Դատախազ
Դատախազ, դատախազության հիմնական օրինական ներկայացուցիչն է։ Դատավարության ընթացքում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձի դեմ հարուցված փաստարկների համար պատասխանատու կողմ է։ Տարբեր երկրներում դատախազների գործառույթները տարբեր են և հիմնականում պայմանավորված են պատմականորեն ստեղծված պայմաններով։
Դատախազության կազմակերպման և գործունեության սկզբունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատախազության գործունեությունը հիմնված է Հայաստանի Սահմանադրության և «Դատախազության մասին» Հայաստանի օրենքով ամրագրված սկզբունքների վրա, բնութագրում են դատախազության տեղը և դերը պետական մարմինների համակարգում, մարմինների գործունեությունը։ Դատախազության կազմակերպման և գործունեության սկզբունքները սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ Դատախազությունը օրինականությունն ամրապնդելուն, կատարումն ապահովելուն հանցագործության պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները բացահայտելուն ու վերացնելուն ուղղված իր գործունեությունը իրականացնում է՝ հիմնվելով նշված սկզբունքների ողջ համակարգի վրա Դատախազության կազմակերպման և գործունեության սկզբունքներն են Օրինականությունը, և ժողովրդավարությունը, համակարգի միասնականությունը, անկախությունը։
Օրինականությունը Օրինականության սկզբունքի համաձայն՝ Դատախազությունն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրության և մյուս օրենքների հիման վրա։ Օրինականության սկզբունքն ընդգրկում է դատախազության գործունեության բոլոր ոլորտները Դատախազության մարմինների համար օրինականության սկզբունքի պահպանումն առավել կարևոր է քրեական դատավարությունում քանի որ այստեղ սահմանափակվում են անձի սահմանադրական իրավունքները և ազատությունները։ Հետևաբար, ոչ միայն դատախազի գործողությունները պետք է լինեն օրինական, այլև նա պետք է պատշաճ հսկողություն իրականացնի հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ։ Դատախազները պետք է հսկողությունը կազմակերպեն այնպես, որ բացառվի անձի ապօրինի ձերբակալման, կալանավորման, խուզարկության, նրան անտեղի պատասխանատվության ենթարկելու դեպքերը։ Դատախազի լիազորություններից բխող նրա օրինական պահանջները ենթակա են կատարման։ Դատախազի պահանջը չկատարելն առաջացնում օրենքով նախատեսված պատասխանատվություն։
Ժողովրդավարությունը և հրապարակայնությունը դատախազության մարմիններում
Հայաստանի Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետությունը հռչակում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն։ Սա նշանակում է, որ ժողովրդավարությունը՝ որպես համընդհանուր իրավական սկզբունք, ընկած է դատախազության գործունեության հիմքում։ Ժողովրդավարության սկզբունքը ենթադրում է, որ դատախազությունը չի կարող գործել հասարակությունից կտրված և իր գործունեությունն իրականացնում է հանուն ժողովրդի։ Հասարակությունը պետք է հնարավորություն ունենա հետևել դատախազության գործունեությանը։ Ժողովրդավարությունը և հրապարակայնությունը առանձին սկզբունքներ են սակայն հաշվի առնելով դրանց փոխկապվածությունը նպատակահարմար է դրանք ուսումնասիրել համակեցության մեջ։ Աշխատել ժողովրդավարության հրապարակայնության պայմաններում նշանակում է օրենքի խախտումները հայտնաբերելու և վերացնելու համար հաշվի առնել հասարակության կարծիքը, հենվել քաղաքացիների, աշխատավորական կոլեկտիվների հասարակական կազմակերպությունների օգնության վրա և օգտագործել զանգվածային լրատվության միջոցները։ Հրապարակայնության սկզբունքը