Գերհարդ Շրյոդեր
Գերհարդ Շրյոդեր գերմ.՝ Gerhard Schröder | |
Կուսակցություն՝ | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Գյոթինգենի համալսարան |
Մասնագիտություն՝ | փաստաբան, քաղաքական գործիչ, խորհրդատու, ոչ գեղարվեստական գրող, լոբբիստ և կանցլեր |
Դավանանք | լյութերականություն |
Ծննդյան օր | ապրիլի 7, 1944[1][2][3][…] (80 տարեկան) |
Ծննդավայր | Mossenberg-Wöhren, Free State of Lippe, Նացիստական Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Ի ծնե անուն | գերմ.՝ Gerhard Fritz Kurt Schröder |
Հայր | Fritz Schröder? |
Մայր | Erika Vosseler? |
Ամուսին | Դորիս-Շրյոդեր Քյոփֆ[4], Hiltrud Schwetje?, Anne Taschenmacher?, Eva Schubach? և Kim So-yeon?[5] |
Կայք՝ | gerhard-schroeder.de/en/ |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Գերհարդ Ֆրից Կուրտ Շրյոդեր (գերմ.՝ Gerhard Fritz Kurt Schröder, ապրիլի 7, 1944[1][2][3][…], Mossenberg-Wöhren, Free State of Lippe, Նացիստական Գերմանիա), գերմանացի պետական և քաղաքական գործիչ։ 1998 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2005 թվականի նոյեմբերի 21-ը եղել է Գերմանիայի դաշնային կանցլերը։ 2017 թվականի սեպտեմբերի 29-ից «ՆԿ Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ (2008 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մոսենբերգ քաղաքում աշխատավորների ընտանիքում։ Ֆրից Շրյոդերի հայրը, որը կանչվել է վերմախտ, մահացել է Ռումինիայում 1944 թվականի հոկտեմբերի 4-ին, իսկ մայրն աշխատել է ֆերմայում։ Հաճախել է երեկոյան դպրոց, 1958 թվականից Գյոթինգենում շինարար է աշխատել։ 1963 թվականին անդամակցել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը (ԳՍԴԿ)։
1971 թվականին ավարտել է Գյոթինգենի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որտեղ 1971-1977 թվականներին աշխատել է իրավունքի ամբիոնում։ 1978-1990 թվականներին Հանովերում զբաղվել է մասնավոր իրավաբանական պրակտիկայով։ Միաժամանակ 1978 թվականին փոխարինել Է Կլաուս Ուվե Բենետերին ԳՍԴԿ-ի «երիտասարդ սոցիալիստների» սեկցիայի առաջնորդի պաշտոնում։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-1986 թվականներին եղել է Բունդեսթագի պատգամավոր։
1986 թվականին ԳՍԴԿ-ից ընտրվել է Ստորին Սաքսոնիայի լանդթագ և գլխավորել՝ խմբակցությունը։ 1989 թվականից ԳՍԴԿ նախագահության անդամ է։ 1990 թվականի հունիսի 21-ին ընտրվել է Ստորին Սաքսոնիա երկրամասի վարչապետ։ 1994 թվականին եղել է ԳՍԴԿ-ի արտաքին գործերի նախարարի թեկնածու, սակայն ընտրություններում կուսակցությունը պարտվել է։
Դաշնային կանցլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականի հոկտեմբերին իշխանության է եկել Սոցիալ-դեմոկրատների և Կանաչների կոալիցիան՝ տնտեսության արդիականացման, ձեռնարկատիրության աջակցության և սոցիալական պաշտպանության համակարգի պահպանման խոստումներով։ Սոցիալ-դեմոկրատների հաղթանակը ոչ փոքր չափով բացատրվում էր գործազրկության աճին վերջ դնելու և երկրում տնտեսական լճացման դեմ պայքարելու խոստումով։
