Բնական գազը Ռուսաստանում
2013 թվականի դրությամբ Ռուսաստանը բնական գազի երկրորդ խոշորագույն արտադրողն է աշխարհում՝ արդյունահանելով տարեկան ավելի քան 669 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, և բնական գազի աշխարհի ամենամեծ արտահանողը՝ տարեկան առաքելով մոտ 196 միլիարդ խորանարդ մետր գազ[1]։
Ըստ «The World Factbook» ալմանախի գնահատականի՝ Ռուսաստանն ունի նաև ամենամեծ գազի ապացուցված պաշարները (48 տրիլիոն խորանարդ մետր (tcm))[1]: Ըստ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) տվյալների առաջին հորիզոնականն զբաղեցնում է Ռուսաստանը, որի պաշարները գնահատվում է մոտ 49 տրիլիոն խորհանարդ մետրի, որը կազմում է աշխարհի ապացուցված պաշարների 24%-ը։ Այնուամենայնիվ, BP-ի գնահատականներով Ռուսաստանը երկրորդն է Իրանից հետո՝ 33 տրիլիոն խորանարդ մետրով[2]։ Բացի այդ, Ռուսաստանն, ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատականների, հավանաբար կունենա բնական գազի չբացահայտված հանքավայրերի ամենամեծ ծավալը՝ հավելյալ 6,7 տրիլիոն խորանարդ մետր[3]։ Ռուսաստանը տարեկան սպառում է մոտավորապես 457 մլրդ խորանարդ մետր՝ զիջելով միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին[1]։
Վեճեր Ուկրաինայի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականից սկսած ռուսական գազ մատակարարող «Գազպրոմը» և ուկրաինական նավթագազային «Նավթոգազ» ընկերությունը մի շարք վեճերի մեջ են։ Այս վեճերը ձևավորվել են պարզ բիզնես վեճերից և վերածվել են անդրազգային քաղաքական հարցերի, որոնք սպառնում են բնական գազի մատակարարմանը բազմաթիվ եվրոպական երկրներում, որոնց բնակչությունը և տնտեսական կայունությունը կախված են ռուսական բնական գազի ներկրումից, որը փոխադրվում է Ուկրաինայի տարածքով։
2005 թվականի ընթացքում Ռուսաստանը պնդում էր, որ Ուկրաինան չի վճարում գազի համար, այլ շեղում է գազատարներից այն, որը նախատեսված էր արտահանել ԵՄ։ Ուկրաինացի պաշտոնյաները սկզբում հերքում էին մեղադրանքը, սակայն ավելի ուշ «Նավթոգազ»-ը խոստովանեց, որ եվրոպական այլ երկրների համար նախատեսված բնական գազը պահվում և օգտագործվում է ներքին կարիքների համար[4]։ Վեճը իր գագաթնակետին հասավ 2006 թվականի հունվարի 1-ին, երբ Ռուսաստանը դադարեցրեց ուկրաինական տարածքով անցնող գազի բոլոր մատակարարումները[5]։ 2006 թվականի հունվարի 4-ին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն, և մատակարարումը վերականգնվել է։ Իրավիճակը հանդարտվեց մինչև 2007 թվականի հոկտեմբերը, երբ նոր վեճեր սկսվեցին ուկրաինայի կողմից ներկրած գազի պարտքերի շուրջ։ Դա հանգեցրեց 2008 թվականի մարտին գազի մատակարարման կրճատմանը։ 2008 թվականի վերջին ամիսներին հարաբերությունները կրկին լարվեցին, երբ Ուկրաինան և Ռուսաստանը չկարողացան պայմանավորվել Ուկրաինայի պարտքերի շուրջ։
2009 թվականի հունվարին այս անհամաձայնությունը հանգեցրեց մատակարարման ընդհատումների եվրոպական շատ երկրներում, և տասնութ եվրոպական երկրներ հայտնեցին, որ Ռուսաստանից Ուկրաինայով տեղափոխվող իրենց գազի մատակարարումների զգալի անկման կամ ամբողջական դադարեցման մասին[6][7]։ 2009 թվականի սեպտեմբերին երկու երկրների պաշտոնյաները հայտարարեցին, որ զգում են, որ իրավիճակը վերահսկելի է, և որ այս թեմայի շուրջ այլևս կոնֆլիկտներ տեղի չեն ունենա[8], առնվազն մինչև 2010 թվականի Ուկրաինայի նախագահական ընտրությունները[9]։ Սակայն 2009 թվականի հոկտեմբերին մեկ այլ տարաձայնություն առաջացավ 2010 թվականին Ուկրաինան Ռուսաստանից ներկրվող գազի քանակի վերաբերյալ։ Ուկրաինան մտադիր էր ավելի քիչ գազ ներկրել 2010 թվականին՝ տնտեսական անկման պատճառով արդյունաբերության կարիքների կրճատման պատճառով։ Այնուամենայնիվ, «Գազպրոմը» պնդել է, որ Ուկրաինան պիտի կատարի իր պայմանագրային պարտավորությունները և գնի գազի նախապես համաձայնեցված քանակությունները[10]։