ենթադրում է, որ դատախազության գործունեության մասին պետք է տեղյակ լինեն ինչպես պետական իշխանության համապատասխան մարմինները, այնպես էլ հասարակությունը։ Պետական մարմինների հրապարակային գործունեությունը ժողովրդավարական հասարակության հատկանիշներից մեկն է։ Գլխավոր Դատախազը յուրաքանչյուր տարի Հայաստանի Ազգային ժողով և Հանրապետության Նախագահին է ներկայացնում և հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին։ Դատախազությունը զանգվածային լրատվության միջոցների օգնությամբ հասարակությանը տեղյակ է պահում երկրում օրինականության վիճակի, ինչպես նաև հանցագործությունների դեմ պայքարում ձեռնարկվող միջոցառումների մասին։ Դա հասարակությանը հնարավորություն է տալիս հսկողություն իրականացնել դատախազության գործունեության նկատմամբ։ Հրապարակայնության սկզբունքը դատախազության մարմինների գործունեության մեջ ստանում է առանձնահատուկ կիրառություն, ինչը պայմանավորված է դատախազության խնդիրներով, լիազորություններով և գործունեության բնույթով։ Դատախազությունը հանրությանը տեղեկացնում է իր իրականացրած գործունեության մասին այնքանով, որքանով դա չի հակասում մարդու և քաղաքացու իրավունքներին ինչպես նաև պետական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքների պահպանությանը։ դատախազը և քննիչը պետք է հիմք ընդունեն օրենքի այն պահանջը, որ նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ։
Դատախազության Մարմինների Անկախությունը
Անկախությունը ցանկացած մարմնի կամ պաշտոնատար անձի արդյունավետ գործունեության հիմնական երաշխիքն է։ «Դատախազության մասին» Հայաստանի օրենքի 6-հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր դատախազ իր լիազորություններն իրականացնելիս ինքնուրույն է որոշումներ ընդունում՝ հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա և պատասխանատու է իր ընդունած որոշումների համար։ Դատախազն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է։ Դատախազական մարմինների անկախությունը տարածվում է միայն դատախազության մարմինների համակարգից։ Օրենքում ոչ միայն հռչակվում է դատախազության մարմինների անկախության սկզբունքը այլ նաև նախատեսվում են դրա իրականացումն ապահովող մի շարք երաշխիքներ օրինակ դատախազի գործունեությանը միջամտելու անթույլատրելիության, դատախազի պահանջների կատարման պարտադիր լինելը , դատախազների անձեռնմխելիությունը , դատախազների նյութական և սոցիալական ապահովվածությունը, իրավական պաշտպանվածությունը և այլ երաշխիքները։Դատախազության մարմինների անկախության երաշխիքներից է դրանց ապաքաղաքականացվածությունը։
Դատախազը չի կարող լինել կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական չեզոքություն։ Պետական և տեղական ինքնակառավարման ընտրություններին դատախազը կարող է մասնակցել միայն որպես ընտրող։
Դատախազը չի կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի և կարգի։ Դատախազի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտներ ստեղծելը, նրա գործունեության կապակցությամբ նրան վիրավորելը, նրան և նրա ընտանիքին անդամների կյանքի, առողջության կամ գույքի նկատմամբ ոտնձգություն գործադրելը կամ դրա սպառնալիքն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Դատախազին չի թույլատրվում բերման ենթարկել առանց գլխավոր դատախազի համաձայնության, բացառությամբ դատական ակտի հիման վրա բերման ենթարկելու դեպքերի։ Դատախազի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում է գլխավոր դատախազը։
Դատախազության Մարմինների Միասնականությունը.
