 Պրեմիեր Լիգա 35 6 3 1 9 1 6 1 53 9
2018–19 36 7 4 2 8 4 3 0 51 13
2019–20 4 1 0 0 1 0 1 0 6 1
Ընդհանուր 75 14 7 3 18 5 10 1 110 23
Կարիերայի ընդհանուր 215 45 17 4 48 8 18 1 298 58

Միջազգային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ[164]

Պորտուգալիա
Տարի Խաղեր Գոլեր
2015 5 0
2016 4 1
2017 12 1
2018 12 1
2019 6 1
Ընդհանուր 39 4

Միջազգային գոլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Սեպտեմբերի 1, 2016 Էստադիո դո Բեսսա, Պորտու, Պորտուգալիա Ջիբրալթար Ջիբրալթար
4–0
5–0
Ընկերական խաղ
2. Հունիսի 24, 2017 Սանկտ Պետերբուրգ Արենա, Սանկտ Պետերբուրգ Ռուսաստան Նոր Զելանդիա Նոր Զելանդիա
2–0
4–0
Կոնֆեդերացիաների գավաթ 2017
3. Հոկտեմբերի 11, 2018 Շլյոնսկի մարզադաշտ, Խոժուվ, Լեհաստան Լեհաստան Լեհաստան 3–1 3–2 ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018–19
4. Սեպտեմբերի 7, 2019 Ռայկո Միտիչ մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա Սերբիա Սերբիա 4–2 4–2 Եվրո 2020 Որակավորում

Բենֆիկա

Մոնակո

Մանչեսթեր Սիթի

Պորտուգալիա Մ21

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնություն. երկրորդ տեղ. 2015[127]

Պորտուգալիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Portugal - Bernardo Silva - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  4. Travassos, Nuno (2018 թ․ մայիսի 31). «Bernardo Silva: from Benfica reject to Portugal's heir to Ronaldo». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  5. «Bernardo Silva -The tale of another left-footed magician». www.sportskeeda.com (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  6. «Monaco's European star who is wanted by Real, Barca and both Manchester clubs: Meet Bernardo Silva». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 11. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  7. «CD Trofense - SL Benfica B, Aug 10, 2013 - Liga Pro - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  8. «CD Cinfaes - SL Benfica, Oct 19, 2013 - Taça de Portugal Placard - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  9. SAPO. «Cinfães vs Benfica - SAPO Desporto». SAPO Desporto (եվրոպական պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  10. «FC Porto - SL Benfica, May 10, 2014 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  11. 11,0 11,1 «Bernardo Silva considerado o Jogador Revelação da II Liga». 2014 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  12. UEFA.com. «Benfica seal 33rd Portuguese title | Inside UEFA». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  13. 13,0 13,1 «Benfica win Portuguese title for 33rd time to end Porto's dominance». Mail Online. 2014 թ․ ապրիլի 20. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  14. 14,0 14,1 uefa.com (2014 թ․ մայիսի 18). «Benfica lift cup to seal historic treble». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  15. NEWEurope (2014 թ․ մայիսի 18). «Benfica beats Rio Ave 1-0 to win Portuguese Cup final». New Europe (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  16. 16,0 16,1 UEFA.com. «Portuguese League Cup boosts Benfica». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  17. «Benfica beat Rio Ave to clinch Portuguese League Cup title - Sports News - SINA English». english.sina.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  18. «Monaco loan Benfica youngster Silva». www.sportingnews.com (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  19. «Futebol: Ivan Cavaleiro e Bernardo Silva emprestados». www.slbenfica.pt. 2014 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  20. «FC Girondins Bordeaux - AS Monaco, Aug 17, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  21. «Bordeaux 4-1 Monaco». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  22. «AS Monaco - Bayer 04 Leverkusen, Sep 16, 2014 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  23. «AS Monaco - Olympique Marseille, Dec 14, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  24. «AS Monaco - FC Nantes, Jan 17, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  25. «Bernardo Silva completes €15.75m Monaco move from Benfica - Goal.com». Goal.com (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հունվարի 21. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  26. «AS Monaco sign Bernardo Silva permanently for €15.75m | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  27. UEFA.com. «Monaco make Bernardo Silva move permanent». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  28. «Monaco complete permanent deal for Portuguese midfielder Bernardo Silva». www.sportskeeda.com (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունվարի 22. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  29. «OGC Nice - AS Monaco, Feb 20, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  30. «SM Caen - AS Monaco, Apr 10, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  31. «Stade Malherbe Caen v AS Monaco FC Live Commentary & Result, 10/04/2015, Ligue 1 | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  32. «AS Monaco - FC Metz, May 16, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  33. «Bernardo Silva | Football Stats | Manchester City | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  34. «Bernardo Silva signs Monaco contract extension | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  35. «Monaco extends Silva contract». BeSoccer (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  36. «Bernardo Silva extends Monaco contract until 2020». ITV News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  37. «EA Guingamp - AS Monaco, Sep 27, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  38. «Stade Reims - AS Monaco, Oct 25, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  39. «AS Monaco - JS Saint-Jean Beaulieu, Jan 3, 2016 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  40. «AS Monaco - FC Toulouse, Jan 24, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  41. «AS Monaco - EA Guingamp, Apr 30, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  42. «Bernardo Silva | Football Stats | Manchester City | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  43. «AS Monaco - EA Guingamp, Aug 12, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  44. «CSKA Moscow - AS Monaco, Oct 18, 2016 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  45. «PFK CSKA Moskva v AS Monaco FC Live Commentary & Result, 18/10/2016, UEFA Champions League | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  46. «FC Girondins Bordeaux - AS Monaco, Dec 10, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  47. «Olympique Marseille - AS Monaco, Jan 15, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  48. «Marseille 1-4 Monaco». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 15. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  49. «Paris Saint-Germain - AS Monaco, Jan 29, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  50. «Paris Saint-Germain 1-1 Monaco: Bernardo Silva leaves it late to grab draw». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  51. «AS Monaco - Paris Saint-Germain, Apr 1, 2017 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  52. «PSG brush aside Monaco to win French League Cup for fourth straight year» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  53. «PSG beat Monaco to lift fourth straight League Cup». The Star Online (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  54. Jones, Matt. «Monaco Win 2016-17 Ligue 1 Title After 2-0 Win vs. Saint-Etienne». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  55. 55,0 55,1 «Monaco win first Ligue 1 crown in 17 years | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  56. uefa.com. «UEFA Champions League 2016/17 - History - Monaco – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  57. AS, Diario (2017 թ․ մայիսի 9). «Juventus 2-1 Monaco Champions League semi-final: Mandzukic, Alves, Mbappe goals, match report». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  58. «Juventus FC - AS Monaco, May 9, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  59. «Juventus 2-1 Monaco (4-1 agg)» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  60. 60,0 60,1 «Trophées UNFP : le palmarès complet de l'édition 2017». Sport24 (ֆրանսերեն). 2017 թ․ մայիսի 15. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  61. Watch, City (2017 թ․ մայիսի 26). «Manchester City announce the signing of midfielder Bernardo Silva from Monaco». City Watch (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  62. «Bernardo Silva: What Cristiano Ronaldo Told Me Ahead Of Manchester City Move». South African soccer news. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  63. «Bernardo Silva agrees to join Manchester City». MCFC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  64. «Manchester City sign Bernardo Silva from Monaco». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  65. «Manchester City sign Bernardo Silva». Orange Football Club (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  66. «Official: Manchester City sign Bernardo Silva for 50 million euros». MARCA in English (անգլերեն). 2017 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  67. «Bernardo Silva: Manchester City complete £43m deal for Monaco midfielder». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 26. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  68. Christenson, Marcus; Romano, Fabrizio (2017 թ․ մայիսի 26). «Monaco's Bernardo Silva joins Manchester City in £43.6m deal». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  69. «Brighton & Hove Albion - Manchester City, Aug 12, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  70. «Manchester City - Stoke City, Oct 14, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  71. «Leicester City - Manchester City, Dec 19, 2017 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  72. «Manchester City - Chelsea FC, Mar 4, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  73. «Bernardo Silva strikes as Manchester City ease past Chelsea». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  74. «Bernardo Silva | Football Stats | Manchester City | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  75. Aarons, Ed (2018 թ․ ապրիլի 15). «Manchester City crowned Premier League champions after shock United defeat». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  76. 76,0 76,1 «Man City win Premier League as Man Utd lose to West Brom». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  77. Wembley, Daniel Taylor at (2018 թ․ փետրվարի 25). «Kompany on target as Manchester City cruise past Arsenal in Carabao Cup final». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  78. 78,0 78,1 «Manchester City's old guard blow away Arsenal to win EFL Cup». The Independent (անգլերեն). 2018 թ․ փետրվարի 25. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  79. «Chelsea FC - Manchester City, Aug 5, 2018 - Community Shield - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  80. 80,0 80,1 Lawrence, Amy (2018 թ․ օգոստոսի 5). «Sublime Manchester City sweep Chelsea aside to lift Community Shield». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  81. «Community Shield: Chelsea 0-2 Manchester City - Sergio Aguero scores twice» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  82. «Arsenal FC - Manchester City, Aug 12, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  83. «Arsenal 0-2 Man City: Raheem Sterling and Bernardo Silva impress». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  84. «Cardiff City - Manchester City, Sep 22, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  85. «Cardiff City 0-5 Manchester City: Visitors atone for Champions League defeat» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  86. «Manchester City - Manchester United, Nov 11, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  87. Burt, Jason; Tyers, Alan (2018 թ․ նոյեմբերի 11). «Manchester United suffer derby mauling as City dominance confirms growing gap between these two sides». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  88. «Chelsea FC - Manchester City, Feb 24, 2019 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  89. 89,0 89,1 Wembley, Daniel Taylor at (2019 թ․ փետրվարի 24). «Manchester City win Carabao Cup on penalties after Chelsea's Kepa chaos». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  90. Burt, Jason; Tyers, Alan (2019 թ․ փետրվարի 24). «Manchester City take the honours after Kepa Arrizabalaga antics overshadow otherwise drab League Cup final». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  91. 91,0 91,1 «Star man Silva delighted with Wembley win». www.efl.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  92. «Manchester City - FC Schalke 04, Mar 12, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  93. «Man City 7-0 Schalke (agg: 10-2): City ease through to quarter-finals» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մարտի 12. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  94. «Bernardo Silva extends City contract». MCFC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  95. «Bernardo Silva: Man City winger signs new three-year deal» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մարտի 13. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  96. «Man City transfer news: Bernardo Silva signs new deal until 2025 | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  97. «Bernardo extends Man City contract until 2025». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ մարտի 13. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  98. «Swansea City - Manchester City, Mar 16, 2019 - FA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  99. «Fulham FC - Manchester City, Mar 30, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  100. Cottage, Jacob Steinberg at Craven (2019 թ․ մարտի 30). «Sergio Agüero ensures Manchester City return to top with win at Fulham». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  101. «Manchester City - Watford FC, May 18, 2019 - FA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  102. Wallace, Sam; Bull, J. J. (2019 թ․ մայիսի 18). «Manchester City smash six past Watford in FA Cup final to win historic domestic treble». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  103. 103,0 103,1 «Manchester City Win FA Cup». beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  104. «Bernardo Silva | Football Stats | Manchester City | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  105. 105,0 105,1 «Six City players named in PFA Team of the Year». MCFC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  106. Association, Press (2019 թ․ ապրիլի 25). «PFA Team of the Year: Manchester United's Paul Pogba a shock inclusion». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  107. «PFA Team of the Year: Paul Pogba, Raheem Sterling and Sadio Mane included in side» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 25. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  108. 108,0 108,1 «Etihad Player of the Season | Winner announced». MCFC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  109. Пономаренко, Валерия (2019 թ․ մայիսի 21). «Bernardo Silva was named Player of the Year at Man City». Football News Scorenga UK (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  110. «Man City win Premier League: Title retention adds layer of invincibility» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 12. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  111. 111,0 111,1 «Manchester City retain English Premier League title». www.aljazeera.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  112. «Man City 6-0 Watford: City clinch historic domestic treble» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  113. «Man City thrash Watford 6-0 in FA Cup final to complete domestic treble». www.nst.com.my. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  114. «Liverpool FC - Manchester City, Aug 4, 2019 - Community Shield - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  115. 