2010 թվականի հունիսի 8-ին Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը վճռեց Ուկրաինայի «Նավթոգազը» վերադարձնել 12,1 միլիարդ խորհանարդ մետր գազ «RosUkrEnergo» ընկերությանը, որն տեղակայված է Շվեյցարիայում, և որի բաժնետոմսերի 50% պատկանում է Գազպրոմին։ Ռուսաստանը մեղադրել է ուկրաինական կողմին 2009 թվականին Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարերից գազի սիֆոնիզացման մեջ[11][12]։ Ուկրաինացի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, որ վերադարձը «արագ չի լինի»[13]։
2022 թվականին՝ 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, Եվրոպական միությունը մի շարք ֆինանսական պատժամիջոցներ ձևավորեց Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ, այդ թվում՝ գազի արդյունաբերության[14]։ Այդ պատճառով բամաթիվ եվրոպական երկրներ հնարավոր ֆինանսական ճգնաժամին սկսեցին պատրաստվել։ Գերմանական կառավարությունը սահմանափակեց վաճառքի նախատեսված բնական գազի քանակը։
Համաձայնագիր Չինաստանի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մայիսի 21-ին Ռուսաստանը և Չինաստանը տասնամյա բանակցություններից հետո հայտարարեցին պետական վերահսկվող գազային ընկերությունների՝ «Գազպրոմի» և Չինաստանի ազգային նավթային կորպորացիայի միջև համաձայնագրի կնքման մասին։ Համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանը Չինաստանին կմատակարարի տարեկան 38 միլիարդ խորանարդ մետր բնական գազ 30 տարվա ընթացքում՝ սկսած 2018 թվականից[15]։ Երկու երկրներն էլ պատասխանատվություն են կրելու նոր ենթակառուցվածքների կառուցման համար՝ տրանսպորտային տեղափոխումները հնարավոր դարձնելու համար։ Ռուսաստանը մոտ 55 միլիարդ դոլար կծախսի Սիբիրից Վլադիվոստոկ խողովակաշար կառուցելու համար, մինչդեռ Չինաստանը 20 միլիարդ դոլար կծախսի իր սահմաններում ենթակառուցվածքների կառուցման և զարգացման վրա։ Կովիկտա և Չայանդա գազի հանքավայրերը, որոնք կմատակարարեն բնական գազի մեծ մասը, ներկայումս հիմնականում զարգացած չեն[16]։
2005 թվականից ի վեր մի քանի անգամ փորձնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց ամեն անգամ վերջնական բանակցությունները երկրների ներկայացուցիչները խափանում են գնի շուրջ[17]։ Համաձայնեցված գինը չի բացահայտվել, սակայն իրավիճակին ծանոթներն ասում են, որ եվրոպացի գնորդներից ցածր գին ստանալը Չինաստանի հիմնական պահանջն է բանակցություններում[17]։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի ներկայացուցիչները նշել են, որ գինը տատանվելու է՝ ելնելով նավթի շուկայական գնից, ինչը գործարքն ավելի մոտ է դարձնում Ռուսաստանի ուզածին, քան այն, ինչ պահանջում էր Չինաստանը։ Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվել է 400 մլրդ ԱՄՆ դոլար։ Դա 25%-ով կավելացնի ռուսական գազի արտահանումը նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կազմում չընդգրկված երկրներ և Չինաստանը կդարձնի երկրի 2-րդ խոշոր գազի սպառողը՝ Գերմանիայից հետո։