Առաջին ժամկետի ընթացքում Շրյոդերը արտաքին գործերի նախարար է նշանակել Յոշկա Ֆիշերին, պաշտպանության նախարար՝ Ռուդոլֆ Շարպինգին, էկոնոմիկայի նախարար՝ Օսկար Լաֆոնտենին, ներքին գործերի նախարար՝ Օտտո Շիլիին։ 2002 թվականի հուլիսի 19-ին պաշտպանության նոր նախարար է դարձել Պետեր Շտրուկը։ Էկոնոմիկայի և աշխատանքի նախարար դարձել է Վոլֆգանգ Կլեմենտը։
Երկրի ղեկավարությունում Շրյոդերին պետք է ընտրեր ճգնաժամի հաղթահարման երկու հայեցակարգերի՝ նեոլիբերալ տնտեսագետների առաջարկած կամ այն մեկի միջև, որի կողմնակիցն էին ձախ սոցիալ-դեմոկրատները՝ Օսկար Լաֆոնտենի գլխավորությամբ։ Շրյոդերն ընտրել է առաջին տարբերակը, ինչը հանգեցրել է Լաֆոնտենի հետ հարաբերությունների խզման, ինչի արդյունքում վերջինս լքել է ԳՍԴԿ-ը։ Միևնույն ժամանակ Շրյոդերի փորձը՝ ձեռնամուխ լինել քաղաքացիների սոցիալական իրավունքների կրճատման ծրագրի կատարմանը, հանգեցրել է բնակչության կողմից ԳՍԴԿ-ի աջակցության սրընթաց անկման։
Չկարողանալով լուծել կառուցվածքային տնտեսական խնդիրները, Շրյոդերը գրեթե պարտություն կրեց 2002 թվականի հոկտեմբերի 22-ի ընտրություններում։
2003 թվականի մարտին Շրյոդերը գործարկել է ազատական տնտեսական բարեփոխումների ծրագիրը, որը հայտնի է որպես «Օրակարգ 2010» (Agenda 2010)։ Այն նախատեսում էր աշխատանքային օրենսդրության ազատականացում՝ նոր աշխատատեղերի ստեղծման խթանման նպատակով, առողջապահության, կենսաթոշակային և սոցիալական ապահովության ծախսերի սահմանափակում։ 2004 թվականի օգոստոսին Շրյոդերը որոշակի հաջողությունների է հասել գործազրկության դեմ պայքարում. Գերմանիայում գործազուրկների թիվը կրճատվել է մինչև 3,7 միլիոն մարդ կամ աշխատունակ բնակչության 8,8 %-ը[9]։
2004 թվականին ԳՍԴԿ շարքերը լքել են ձախ դիրքերում կանգնած կուսակցության մեծ թվով անդամներ։ 2005 թվականին նրանք նախկին ԳԴՀ կոմունիստների հետ միասին ստեղծել են Ձախ կուսակցությունը։2004 թվականին Շրյոդերը հրաժարական է տվել ԳՍԴԿ-ի ղեկավարի պաշտոնից, իսկ նրան հաջորդել է Ֆրանց Մյունտեֆերինգը։ 2005 թվականի մայիսի 22-ին Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի տեղական ընտրություններում կրած պարտությունից հետո Շրյոդերը հայտարարել է ԳՍԴԿ-ի որոշման մասին «արտահերթ ազգային ընտրությունների անցկացումը նախաձեռնելու արդեն 2005 թվականի սեպտեմբերին» այսինքն «նրա լիազորությունների ժամկետի ավարտից մեկ տարի առաջ»։ Սոցիալ-դեմոկրատները Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասում իշխել են վերջին 39 տարում, սակայն մայիսի 22-ին այստեղ ստացել են ձայների ընդամենը 37,1 %-ը, իսկ ՔԴԿ՝ 44,8 %-ը։ Պարտությունը Շրյոդերին զրկել է բունդեսրաթի մեծամասնությունից, որն այժմ պատկանում է ՔԴԿ կոալիցիային։