115,0 115,1 Burt, Jason; Zeqiri, Daniel (2019 թ․ օգոստոսի 4). «Manchester City win Community Shield on penalties but Liverpool show signs of another strong challenge». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  116. «Community Shield: Liverpool 1-1 Man City (City won 5-4 on penalties)» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  117. «Who is Bernardo Silva? Manchester City pip United to sign Monaco ace». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  118. UEFA.com. «Getting to know Portugal star Bernardo Silva». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  119. Alves, Marcus. «Bernardo Silva: From Ball Boy to Perennial Sub to Manchester City Star». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  120. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Portugal – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  121. 121,0 121,1 uefa.com (2013 թ․ օգոստոսի 1). «Under-19 - Technical report - The UEFA technical team – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  122. «Serbia U19 - Portugal U19, Jul 29, 2013 - European U19 Championship 2013 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  123. uefa.com (2013 թ․ օգոստոսի 2). «Ten Under-19 talents to watch». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  124. uefa.com. «Under-21 2015 - History - Portugal – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  125. 125,0 125,1 Tighe, Sam. «2015 UEFA European Under-21 Championship: Team of the Tournament». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  126. «Sweden U21 - Portugal U21, Jun 30, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  127. 127,0 127,1 uefa.com (2015 թ․ հուլիսի 9). «Spot-on Sweden make history». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  128. «Portugal - Cape Verde, Mar 31, 2015 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  129. «Portugal 0-2 Cape Verde Islands». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մարտի 31. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  130. «Silva out, Sanches in as Portugal name Euro squad». Reuters (անգլերեն). 2016 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2018-11-26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  131. «Euro 2016: Bernardo Silva ruled out of Portugal Squad». DNA India (անգլերեն). 2016 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  132. UEFA.com. «Renato Sanches joins Ronaldo in Portugal squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  133. «Portugal - Gibraltar, Sep 1, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  134. «Portugal 5-0 Gibraltar». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  135. Smith, Alex (2017 թ․ մայիսի 25). «Cristiano Ronaldo included in Portugal's Confederation Cup squad». mirror. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  136. AS, Diario (2017 թ․ մայիսի 25). «Confederations Cup | Cristiano Ronaldo and Pepe in Portugal squad for Confed Cup». AS.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  137. «Cristiano Ronaldo Leads Portugal's 2017 FIFA Confederations Cup Squad, 2 Stars Snubbed». www.soccerladuma.co.za (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  138. FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Teams - Portugal - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  139. «New Zealand - Portugal, Jun 24, 2017 - Confederations Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  140. FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Matches - New Zealand-Portugal - Match Report - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  141. 141,0 141,1 «Portugal claim third place at Confederations Cup after extra-time win over Mexico». Eurosport. 2017 թ․ հուլիսի 2. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  142. «Portugal - Mexico, Jul 2, 2017 - Confederations Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  143. FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Matches - Portugal-Mexico - Match Report - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  144. «World Cup 2018: Portugal leave out several Euro 2016 winners». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  145. «Portugal World Cup 2018 Squad (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  146. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - BERNARDO SILVA - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  147. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - Portugal - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  148. «World Cup 2018: Edinson Cavani's superb double sees Uruguay beat Portugal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  149. «Uruguay - Portugal, Jun 30, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  150. Murray, Scott (2018 թ․ հունիսի 30). «World Cup 2018: Uruguay 2-1 Portugal – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  151. «Portugal name Cristiano Ronaldo and Joao Felix in Nations League squad». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  152. «Ronaldo, Joao Felix headline Portugal squad». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  153. «Cristiano Ronaldo and Joao Felix in 23-man Portugal squad for Nations League finals». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  154. «Portugal - Switzerland, Jun 5, 2019 - UEFA Nations League Finals - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  155. Tyers, Alan (2019 թ․ հունիսի 5). «Cristiano Ronaldo's stunning hat-trick fires hosts Portugal into the Nations League final». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  156. «Portugal - Netherlands, Jun 9, 2019 - UEFA Nations League Finals - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  157. «Result: Goncalo Guedes scores winner as Portugal land UEFA Nations League title». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  158. 158,0 158,1 «Portugal win Nations League as Gonçalo Guedes does for the Netherlands». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  159. UEFA.com. «Portugal 1-0 Netherlands: Nations League final at a glance». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  160. 160,0 160,1 UEFA.com. «Bernardo Silva and Frenkie de Jong win Nations League awards». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  161. «Cristiano "astounded" as Bernardo Silva wins Player of the Tournament». AS.com (անգլերեն). 2019 թ․ հունիսի 10. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  162. 162,0 162,1 UEFA.com. «UEFA Nations League Finals: Team of the Tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  163. «Nations League: Team of the Tournament, best player and ratings». Evening Standard (անգլերեն). 2019 թ․ հունիսի 10. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  164. 164,0 164,1 «Bernardo Silva». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  165. «Liga Honra: Bernardo Silva eleito melhor jogador do mês de outubro | Maisfutebol.iol.pt». Maisfutebol (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  166. «:.: Bernardo Silva melhor do mês na Segunda Liga - Benfica B - Jornal Record :.:». 2014 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  167. «Benfiquista Bernardo Silva eleito melhor futebolista da II Liga em janeiro». Jornal Expresso (եվրոպական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  168. «Bernardo Silva et Faneva Andriatsima, joueurs du mois de janvier! - Union Nationale des Footballeurs Professionnels». www.unfp.org (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնարդու Սիլվա» հոդվածին։