Համաձայնությունը ձեռք է բերվել այն ժամանակ, երբ Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարները հանդիպեցին՝ քննարկելու Ասիայում ավելի մեծ համագործակցություն ընթացքը առանց արևմտյան տերությունների ներգրավման։ Այն դիտվեց որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարևոր քաղաքական և տնտեսական հաղթանակ։ Այն թույլ է տալիս Ռուսաստանին դիվերսիֆիկացնել իր բիզնեսը Եվրոպայից դուրս և թուլացնում է Արևմուտքի կողմից կիրառված տնտեսական պատժամիջոցների ուժը 2014 թվականի Ղրիմի բռնակցումից հետո։ Ընդհանուր առմամբ, դա թույլ է տալիս Ռուսաստանին նվազեցնել իր մեկուսացումը ուկրաինական ճգնաժամի պատճառով։ Չինաստանի համար գործարքն օգնում է նվազեցնել իր կախվածությունը ածուխից էլեկտրաէներգիա արտադրելու համար՝ օգտագործելով բնական գազի միջոցով ստացված էլեկտրաէներգիայի համեմատաբար ավելի քիչ աղտոտող մեթոդը։ Այն նաև օգնում է բավարարել երկրում բնական գազի աճող պահանջարկը։
Սուբսիդիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում բնական գազի սուբսիդավորման երկար պատմություն գոյություն ունի։ Բնական գազի սուբսիդավորումը երկրում վերականգնվող էներգիայի սահմանափակ աճի պատճառներից մեկն է[18]։ Այնուամենայնիվ, դժվար է գնահատել սուբսիդավորման չափը և քանակը, քանի որ հենանիշային գին գոյություն չունի[19]։ Հաճախ օգտագործվում են ցանցային հաշվարկներ[20], սակայն կան փաստարկներ դրանց վավերականության դեմ՝ ներքին սուբսիդիաների չափը որոշելիս։ «Netback»-ն այն գինն է, որով ռուսական գազը վաճառվում է Ռուսաստանի սահմանակից երկրներին՝ հանած տրանսպորտային ծախսերը և արտահանման վրա գանձվող հարկերը։ Սակայն վստահ չէ, որ ներքին գինը պետք է լինի նույնը, ինչ սահմանին ձեռք բերված գինը։ Այլընտրանքը կլինի դիտարկել բնական գազի մատակարարման շղթան, բացահայտել կրած կորուստները և դրանք դասակարգել որպես անուղղակի սուբսիդիաներ։ Այնուամենայնիվ, մատակարարման շղթայի բարդության պատճառով (ներառյալ վերին հոսքի գործառնությունները, մայրուղային խողովակաշարերը, բաշխիչ ցանցերը և տեղական կոմունալ ծառայությունները, որոնք երբեմն պատկանում են առևտրային կազմակերպություններին, երբեմն քաղաքապետարաններին կամ այլ մարմիններին), դժվար է որոշել ֆինանսական կորուստների չափը։
Ավտոմոբիլային օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում բնական գազով մեքենաների օգտագործումը խրախուսվում է կառավարության կողմից։ Հետշուկայի փոխակերպման փաթեթները վաճառվում են այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են Italgas-ը, մինչդեռ GAZ Group-ի որոշ մեքենաներ վաճառվում են բնական գազի սպառման համակարգերով[17]։ 2016 թվականի վերջի դրությամբ «Գազպրոմը» Ռուսաստանում ունի 254 լցակայանների ցանց[21], ծրագրված է մինչև 2020 թվականը հասցնել 500 կայանների[22]։ Նեֆտեկամսկի ավտոգործարանն՝ավտոբուսներ արտադրող ընկերությունը, գազով աշխատող ավտոբուսներ է արտադրում Daimler շարժիչներով։ Լադա Վեստայի բնական գազ օգտագործող տարբերակը ներկայացվել է 2017 թվականին։
Ազդեցությունը ռուսական բնական գազի վրա Ուկրաինայի հետ պատերազմի ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, առաջացրեց բնական գազի սպառազինման պատճառ, որը Ռուսաստանը փորձեց օգտագործել Արևմտաեվրոպական երկրներին Ուկրաինային աջակցություն ցույց տալու համար։ Արևմտյան Եվրոպայի երկրներ գազի մատակարարման սահմանափակումը հանգեցրեց նրան, որ «Հյուսիսային հոսք 2» խողովակը չսկսեց աշխատել, որին հաջորդեցին Ռուսաստանից Բալթյան մի շարք գազատարներ, որոնք դիվերսիայի ենթարկվեցին 2022 թվականի սեպտեմբերի 26-ին։ Ռուսական բանկերի նկատմամբ պատժամիջոցները դժվարացնում են «Գազպրոմի» համար միջազգային շուկայից գումարի ստացման ընթացքը, որը 2022 թվականին նվազել է 45,5%-ով՝ հասնելով 100,9 մլրդ խորանարդ մետրի[23]։ Գերմանիան, որը նախկինում ռուսական գազի հիմնական գնորդն էր, դադարեցրեց ներմուծումը մինչև 2022 թվականի դեկտեմբերը, ինչպես և Եվրոպական միության երկրների մեծ մասը (բացի Հունգարիայից)[24]։ Ռուսական գազի արդյունահանումը 2022 թվականին 20%-ով նվազեց, համեմատած 2021 թվականի ցուցանիշների, և, հավանաբար, տարիներ կանցնեն, մինչև Ռուսաստանը կգտնի այլընտրանքային գնորդներ Եվրոպական միության կորցրած շուկայի տեղը[25]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «The World Factbook: Russia». CIA. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Table 3.2 Natural gas proven reserves by country». Opec.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Christopher J. Schenk (2012). «An Estimate of Undiscovered Conventional Oil and Gas Resources of the World». US Geological Survey.
- ↑ «Ukraine gas row hits EU supplies».
- ↑ «Ukraine taxes extra Russian gas».
- ↑ https://www.reuters.com/article/topNews/idUKTRE5062Q520090107?sp=true.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ https://web.archive.org/web/20090117132153/http://www.time.com/time/world/article/0,8599,1870597,00.html. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013-02-01-ին. Վերցված է 2023-04-28-ին.
- ↑ https://www.reuters.com/article/rbssOilGasExplorationProduction/idUSLC31093620090912?pageNumber=1&virtualBrandChannel=0.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ http://www.kyivpost.com/nation/50341.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Ukraine to remain without gas because of RosUkrEnergo? | Events». Mignews.com.ua. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Бойко обещает как-то удовлетворить Фирташа». Minprom.ua. 2010 թ․ հունիսի 12. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Бойко объяснил Фирташу, что газ он быстро не получит | Украинская правда». Pravda.com.ua. 2010 թ․ հունիսի 13. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Lambert, Laurent; Tayah, Jad; Lee-Schmidt, Caroline; Abdalla, Monged (2022 թ․ սեպտեմբեր). «The EU's natural gas Cold War and diversification challenges». Energy Strategy Reviews (անգլերեն). 43: 100934. doi:10.1016/j.esr.2022.100934.
- ↑ «China and Russia Reach 30-Year Gas Deal».
- ↑ «Russia and China Agree on Long-Sought Natural Gas Supply Contract».
- ↑ 17,0 17,1 17,2
{{cite news}}
: Empty citation (օգնություն) - ↑ Overland, Indra; Kjaernet, Heidi (2009). Russian Renewable Energy: The Potential for International Cooperation. Ashgate.
- ↑ Overland, Indra; Kutschera, Hilde (2011). «Pricing Pain: Social Discontent and Political Willpower in Russia's Gas Sector». Europe-Asia Studies. 63 (2): 311–331. doi:10.1080/09668136.2011.547700.
- ↑ Lunden, Lars Petter; Fjaertoft, Daniel; Overland, Indra; Prachakova, Alesia (2012). «Gazprom vs. other Russian gas producers: The evolution of the Russian gas sector». Energy Policy. 61: 663–670. doi:10.1016/j.enpol.2013.06.055.
- ↑ «NGV fuel». Gazprom.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «О сети». gazprom-agnks.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Russian Gas Exports Outside Ex-Soviet States Fell 46 Percent In 2022, Gazprom Figures Show». 2023 թ․ հունվարի 2.
- ↑ «Hungary agrees on option for more Russian gas shipments, oil transit fees».
- ↑ «Gazprom in Search of New Natural Gas Markets After Exports to Europe Plummeted in 2022». Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.