2005 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ։ Բոլորի համար անսպասելի ԳՍԴԿ-ն, որը կանխագուշակում էր պարտությունը, և ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը գրեթե նույն թվով ձայներ ստացան, սակայն դրանք բավարար չէին միակուսակցական կառավարություն ձևավորելու համար։ 2005 թվականի հոկտեմբերի 10-ին ՔԴՄ/ՔՍՄ-ի և ԳՍԴԿ-ի «մեծ կոալիցիայի» ստեղծման շուրջ բանակցությունների ընթացքում որոշվել է, որ Անգելա Մերկելը կդառնա Գերմանիայի նոր կանցլեր։
Կանցլեր Անգելա Մերկելի համաձայնության դիմաց ԳՍԴԿ-ն աշխատասենյակում ստացել է 8 նախարարական պաշտոն՝ արտաքին գործերի, ֆինանսների, արդարադատության, աշխատանքի, շրջակա միջավայրի պահպանության, առողջապահության, տրանսպորտի, ինչպես նաև տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով։ Գերհարդ Շրյոդերը հրաժարվել է մասնակցել Գերմանիայի կառավարությանը, հրաժարվել է Բունդեսթագում պատգամավորական մանդատից և 2006 թվականի հունվարից աշխատանքի է անցել Շվեյցարական լրատվամիջոցների խոշորագույն Կոնցեռն «Ringier»-ում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրյոդերի հայրը 1940 թվականին զորակոչվել էր վերմախտի շարքեր։ 1943 թվականի վերջին նա տանը եղել է կարճատև արձակուրդում, իսկ 1944 թվականի կեսերին նամակ է ստացել իր կնոջ՝ Էրիկայից որդու Գերհարդի ծննդյան լուրի մասին։ 1944 թվականի հոկտեմբերի 4-ին Ռումինիայում մահացել է Ֆրից Շրյոդերը։ Գերհարդ Շրյոդերը հորը կյանքում ոչ մի անգամ չի տեսել, սակայն զինվորական համազգեստով նրա լուսանկարը միշտ պահում է աշխատասեղանի վրա։ 2004 թվականի օգոստոսի 12-ին, գտնվելով Ռումինիայում, նա առաջին անգամ այցելել է Տրանսիլվանիայի Չեանու-Մարե կոմունայում գտնվող եղբայրական գերեզման, որտեղ թաղված է նրա հայրը։ Գերհարդ Շրյոդերը ունի եղբայր և երեք քույր։
Տիրապետում է անգլերենին։ Սիրում է սեղանի թենիս և ջազ։
Գերհարդ Շրյոդերն ամուսնացել է 5 անգամ, սակայն չունի սեփական զավակներ[10]։
2004 թվականին Շրյոդերը և Կեպֆը Սանկտ Պետերբուրգի մանկատնից որդեգրել են երեք տարեկան որբ աղջկա, որի կոչել են Վիկտորիա։ 2006 թվականին Շրյոդերների ընտանիքը նույն մանկատնից որդեգրել է Գրեգորի անունով որբ տղայի։
Գերմանիա և Ռուսաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանական մամուլի և ընդդիմադիր կուսակցությունների վերաբերմունքը Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ կտրուկ վատացել է այն բանից հետո, երբ 2004 թվականի աշնանը Վլադիմիր Պուտինը ձեռնարկել էր մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված էին պետական իշխանության կենտրոնացմանը։
Սակայն Գերմանիայի Դաշնային կառավարությունը չի պաշտպանել Գերմանիայի և Ռուսաստանի միջև գործընկերային հարաբերությունները վերանայելու ընդդիմության պահանջները։ Ինքը՝ Գերհարդ Շրյոդերը թերթին տված հարցազրույցում հայտարարել է․
Հյուսիս-Եվրոպական գազատար։ Կոռուպցիոն մեղադրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Գերմանիա կատարած այցի ընթացքում համաձայնագիր է ստորագրվել Հյուսիս-Եվրոպական գազատարի՝ Ռուսաստանի և Գերմանիայի միջև Բալթիկ ծովի հատակով գազատարի շինարարության մասին[11]։
