Դիսնեյլենդ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեսակ | թեմատիկ պարկ, Առողջավայր և տեսարժան վայր |
---|---|
Կազմված է | Fantasyland?, Main Street, USA?, Storybook Land Canal Boats?, PeopleMover?, Motor Boat Cruise?, Innoventions?, Haunted Mansion Holiday? և The Lion King Celebration? |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածք | Անահայմ |
Տեղագրություն | Անահայմ, Կալիֆոռնիա և ԱՄՆ |
Հիմնվել է | հուլիսի 17, 1955 |
Բացվել է | հուլիսի 17, 1955[1] |
Անվանված է | Ուոլթ Դիսնեյ և Ռոյ Օլիվեր Դիսնեյ |
Սեփականատեր | Disneyland, Inc.?, Ուոլթ Դիսնեյ ընկերություն և Դիսնեյի զբոսայգիներ, ժամանցային ծրագրեր և արտադրանք |
Դիսնեյլենդ (անգլ.՝ Disneyland, Disneyland Park), զբոսայգի է ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Անահայմ քաղաքում. ստեղծել է կինոռեժիսոր–մուլտիպլիկատոր Ուոլտ Դիսնեյը։ Մուտքի ցուցանակին փորագրված է. «Բարի գալուստ բոլոր նրանց, ովքեր այստեղ ուրախություն կգտնեն»։
1995–ի Հուլիսի 17-ին Դիսնեյը Կալիֆորնիայի Անհայմ քաղաքում հիմնել է զբոսայգի և այնտեղ «բնակեցրել» իր կինոնկարների հերոսներին։ Այնտեղ զարմանահրաշ կերպով միահյուսված են իրականն ու հեքիաթայինը։
Դիսնեյլենդում հնարավոր է նավով «ճամփորդել» դեպի հեռավոր ափեր, և տեսնել պարկապզուկ նվագող շոտլանդացիների, իսպանական կրակոտ պարեր, Ալպերի ձյունապատ գագաթներ, Պիզայի ընկնող աշտարակը (Իտալիա), Լոնդոնի Թաուեր դղյակը և շատ այլ զարմանահրաշ բաներ։ Դեպի արևելք «ճամփորդողները» կտեսնեն Թաջ Մահալը (Հնդկաստան)։ Բարի ճանապարհ մաղթող լայնաթևք կիմոնոներով ճապոնուհիների և այլն։ Հնարավոր է «շրջագայել» նաև Աֆրիկայում, տեսնել Կլեոպատրա թագուհու ապարանքը Հին Եգիպտոսում, ուղտերի դանդաղ քայլող քարավանն անապատում, ջունգլիներում՝ ծառերի ճյուղերին ճոճվող չարաճճի կապիկներ, ժամանակ առ ժամանակ անսպասելի հայտնվող վագրաձիեր, ընձուղտներ, ռնգեղջյուրներ և այլ կենդանիներ։ Կարող են «հասնել» նաև Կենտրոնական ու հարավային Ամերիկա՝ Խաղաղ օվկիանոսի հարավային ափերը։
Ֆրանսիայում նույնպես, Դիսնեյլենդի նմանությամբ, Փարիզից 32 կմ հեռավորությամբ՝ Մառն լա Վալեում, 1992 ստեղծվել է «Դիսնեյլենդ Փարիզը», որտեղ կան նաև հյուրանոցներ, խանութներ կազմակերպվում են ներկայացումներ, ատրակցիոններ և այլ միջոցառումներ։
Այսօր դժվար է պատկերացնել մեկին, որ ծանոթ չլինի Միքի մկնիկի ու Դոնալդ բադիկի մասին պատմող մուլտիպլիկացիոն կինոնկարներին։ Դրանց հեղինակը հանրաճանաչ ամերիկացի կինոռեժիսոր Ուոլտ Դիսնեյն է։ Նա սովորել է Չիկագոյի Գեղարվեստի ակադեմիայում, ապա աշխատել է որպես նկարիչ։ Այնուհետև նկարահանել է մուլտիպլիկացիոն կինոնկարներ, որոնց գլխավոր հերոսներից են Ալիսը և Օսվալդը։ Նա 1928 թվականից նկարահանել է հնչուն ֆիլմեր Միքի մկնիկի և Դոնալդ բադիկի մասին, ապա՝ լիամետրաժ «Երեք խոզուկներ» (1933 թվական), «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (1938 թվական), «Պինոքիո» (1939 թվական), «Բեմբի» (1942 թվական), «Ալիսը հրաշքների աշխարհում» (1951 թվական), «Քնած գեղեցկուհին» (1958 թվական) և այլ կինոնկարներ։ 1955 թվականին Դիսնեյը որոշել է Կալիֆոռնիայի Անահայմ քաղաքում հիմնել զբոսայգի և այնտեղ «բնակեցնել» իր կինոնկարների հերոսներին։ Այդպես է ստեղծվել հռչակավոր Դիսնեյլենդը, որտեղ զարմանահրաշ կերպով միայուսված են իրականն ու հեքիաթայինը։ Դիսնեյլենդում հնարավոր է նավով «ճամփորդել» դեպի հեռավոր ափեր, և տեսնել պարկապզուկ նվագող շոտլանդացիների, իսպանական կրակոտ պարեր, Ալպերի ձյունապատ գագաթները, Պիզայի (Իտալիա) ընկնող աշտարակը, Լոնդոնի Թաուեր դղյակը և շատ այլ զարմանահրաշ բաներ։ Դեպի Արևելք «ճամփորդողները» կտեսնեն Թաջ Մահալը (Հնդկաստան), բարի ճանապարհ մաղթող լայնաթևք կիմոնոներով ճապոնուհիների և այլն։ Հնարավոր է «շրջագայել» նաև Աֆրիկայում, տեսնել Կլեոպատրա թագուհու ապարանքը Հին Եգիպտոսում, ուղտերի դանդաղ քայլող կարավանն անապատում, ջունգլիներում՝ ծառերի ճյուղերին ճոճվող չարաճճի կապիկներ, ժամանակ առ ժամանակ անսպասելիորեն հայտնվող վագերաձիեր, ընձուղտներ, ռնգեղջյուրներ և այլ կենդանիներ։ Կարող են «հասնել» նաև Կենտրոնական ու Հարավային Ամերիկա՝ Խաղաղ օվկիանոսի հարավային ափերը։ Ֆրանսիայում նույնպես, Դիսնեյլենդի նմանությամբ, Փարիզից 32 կմ հեռավորությամբ՝ Մառն լա Վալեում, 1992 թվականին ստեղծվել է «Դիսնեյլենդ-Փարիզը», որտեղ կան նաև հյուրանոցներ, ռեստորաններ, խանութներ, կազմակերպվում են ներկայացումներ, ատրակցիոններ և այլ միջոցառումներ։ Դիսնեյլենդներ կան նաև աշխարհի մի շարք այլ քաղաքներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Disney Insider Yearbook: 2005 Year in Review — 2005. — P. 81. — 169 p. — ISBN 978-1-4231-0151-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիսնեյլենդ» հոդվածին։ |
|