Հայաստանի դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ Իրավաբանական գրականության մեջ դատախազության մարմինների կազմակերպական ու գործունեության միասնականությունը նշանակում է, որ դատախազության ողջ համակարգը՝ ներքևից վերև, կազմակերպվում է մի և նույն սկզբունքներով, ղեկավարվում են մի և նույն օրենսդրությամբ, հետապնդում են մի և նույն նպատակները և լուծում միևնույն խնդիրները։ Դատախազության առջ և դրված խնդիրները պարտադիր են ինչպես գլխավոր դատախազի այնպես էլ մյուս բոլոր դատախազների համար։ Գլխավոր Դատախազը և նրան ենթակա դատախազների իրենց լիազորություններն իրականացնելիս ղեկավարվում են միևնույն օրենսդրությամբ։
Դատախազի կարգավիճակի միասնականությունը միաժամանակ ենթադրում է նաև նրանց իրավունքների շրջանակի տարբերություն՝ կախված այն բանից, թե նրանք դատախազության մարմինների համակարգի որ՞ օղակում են գտնվում։ Դատախազության մարմինների համակարգը կրում է կենտրոնացված բնույթ, և դրանց ղեկավարումն իրականացնում է գլխավոր դատախազը, որը վերադաս է բոլոր դատախազների նկատմամբ և նրա հրամանները ցուցումները և կարգադրությունները պարտադիր են բոլոր դատախազների համար։
1)Հետևում է դատախազների աշխատանքային կարգապահության պահպանմանը, խախտում հայտնաբերելու դեպքում համապատասխան հաղորդում է 2) Հետևում է դատախազի պարտականությունների կատարման օրինականությանը, խախտում հայտնաբերելիս ցուցում է տալիս ստորադաս դատախազին իսկ անհրաժեշտության դեպքում համապատասխան հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազին.
2) Դատախազի կողմից վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում համապատասխան հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազին.Դատախազության գործունեության կազմակերպման հարցերով վերադաս դատախազի կողմից ստորադաս դատախազին տրված կարգադրությունները և հանձնարարականները պարտադիր են։ Վերադաս դատախազը քննարկում և լուծում է ստորադաս դատախազի ակտերի և գործողությունների դեմ բերված բողոքները ։
3)Միասնականության և կենտրոնացվածության սկզբունքը չի բացառում դատախազությունում կոլեգիալության կիրառումը։ Դատախազության գործունեության կազմակերպման հիմնարար հարցեր քննարկելու համար դատախազությունում գլխավոր դատախազի։
Դատախազները, որպես կանոն, իրավաբաններ են, որոնք համալսարանն ավարտել են «իրավագիտություն» մասնագիտությամբ (ունեն համապատասխան ակադեմիական աստիճան) և ճանաչվել են որպես պրոֆեսիոնալ փաստաբաններ՝ դատարանում, որտեղ նրանք մտադիր են ներկայացնել պետության շահերը։ Սովորաբար մեղադրանք առաջադրելու դեպքում նրանք մասնակցում են քրեական գործին։ Որպես կանոն, նրանք աշխատում են պետական բաժնի աշխատակազմում, ովքեր ապահովում են պետական պաշտոնյաների հաջողակ քրեական հետապնդման հնարավորությունը։ Այսպես վերադաս դատախազը՝
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тихомирова Л. В., Тихомиров М. Ю. Юридическая энциклопедия / Под ред. М. Ю. Тихомирова. — М.: 1997. — 526 с. ISBN 5-89194-004-3
- Уголовно-процессуальный кодекс РФ от 18.12.2001 № 174-ФЗ.
- Федеральный закон «О Прокуратуре РФ».
- Raoul Muhm, Gian Carlo Caselli (Hrsg.). Die Rolle des Staatsanwaltes Erfahrungen in Europa — Il ruolo del Pubblico Ministero Esperienze in Europa — Le role du Magistrat du Parquet Expériences en Europe — The role of the Public Prosecutor Experiences in Europe. — Vecchiarelli Editore Manziana (Roma) 2005 ISBN 88-8247-156-X
- Raoul Muhm. The role of the Public Prosecutor in Germany Արխիվացված 2013-06-01 Wayback Machine // The Irish Jurist | Volume XXXVIII | New Series 2003 , The Law Faculty, University College, Dublin
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընթերցե՛ք «դատախազ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
- www.prosecutor.info Արխիվացված 2008-07-23 Wayback Machine около 2900 вебсайтов прокуратур в США и других странах(անգլ.)
- ОБРАЗ ПРОКУРОРА В ДОРЕВОЛЮЦИОННОМ ЮРИДИЧЕСКОМ АНЕКДОТЕ
- http://www.ysu.am/cooperation/hy/RA-Military-Prosecutors-Office Արխիվացված 2017-10-23 Wayback Machine