Սպասվում էր, որ նոր գազամուղը կարող է տարածաշրջանում քաղաքականության վրա ազդող առանցքային գործոն դառնալ։ Սակայն Մերձբալթյան երկրները, Լեհաստանն ու Բելառուսը դեմ են արտահայտվել այդ նախագծի իրականացմանը։ Այսպես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հյուսիս-Եվրոպական գազատարի շինարարությունն անվանել է «Ռուսաստանի ամենահիմնական նախագիծը»[12]։
2005 թվականի դեկտեմբերին, Գերմանիայի Դաշնային կանցլերի պաշտոնից Շրյոդերի հեռանալուց հետո, հայտարարվել է, որ նա կգլխավորի Հյուսիս-Եվրոպական գազատարի North European Gas Pipeline Company ընկերության բաժնետերերի կոմիտեն[13]։ Բաժնետերերի կոմիտեն կատարում էր տնօրենների խորհրդի գործառույթները։
Նրա առաջարկած վճարովի պաշտոնի ընդունումը կոնսորցիումում, որտեղ գերիշխում էր «Գազպրոմը», հարուցել Է Գերմանիայի հասարակության և կուսակցությունների քննադատությունը, գերմանական և արտասահմանյան մամուլի բացասական արձագանքը[14][15][16]։ Քննադատները նշել են, որ Շրյոդերը հայտնի պաշտոն է զբաղեցրել ընկերությունում ընդամենը հինգ ամիս անց, երբ Շրյոդերի կառավարությունը Ռուսաստանի հետ պայմանավորվել է այդ գազատարի շինարարության շուրջ։ Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության (FDP) առաջնորդ Գիդո Վեստերվելեն Շրյոդերին մեղադրել է կոռուպցիայի մեջ։ Շրյոդերը հասել է այն դատական որոշմանը, որն արգելում է Վեստերվելեին նման արտահայտություններ անել, որը վերջինիս կողմից բողոքարկվել է[17], 2006 թվականի ապրիլի 3-ին Համբուրգի հողային դատարանն արգելել է Վեստերվելեին կրկնել նրա մեղադրանքներն այն մասին, որ նախկին կանցլերն անձամբ է շահագրգռված եղել նախագծում[18]։
Tagesspiegel-ը կարծիք է հայտնել, որ Շրյոդերը արտահերթ ընտրություններ է նշանակել սեպտեմբերին, որպեսզի հասցնի ավարտին հասցնել նախագիծը և այնտեղ ապահովել իր համար շահավետ պաշտոնը[19]։ Համաձայնագիրը ստորագրվել է ընտրություններից ընդամենը տասը օր առաջ։
Բացի այդ, Շրյոդերին մեղադրել են այն բանում, որ նա պատրաստվում էր հանդես գալ որպես պատրվակ կասկածելի ծագման ռուսական ակտիվների օրինականացման համար, առավել ևս, որ մոտավորապես նույն ժամանակ հաղորդումներ են հայտնվել ԱՄՆ առևտրի նախկին նախարար Դոնալդ Էվանսին որպես «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ ներգրավելու Ռուսաստանի իշխանությունների մտադրության մասին՝ արտասահմանյան ներդրողների շրջանում նրա բաժնետոմսերի նախատեսվող Տեղաբաշխումից առաջ (վերջինս հրաժարվել է առաջարկից)։
2005 թվականի դեկտեմբերի կեսերին Շրյոդերի նշանակման հարցը քննարկման էր դրվել Բունդեսթագում։
2005 թվականի դեկտեմբերի 20-ին կանցլեր Անգելա Մերկելը «Frankfurter Allgemeine Zeitung» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ տեղյակ չի եղել նախապատրաստվող նշանակումից, նախքան այդ մասին հայտնել էին ԶԼՄ-ները։ Նրա կարծիքով՝ այդ որոշումը քաղաքական ոլորտից դուրս էր, սակայն այն կարող է խնդիրներ ստեղծել Լեհաստանի և Մերձբալթյան երկրների հետ Գերմանիայի հարաբերություններում։
«The Washington Post» թերթում Շրյոդերի որոշումն անվանվել է «քաղաքական դավաճանություն»[14]։
Քաղաքականության քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ, կոնգրեսական Թոմ Լանտոսը 2007 թվականին խիստ քննադատության է ենթարկել Գերհարդ Շրյոդերի և Ժակ Շիրակի քաղաքականությունը, որոնք, մասնավորապես, 2004 թվականին մերժել են ԱՄՆ-ին Իրաք ներխուժմանն աջակցելու հարցում[20]։
Լայն տեղեկատվական հրապարակումներ է ստացել միջադեպը, երբ Լանտոսը հրապարակավ մեղադրել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին «քաղաքական մարմնավաճառության» մեջ։ Սկանդալային հայտարարությունը հնչել է Վաշինգտոնում կոմունիստական ռեժիմների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացման ժամանակ[21]։
Այլ տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք ԶԼՄ-ներում հարցազրույց է հայտնվել Գերմանիայի Դաշնային կանցլերի իմիջի գծով խորհրդական Սաբինա Շվինդ ֆոն Էգելշտայնի հետ, որից հետևում էր, որ Գերհարդ Շրյոդերը մի քանի տղամարդ քաղաքական գործիչների (Ռոնալդ Ռեյգանի հետ միասին) թվում է, որոնք ներկում են մազերը։ Դրանից հետո ԶԼՄ-ներում այս թեմայով բանավեճ է ծավալվել։ Շրյոդերը դատարանի միջոցով (որի նիստը տևել է ընդամենը 10 րոպե, իսկ Շրյոդերը դրան ներկա չի եղել) հասել է իր մազերին վերաբերող հարցազրույցներից մեջբերումներ տարածելու արգելքի[22], և սպառնացել է դատի տալ նրանց, ովքեր կհայտնեն, որ իրենք ներկում են իրենց մազերը[23]։ Դրանից հետո նրա մազերի վերաբերյալ քննարկումը դադարել է[24]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեծ խաչ (1999 թվականի հունիսի 30)։
- Սպիտակ արծվի շքանշան (2002 թվականի մարտի 4, Լեհաստան)։
- Սպիտակ առյուծի շքանշանի մեծ խաչ (2017, Չեխիա)[25]։
- Պատվո լեգեոնի շքանշանի մեծ խաչի ասպետ (2000 թվականի հոկտեմբերի 2, Ֆրանսիա)[26]։
- Կաթոլիկ Իզաբելա շքանշանի մեծ խաչի ասպետ (Իսպանիա)։
- Ռումինիայի աստղի շքանշանի մեծ խաչ (2004, Ռումինիա)։
- Ելենա Թագուհու շքանշան (2007, Խորվաթիա)[27]։
- Արժանիքների շքանշան (2001 թվականի նոյեմբերի 5, Մալթա)։
- Պերուի արևի շքանշանի մեծ խաչ (Պերու)։
- Ոսկե արծվի շքանշան (2003 թվականի նոյեմբերի 5, Ղազախստան), ղազախա-գերմանական հարաբերությունների զարգացման գործում ներդրած նշանակալի անձնական ավանդի, երկու պետությունների և նրանց ժողովուրդների միջև փոխշահավետ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի հաստատմանն աջակցելու համար[28]։
- Ոսկե Ռունի շքանշան (2000 թվականի մարտի 28, Վրաստան), Վրաստանի անկախության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, գերմանացի և վրացի ժողովուրդների միջև կապերի զարգացման և միջազգային կազմակերպություններում Վրաստանի հատուկ աջակցության համար[29]։
- Մարիամի 1-ին աստիճանի խաչի շքանշան (2000, Էստոնիա)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ https://web.archive.org/web/20150328171756/http://www.tagesschau.de/inland/schroeder-trennung-101.html
- ↑ Altkanzler : Gerhard Schröder hat zum fünften Mal geheiratet — 2018.
- ↑ Schröder gibt Ehrenbürgerwürde von Hannover zurück
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ AWO erkennt Gerhard Schröder den Heinrich-Albertz-Friedenspreis ab
- ↑ Доклад федерального агентства по занятости. Август 2007(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
- ↑ «Шредер женился в пятый раз» (ռուսերեն). Газета.Ru. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Russland und Deutschland unterzeichnen Pipeline-Abkommen». Erdgas (գերմաներեն). Der Spiegel. 8 сентября 2005. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Лукашенко назвал «самый дурацкий проект России». Лента.ру, 14.1.2007.
- ↑ «Путин «завербовал» Шрёдера на работу в России за 1,5 млн евро в год». NEWSru. 12 декабря 2005. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2 октября 2008-ին.
- ↑ 14,0 14,1 «Зарубежные СМИ: после газовой сделки с Кремлём престиж Шрёдера улетучивается как газ». NEWSru. 13.12.2005. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2 октября 2008-ին.
- ↑ «Schroeder attacked over gas post». BBC. 10 декабря 2005. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2 октября 2008-ին.
- ↑ «Gerhard Schroeder's Sellout». Washington Post. 13.12.2005. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2 октября 2008-ին.
- ↑ «Суд рассматривает иск Вестервелле к Шрёдеру». Немецкая волна. 31 марта 2006. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2 октября 2008-ին.
- ↑ «Герхард Шрёдер через суд добился запрета обвинять его в коррупции при выдаче займа "Газпрому"». NEWSru. 3.4.2006. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2 октября 2008-ին.
- ↑ «Почему Шрёдер не ушел в отставку в мае?». Немецкая волна. 19.12.2005. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ «Lantos Raps Former European Leaders». Associated Press. 13 июня 2007. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2 октября 2008-ին.
- ↑ «Шрёдер - политическая проститутка». Gazeta.Ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ 10 минут потребовалось суду, чтобы выяснить, красит ли волосы Герхард Шредер.(չաշխատող հղում) NEWSru.com.
- ↑ Канцлер Шредер подаст в суд на любого, кто заявит, что он красит волосы.(չաշխատող հղում) NEWSru.com.
- ↑ ««Ситуация в мире сложная, Дима. Можно и страну потерять»: Что мы узнали из книги Михаила Зыгаря «Вся кремлевская рать»». Meduza. 22 октября 2015. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Prezident republiky udělil státní vyznamenání». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ M. et B. Wattel, 2009, էջեր 412
- ↑ «Amtliche Mitteilung der kroatischen Botschaft in Berlin». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Указ Президента Республики Казахстан от 5 декабря 2003 года № 1244 «О награждении орденом «Алтын Кыран» (Золотой Орёл) Г. Шрёдера»
- ↑ В. Лазаренко Государственные награды Республики Грузия // Петербургский коллекционер : газета. —СПб., 2008. — В. 48. — № 3. — С. 44—46. Архивировано из первоисточника 25 Նոյեմբերի 2020.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերհարդ Շրյոդեր» հոդվածին։ |
|
- Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Ապրիլի 7 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վրացական «Ոսկե գեղմ» շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանիայի կանցլերներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Գերմանացի իրավաբաններ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Գերմանիայի կառավարության ղեկավարներ
- Գերմանացի պետական գործիչներ
- Ոչ գեղարվեստական գրողներ